Գինեսի ռեկորդների գիրք
Գինեսի ռեկորդների գիրք (անգլ.՝ The Guinness Book of Records), աշխարհի ամենահետաքրքրաշարժ, արտասովոր, նաև զվարճալի երևույթների տեղեկատու է։
Գինեսի ռեկորդների գիրք անգլ.՝ Guinness World Records | |
---|---|
Անվանվել է | Գինես |
Տեսակ | պարբերական, գրական ստեղծագործություն և պարգև |
Ժանր | տեղեկատու |
Թեմա | Համաշխարհային ռեկորդ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1955 |
Էջեր | 230 |
Երկիր | Իռլանդիա և Միացյալ Թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | 1955 |
Կայք | guinnessworldrecords.com(անգլ.), guinnessworldrecords.de(գերմ.), guinnessworldrecords.ae(արաբ.), guinnessworldrecords.com.br, guinnessworldrecords.es(իսպ.), guinnessworldrecords.jp(ճապոներեն) և guinnessworldrecords.cn(չին.) |
Guinness World Records Վիքիպահեստում |
«Գինեսի ռեկորդների գիրքը» բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից։
«Գինեսի ռեկորդների գրքի» օրինակով Հայաստանում ստեղծվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուն[1]։
Պատմություն
խմբագրելԳիրք ստեղծելու գաղափարը հղացել է «Գինես» հրատարակչության կառավարիչ–տնօրեն, անգլիացի Հյու Բիվերը և Լոնդոնում բացել է հատուկ գրասենյակ։ 198-էջանոց առաջին հրատարակությունը լույս է տեսել 1955 թվականի օգոստոսի 27-ին, որն առաջինն էր ամենաընթերցվող գրքերի ցուցակում։ 1974 թվականին «Գինեսի ռեկորդների գիրքը» նույնպես գրանցվել է այդ գրքում՝ որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրքը։ Ամերիկայում առաջին հրատարակությունը լույս է տեսել Նյու Յորքում, 1956 թվականին։
Գիրքն այնուհետև տպագրվել է 35 լեզվով և ունեցել 262 հրատարակություն։
«Գինեսի ռեկորդների գիրքը» բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից։ Այս գրքից տեղեկանում ենք, որ աշխարհում ամենաբարձրահասակ մարդը ամերիկացի Ռոբերտ Ուոդլոուն էր, որի հասակը 272 սմ էր, իսկ ամենացածրահասակը՝ հոլանդուհի Պոլին Մասթերսը՝ ընդամենը 59 սմ։ Բիրմացի Բհանդատա Վիսիցարան անգիր է արել 16-հզ-էջանոց մի տեքստ։ Աշխարհում ամենամեծ տոնածառը, որ ունեցել է 67 մ 30 սմ բարձրություն, դրվել է Վաշինգտոնում։ Ֆուտբոլի ամենամեծ մարզադաշտը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականան» է, որը տեղավորում է 205 հզ. հանդիսական։ Ամենաերիտասարդ օդաչուն Կոչի Լոքն էր, որն իննամյա տարիքում Մեքսիկայում օդ է բարձրացել «Սեսնա-150» օդանավով։ Ֆրանսիացի Միշել Լոտիտոն հայտնի էր իր «ոկրամոլությամբ» և ամենակերությամբ. նա կերել է մետաղե մոմակալներ, սայլակներ, հեծանիվներ, հեռուստացույցներ, նույնիսկ փոքր օդանավեր և այլն։ «Գինեսի ռեկորդների գրքում» գրանցվել են նաև մեր հայրենակիցները։ Երևանի Մխիթար Սեբաստացու անվան կրթօջախի առաջին դասարանցի Սեյրան Ֆարմանյանը 1990 թվականի մարտին, մասնագիտական հանձնաժողովի ներկայությամբ, 1 ժամում կատարել է 3124 կքանիստ, սեպտեմբերին Մոսկվայում այդ ցուցանիշը հասցրել է 3490-ի։ Ռեկորդը գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքի» մոսկովյան հրատարակությունում։ 1990 թվականի հունիսի 10-ին արցախցի Իգոր Ներսիսյանը 15 ժամ 50 րոպե 37 վայրկյանում լողալով անցել է Սևանա լճի մի ափից մյուսը՝ 45 կմ[2]։ 1991 թ.-ի հոկտեմբերին արտաշատցի Ռոբերտ Գալստյանը 183 տ քաշով 2 վագոնը Արտաշատի երկաթուղային կայարանի ռելսերի վրա տեղաշարժել է 220 սմ՝ վագոնին կապված պարանը ատամներով բռնած։ Նա նաև 150 կգ ծանրությունը ատամներով գետնից բարձրացրել է 43 սմ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 2, հատոր 1, ՀՀՀ, Ե. 2009, էջ 182–183
- ↑ Սևանում գրանցված գինեսի ռեկորդը․ Իգոր Ներսիսյան(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինեսի ռեկորդների գիրք» հոդվածին։ |