Գեղեցկության մրցույթ
Գեղեցկության մրցույթ, ամենագեղեցիկ մասնակցին որոշելու մրցույթ։ Ավանդաբար հիմնական ուշադրությունը դարձվում է մասնակիցների ֆիզիկական հատկանիշների վրա, չնայած որոշ մրցույթներում հաշվի են առնվում նաև մասնակցի անհատական որակները, ինտելեկտը, տաղանդը և ներկայացված հարցերին տրված պատասխանները: Տերմինը հիմնականում կիրառվում է միայն չամուսնացած կանանց մրցույթների վերաբերյալ, ինչպիսիք են Միջազգային չորս մեծ գեղեցկության միցույթները[1][2][3]: Տղաների կամ տղամարդկանց նմանատիպ մրցույթները կոչվում են այլ անուններով և ավելի նման են բոդիբիլդինգի մրցույթներին:
Յուրաքանչյուր գեղեցկության մրցույթի կազմակերպիչները կարող են առաջադրել իրենց կանոնները, ներառյալ մասնակիցների տարիքային սահմանափակումները: Կանոնները կարող են նաև պահանջել, որ մասնակիցները լինեն չամուսնացած, ինչպես նաև «առաքինի», կամավորական աշխատանքի և համագործակցության պատրաստ և այլն: Կարող են ներկայացվել նաև հագուստի տիպեր, որոնցով պետք է ներկայանան մասնակիցները, ներառյալ լողազգեստները:
Գեղեցկության մրցույթները սովորաբար կազմված են մի քանի փուլերից և տեղական մրցույթներից հետո անցկացվում են ավելի մեծ մրցույթներ: Օրիակ , միջազգային մրցույթները ներառում են հարյուրավոր կամ հազարավոր տեղական մրցույթներ: Երեխաների գեղեցկության մրցույթներում հիմնականում ուշադրություն է դարձվում մասնակցի գեղեցկության, զգեստների, սպորտային հագուստի մոդելավորմանը, տաղանդին և անհատական հարցազրույցի ժամանակ տրված պատասխաններին: Մեծահասակների և պատանիների մրցույթներոմ կենտրոնանում են հիմնականում դիմահարդարման, սանրվածքի և զգեստների, լողազգեստի և անհատական հարցազրույցի ժամանակ տրված պատասխաններին: Գեղեցկության մրցույթի հաղթողը հաճախ կոչվում է գեղեցկության թագուհի: Մրցույթի արդյունքում մասնակիցները գրավում են որոշակի հորիզոնականներ:
Կան լողազգեստով որոշ գեղեցկության մրցույթներ, որոնց ընթացքում դատում են միայն մարմնի որոշ մասերը, օրինակ՝ կանաց նստատեղը (օրինակ՝ Միս Բում Բում մրցույթը, որ անցկացվում է Բրազիլիայում և Միս Ռիֆ մրցույթը, որ անցկացվում է Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում)[4]:
Գեղեցկության մրցույթների մրցանակների շարքում կարող են լինել տիտղոսներ, թագեր, գոտիներ, կրթաթոշակներ, գավազաններ, խնայողական պարտատոմսեր և գումարային պարգևներ: Այնուամենայնիվ, չափահասների և պատանիների մրցույթներում հակված են դատելու խոսքը: Որոշ մրցույթների հաղթողներին կամ եզրափակիչ փուլ անցած մի շարք մասնակիցների որպես մրցական կարող են տրվել քոլեջի կրթաթոշակներ[5]:
ՊատմությունԽմբագրել
Վաղ տարիներԽմբագրել
Միջնադարում անցկացված եվրոպական փառատոնները կարող են համարվել գեղեցկության մրցույթների նախատիպեր: Օրինակ, անգլիական Մայիսյան օրվա տոնակատարությունների ժամանակ սովորաբար ընտրվել է Մայիսի թագուհի: ԱՄՆ-ում Մայիսյան օրերին որպես առատաձեռնության և համայնքի իդեալի խորհրդանիշ ծառայող կնոջ ընտրության ավանդույթը շարունակվել է երիտասարդ գեղեցիկ կանանց մասնակցությամբ ժողովրդական տոնակատարություններին[7]:
Գեղեցկության մրցութները անցկացվել են Էնգլինթոն մրցույթի շրջանակներում 1839 թվականներին, որ կազմակերպվել է Արչիբալդ Մոնթգոմերի՝ Էլգինթոնի 13-րդ կոմսի կողմից և նպատակ ուներ վերսկսել միջնադարյան ասպետական ավանդույթները, որ անցկացվել են Շոտլանդիայում: Մրցույթում հաղթել է Սոմերսեթի դքսուհի Ջորջիանա Սեյմուրը՝ Սոմերսեթի 12-րդ դուքս Էդվարդ Սեյմուրի կինը և Կարոլինա Նորթոնի քույրը, որ հայտարարվել է Գեղեցկության թագուհի[8]:
