Բացել գլխավոր ցանկը

Կապուաս (գետ, թափվում է Հարավչինական ծով)

Հարավչինական ծով թափվող գետ

Կապուաս [1] (ինդոն.՝ Kapuas), գետ Ինդոնեզիայի Կալիմանտան կղզում: Հոսում է արևմտյան Կալիմանտանայի նահանգում՝ արևմտյան և կենտրոնական հատվածում: Թափվում է Հարավչինական ծով՝ ստեղծելով ճյուղավորված դելտա:

Կապուաս
Kapuas River.jpg
Բնութագիր
Երկարություն1143 կմ
Ավազանի մակերես98 749 կմ²
Ավազան98 749 կմ²
Ջրի ծախս6707 մ³/վ
Ջրահոսք
 · Բարձրություն500 մետր մ
 · Գետաբերանի տեղակայումKarimata Strait? և Հարավ-չինական ծով
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերSungai Landak?
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
ԵրկրամասԱրևմտյան Կալիմանտան
ՋրահավաքQ56555605?

Գետի երկարությունը 1143 կմ է, ջրհավաք ավազանի մակերեսը ավելի քան 98000 կմ² է: Համարվում է Ինդոնեզիայի ամենաերկար գետը, նաև ամենաերկարը՝ կղզային գետերի շարքում։

ՋրագրությունԽմբագրել

Երկարություն՝ 1143 կմ, լայնությունը ավելի քան 700 մետր է, ավազանի մակերեսը 98 749 կմ² է (Արևմտյան Կալիմանտանի 67%-ը): Ջրի սպառումը ենթակա է սեզոնային տատանումների, միջին ցուցիչը ավելի քան 5000 մ³/սմ է: Գետը ավելի ջրառատ է ապրիլ և նոյեմբեր ամիսներին, երբ լինում են առավելագույն տեղումները և ափամերձ տարածքներից ջրերը ծածկում են տարածքները:

Ակունքները գտնվում են Կալիմանտան կղզու կենտրոնում, ինդոնեզա-մալազիական սահմանից դեպի հարավ:

165 կմ տարածության վրա գետը հոսում է լեռներով, հետո՝ հիմնականում դաշտով, նշանակալի են ճահիճները: Ակունքից մոտ 350 կմ հեռավորության վրա՝ գետի հյուսիսային ափին գտնվում է Սենտարում լիճը, այն գետի հետ կապված է բազմաթիվ ուղիներով, իսկ ջրհեղեղների ժամանակ այն գետի հետ կազմում է ջրային միասնական զանգված:

Երեք հիմնական գետաբազուկներից առավել հարուստ է հյուսիսայինը, որն էլ հայտնի է որպես Մեծ Կապուաս (ինդոն.՝ Kapuas Besar:

ԾանոթագրություններԽմբագրել