Տուրիզմ
Զբոսաշրջություն (տուրիզմ), մարդկանց ժամանակավոր տեղաշարժ դեպի այլ երկիր, կամ տվյալ երկրի այլ վարչական տարածք՝ հանգստի, ժամանցի, առողջարանային, գործնական կամ ստեղծագործական նպատակներով՝ առանց վճարվող աշխատանք վարելու։
Տուրիզմ բառը գործածական է շատ լեզուներում, այդ թվում` նաև Հայաստանում` զբոսաշրջություն տերմինին զուգահեռ: Այն առաջացել է մեծ շրջապտույտ՝ Grand tour արտահայտությունից և սկզբնական շրջանում նշանակում էր ուղևորություն` ծանոթության նպատակով, որը շատ տարածված էր 17-18 դարերում երիտասարդ պալատականների շրջանում։ 19-րդ դարում նման ուղևորությունները առավել տարածվեցին բնակչության այլ խավերի շրջանում։ Ուղևորության նպատակը` այլ երկրների մշակութային արժեքները ճանաչելն էր[1]:
ՊատմությունԽմբագրել
Մի երկրի ներսում կատարվող ճանապարհորդությունները միավորվում են «ներքին (ազգային) տուրիզմ», երկրի սահմաններից դուրս կատարվողները՝ «արտաքին տուրիզմ» հասկացություններով: Միջազգային տուրիզմն ու ազգային տուրիզմը գտնվում են փոխադարձ կապի ու պայմանավորվածության մեջ, շատ երկրներում ունեն ընդհանուր նյութատեխնիկական բազա և աշխատանքի միասնական ոլորտ: Միջազգային տուրիզմն սկսել է զարգանալ տասնիներորդ դարի կեսին և մասսայական է դարձել XX դարի կեսից: Աշխարհի հիմնական տուրիստական շրջանը Եվրոպան է: Վերջին տասնամյակում յուրաքանչյուր տարի Իտալիա է այցելում ավելի քան 20 միլիոն արտասահմանյան քաղաքացի, Ֆրանսիա՝ մոտ 10 միլիոն, Շվեյցարիա՝ 8 միլիոն քաղաքացի: Միջազգային տուրիզմի զարգացող կենտրոններ են դարձել Հարավսլավիան, Ռումինիան, Չեխիան, Սլովակիան, Բուլարիան:
Տուրիզմը որպես տնտեսության ճյուղԽմբագրել
Տնտեսության անարտադրողական բնագավառ է, որի ձեռնարկություններն ու կազմակերպությունները տուրիստների պահանջարկը բավարարում են նյութական ու ոչ նյութական սպասարկմամբ: Տուրիզմի արդյունքը տրանսպորտի, հյուրանոցային տնտեսության, առևտրի, էքսկուրսիոն, կուլտուր-տեսարժան, մարզական, կոմունալ-կենցաղային, բուժական հիմնարկների ու ձեռնարկությունների փոխադարձ կապերի մեջ գտնվող սպասարկման տարրերի համալիր ծառայություն է, որի տարրերի տեսակարար կշիռը տատանվում է՝ կախված տուրիզմի տեսակից:
1 | Մյանմա | 73,5 % |
2 | Սուդան | 49,8 % |
3 | Ադրբեջան | 36,4 % |
4 | Կատար | 34,1 % |
5 | Սան Տոմե և Պրինսիպի | 30,1 % |
6 | Շրի Լանկա | 26,4 % |
7 | Կամերուն | 25,5 % |
8 | Վրաստան | 22,7 % |
9 | Ղրղզստան | 19,5 % |
Երկրներ, որոնք 2016 թվականին ունեցան ամենալավ հաջոությունները տուրիզմի ոլորտում[2]:
1 | Ադրբեջան | 46,1 % |
2 | Մոնղոլիա | 24,4 % |
3 | Հայաստան | 20,1 % |
4 | Կիպրոս | 15,4 % |
5 | Ղազախստան | 15,2 % |
6 | Կոստա Ռիկա | 12,1 % |
7 | Վրաստան | 11,2 % |
8 | Շրի Լանկա | 10,7 % |
8 | Թաիլանդ | 10,7 % |
Զբոսաշրջության ձևերըԽմբագրել
