Դարհեմ (Հյուսիսային Կարոլինա)
Դարհեմ (անգլ. Durham, արտասանվում է «Դյուրհեմ»), քաղաք Հյուսիսային Կարոլինայի հարավ-արևելքում, նույնանուն շրջանի վարչական կենտրոն, զարգացնում է ծխախոտի և տեքստիլ արդյունաբերություններն և ունի 239 358 բնակիչ (2012)։
Բնակավայր | ||
---|---|---|
Դարհեմ | ||
անգլ.՝ Durham | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1869 թ. | |
Մակերես | 286,662314 կմ² | |
ԲԾՄ | 123±1 մետր | |
Պաշտոնական լեզու | անգլերեն | |
Բնակչություն | 228 330 մարդ (2010) | |
Ժամային գոտի | UTC-5, UTC−4 և հյուսիսամերիկյան ժամային գոտի | |
Հեռախոսային կոդ | 919 | |
Փոստային ինդեքսներ | 27701–27713, 27715, 27717, 27722, 27712, 27702, 27709, 27707, 27708, 27710, 27711, 27713, 27705, 27703, 27706, 27701, 27704 և 27709-4528 | |
Պաշտոնական կայք | durhamnc.gov(անգլ.) և ci.durham.nc.us(անգլ.) | |
| ||
Դարհեմը Կարոլինայի խոշորոգույն կրթական կենտրոնն է: Այստեղ է գտնվում Դյուքի համալսարանը, ինչպես նաև Գիտության և մաթեմատիկայի դպրոցը:
ԱշխարհագրությունԽմբագրել
Դարհեմը գտնվում է բլրավետ տեղանքում` Պիդմոնթ սարահարթի արևելակենտրոնական մասում[1]: Քաղաքն ունի 245,8 կմ² ընդհանուր մակերես, որից 245,1 կմ²` հող է, իսկ 0,7կմ² (0,29 %)` ջուր: Հողն առավելապես կավոտ է, ինչը նպաստավոր չէ գյուղատնտեսություն վարելու համար: Մի քանի փոքր առուների հետ Դարհեմի միջով հոսում է Ինո գետը:
ՊատմությունԽմբագրել
Մեծ հնդկական առևտրի ուղին անցնում էր այն տարածքով, որտեղ գտնվում է Դարհեմը: 1701 թվականին Դարհեմի գեղեցկությունը գնահատել է անգլիացի հետազոտող Ջոն Լոուսոնը, որը տարածաշրջանն անվանել է«Կարոլինաների ծաղիկը»: Դարհեմի բնակչության կայուն աճն սկսել է այն պահից, երբ 1827 թվականին քաղաք է բերվել փոստը: Երկաթուղային ենթակառուցվածքի մուտքը ուշանում էր, քանի որ բնակչությունը չէր ցանկանում արոտավայրերը զիջել երկաթուղու կառուցման համար: Սակայն 1849 թվականին Բարթլետ Ս.Դարհեմը նվիրել է իր հողերը դեպոյի կառուցման համար: Բնակչության հետագա աճը շարունակվել է ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմից հետո, երբ Դարհեմում սկսվել է ծխախոտի արտադրությունը: Ապրանքաշրջանառության ընդարձակումը թույլ է տվել Դարհեմին 1869 թվականի ապրիլի 10-ին ստանալ քաղաքի կարգավիճակ: Այդ ժամանակ Դարհեմը գտնվում էր Օրինջ շրջանի կազմում: 1881 թվականի ապրիլի 17-ին քաղաքը դարձավ Դարհեմ նորաստեղծ շրջանի կենտրոն:
1893 թվականին սկսեց հրատարակվել «Հերալդ-Սան» (The Herald-Sun) խոշոր օրաթերթը:
ԿլիմաԽմբագրել
Ըստ Կյոպենի դասակարգման Դարհեմն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա` տաք և խոնավ ամառ, զով ձմեռ և մեղմ գարուն և աշուն: Ամառը Դարհեմում առատ է որոտներով և տեղումներով: Միջին հաշվով տարեկան տեղում է 170 մմ ձյուն, որը սովորաբար հալվում է մի քանի օրվա ընթացքում:
Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, North Carolinaի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 80 (27) |
84 (29) |
94 (34) |
95 (35) |
99 (37) |
104 (40) |
105 (41) |
105 (41) |
104 (40) |
98 (37) |
88 (31) |
81 (27) |
105 (41) |
Միջին բարձր °F (°C) | 49.2 (9.6) |
53.4 (11.9) |
62.1 (16.7) |
71.3 (21.8) |
78.6 (25.9) |
85.0 (29.4) |
88.6 (31.4) |
86.8 (30.4) |
81.0 (27.2) |
71.4 (21.9) |
62.0 (16.7) |
52.7 (11.5) |
70.18 (21.2) |
Միջին ցածր °F (°C) | 27.8 (−2.3) |
29.5 (−1.4) |
37.0 (2.8) |
45.8 (7.7) |
55.6 (13.1) |
65.4 (18.6) |
70.1 (21.2) |
67.9 (19.9) |
60.3 (15.7) |
46.6 (8.1) |
37.4 (3) |
30.4 (−0.9) |
47.82 (8.79) |
Ռեկորդային ցածր °F (°C) | −9 (−23) |
−2 (−19) |
11 (−12) |
23 (−5) |
29 (−2) |
38 (3) |
48 (9) |
46 (8) |
37 (3) |
19 (−7) |
11 (−12) |
0 (−18) |
−9 (−23) |
Տեղումներ դյույմ (մմ) | 4.44 (112.8) |
3.70 (94) |
4.68 (118.9) |
3.41 (86.6) |
4.59 (116.6) |
4.01 (101.9) |
3.95 (100.3) |
4.38 (111.3) |
4.36 (110.7) |
3.71 (94.2) |
3.38 (85.9) |
3.43 (87.1) |
48,04 (1220,2) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 1.8 (4.6) |
2.6 (6.6) |
1.7 (4.3) |
trace | 0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
.1 (0.3) |
.6 (1.5) |
6.8 (17.3) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 11.2 | 9.6 | 11.2 | 8.9 | 10.6 | 8.9 | 9.6 | 9.1 | 7.7 | 6.9 | 8.0 | 10.0 | 111.7 |
Միջ. ձնառատ օրեր | .7 | .8 | .5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | .1 | .2 | 2.3 |
Աղբյուր #1: NOAA[2] | |||||||||||||
Աղբյուր #2: The Weather Channel (extreme temps)[3] |
Քույր քաղաքներԽմբագրել
Դարհեմն ունի հինգ քույր-քաղաք[4]
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Directory Browsing is Not Allowed
- ↑ «Climatology of the United States No. 20: DURHAM, NC 1971–2000»։ National Oceanic and Atmospheric Administration։ 2004։ Արխիվացված է օրիգինալից February 12, 2015-ին։ Վերցված է November 29, 2011
- ↑ «Monthly Averages for Durham, NC (27703)»։ The Weather Channel։ November 2011։ Վերցված է November 29, 2011
- ↑ «Sister Cities of Durham» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-26-ին։ Վերցված է 2013-08-20
Արտաքին հղումներԽմբագրել
Դարհեմ (Հյուսիսային Կարոլինա) Վիքիպահեստում |