Մայքլ Դուգլաս
Մայքլ Դուգլաս (անգլ.՝ Michael Douglas, սեպտեմբերի 25, 1944[1][2][3][…], Նյու Բրանսուիկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի հայտնի դերասան և պրոդյուսեր։ Դերասան Քըրք Դուգլասի որդին, դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսի ամուսինը։
2 անգամ արժանացել է Օսկար մրցանակի, «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի համար որպես պրոդյուսեր Օսկար լավագույն ֆիլմի համար անվանակարգում և «Ուոլլ Սթրիթ» ֆիլմի համար Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում։
Խաղացել է 45-ից ավելի ֆիլմերում, 18 ֆիլմի պրոդյուսեր է։ Առավել հայտնի ֆիլմերն են՝
- «Սիրավեպ քարի հետ» (1984)
- «Նեղոսի մարգարիտը» (1985)
- «Ճակատագրական գայթակղություն» (1987)
- «Ուոլլ սթրիթ» (1988)
- «Ռոուզների պատերազմը» (1989)
- «Սև անձրև» (1989)
- «Լույս խավարի մեջ» (1992)
- «Հիմնական բնազդ» (1992)
- «Ամերիկյան նախագահը» (1995)
- «Ուրվականը և Խավարը» (1996)
- «Խաղ» (1997)
- «Իդեալական սպանություն» (1998)
- «Տրաֆիկ» (2000)
- «Գիշերը Մակուլայի բարում» (2001)
- «Պահապանը» (2006)
- «Խելամիտ կասկած» (2009)
- «Նախկին ընկերուհիների ուրվականները» (2009)
- «Ուոլլ սթրիթ. Փողերը չեն քնում» (2009)
- «Նոկաուտ» (2012) և այլն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Michael_Douglas