Լլոյդ Հիլդեբրանդ

Ֆրանսիական հեծանվորդ

Լլոյդ Oգաստին Բայդեն Հիլդեբրանդ (անգլ.՝ Lloyd Augustin Biden Hildebrand) կամ Լուի Հիլդեբրանդ (ֆր.՝ Louis Hildebrand, դեկտեմբերի 25, 1870(1870-12-25)[1], Տոտենհեմ, Հարինգի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - ապրիլի 1, 1924(1924-04-01)[1], Լևալլուա Պերե[1]), բրիտանացի հեծանվորդ, որը հանդես է եկել Ֆրանսիայի դրոշի ներքո, 1900 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[2]։

Լլոյդ Հիլդեբրանդ
Անրի Ռուդոն և Լլոյդ Հիլդեբրանդը (աջից) 1894 թվականին
Անրի Ռուդոն և Լլոյդ Հիլդեբրանդը (աջից) 1894 թվականին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Lloyd Augustin Biden Hildebrand[1]
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Lloyd Hildebrand
Մասնագիտացում՝հեծանվորդ
Երկիր՝ Ֆրանսիա և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 25, 1870(1870-12-25)[1]
Ծննդավայր՝Տոտենհեմ, Հարինգի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Մահվան ամսաթիվ՝ապրիլի 1, 1924(1924-04-01)[1] (53 տարեկան)
Մահվան վայր՝Լևալլուա Պերե[1]

Կարիերա

խմբագրել

1900 թվականի Օլիմպիական խաղերից առաջ Հիլդենբրանդը երկու խոշոր հաղթանակ է ունեցել՝ 1898 թվականին Փարիզ-Էվրե մրցավազքում և 1899 թվականին՝ Փարիզ-Ռուան մրցավազքում։ Նա նաև 1898 թվականին Փարիզ-Ռուան մրցավազքում գրավել է երրորդ տեղը։

1900 թվականի Օլիմպիական խաղերին նա մասնակցել է 2 և 25 կմ մրցավազքերին։ Նրա լավագույն արդյունքը եղել է 25 կմ մրցավազքում, որտեղ նա ցույց է տվել 28:09,4 ժամանակ և զբաղեցրել երկրորդ տեղը՝ զիջելով ֆրանսիացի հեծավորդ Լուի Բաստիենին[3][4][5][6]։ Սպրինտում Հիլդեբրանդը հասել է միայն մինչև քառորդ եզրափակիչ։

Նույն 1900 թվականին նա դարձել է անհատական հետապնդման աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր[7]։

1900 թվականին նա դեռ եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, թեև կյանքի մեծ մասն ապրել է Ֆրանսիայում և ամուսնացած է եղել ֆրանսուհու հետ[8]։ Դրա հիման վրա ՄՕԿ-ը 2024 թվականին հունիսի 13-ին որոշել է վերաբաշխել մեդալները՝ Հիլդեբրանդի արծաթը Մեծ Բրիտանիայի փոխարեն շնորհելով Ֆրանսիային[9][10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 մահվան վկայական
  2. «PARIS 1900 CYCLING TRACK 25 KILOMETRES MEN RESULTS». Olympics.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «PARIS 1900 CYCLING TRACK 25 KILOMETRES MEN RESULTS». Olympics.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  4. IOC : Paris 1900, Cycling Track Results on olympic.org
  5. «Lloyd Hildebrand Olympic Results». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  6. «Lloyd Hildebrand». Olympedia. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  7. «Профиль Ллойда Гильдебранда». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  8. Lloyd Hildebrand
  9. IOC Executive Board approves change of Lloyd Hildebrand’s silver medal at Paris 1900, from Great Britain to France
  10. «1900 Olympics cycling medal reassigned from Great Britain to France». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2024 թ․ հունիսի 13. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.