Սոկոտրա
Սոկոտրա (արաբ․՝ سقطرى ), կղզի Հնդկական օվկիանոսի հյուսիս-արևմուտքում։ Աշխարհագրորեն պատկանում է նույնանուն Սոկոտրա կղզեխմբին, իսկ քաղաքականորեն՝ Սոկոտրա մուհաֆազային[1][2](Եմենի Հանրապետություն)։ Կղզու գլխավոր քաղաք Հադեյբոն (Հադիբո) (ֆր.՝ Hadiboh) հյուսիսային ափին է։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով կղզում ապրում էին 42 442 մարդ, այդ թվում՝ 8545 մարդ Հադիբոյում։
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Socotra Governorate? |
Մասն է | Սոքոթրա |
Երկարություն | 132 կմ |
Լայնություն | 50 կմ |
Մակերես | 3796 կմ² |
Բնակչություն | 42 842 մարդ (2005) |
![]() | |
![]() | |
ԱշխարհագրությունԽմբագրել
Կղզին գտնվում է Ադենի ծոցի արևելյան ելքի մոտ, Սոմալի թերակղզուց մոտավորապես 250 կմ հեռավորության վրա, ինչպես նաև, մոտ 350 կմ հարավ Արաբական թերակղզուց։ Կղզու երկարությունը մոտավորապես 133 կմ է, մակերեսը՝ 3625 կմ²[3]։
Սոկոտրայի ամենաբարձր կետը 1505 մ է։
ԿլիմաԽմբագրել
Կլիման արևադարձային անապատային և կիսանապատային է, ձմռանը թեթև տեղումներով, որոնք ավելի առատ են կղզու լեռներում, քան ափամերձ հարթավայրերում։ Մուսոնների սեզոնին բնորոշ է ուժեղ քամին և բարձր ալիքները։
ՊատմությունԽմբագրել
1880 թվականի սկզբին պրոֆեսոր Իսահակ Բալֆուրի գլխավորած բրիտանական հետազոտական առաջին արշավախումբը ժամանեց Սոկոտրա կղզի։ Գիտնականները մտադրված էին հավաքել լեռնային կենդանիների և բույսերի տեսակների հավաքածու։ Բուսաբանական հետազոտությունների արդյունքները շշմեցուցիչ էին. 48 օրվա ընթացքում հայտնաբերեցին գիտությանն անհայտ ավելի քան 200 տեսակ բույսեր, որոնց մի մասը պատկանում էր 20 նոր կարգերին։ Այդ ժամանակվանից կղզուն ամրագրվեց բուսաբանական դրախտի փառքը, այն սկսեցին անվանել «Հնդկական օվկիանոսի Գալապագոսներ»[4]։
ԲնությունԽմբագրել
Կղզու խորքում և լեռների լանջերին կարելի է հանդիպել մեծ մասամբ էնդեմիկ ֆլորայի խիտ թփուտներ և նույնպիսի էնդեմիկ ֆաունա։ Տեղական տեսականերին են պատկանում դդմազգիների ընտանիքի ոչ մեծաթիվ ծառանմաններից մեկը՝ վարունգի ծառը և ոսկեթև սերինոսը (լատ.՝ Rhynchostruthus socotranus): Ափամերձ որոշ հատվածներ եզրավորված են ավազուտներով՝ Երկրի ամենամեծ ափամերձ ավազուտներով։ Սոկոտրան հայրենիքն է կավճային ժամանակաշրջանի մնացուկ կինովարա-կարմիր վիշապածառի (լատ.՝ Dracaena cinnabari), որի փայտախեժն օգտագործվում է բնական դեղամիջոցների և խունկի պատրաստման համար։ Կղզու էնդեմիկ տեսակներին է պատկանում նաև կապտածաղիկ զիգոկարպումը (լատ.՝ Zygocarpum caeruleum):
2003 թվականին Սոկոտրան կղզեխմբի մյուս կղզիների հետ միասին հայտարարվեց կենսոլորտի արգելոց։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Law establishing province of Socotra Archipelago issued Archived 2014-02-22 at the Wayback Machine., Website of the President of the Republic of Yemen
- ↑ Saba Net :: سبأ نت
- ↑ Socotra Governance & Biodiversity Project — «Welcome to Socotra» 10-06-2011.
- ↑ Форум «Light Reiki» («Дом света и любви»). Пользователь Lora «Удивительный остров Сокотра.» Archived 2016-12-24 at the Wayback Machine. 03-10-2010.
ԳրականությունԽմբագրել
- Наумкин В. В. Сокоторийцы: Историко-этнографический очерк / Отв. ред. А. И. Першиц. — М.: «Наука» (ГРВЛ), 1988. — 304 с. — 3000 экз. — ISBN 5-02-016793-2
- Наумкин В. В. Острова архипелага Сокотра (экспедиции 1974—2010 гг.). — М.: Языки славянской культуры, 2012. — 528 с. — 800 экз. — ISBN 978-5-9551-0574-1 — УДК 94(677.28)+904:72
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սոկոտրա կատեգորիայում։ |