Շոումեն Ֆինեաս Թեյլոր Բարնում կազմակերպել է ժամանակակից ամերիկյան առաջին գեղեցկության մրցույթը 1854 թվականին, սակայն այն փակվել է հասարակության բողոքի պատճառով[9][10]:
Ազգային մրցույթներԽմբագրել
Գեղեցկության մրցույթները դարձել են ավելի հայտնի 1880-ական թվականներից: 1888 թվականին Բելգիայի Սպա քաղաքում անցկացվող մրցույթում գեղեցկության թագուհի տիտղոսը շնորհվել է 18-ամյա կրեոլուհու: Բոլոր մասնակիցները պետք է ուղարկեին իրենց լուսանկարը և իրենց համառոտ նկարագիրը, որպեսզի թույլատվություն ստանային մասնակցելու մրցույթին, իսկ եզրափակիչ անցած 21 մասնակիցներից հաղթողին ընտրել է պաշտոնական խումբը[11]: Նմանատիպ մրցույթները հեղինակություն չեն վայելել: Գեղեցկության մրցույթները սկսել են համարվել ավելի հեղինակավոր 1921 թվականին առաջին ժամանակակից «Միսս Ամերկա» մրցույթի շնորհիվ[8]:
Ամենահին մրցույթը, որ շարունակվում է մինչ օրս, «Միսս Ամերիկա» մրցույթն է, որ կազմակերպվել է 1921 թվականին տեղացի գործարարի կողմից՝ նպատակ ունենալով գրավել զբոսաշրջիներին դեպի Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաք[12]: Մրցույթին մասնակցել են տեղի թերթի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթների հաղթողները, իսկ միջոցառմանը ներկա է գտնվել ավելի քան հարյուր հազար մարդ: 16-ամյա Մարգարեթ Գորմանը Վաշինգտոնից, թագադրվել է որպես «Միս Ամերիկա 1921»՝ հաղթելով ժողովրդականության և գեղեցկության մրցույթներում և ստանալով 100 դոլար[13]:
Միջազգային մրցույթներԽմբագրել
1920 թվականի մայիսին Տեխաս նահանգի Գալվեսթոն քաղաքում կազմակերպվել է նոր մրցույթ, որը հայտնի է «Splash Day» կղզում։ Միջոցառման շրջանակներում անցկացվել է «Bathing Girl Revue» մրցույթը՝ որպես իր ամենահետաքրքրական ցուցադրություն[14][15][16][17]։ Միջոցառումը անցկացվել է ամառը՝ զբոսաշրջային սեզոնում և շարունակվել ամեն տարի։ Այն արագ դարձել է հայտնի Տեխասից դուրս և 1926 թվականից սկսած ավելացվել է աշխարհում առաջին միջազգային մրցույթը, որը հայտնի է որպես Գեղեցկության միջազգային մրցույթ [16]։ Ինչպես ասվել է, այդ մրցույթը ծառայել է որպես մոդել ժամանակակից գեղեցկության մրցույթների համար[17][18][19]։ Մրցույթին մասնակցել են աղջիկներ Անգլիայից, Ռուսաստանից, Թուրքիայից ու շատ այլ երկրներից և արդյունքում շնորհվել է «Միս Տիեզերք» տիտղոս[17][20]։ Մրցույթը դադարեցվել է ԱՄՆ-ում 1932 թվականին ճգնաժամի պատճառով (Միջազգային մրցույթը կարճ ժամանակով վերսկսվել է Բելգիայում)։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետոԽմբագրել
«Միսս Ամերիկա» գեղեցկության մրցույթի ժողովրդականությունը այլ կազմակերպությունների ոգեշնչել է ստեղծել նմանատիպ մրցույթներ 1950-ական թվականներին և դրանից հետո։ Դրանց թվում նշանակալի է Ազգային Դոնաթ թագուհի մրցույթը։ Միսս աշխարհ մրցույթն սկսել է անցկացվել է 1951 թվականին, Միսս տիեզերք և Միսս ԱՄՆ մրցույթները՝ 1952 թվականին։ Միս Ինթերնեյշնլ մրցույթը հիմնադրվել է 1960 թվականին, Միս Աֆրոամերիկա մրցույթը՝ 1968 թվականին[21], որպես պատասխան Միսս Ամերիկա մրցույթից աֆրոամերիկացի կանանց հեռացնելուն։ Միսս տիեզերք կազմակերպությունն սկսել է անցկացնել ԱՄՆ-ի «Միսս պարմանուհի» մրցույթը 1983 թվականին 14-19 տարեկանների համար։ Միսս Երկիր մրցույթն սկսել է անցկացվել 2001 թվականից, և գեղեցկությանն մրցույթն սկսել է օգտագործվել որպես շրջական միջավայրի պահպանության քարոզչության միջոց[22][23]։ Այդ մրցույթները շարունակում են անցկացվել մինչ օրս։
