Ընտանի կենդանիներ
Ընտանի կենդանիներ, կենդանիներ, որոնք ընտանի են դարձել մարդու կողմից, որոնց նա պահում է` տալով նրանց ապաստան և կեր։ Նրանք օգուտ են բերում մարդուն ինչպես հարստության աղբյուր և ծառայություն կամ ինչպես ընկեր, որն հաճելի է դարձնում նրա ժամանցը։ Ընտանի կենդանիների մեծ մասը հեշտ են բազմանում։ Մարդը, անցկացնելով սելեկցիա, կարող է վերահսկել նրանց բազմացումը, որի շնորհիվ նրանք տալիս են սերունդներ։
Ընդհանուր բնութագիր
խմբագրելԸնտանի կենդանիների մի մասը (ընտանի կենդանիները) մարդուն տալիս են նյութական շահավետություն, լինելով կերակրի աղբյուր (միս, կաթ), նյութ (մորթի, կաշի)։ Այլ կենդանիները (սպասարկող կենդանիներ) մարդուն օգուտ են բերում` կատարելով տարբեր աշխատանքային գործառույթներ (բեռների տեղափոխում, հսկում և այլն)։
Երկրորդ մեծ կատեգորիան կենդանի-կոմպանիոններն են, որոնք զբաղեցնում են ժամանակը, հաճույք են պատճառում, որոնց հետ հաճելի է շփվել։ Քաղաքի բնակիչների մտածելակերպով «ընտանի կենդանիները» հաճախ ասոցիացվում են երկրորդ կատեգորիայի հետ, այսինքն՝ «սիրելի ընտանի կենդանիների»։ Շատ ընտանիքներ, որոնք տանը պահում են ինչ-որ ընտանի կենդանի, նշում են, որ այդ կենդանիները ստեղծում են հարմարավետություն, հանգստացնում են և հանում են սթրեսը։ Հարկ է նշել, որ նույն ցեղատեսակի կենդանիներին կարող են ոչ հաճախ օգտագործել տարբեր նպատակների համար։ Օրինակ՝ ինչ-որ մեկը կարող է ճագար պահել մսի և մորթու մթերումների համար, իսկ ինչ-որ մեկը տանը ճագար է պահում` որպես սիրելի կենդանի։ Երկար մորթի ունեցող շներից, ինչպես նաև ճագարից կամ կատվից կարելի է հավաքել որոշակի քանակությամբ մորթի և օգտագործել քեզ կամ ընտանիքի անդամների համար, որպես տաք հագուստի գործվածք։ Ընտանի թռչունների փետուրները օգտագործում են դեկորատիվ իրերի պատրաստման համար։
Ընտանի կենդանիները կարող են պահվել հատուկ տարածքներում (անասնանոցում, ախոռում, շան տնակում), նաև կարող են անմիջականորեն ապրել մարդու հետ տանը։ Այդ կենդանիները, որոնք ապրում են տանը մի քանիսին պահում են վանդակում, ջրավազանում, տեռարիումում և այլ «տնակներում», իսկ մնացածին (օրինակ՝ կատուներին, շներին, ճագարներին և նույնիսկ կապիկներին) թույլ են տալիս տեղավորվել ազատ տարածքներում։
Զարգացած երկրներում ընտանի կենդանիները հիմնականում սնվում են այն կերերով, որոնք ունեն հատուկ ստեղծված բաղադրատոմսեր։ Դա տարախառն կեր է, որը նախատեսված է գյուղատնտեսական կենդանիների՝ շների կամ կատուների համար։ Այս տիպի կերերը ոչ միայն հարմար են օգտագործելու համար, այլ ապահովում են կենդանիներին բոլոր անհրաժեշտ նյութերով։
Կենսաբանական դասակարգում
խմբագրելԲոլոր ընտանի կենդանիները՝ իրենց վայրի բարեկամների հետ, մտնում են կենսաբանական դասակարգման մեջ։ Ընտանի անասունները, ինչպես կարգն է, պատկանում են կաթնասունների դասին, երկկճղակավորների դասին և որոճողների դասին։ Ընդհանուր առմամբ գոյություն ունեն 7-8 տեսակ ընտանի անասուններ կամ կենդանիների գոյությունը կախված է մարդուց և առանց նրանց մարդու համար նույնպես դժվար կլինի։ Այդ տեսակները մեծ դեր խաղացին պատմական նշանակություն ունեցող մշակույթի զարգացման գործում։ Այդ տեսակների մեջ մտնում են կովը (կամ խոշոր եղջերավոր անասունը), ոչխար, այծ (փոքր եղջերավոր անասուններ), գոմեշ, երկու տեսակ ուղտեր, ուղտայծ, ալպակա և հյուսիսային եղջերու։ Սմբակավոր ընտանի կենդանի է խոզը։
Միասմբակավոր անասուններ են - ձի և ավանակ
Շուն և կատու- գիշատիչներ (Carnivora).
