Այծեր (լատ.՝ Caprinae) կամ այծեր և ոչխարներ՝ երկսմբակավորների ենթաընտանիքի, սնամեջ եղջերավորների ընտանիք։

Արտաքին նկարագիրԽմբագրել

Համեմատած մյուս սնամեջ եղջյուրավորների, այծերը ունեն ամուր և ուժեղ վերջույթներով մարմնի կոմպակտ կառուցվածք։ Նրանք հարմարված են լեռնային և, մասամբ, բևեռային շրջաններին։ Բացառությամբ մի տեսակի՝ օրոնգոյի, եղջյուրներ ունեն երկու սեռերն էլ, սակայն շատ տեսակների մոտ արուները զգալի խոշոր են քան էգերը։ Կան ենթաընտանիքներ, որոնց ներկայացուցիչների մոտ սեռական երկձևություն գրեթե չկա։

ՏարածումԽմբագրել

Ի տարբերություն այլ ենթաընտանիքների, այս տեսակի այծերի տեղաբնակեցման հիմնական վայրը ոչ թե Աֆրիկան է այլ Ասիան, որտեղ նրանք հիմնականում բազմանում են լեռնային շրջաններում։ Աֆրիկայում գոյություն ունեն ընդամենը մի քանի տեսակներ։ Մի քանի տեսակներ հանդիպում են նաև Հյուսիսային Ամերիկայում

ՈրսԽմբագրել

Վայրի այծերից հիմնական որսի համար նախատեսված կենդանիները համարվում են սիբիրյան լեռնային այծը, որն ապրում է Տյան Շանի, Ալթայական, և Սայանական լեռներում։ Մյուս տեսակի այծերի համար (Կովկասյան մասում, Դաղստանական մասում, ) շատ տեղերում արգելված են։

Այծերի տեսակները և նրանց բնութագիրԽմբագրել

Լեռնային այծԽմբագրել

Լեռնային վայրի այծերը շատ ճարպիկ կենդանիներ են։ Նրանք հեշտությամբ մագլցում են ժայռեր, ծառեր բարձրանում և այլն։

Ընտանի այծերԽմբագրել

Ճարպիկ են համարվում նաև հասուն ընտանի այծերը, ըստ երևույթին նրանք այդ հատկությունները ժառանգել են իրենց վայրի նախնիներից՝ բեզոարյան և պտուտակաեղջերավոր այծերից։

Բեզոարյան այծերԽմբագրել

Բեզոարյան այծերը փոքրաքանակ են՝ հիմնականում հանդիպում են Հունաստանում, Փոքր Ասիայում, Իրանում, Այսրկովկասում, Աֆղանստանում, Պակիստանում։ Դրանցից կա նաև Հայաստանի հանրապետության տարածքում հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, բազմացվում է «Խոսրովի անտառ» արգելոցում։

Պտուտակաեղջերավոր այծերԽմբագրել

Պտուտակաեղջերավոր այծերը, փոքրաթիվ են, ապրում են Հիմալայներում և Թուրքմենստանի հարավում։ Դրանք նույնպես վերցված են պահպանության տակ։ Բեզոարյան և պտուտակաեղջերավոր այծերն ապրում են լեռներում, հեշտությամբ մագլցում ժայռերը։ Ինչպես վայրի, այնպես էլ ընտանի այծերը սնվում են խոտաբույսերով։

Ընտանի այծերԽմբագրել

Ընտանի այծեր բուծում են ինչպես բուրդ և աղվամազ, այնպես էլ արժեքավոր ու բուժիչ կաթ ստանալու համար, ըստ այդմ էլ՝ ընտանի այծերն ստորաբաժանվում են ցեղերի՝ բրդատու, աղվամազատու և կաթնատու։ Այծերը հեշտությամբ են բուծվում։ Նրանք նաև շատ խելացի են ու խորամանկ։ Անգորական կամ քաշմիրյան այծերի բրդից պատրաստում են բարձրորակ գործվածքներ ու հագուստ։

ԴասակարգումԽմբագրել

Բրածո տեսակներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 344