Նատյուրմորտ կիտրոններով, նարինջներով և վարդով
Նատյուրմորտ կիտրոններով, նարինջներով և վարդով (իսպ.՝ Naturaleza muerta con limones, naranjas y taza, անգլ.՝ Still Life with Lemons, Oranges and a Rose), իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Սուրբարանի (Francisco de Zurbarán, 1598—1664) նկար։ Ստեղծվել է 1633 թվականին։ Պատկանում է Փասադենայի Նորթոն Սայմոնի թանգարանին (Կալիֆորնիա, ԱՄՆ)։ Նկարի չափերն են 62,2 × 109,5 սմ[3]։ Նկարի համար կիրառվում է նաև «Նատյուրմորտ կիտրոններով ու նարինջներով» անվանումը[4]։
Նատյուրմորտ կիտրոններով, նարինջներով և վարդով | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանսիսկո Սուրբարան[1] |
տարի | 1633[1] |
բարձրություն | 60 սանտիմետր |
լայնություն | 107 սանտիմետր |
ստեղծման երկիր | Իսպանիա |
ուղղություն | բարոկկո[1] |
ժանր | նատյուրմորտ և հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Նորթոն Սայմոնի թանգարան |
հավաքածու | Նորթոն Սայմոնի թանգարան |
հիմնական թեմա | Երրորդություն[2] և Immaculate Conception of Mary?[2] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/z/zurbaran/1/stillife.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Still Life with Lemons, Oranges and a Rose Վիքիպահեստում |
Չնայած նկարին ամրագրված անվանը` նկարի ձախ մասում պատկերված են ոչ թե կիտրոններ, այլ ցիտրոններ, որոնք կիտրոններից տարբերվում են առավել հաստ ու խորդուբորդ կեղևով[5][6]։
Նկարագրություն
խմբագրելՆկարում սեղանի մուգ շագանակագույն մակերևույթին և սեղանից հետ գտնվող սև ֆոնին ցայտուն առանձնանում են առարկաների երեք խումբ` ափսեի մեջ դրված դեղին կիտրոններ, զամբյուղում դրված նարինջներ և արծաթե ափսեի մեջ դրված գավաթը` կողքին վարդով։ Համարվում է, որ պատկերները Սուրբ Երրորդության կրոնական այլաբանությունն են։ Բացի այդ` ծաղիկներով նարինջները և ջրով գավաթը ասոցացվում են սուրբ Մարիամ Աստվածածնի մաքրության, իսկ առանց փշերի վարդը` անարատ հղիության հետ[3]։
Նկարի ռենտգենագրությունը ցույց է տվել, որ Ֆրանսիսկո Սուրբարանն ի սկբանե պատկերել է ևս մեկ արծաթյա ափսե, որ տեղակայված է եղել ցիտրոններով ափսեի և նարինջներով զամբյուղի միջև, որում եղել են բաթաթի (քաղցր կարտոֆիլ) կարամելացված կտորներ. դա այն ժամանակ Իսպանիայում մեծ տարածում ունեցող անուշեղեն էր (batatas confitadas)[5][6]:
Պատմություն
խմբագրելԿտավը նկարվել է 1633 թվականին։ Այն համարվում է Ֆրանսիսկո դե Սուրբարանայի միակ նատյուրմորտը, որը ստորագրվել ու թվագրվել է անձամբ հեղինակի կողմից[7][8]։
1930-ական թվականներին նկարը եղել է ծագումով Ֆլորենցիայից իտալացի հավաքորդ Ալեսանդրո Կոնտինի Բոնակոսիի հավաքածուում[9]։ Ինչպես հավաքածուի մնացած բոլոր նկարները, ենթադրվում էր, որ այս նկարը կանցնի պետության սեփականությանը, սակայն դժվար բանակցությունների արդյունքում Կոնտինի Բոնակոսիի հետնորդներին հաջողվում է իրենց մոտ պահել նկարների մի մասը, այդ թվում` այս նատյուրմորտը[5]։
1972 թվականին նկարը ձեռք է բերել Նորթոն Սայմոնը (Norton Simon), ով դրա համար վճարել է 2.725.000 դոլար. այդ պահին դա եղել է գումարային առումով ամենամեծ երրորդ վճարումը հին վարպետների գործերի համար[5][10]։
Կոմպոզիցիա և մեկնաբանություններ
խմբագրելՆկարում պատկերված երեք խումբ առարկաները, որոնք առանձնանում են մուգ ֆոնին, իրարից հավասար հեռավորության վրա են տեղակայված, ինչը ձևավորում է տարածական ու երկրաչափական հավասարակշռություն իրենց բրգաձև պատկերման շնորհիվ[11]։
Սուրբարանը օբյեկտները մեկուսացնում է իրարից, այնպես որ կոմպոզիցիան նույնիսկ չափազանց անբնական է թվում։ Մուգ ֆոնին օբյեկտները լիովին ստատիկ են, և թվում է, թե նրանք դուրս են բերված առօրյա կյանքի ենթատեքստից։ Մարդիկ, որոնց դրանք պատկանում են, այստեղ տեղ չունեն[12]։ - Անդրեաս Պրատեր
|
Նորման Բրայսոնը գրել է.