Կզաքիս- գիշատիչներ (Carnivora).
Ճագար - նապաստականմաններ (Lagomorpha).
Ծովախոզուկ - կրծող (Rodentia).
Ընտանի թռչունները դասակարգվում են հետևյալ կերպ՝
Հավազգիների կարգ (Galliformes) - հավ, հնդկահավ, ճապոնական լոր, խայտահավ, փասիան, սիրամարգ,
Սագազգիների կարգ (Anseriformes) - շչակարապ, սագ, բադ, մշկածածկ բադ,
Աղավնիների կարգ (Columbiformes) - սովորական և թուրքական աղավնի,
Ճնճղուկների կարգ (Passeriformes) - դեղձանիկ,
Թութակազգիների կարգ (Psittaciformes) - ալիքաձև թութակ
19-րդ դարում Աֆրիկայում, Ասիայում իսկ հետո Հյուսիսային Ամերիկայում առանձնացնում են ընտանի ջայլամներին, որոնք պատկանում են ջայլամազգիների (Struthioniformes) կարգին։
Գյուղատնտեսական կենդանիներ
խմբագրելԸնտանի կենդանիները բավականին օգուտ են տալիս մարդուն։ Համարվում են պարենամթերքի աղբյուր (կաթ, պանիր, մածուն, և այլ տիպի կաթնամթերքներ նաև միս և յուղ)։ Հումք, որով պատրաստում են հագուստ և կոշիկ։ Տեղափոխում են բեռ և օգնում են կատարել գյուղատնտեսական գործեր։ Երբեմն կենդանիներին պահում են հաճույքի և զվարճանալու համար, օրինակ՝ որոշ թռչունների։ Կենդանիներին ձեռք են բերում օգտակար մթերքներ ստանալու համար (միս, հավկիթ, բմբուլ, փետուր)։ Ընտանի միջատներ` օգտակար մթերքներ ստանալու համար։ Մեղուները պատրաստում են մեղր, իսկ շերամաորդերը արտադրում են հումք, որով պատրաստվում է մետաքս։ Կենդանիների պաշտպանները գտնում են, որ մարդը չպետք է սպանի կենդանիներին, օգտվի մսից և մորթուց։
Բազմացում անազատության մեջ
խմբագրելԸնտանի կենդանիներն առաջացել են վայրի կենդանիներից, որոնք ապրում են իրենց կամքով։ Բազմաթիվ վայրի կենդանիների կարելի է ընտելացնել, հատկապես փոքր ժամանակից և պահել տանը։ Երբեմն ստացվում է, որ վայրի կենդանիները հեշտ են ընտելանում, սակայն դժվարությամբ են բազմանում անազատ պայմաններում։ Նույնիսկ, եթե կենդանիները, որոնք ընտելացել են բազմանում են, ապա նրանց ժառանգներին նորից պետք է ընտելացնել։
Ի տարբերություն վայրի կենդանիների` ընտելացած կամ անազատության մեջ պահվող ընտանի կենդանիները ինչպես օրենք հեշտ են բազմանում։ Այն դեպքում, երբ նման թեթև բազմացումը բեղմնավորման մասին խոսում է կենդանու դրական հատկանիշի մասին։ Ընտանի կենդանիների բազմանալը պետք չէ ընտելացնել — բնավորության գծերը, որոնք դարձնում են կենդանուն ընտանի, ամրագրված է գենում և փոխանցվում է ժառանգաբար։
Ընտանի կենդանիների տեսակների թիվը կենդանական աշխարհում իր թվով համեմատաբար փոքր է։ Այսպես, աշխարհում հաշվվում են ավելի քան երկու հազար տեսակի կաթնասուններ։
Գրականություն
խմբագրել- Александр Советов (1890–1907). «Домашние животные». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - https://www.webcitation.org/6XQ34HIQY?url=https://m.slovari.yandex.ru/article.xml?book=bse