Խոզերի լողափ (Բահամներ)
Խոզերի լողափ կամ Խոզերի կղզի[1] (անգլ.՝ Pig Island կամ Pig Beach[2][3][4]), անբնակ կղզի, գտնվում է Բահամյան Կղզիներում՝ Էքսումայում։
Խոզերի լողափ | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Բահամյան Կղզիներ |
Վարչատարածքային միավոր | Exuma? |
Մասն է | Exuma? |
Մակերես | 0,9 կմ² |
Աշխարհագրություն և առանձնահատկություններ
խմբագրելԷքսուման մոտավորապես 360 կղզիներից բաղկացած շրջան է Բահամյան կղզիներում[5][6]։ Կղզու վրա գոյություն ունեն երեք քաղցրահամ աղբյուրներ[6]։
Զավեշտալի պատմություն
խմբագրելԱսում են՝ նավաստիները խոզերին գցել են Մեծ ծանծաղուտ, որպեսզի, երբ ետ վերադառնային, ուտեին նրանց։ Սակայն նավաստիներն այդպես էլ չվերադարձան, իսկ խոզերը փրկվեցին անցնող նավերից թափվող ավելորդ սննդի շնորհիվ[2][7]։ Մեկ այլ առասպել պատմում է, որ խոզերը փրկվել էին նավի խորտակման ժամանակ և կարողացել էին լողալ դեպի ափ։ Մեկ այլ առասպել էլ պատմում է, որ խոզերը փախել էին մոտակա կղզյակից[8]։ Ուրիշներն ասում են, որ խոզերը բիզնեսային նշանակություն ունեն Բահամյան կղզիներում. դրանք հանդիսանում են տուրիստներին գրավելու միջոց։ Այժմ խոզերին կերակրում են տեղացիներն ու տուրիստները[9][10]։
Ժողովրդագրություն և կենդանական աշխարհ
խմբագրելՄեծ գլխավոր ծանծաղուտը անմարդաբնակ կղզի է[11]։ Կղզում ապրում են մոտ 20 խոզ ու խոճկոր[8]։ Նաև մի քանի կատուներ ու այծեր կարող են հանդիպել կղզում[12][13]։
Համաշխարհային մշակույթում
խմբագրելՌ․ Ջենիֆեր Նոլանի հեղինակած «Խոզերի կղու առեղծվածը» մանկական գիրքը պատմում է մի տղայի մասին, ով մի լողացող խոզից լսելով կղզում բնակվող խոզերի մասին, ճանապարհ է ընկնում դեպի խոզերի դրախտ, որպեսզի անձամբ հանդիպի նրանց[14]։ Մանկական գրականության ճանաչված հեղինակ Սանդրա Բոյթոնը իր «Պարող Ֆիլադելֆիա ճուտիկներ» գրքում գրել է մի երգ Խոզերի կղզու մասին[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ripley's Believe It or Not! Annual 2013. ISBN 978-1-60991-032-7.
- ↑ 2,0 2,1 «Beach Babe: The happy pigs that love to swim in the Caribbean (and we're not telling porkies)». Daily Mail. 2011 թ․ հունվարի 25. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ The Bahamas - Guidebook Chapter: Chapter from Caribbean Islands travel guide book (6 ed.). Lonely Planet. 2012. ISBN 9781743210826.
- ↑ «Swimming with Pigs». The Island of the Bahamas. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Exuma». The Official Website of the Government of the Bahamas. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ 6,0 6,1 Susannah Cahalan (2011 թ․ հունվարի 30). «Pig Kahuna is 'bacon' on own island». New York Post. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Lucky swines have own island». The Sun. 2011 թ․ հունվարի 24. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- ↑ 8,0 8,1 Greaves-Gabbadon, Sarah. «Best Bahamas Trips: Swim with Pigs in the Exumas». Caribbean Travel Magazine. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Moorhouse, Austin E. (2004). Halcyon Days: From A Dream To Reality. Trafford Publishing. ISBN 9781412016650.
- ↑ «Pigs swim in sea in Bahamas». The Telegraph. 2009 թ․ հուլիսի 16. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Swimming Pigs of Big Major Cay». Atlas Obscura. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Frommer's ShortCuts (2012). The Exumas, Bahamas: Frommer's ShortCuts (2 ed.). John Wiley & Sons. ISBN 9781118470343.
- ↑ McRae, Mavis (2012 թ․ մայիսի 23). «The Bahamas' Wild Pigs Meet Dr. Sylvia Earle And Mission Blue (PHOTOS)». Huffington Post. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Pigs in paradise on the Caribbean's swine island». msn. 2011 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Boyton Music».