Սուրբարանի շատ գործեր պարունակում են քրիստոնեական թեմաներ։ Գեղանկարչության մեջ հաճախ օբյեկտները խորհրդանշում են Սուրբ Երրորդությունը` որպես Աստվածամորը հարգանքի տուրք։
Մորտեն Լաուրիդսենը Wall Street Journal ամսագրում գրել է.
Այս նկարի օբյեկտները համարվում են Մարիամ Աստվածամոր խորհրդանշական տուրքը։ Նրա սերը, մաքրությունը և խոհեմությունը նշանավորվել են վարդով և ջրով գավաթով։ Կիտրոնները զատկական պտուղն են, որոնք ծաղիկներով նարինջների հետ մատնանշում են վերածնված կյանքը։ Սեղանը խորհրդանշական խորանն է[13]։ - Մորտեն Լաուրիդսեն
|
Այլ նկարներ
խմբագրելՄոտ 1630 թվականին Սուրբարանը նկարել է ոչ մեծ կտավ (21,2×30,1 սմ), որում պատկերված է մեծ գավաթ արծաթյա ափսեի և վարդի հետ մոտավորապես այն նույն ռակուրսով, ինչ այս նատյուրմորտում է։ Այս նկարը` «Ջրով ու վարդով գավաթը», ներկայումս գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում[14][15]։
Հայտնի է Սուրբարանյի ևս մեկ կտավ` իրերի համանման դիրքով։ Դա «Նատյուրմորտ չորս անոթներով» (անգլ.՝ Naturaleza muerta con jarra y tazas, 46×84 սմ) նկարն է, որ գտնվում է Մադրիդի Պրադո թանգարանում[16]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 2,0 2,1 http://www.nortonsimon.org/collections/browse_title.php?id=F.1972.06.P
- ↑ 3,0 3,1 «Still Life with Lemons, Oranges and a Rose, 1633 — Francisco de Zurbarán» (HTML) (անգլերեն). Norton Simon Museum. Վերցված է 13.11.2013-ին.
- ↑ С.П. Останина Энциклопедия натюрморта. — Москва: ОЛМА-ПРЕСС, 2002. — С. 264. — 349 с. — ISBN 978-5-948-49020-5
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Masterpieces of European Painting from the Norton Simon Museum» (HTML) (անգլերեն). The Frick Collection — www.frick.org. Վերցված է 27.12.2013-ին.
- ↑ 6,0 6,1 «Still life with lemons, oranges and a rose — Francisco de Zurbarán — 1633» (անգլերեն). silverandexact.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 27.12.2013-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Karen Rosenberg (26 февраля 2009). «Sharing Reflections of Tycoon Taste and Wealth» (HTML) (անգլերեն). The New York Times — www.nytimes.com. Վերցված է 14.11.2013-ին.
- ↑ Morten Lauridsen (21 февраля 2009). «It's a Still Life That Runs Deep» (HTML) (անգլերեն). Wall Street Journal — online.wsj.com. Վերցված է 14.11.2013-ին.
- ↑ «Provenance — Still Life with Lemons, Oranges and a Rose, 1633, Francisco de Zurbarán» (անգլերեն). Norton Simon Museum. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 14.11.2013-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Greta Berman (апрель 2009). «5 European Masterpieces on Loan at the Frick» (անգլերեն). The Juilliard Journal — www.juilliard.edu. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 14.11.2013-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Masterpieces of Western Art: A history of art in 900 individual studies, page 264
- ↑ Looking at the Overlooked: Four Essays on Still Life Painting, page 88
- ↑ "It's a Still Life That Runs Deep". Wall Street Journal, 02/21/2009
- ↑ «A Cup of Water and a Rose, about 1630, by Francisco de Zurbarán» (HTML) (անգլերեն). The National Gallery — www.nationalgallery.org.uk. Վերցված է 13.12.2013-ին.
- ↑ «Zurbarán: Flowers by Scorpio» (անգլերեն). www.humanflowerproject.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 13.12.2013-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Zurbarán, Francisco de (Spanish): Still Life» (անգլերեն). Museo Nacional del Prado — www.museodelprado.es. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013-12-18-ին. Վերցված է 14.12.2013-ին.