Մարաթոնյան վազք, խճուղային վազք, թեթև աթլետիկական մրցությունների վազքի ծրագրի ամենաերկար տարածությունը (42 կմ 195 մ)։ Անվանումը ստացել է Մարաթոն տեղանունից։ Մարաթոնյան ճակատամարտից հետո, ըստ ավանդության, հույն սուրհանդակ զինվորը վազքով, առանց դադարի, հասնում է Աթենք, ավետում հաղթանակի լուրը և անկենդան ընկնում։ Ֆրանսիացի բանասեր Մ. Բրեալի նախաձեռնությամբ

Podczas maratonu (8741003009).jpg

Մարաթոնյան վազքն ընդգրկվեց օլիմպիական խաղերի (Աթենք, 1896) ծրագրում։ Հաղթող դարձավ հույն Ս. Լուիսը։ Համաշխարհային բարձրագույն նվաճումը հավասար է 2 ժամ 8 րոպե 33, 6 վայրկյանի (Դ. Քլեյտոն, Ավսարալիա, 1969)։ Մարաթոնյան վազքի ավանդական միջազգային մրցումներ են անցկացվում Բոստոնում (ԱՄՆ), Վինձորում (Մեծ Բրիտանիա), Կոշիցեում (ՉԺՀ), էնսհեդեում (Նիդերլանդներ), Աթենքում (Հունաստան

ՆախապատմությունԽմբագրել

Մ.թ.ա. 490 թ. գարնանը պարսկական բանակը Դատիս և Արտափերնես զորավարների գլխավորությամբ գրավեց Կիկլադյան կղզիների մեծ մասը և ուղղություն վերցրին Աթենքից շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարաթոնի դաշտ[1]: Միլտիադեսի գլխավորությամբ աթենական 10,000 զորքը ժամանեց Մարաթոնի դաշտ և զբաղեցրին բլրաշատ տարածքները: Սա կարևոր էր մարտավարական քայլ էր, որպեսզի պարսկական հեծելազորը նախ չկարողանար ծավալվել նրանց դեմ, մյուս կողմից էլ այստեղ խմելու ջրի պաշարներ կային: Նրանք կազմ ու պատրաստ բլուրների վրա սպասում էին պարսիկներին:

 
Մարաթոնի ճակատամարտը

Թվում է, թե Միլտիադեսը պետք է ժամանակ շահեր և սպասեր, քանզի հակառակորդը խմելու ջրի խնդիր ուներ: Սակայն նա որոշեց նախա­հար­ձակ լինել: Պատճառն այն էր, որ պարսկական բանակում էր գտնվում նախկին աթենական տիրան Հիպիասը, որն ապաստանել էր նրանց արքունիքում և այժմ պարսկական բանակի խորհրդատուն էր: Վերջինս կողմնակիցներ ուներ Աթենքում, որոնք պատրաստվում էին խռովություն կազմակերպել քաղաքում: Պարսիկները չդիմանալով հույների կատաղի հարձակմանը՝ նստեցին իրենց նավերը և փախուստի դիմեցին[2]։ Նշանավոր հույն պատմիչ Հերոդոտոսը վկայում է, որ Մարաթոնի ճակատամարտում պարսիկները տվել են շուրջ 6400 զոհ, իսկ հույներից սպանվել է 192 մարդ[3]։

 
Ֆիդիպիդեսի արձանը Մարաթոնում։

Որպեսզի Աթենքում հեղաշրջման փորձեր չկատարվեն, Միլտիադեսը որոշեց Ֆիդիպիդեսին ուղարկել Աթենք պարսիկների դեմ տարած հաղթանակի լուրը տեղ հասցնելու: Վերջինս առանց կանգնելու վազեց մոտ 42 կմ տարածք և հասավ Աթենք` Արտեմիս ստվածուհու տաճարի պատերի մոտ հաղորդելով հաղթանակի լուրը շունչը փչեց և մահացավ։ Հետագայում այստեղից էլ օլիմպիական խաղերի մեջ մտցվեց մարաթոնյան վազքը: Այն սկսեցին կիրառել 1895թ-ից, երբ վերականգնվեցին օլիմպիական խաղերը:  

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 296  
  1. Herodotus VI, 102
  2. Holland, Tom (2006). Persian Fire: The First World Empire and the Battle for the West. Abacus, pp. 195–197.
  3. Herodotus VI, 117