Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ինդիանա (այլ կիրառումներ)

Ինդիանա (անգլերեն՝ Լսել Indiana), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսային մասում։

Ինդիանա
անգլ.՝ Indiana
Ինդիանայի դրոշ




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ՀիմնOn the Banks of the Wabash, Far Away?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնԻնդիանապոլիս
Ամենաբարձր կետHoosier Hill?
ԲԾՄ210 մետր
Օրենսդրական մարմինIndiana General Assembly?
Դատական մարմինIndiana Supreme Court?
ՆահանգապետՄիտչել Դենիելս
Միության մուտքդեկտեմբերի 11, 1816
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
6 785 528 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (15 տեղ)
Տարածք94 321 կմ²  (38 տեղ)
Հիմնադրված էդեկտեմբերի 11, 1816 թ.
Սահմանակցում էՄիչիգան, Իլինոյս, Օհայո և Կենտուկի
Ժամային գոտիUTC-6, EDT?, CDT? և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումIN և Ind.
ISO 3166-2 կոդUS-IN
Անվանված էIndiana Territory?
ՄականունThe Hoosier State
Միության մուտքդեկտեմբերի 11, 1816
in.gov(անգլ.)

Ինդիանան ԱՄՆ-ի 19-րդ նահանգն է և ԱՄՆ-ի մաս է կազմում 1816 թվականից։ Այն գտնվում է ԱՄՆ-ի Միջին Արևմուտք շրջանում։ Ունի մոտավորապես 6.3 միլիոն բնակչություն։ Վարչական կենտրոնը Ինդիանապոլիս քաղաքն է։

Պատմություն խմբագրել

Այս տարածքում եվրոպական առաջին բնակավայրերը ստեղծել են ֆրանսիացիները 17-րդ դարի վերջին և 18-րդ դարում։ Նրանք էլ իրենց գաղութացրած հնդկացիաբնակ այդ տարածությունները 1702-ին անվանեցին Indiana, այսինքն՝ «հնդկացիների երկիր»։ 1816-ին այդ տարածքի մի մասում կազմավորվեց մի նահանգ, որը պաշտոնապես կոչվեց Ինդիանա, թեև հնդկացիներն այստեղից դուրս էին քշվել կամ բնաջնջվել, այնպես որ 19-րդ դարի 30-ական թվականներին Ինդիանայում ոչ մի հնդկացի չէր մնացել[2]։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

 
Ինդիանային բնորոշ ինդիանական քաղաք.

Ինդիանա նահանգի տարածքը կազմում է 94 321 կմ² (ԱՄՆ նահանգներում զբաղեցնում է 38-րդ տեղը), որի 98,5 % կազմում է ցամաքը։ Հյուսիսից Ինդիանան սահմանակից է Միչիգան նահանգին և մուտք ունի դեպի Միչիգան լիճ, արևելքից սահմանակից է Օհայոյին, հարավից սահմանակից է Կենտուկի նահանգին (Օհայո գետի երկայնքով), արևմուտքից սահմանակից է Իլինոյս նահանգին։

Ինդիանայի տարածքը բաժանված է հյուսիսային լեռնային շրջանի, կենտրոնական հարթավայրերի և Կամբլլանդի լեռնաշղթայի` հարավային լեռնոտ բազալիկների միջև։ Հիմնական գետերն են Օհայոն և Ուոբաշը։ Կլիման մայրցամաքային է, տաք, խոնավ ամառներով և ցուրտ ձմեռներով։

Դեմոգրաֆիա խմբագրել

2008 թվականին նահանգի բնակչությունը կազմել է 6,376,792 մարդ, որը 4,9%-ով ավելի է 2000 թվականի համեմատ։

Բնակչության ռասայական կազմը`

Բնակչության կրոնական կազմը

Քաղաքներ խմբագրել

2010-2014 թթ. 30 հազարից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերն են.

  • Ինդիանապոլիս - 848.8
  • Ֆորտ-Ուեյն - 258,5
  • Էվանսվիլ - 120.3
  • Հարավային Բենդ-101.2
  • Քարմել - 85,9
  • Բլումինգթոն - 83,6
  • Ֆիշերս - 81.8
  • Համմոնդ - 79.0
  • Գերի - 78.5
  • Մանսի - 70
  • Լաֆեյթթ - 67,9
  • Թերրե-Հոթ - 61,1
  • Կոկոմո - 56,9
  • Անդերսոն - 55.6
  • Նոբլսվիլլ - 55,1
  • Գրինվուդ - 52,7
  • Էլքհարդ - 51,2
  • Միշակովա - 48,0
  • Լորենս - 46,8
  • Քոլոումբուս - 45,4
  • Փորթիջ - 36,9
  • Ռիչմոնդ - 36,6
  • Նյու-Օլբանի - 36,5
  • Մերրիլվիլլ - 35,6
  • Գոշեն - 32,1
  • Միչիգան - 31,2
  • Գրեյնջեր - 30,5

Տնտեսություն խմբագրել

2005 թվականին նահանգի ՀՆԱ-ն կազմել է 214 մլրդ դոլար, իսկ մեկ շնչին ընկնող եկամուտը` 31,150 դոլար։ Ինդիանան նաև հանքարդյունաբերության ոլորտում ընդգրկված է ածխաջրածինների, նավթի, բնական գազի և կրաքարի վերամշակման տասնյակում (գյուղատնտեսությունում հիմնական բերքերն են եգիպտացորենը և սոյան)։ Ձմերուկը, լոլիկը, անանուխը, խաղողը և ծխախոտը նույնպես աճում են այս նահանգում։ Մշակվում է խոզերի և տավարի մսամթերքը, նահանգի ավելի քան 70%-ը գյուղատնտեսական հողեր են։

Ծանր արդյունաբերության հիմնական ոլորտը Կալմիթն է։ Հյուսիս-արևմուտքում արտադրվում են պահեստամասեր, ավտոմեքենաներ, ալյումին, քիմիական նյութեր, դեղեր, կահույք, երաժշտական գործիքներ։ Ավտոմեքենայի արդյունաբերությունը ներկայացված է Սուբարու Թրիբեսա մակնիշի ավտոմեքենայի և Քումմինս դիզելային շարժիչների արտադրող ընկերությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 182.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 334