Ներքին տուրիզմը մարդկանց ժամանակավոր մեկնումն է տվյալ կոնկրետ երկրի մշտական բնակության վայրից ազգային սահմանների ներսում դեպի այլ բնակավայր` հանգստի, սպորտի և այլ տուրիստական նպատակների կազմակերպման համար։
Միաջազգային տուրիզմը տվյալ ոլորտի կազմակերպությունների կողմից համակարգված և նպատակաուղղված գործողության ծավալումն է, օտարերկրյա տուրիստներին տվյալ երկրի տարածքում տուրիստական ծառայությունների և տուրիստական ապրանքների տրամադրման միջոցով։ Միջազգային տուրիզմը ներառում է ներգնա և արտագնա տուրիզմները։ Ներգնա տուրիզմն այցելություններն են այն երկիր, որը իրենց հիմնական բնակատեղին չէ։ Արտագնա տուրիզմը տուրիզմի այն ձևն է, երբ տվյալ երկրի քաղաքացին դուրս է գնում մի այլ երկիր։
# | Երկիր | 2010 թվական (հազար մարդ) |
2011 թվական (հազար մարդ) |
2012 թվական (հազար մարդ) |
---|---|---|---|---|
1 | Թուրքիա | 2368 | 2682 | 2516 |
2 | Եգիպտոս | 2198 | 1453 | 1907 |
3 | Չինաստան | 1440 | 1502 | 1329 |
4 | Թաիլանդ | 264 | 780 | 885 |
5 | Իսպանիա | 411 | 645 | 792 |
6 | Գերմանիա | 471 | 702 | 713 |
7 | Հունաստան | 387 | 612 | 690 |
8 | Իտալիա | 451 | 572 | 571 |
9 | ՄԱԷ | 287 | 395 | 549 |
10 | Ֆինլանդիա | 709 | 912 | 512 |
11 | Կիպրոս | 234 | 324 | 405 |
12 | Բուլղարիա | 263 | 340 | 389 |
13 | Չեխիա | 267 | 367 | 380 |
14 | Ֆրանսիա | 223 | 267 | 299 |
15 | Ավստրիա | 136 | 191 | 219 |
16 | Իսրայել | 185 | 226 | 219 |
17 | Թունիս | 180 | 145 | 207 |
18 | Շվեյցարիա | 121 | 149 | 177 |
19 | Մեծ Բրիտանիա | 120 | 154 | 164 |
20 | ԱՄՆ | 86 | 112 | 134 |
21 | Խորվաթիա | 99 | 106 | 109 |
Ընդամենը | 12 600 | 14 500 | 15 332 |
Այս տվյալները կարող են փոփոխվել ուղեգրի արժեքից[3]:
Զբոսաշրջության տեսակներըԽմբագրել
ԱգրոտուրիզմԽմբագրել
Ագրոտուրիզմ, հանգիստ գյուղական վայրերում։ Տուրիզմի այս ձևը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելելու էկոլոգիապես առողջ, թարմ սննդամթերք, ծանոթանալու գյուղական կյանքին, գյուղմթերքների արտադրության գործընթացին, տուրիստները կարող են մասնակցել կաթնամթերքների արտադրությանը գյուղական պայմաններում, վայելելու իրենց հանգիստը մաքուր օդի պայմաններում և այս ամենը մատչելի գներով։ Այս ամենով պայմանավորված ագրոտուրիզմն անմիջականորեն ազդում է գյուղատնտեսության զարգացմանը, գյուղմթերքների շուկայի ընդլայնմանը, ինչն էլ բերում է գյուղաբնակների կյանքի բարելավմանը։
էկոտուրիզմԽմբագրել
Էկոտուրիզմ, բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով։ Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։ ՀՀ հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։
Առողջարանային տուրիզմԽմբագրել