Լողազգեստով մրցույթԽմբագրել
Մասնակիցների՝ լողազգեստով ներկայանալու պահանջը վիճելի հարց է տարբեր մրցույթներում։ Վեճերը շատացել են 1940 թվականին բիկինի ստեղծվելուց և մեծ տարածում գտնելուց հետո։ Բիկինին արգելվել է Միս Ամերիկա մրցույթում կաթոլիկների բողոքների պատճառով[24]։ 1951 թվականին սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ Միս աշխարհ մրցույթի հաղթողն իր մրցանակն ստանալու համար ներկայացել է բիկինով։ Հռոմի պապ Պիոս 12-րդը դատապարտել է թագադրումը՝ որպես մեղսագործություն[25][26], իսկ կրոնական ավանդույթներ ունեցող երկրները սպառնացել են հետ կանչել իրենց պատվիրակությունները[27]։ Հետագայում բիկինին արգելվել է նաև այլ մրցույթներում։ Դա շարունակվել է մինչև 1990-ականների վերջերը, որից հետո դրանք նորից թույլատրվել են[12], սակայն շարունակվել են վեճերը դրա վերաբերյալ, երբ եզրափակիչները անցկացվել են այն երկրներում, որտեղ բիկինիները (կամ լողազգեստները) մերժվում են հասարակության կողմից[12][28]։ Օրինակ, 2003 թվականին Աֆղանստանը ներկայացնող Վիդա Սամաձաին Միսս Երկիր մրցույթում ներկայացել է բիկինով, ինչի պատճառով մեծ աղմուկ է բարձրացվել նրա հայրենիքում[12]։ 2013 թվականին Միսս աշխարհ մրցույթի՝ լողազգեստով փուլը հանվել է Բալիի իսլամիստների բողոքի պատճառով, որտեղ անկացվել է մրցույթը[28]։ 2014 թվականին Միս աշխարհ մրցույթից հանվել է լողազգեստով փուլը[29]։
2017 թվականին Carousel Productions ընկերությունը քննադատվել է այ պատճառով, որ Միսս Երկիր 2017 մրցույթի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ մասնակիցները ներկայացել են լողազգեստով, սակայն նրանց դեմքերը փակ են եղել կազմվածքի գեղեցկությանը նվիրված փուլում, որն առաջին անգամ կայացել է 2017 թվականին Ֆիլիպիններում[30][31][32][33]։ Դա եղել է մրցույթի երեք փուլերից մեկը. մյուս երկուսը նվիրված են եղել դեմքի գեղեցկությանը և շրջակա միջավայրին ու ինտելեկտին[30][34]։ Կազմակերպիչները պաշտպանել են կառուցվածքի գեղեցկություն փուլը՝ պատճառաբանելով, թե այն նախատեսված է նրա համար, որ ժյուրին մասնակիցներին դատի ոչ միայն ըստ դեմքի գեղեցկության[31][35]։
Գլխավոր գեղեցկության մրցույթներԽմբագրել
Կանանց գեղեցկության գլխավոր միջազգային մրցույթները ներառում են Միսս աշխարհ ( հիմնադրվել է 1951 թվականին Էրիկ Մորլեյի կողմից), Միսս տիեզերք (հիմնադրվել է 1952 թվականին), Միս միջազգային (հիմնադրվել է 1960 թվականին), Միս Երկիր (հիմնադրվել է 2001 թվականին) մրցույթները[36][37][38]։ Դրանք կոչվում են Չորս մեծ գեղեցկության մրցույթներ և հանդիսանում են 4 ամենամեծ և ամենահայտնի միջազգային գեղեցկության մրցույթները չամուսնացած կանանց համար[39][40]։
Հիմնադրում | Մրցույթ | Կազմակերպիչ | Վայր | Բիկինիի թույլատրում | Բիկինիի կանոնավորում |
---|---|---|---|---|---|
1921 | Միսս Ամերիկա | Միս Ամերիկա կազմակերպություն[12] | Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի | 1997 | 1947 – Բիկինին արգելվել է հռոմեական կաթոլիկների բողոքի պատճառով 1997 – Բիկինին թույլատրվել է[12] |
