Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ
Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ (համապատասխանաբար 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին), մարդկության պատմության մեջ միջուկային զենքի ռազմական կիրառման միակ օրինակները։ Այն իրականացվեց ԱՄՆ-ի Զինված ուժերի կողմից, Երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ փուլում (պաշտոնապես հայտարարված նպատակը Ճապոնիայի կապիտուլյացիան արագացն էր), Երկրորդ Համաշխարհային պատերազմի խաղաղօվկիանոսյան թատերաբեմի ռազմական գործողությունների շրջանակներում։
Թվական | օգոստոսի 6, 1945 — օգոստոսի 9, 1945 |
---|---|
Մասն է | Հիմնական կոնֆլիկտ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Վայր | Հիրոսիմա, Նագասակի, Ճապոնական կայսրություն |
Արդյունք | Դաշնակից ուժերի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Բրիտանական կայսրություն | Ճապոնական կայսրություն |
Հրամանատարներ | |
ԱՄՆ Ուիլյամ Ստերլինգ Փերսոն ԱՄՆ Փոլ Տիբեթս | Հատա Շունրոկու |
Կողմերի ուժեր | |
«Մանհեթենյան ծրագիր» «509-րդ խառը ռազմաօդային խումբ» | «Երկրորդ հրաման» |
Ռազմական կորուստներ | |
չկան | 90.000–166.000 Հիրոսիմայում 60.000–80.000 Նագասակիում |
Ընդհանուր կորուստներ |
1945 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան B-29 «Enola Gay», ռմբակոծիչը, որն այդպես էր կոչվել անձնակազմի հրամանատարի գնդապետ Փոլ Թիբբեթսի մոր անունով (Էնոլա Գեյ Հագարդ), ճապոնական Հերոսիմա քաղաքի վրա նետեց 13-18 կիլոտոն տրոտիլի համարժեքությամբ ատոմային «Little Boy» («Փոքրիկ») ռումբը։ Երեք օր անց, 1945 թվականի օգոստոսի 9-ին «Fat Man» («Հաստլիկ») ատոմային ռումբը նետվեց Նագասակի քաղաքի վրա B-29 «Bockscar» ռմբակոծիչի հրամանատար օդաչու Չարլզ Սուինիի կողմից։ Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց Հերոսիմայում 90-166 հազար մարդ և Նագասակիում՝ 60-80 հազար մարդ։
Ճապոնիայի նկարիչներ, խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիրներ Իրի և Տոսիկո Մարուկին, ովքեր այդ ոճրագործության ականատեսներն էին և հետագայում կրեցին նրա սարսափելի հետևանքները, հետևյալ կերպ էին պատմում կատարվածը.
Օգոստոսի 7-ին ճապոնական կառավարությունը հայտնի ֆիզիկոս Իոշիո Նիշիուին ուղարկեց Հիրոսիմա, տեղում պարզելու համար կիրառված զենքի բնույթը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ հողը բարձր ռադիոակտիվություն ունի, և դա կասկած անգամ չթողեց, որ ատոմային ռումբ էր գցվել։
ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծությունների կրկնակի ցնցումը և ԽՍՀՄ-ի ընդդեմ Ճապոնիայի պատերազմի մեջ մտնելը 1945 թվականի օգոստոսի 9-ին խորը ազդեցություն գործեցին Ճապոնիայի վարչապետ Կանտարո Սուձուկիի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոգո Սիգենորիի վրա, որոնք եկան այն եզրակացության, որ Ճապոնիայի կառավարությունը պետք է վերջ տա պատերազմին[1]։
1945 թվականի օգոստոսի 15-ին Ճապոնիան հայտարարեց իր կապիտուլյացիայի մասին[2][3]։ Կապիտուլյացիայի մասին ակտը, որը ձևականորեն վերջ դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին, ստորագրվեց 1945 թվականի սեպտեմբերի 2-ին։
Ճապոնիայի կապիտուլյացիայի հարցում ատոմային ռմբակոծության դերը և բուն ռմբակոծությունների էթիկական արդարացումները մինչ օրս սուր վեճերի առարկա են։
Նախադրյալներ
խմբագրել1944 թվականի սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի Հայդ պարկում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է կնքվել, ըստ որի նախատեսվում էր Ճապոնիայի դեմ ատոմային զենք կիրառել[4]։ 1945 թվականի ամռանը Ամերիկայի Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայի և Կանադայի աջակցությամբ Մանհեթենյան նախագծի շրջանակներում ավարտել են ատոմային զենքի առաջին գործող օրինակների ստեղծման նախապատրաստական աշխատանքները։