Առողջարանային տուրիզմը զբոսաշրջության հնագույն ձևերից է։ Անտիկ ժամանակներից մարդիկ սովորել են օգտագործել հանքային ջրերը բուժման նպատակով։ Հնդկական, չինական և հրեական մշակույթի հնագույն նմուշներում պահպանվել են տեղեկություններ Հին Հունաստանում և Էվբեյա կղզիներում ջերմային աղբյուրներում մարդկանց լոգանքների վերաբերյալ։ Այդ ժամանակներից ի վեր կուրորտային գործը մեծ փոփոխության է ենթարկվել և վերածվել է հանգստի ճանաչված ձևի։ Ինչպես կուրորտային գործը այնպես էլ ուղևորությունները բուժման նպատակներով հին պատմություն ունեն։ Դեռ հին հույները և հռոմեացիները օգտագործում էին բուժիչ աղբյուրների և բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող վայրերը, որպեսզի վերականգնեն իրենց առողջությունը։ Կուրորտներ էին ժամանում ոչ միայն հիվանդ մարդիկ, այլ նաև առողջ մարդիկ, ովքեր ունեին բավականին ֆինանսական միջոցներ և ովքեր ցանկանում էին հանգստանալ։ Հունաստանում մեծ համբավ ունեին Էպիդավր և Կոս, իսկ Հռոմում հայտնի էր մերձծովյա Բայի կուրորտները։ Փոխվում էին ժամանակները, սակայն չէր փոխվում այս ուղևորությունների դրդապատճառները։ Բնական աղբյուրների բուժիչ հատկությունները, ինչպես և առաջ, կուրորտային վայրեր են գրավում բազմաթիվ ցանկացողների։
Էքստրեմալ տուրիզմԽմբագրել
Սա տուրիզմի մի տեսակ է, որը միավորում է ճանապարհորդության այն տեսակները, որոնք կապված են ակտիվ հանգստի հետ և, որոնց նպատակն է ստանալ նոր տպավորություններ և բարելավել ֆիզիկականը։ Արկածային տուրիզմի առանձին տեսակ է էքստրեմալ տուրիզմը, որը գնալով դառնում է ավելի ու ավելի հայտնի ամբողջ աշխարհում։ Ավելի շատ մարդիկ են ձգտում տեսնել ստորջրյա աշխարհի գեղեցկությունը, դահուկներով իջնել լեռան գագաթից և նույնիսկ ցատկել պարաշյուտով։ Օրինակ, Եվրոպայում տուրիզմի այս տեսակը շատ արագ զարգանում էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, Ռուսաստանում՝1990-ականների կեսերին, իսկ մեզ մոտ այն դեռ նոր է սկսում զարգանալ։
Ուխտագնացային տուրիզմԽմբագրել
Ուխտագնացային տուրիզմը պաշտամունքային նպատակներով ճամփորդություն է, հանդիսանում է տուրիզմի ամենահին ձևերից մեկը։ Նրա զարգացումը կապված է համաշխարհային երեք կրոնների առաջացման հետ։ Դրանցից առաջինը բուդդայականությունն է (մ․թ․ա․ 6-5 դդ․), Քրիստոնեությունը (մ․թ․1-ին դ) և իսլամ․ (մ․թ․ 7-րդ դ․)։ Բոլոր կրոններն էլ խրախուսում են ուխտագնացությունը, քանի որ այն բարձրացնում է եկեղեցու հեղինակությունը, հնարավորություն է տալիս տվյալ հավատքի տարածմանը, բերում է հսկայական շահույթներ։ Դարերի ընթացքում տուրիզմի այս տեսակը ձեռք բերեց ավելի քաղաքակիրթ բնույթ, դարձավ առավել անվտանգ և ապահով։ Այն երկրները, որտեղ կան կրոնական կենտրոններ և սրբավայրեր, նրանց իշխանությունները միջոցներ չեն խնայում ենթակառուցվածքների ապահովման համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության կայք
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝автоссылка1
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Сезонная динамика цен на туры