1951 | Միսս աշխարհ | Էրիկ Մորլի, Միսս աշխարհ կազմակերպություն | Լոնդոն, Անգլիա | 1951 | 1951 – Առաջին հաղթող շվեդ Կիկի Հականսսոնը թագադրվել է բիկինիով։ Կրոնական ավանդույթներով երկրները սպառնացել են ետ կանչել իրենց պատվիրակություններին[27] , իսկ Պիոս 12-րդ պապը թագադրումը համարել է մեղսագործություն։ 1952 – Լողազգեստները ձևավորվել են ավելի ժամանակակից դիզայնով[12] 1996 – Միս Աշխարհ մրցույթն անցկացվել է Հնդկաստանի Բանդալոր քազաքում, բայց լողազգեստներով փուլն անցկացվել է Սեյշելյան կղզիներում՝ բողոքների պատճառով[41]։ 2013 – Լողազգեստով փուլը հանվել է ծրագրից Բալիում իսլամիստների բողոքի պատճառով, որտեղ անցկացվում էր մրցույթը[28]։ |
1952 | Միսս Տիեզերք | Վիլյամ Մորիս Էնդիվոր | Նյու Յորք քաղաք | 1997 | 1952 – Բիկինին արգելվել է։ 1997 – Մասնակիցերին թույլատրվել է հագնել բիկինի[12]։ |
1960 | Միս Միջազգային | Միջազգային մշակութային միություն | Տոկիո, Ճապոնիա | 1960 | 1964 – Բիկինին դարձել է պարտադիր։ |
1983 | Միսս պատանի ԱՄՆ | Վիլյամ Մորիս Էնդիվոր]] | Նյու Յորք | Չի թույլատրվում | 1983 – Բիկինին արգելվել է։ 1997 – Մանակիցներին թույլատրվել է հանգնել բիկինի[12]։ 2000 – Տանկինիները թույլատրվել են առաջին (և միակ) անգամ[12]։ 2016 – Բիկինիի մրցույթը հանվել է և փոխարինվել սպորտային հագուստի մրցույթով[42]։ |
2001 | Միսս Երկիր | Carousel Productions | Քեսոն, Ֆիլիպիններ | 2003 | 2003 – Աֆղանստանը ներկայացնող Վիդա Սամաձին մասնակցել է բիկինիով մրցույթին, ինչի պատճառով աղմուկ է բարձրացել նրա հայրենիքում[12]։ 2017 – «Կառուցվածքի գեղեցկություն մրցույթում» մասնակիցները ներկայացել են սպիտակ բիկինիներով և փակ դեմքով, որպեսզի ժուրիի ուշադրությունը կենտրոնանա նրանց մարմնակազմվածքի վրա[43][44]։ |
ՔննադատությունԽմբագրել
Գեղեցկության մրցույթների քննադատները նշում են, որ նմանատիպ մրցույթները նպաստում են այն գաղափարի տարածմանը, թե կանանց ու աղջիկներին պետք է գնահատել առաջին հերթին նրանց արտաքին գեղեցկության համար, և այն ճնշում է գործադրում աղջիկների և կանանց վրա՝ նրանց ստիպելով համապատասխանել համընդհանուր ընդունելություն գտած գեղեցկության չափանիշների՝ ծախսելով ժամանակ և գումար նորաձևության, դիմահարդարման միջոցների, սանրվածքի ձևավորման և նույնիսկ պլաստիկ վիրահատության համար։ Նրանք պնդում են, որ ֆիզիկական գեղեցկության նմանատիպ պարտադրանքները որոշ կանանց ստիպում է պահպանել հատուկ սննդակարգ՝ վնասելով իրենց[45][46][47]։
Ասվում է, որ գեղեցկության մրցույթները կանանց դարձնում են գնահատման օբյեկտ և տարածում այն միտքը, թե կնոջ միակ նպատակը գրավիչ տեսք ունենալն է[48]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Miss Earth 2004 beauty pageant»։ China Daily։ Reuters։ 2004-10-25։ Վերցված է 2007-10-23
- ↑ «Brazil’s Miss World finalist has her hands and feet amputated»։ English.pravda.ru։ հունվարի 22, 2009։ Վերցված է սեպտեմբերի 24, 2012
- ↑ Enriquez Amee (փետրվարի 2, 2014)։ «Philippines: How to make a beauty queen»։ BBC News։ Վերցված է փետրվարի 3, 2014
- ↑ Sophie Jane Evans (August 7, 2014)։ «Brazil's finest assets on show: Country unveils the 27 women set to compete in its annual Miss Bum Bum contest»։ Daily Mail։ Վերցված է March 3, 2018
- ↑ Miss Teenage California scholarship awards, from the pageant website Archived 14 July 2011 at the Wayback Machine.
