Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դոլար (այլ կիրառումներ)

Դոլար (գրվում է նաև դոլլար անգլերեն՝ dollar), լայնորեն տարածված դրամական միավորի անվանում, օգտագործվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում Ավստրալիայում, Բելիզում, Կանադայում, Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։

Բովանդակություն

ԾագումնաբանությունԽմբագրել

«Դոլար» բառը գերմանական թալեր դրամի անվան անգլիականացված ձևն է (ըստ երևույթին անգլերեն լեզու է մուտք գործել հոլանդական կամ դանիական «դալեր» տարբերակից)։ Թալերը համատարած դրամական միավոր էր միջնադարյան գերմանական պետություններում և ամբողջ Արևմտյան Եվրոպայում ընդհանրապես, այդ թվում այն ճանաչված էր Անգլիայում։ Ժամանակակից աշխարհում «դոլար» անունը համբավ է ձեռք բերել մասնավորապես ԱՄՆ դոլարի շնորհիվ, որը «դոլար» անվանումը կրող բոլոր տարադրամներից ամենատարածվածը և ամենաճանաչվածն է։

ՕգտագործումԽմբագրել

Դոլարը տարբեր երկրներում արտադրվել և շրջանառության մեջ է բաց թողվել թղթադրամի և մետաղադրամի տեսքով։ Շատ երկրներում այն շրջանառությունից դուրս է եկել զանազան պատճառներով։

Այժմ շրջանառության մեջ գտնվող «դոլար» տարադրամներԽմբագրել

Նախկինում շրջանառության մեջ գտնվող «դոլար» տարադրամներԽմբագրել