ԱՄՆ-ի՝ երեք ու կես տարվա Երկրորդ համաշխարհային պատերազմում ուղղակի մասնակցությունից հետո սպանվել է մոտ 200 հազար ամերիկացի, նրանցից կեսը՝ Ճապոնիայի դեմ պատերազմի ժամանակ։ 1945 թվականի ապրիլից-հունիս ընկած ժամանակահատվածում ճապոնական Օկինավա կղզու գրավման գործողության ժամանակ զոհվել է ավելի քան 12 հազար ամերիկյան զինծառայող, ևս 39 հազարը՝ վիրավորվել (ճապոնացիների կորուստները կազմել էին 93-110 հազար զինծառայող և ավելի քան 100 հազար քաղաքացիական անձինք)։ Սպասվում էր, որ Ճապոնիա ներխուժումը կհանգեցնի կորուստների, որոնք մի քանի անգամ ավելի մեծ կլինեն, քան Օկինավայում։
1945 թվականի մայիս․ թիրախների ընտրություն
խմբագրելԵրկրորդ նիստի ժամանակ Լոս Ալամոսում (1945 թվական, մայիսի 10-11) Թիրախների ընտրության կոմիտեն՝ որպես թիրախ առաջարկում է ատոմային զենքը գործածել Կիոտո (խոշորագույն արդյունաբերական կենտրոն), Հիրոսիմա, Յոկոգամա (ռազմական արդյունաբերության կենտրոն), Կոկուրա (խոշորագույն ռազմական զինապահեստ) և Նիհիգատա (ռազմական նավակայան և մեքենայաշինության կենտրոն) քաղաքներում։ Կոմիտեն մերժեց միայն ռազմական նպատականերով զենքի կիրառման գաղափարը, քանի որ կար հավանականություն վրիպելու փոքր տարածքում՝ չշրջապատված լայնարձակ քաղաքային գոտիով[5]։
Թիրախների ընտրման հարցում մեծ նշանակություն տրվեց այնպիսի հոգեբանական գործոններին, ինչպիսիք են՝
- Հասնել առավելագույն հոգեբանական ազդեցության Ճապոնիայի դեմ,
- Առաջին անգամվա զենքի կիրառումը պետք է լիներ բավականաչափ նշանակալից՝ դրա կարևորությունը միջազգայնորեն ընդունելու համար։ Կոմիտեն նշեց, որ Կիոտոյի ընտրությունը խոսում էր այն մասին, որ դրա բնակչությունը ավելի բարձր կրթական մակարդակ ուներ և այդ պատճառով, ավելի լավ կարող էր գնահատել զենքի նշանակությունը։ Հիրոսիման էլ ուներ այնպիսի չափս և դիրք, որ ըստ հաշվարկների՝ շրջակա բլուրներից կիզակետվելու ազդեցությամբ, ժայթքման ուժը կարող էր մեծանալ[6]։
ԱՄՆ-ի ռազմական նախարար Հենրի Ստիմսոնը նշել է Կիոտոն՝ որպես մշակութային նշանակություն ունեցող քաղաք։ Էդվին Օ. Ռայշաուերի խոսքերով՝ Ստիմսոնը «գիտեր և գնահատում էր Կիոտոն դեռ մի քանի տասնամյակ առաջ այնտեղ անցկացրած մեղրամսի ժամանակներից»[7]։
Գրականություն
խմբագրել- Ալեքսանդր Կուզին - « Երբ աշխարհները հաղորդակցվում են»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Sadao Asada. «The Shock of the Atomic Bomb and Japan’s Decision to Surrender: A Reconsideration». The Pacific Historical Review, Vol. 67, No. 4 (Nov., 1998), pp. 477—512.
- ↑ В. Молодяков. Советский Союз и капитуляция Японии(չաշխատող հղում) // Фонд стратегической культуры
- ↑ В. П. Зимонин. Советские войска на Дальнем Востоке ускорили завершение Второй мировой войны Արխիվացված 2011-11-10 Wayback Machine // Военно-исторический журнал, 2005
- ↑ «О. А. Ржешевский «У истоков Холодной войны»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Atomic Bomb: Decision—Target Committee, May 10–11, 1945». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «"Summary of Target Committee Meetings on 10 and 11 May 1945"» (PDF). National Security Archive (անգլերեն). George Washington University, США. 2005 թ․ օգոստոսի 5. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
- ↑ Reischauer, Edwin My Life Between Japan And America. — New York: Harper & Row, 1986. — С. 101. — 367 с. — ISBN 0060390549