Կարմիր «Փոստ» (գերմ.՝ Potschta[1]), ֆիլատելիստական առաջին ստանդարտ դրոշմանիշի անվանում, որը թողարկել է Դրեզդենի գլխավոր փոստային տնօրենությունը (Արևմտյան Սաքսոնիա)։ Առաջին դրոշմանիշը, որը թողարկվել էր Գերմանիայի փոստային տնօրենության օկուպացված խորհրդային զոնայում[2]։

Նկարագրություն խմբագրել

Նամականիշի անվանական արժեքը՝ 12 պֆեննիգ (նկարը՝ «12» թիվը շրջանակի մեջ՝ շրջանակով սահմանափակված)։ Այդ փոստային նամականիշի վերևում և ներքևում համապատասխանաբար տրված է գերմաներեն և ռուսերեն գրություն («Post» и «Почта»)։ Նամականիշը ատամնավոր է, տպագրված է սպիտակ թղթի վրա կարմիր ներկի երանգներով խոր տպագրության մեթոդով[2][3][4]։

Պատմություն խմբագրել

1945 թվականի հունիսին Դրեզդենի գլխավոր փոստային տնօրենությունը որոշում է կայացրել Արևմտյան Սաքսոնիայի համար փոստային նամականիշների շարքի հրատարակության մասին։ Առաջինը պիտի լիներ 12 պֆենիգ նամականիշի հրատարակությունն էր սովորական նամակներրի վճարման համար։ Թողարկումը պլանավորված էր հունիսի 21-ին,երբ միաժամանակ շրջանառությունից պետք է դուրս հանվեին նախկին նամականիշների սևացած հրատարակությունները՝ օգտագործված Սաքսոնիայի դաշնային տիրապետության տարածքում։ Համապատասխան թույլտվություն ստացվեց զինվորական հրամանատարությունից։ Թողարկման նախապատրաստական աշխատանքները իրականացվում էին Ա-20 փոստով։ Դրոշմանիշի նկարը նախապատրաստել էր Խեմնիցի փոստային ծառայողներից մեկը։ Տպագրությունը իրականացվում էր տեղական Վելցել և Դրեզդեն քաղաքների տպագրություններում։ Սկզբում այդ նամականիշները տպագրվում էին բաց կարմիր գույնի այսպես կոչված ջրային ներկով։ Այնուհանդերձ, տպագրության որակը ցածր էր, շատ թերթեր կպած էին մեկը մյուսին։ Ընդ որում բացահայտվեց, որ ամբողջ տպաքանակի համար ներկը չի հերիքի։ Վերջում ամբողջ տպաքանակը(100 հազար օրինակ) վերացվել է։ Մնացել է միայն մի քանի օրինակ արխիվի համար[3][4][5][6]։

Շուտով տեղ հասավ ավելի մուգ գույնի ներկ։ Տպագրման ընթացքը բարելավվեց և պատրաստեցին 1 030 500 օրինակ, որոնք փոխանցվեցին փոստային տնօրենությանը։ 1945 թվականի հունիսի 23-ին Արևմտյան Սաքսոնիայում ՝ Դրեզդենի Ա-16 փոստային բաժնում առաջին նամակմանիշը հայտնվեց վաճառքում։ Չնայած ութ ժամից ավելի քիչ ժամանակում զինվորական ղեկավարությունը չեղարկեց իր թույլտվությունը, վաճառքը դադարեցվեց, իսկ նամականիշները առգրավվեցին։ Հասցրին իրացնել 14 500 օրինակ, դրանց մի մասը օգտագործում էին ըստ նշանակության։ Տպագրաքանակի մնացած մասը վերացվեց։ Դրոշմանիշների առգրավումը հիմնված էր քաղաքական պատճառների վրա и դրա համար պատճառ դարձավ ռուսերենով «փոստ» գրությունը[2][3][4][5][6]։

Դերը ֆիլատելիայում խմբագրել

Այս նամականիշը «Կարմիր փոստ» անունն է ստացել ֆիլատելիստների մեջ։ Այդուհանդերձ դա շատ հազվադեպ հանդիպող է։ Գոյություն ունեն մի շարք կեղծ նամականիշներ, որոնք պատրաստված են օֆսեթ եղանակով[2]։

Համաձայն փոստային նամականիշների «Սքոթ» և«Միխել» կատալոգների՝ մաքուր օրինակները գնահատվում են 190 դոլարից մինչև 250 եվրո, իսկ մարած տեսակները՝ համապատասխանաբար 575 դոլլարից մինչև 750 եվրո։ Դրանով հանդերձ՝ մաքուր նմականիշը, համաձայն «Միխել» կատալոգի, չվնասված, սոսնձով օրիգինալ օրինակը արժի 900 եվրո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Potschta». Lexikon — Buchstabe "P" (գերմաներեն). Kamp-Lintfort, Germany: Phila-Lexikon; Gert W. F. Murmann — Статья «Почта» в словаре «Phila-Lexikon» Герта Мурманна (Германия). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին. {{cite web}}: no-break space character in |work= at position 8 (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Владинец Н. Судьба Красной «Почты» // Филателия. — 2001. — № 3. — С. 19.
  3. 3,0 3,1 3,2 Կաղապար:Книга:Владинец-Европа(Ստուգված է 24 Հունիսի 2011)
  4. 4,0 4,1 4,2 Восточная Саксония // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2 (Ստուգված է 24 Հունիսի 2011)
  5. 5,0 5,1 «East Saxony 1945—1946». Germany (անգլերեն). Jay T. Carrigan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
  6. 6,0 6,1 Владинец Н. Послевоенные выпуски почтовых марок в Германии // Филателия СССР. — 1973. — № 3. — С. VI—VIII.