Սպանդանոց
Սպանդանոց կամ սպանդատուն, վայր, որտեղ գյուղատնտեսական կենդանիներին ենթարկում են սպանդի՝ որպես արդյունք՝ նրանցից ստանալով միս և սպառողական այլ մթերքներ (կաշի, բուրդ, եղջյուրներ, սմբակներ և այլն)։ Սպանդանոցներում սպանդի ենթարկվում են հետևյալ հիմնական գյուղատնտեսական կենդանիների խմբերը՝ խոշոր և մանր եղջերավորներ, խոզեր, ձիեր, ինչպես նաև՝ հավեր, ճագարներ, սագեր ու հնդկահավեր։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/4/41/Slaughterhouse.jpg)
Ըստ վիճակագրական տվյալների՝ կենդանիների 45-50%-ը վերածվում է ուտելի արտադրանքի (մսի)։ Մսային մթերատվությունն իր հերթին պայմանավորված է լինում անասունների օրգանիզմում մկանային, ճարպային և ոսկրային հյուսվածքների առաջացման օրինաչափություններով։
Սպանդի ենթարկելու դրդապատճառները
խմբագրելԿենդանիները կարող են ենթարկվել մորթի տարբեր պատճառներով։ Կենդանիների այսպես կոչված՝ կյանքի և օգտագործման տևողությունը կարող է կախված լինել նրանց տեսակից ու ցեղային առանձնահատկություններից, անհատական մթերատու ու տոհմային հատկություններից։ Ծերանալիս կենդանիների մթերատվությունը և այլ տնտեսական օգտակար հատկությունները պակասում են, կենդանիների օգտագործումը դառնում է անշահավետ, և նրանց խոտանում են։ Ուստի կարելի է եզրակացնել, որ կենդանիների օգտագործման ժամկետը զգալիորեն կարճ է նրանց կյանքի կենդանաբանական տևողությունից։
Աղբյուրներ
խմբագրել- «Անասնաբուծություն», Երևան, «Լույս» հրատարակչություն, 1983