- ↑ Universal Newsreel (1935)։ «Lone Star State Selects Beauties for 100 Year Pageant»։ Texas Archive of the Moving Image։ Վերցված է հուլիսի 21, 2011
- ↑ «Miss America: People & Events: Origins of the Beauty Pageant»։ Pbs.org։ Վերցված է մայիսի 21, 2014
- ↑ 8,0 8,1 https://www.youtube.com/watch?v=5vfonRGFZ3k
- ↑ Colin Blakemore and Sheila Jennett, ed. (2006)։ The Oxford companion to the body (1. publ. ed.)։ Oxford: Oxford Univ. Press։ ISBN 0-19-852403-X
- ↑ «It's Not a Beauty Pageant. It's a Scholarship Competition!»։ The LOC.GOV Wise Guide։ Library of Congress։ August 2008։ Վերցված է հունիսի 7, 2012
- ↑ «Beauty Pageants History: The Beginning and Beyond»։ Վերցված է հունիսի 7, 2013
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 «History»։ Pageant Almanac։ Pageant Almanac։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 12, 2008-ին։ Վերցված է November 6, 2008
- ↑ «Miss America»։ In Encyclopedia of New Jersey։ 2004։ Վերցված է հոկտեմբերի 6, 2012
- ↑ Stein, Elissa (2006)։ Beauty Queen: Here She Comes...։ Chronicle Books։ էջ 37։ ISBN 978-0-8118-4864-0
«Revues and other Vanities: The Commodification of Fantasy in the 1920s»։ Assumption College։ Վերցված է հոկտեմբերի 2, 2009 - ↑ «The Sloane Collection, no. 4 – Galveston Bathing Girl Revue, 1925»։ Story Sloane, III Collection։ Texas Archive of the Moving Image։ 1925։ Վերցված է հուլիսի 21, 2011
- ↑ 16,0 16,1 «Miss United States Began In Galveston»։ The Islander Magazine։ 2006
- ↑ 17,0 17,1 17,2 Cherry, Bill (հոկտեմբերի 25, 2004)։ «Miss America was once Pageant of Pulchritude»։ Galveston Daily News։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 21, 2009-ին
- ↑ Brown, Bridget (մայիսի 17, 2009)։ «Isle bathing beauty tradition reborn»։ Galveston Daily News։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 16, 2011-ին
- ↑ Savage, Candace (1998)։ Beauty queens: a playful history։ Abbeville։ էջ 33։ ISBN 978-1-55054-618-7
- ↑ «The Billboard»։ սեպտեմբերի 25, 1948։ էջ 49
- ↑ «The Ritz-Carlton Hotel - Atlantic City»։ Historical Timeline։ Վերցված է June 25, 2011
- ↑ Warner Claire (դեկտեմբերի 6, 2015)։ «What Is The Miss Earth Pageant? Angelia Ong Isn't The Only Winner You Need To Know»։ Bustle։ Վերցված է հունվարի 31, 2016
- ↑ Schuck Lorraine (October 12, 2006)։ «About Miss Earth Beauty Pageant»։ Miss Earth official website, Carousel Productions, Inc։ Արխիվացված է օրիգինալից February 24, 2008-ին։ Վերցված է August 2, 2008
- ↑ «We're all intellectuals»։ The Daily Telegraph (London: Telegraph Media Group Limited)։ November 6, 2008
- ↑ Various, Selvedge: The Fabric of Your Life, page 39, Selvedge Ltd., 2005
- ↑ Maass Harold (June 7, 2013)։ «The controversial bikini ban at the Miss World beauty pageant»։ Վերցված է August 22, 2013
- ↑ 27,0 27,1 Han Shin, Beauty with a Purpose, page 193, iUniverse, 2004, 0-595-30926-7
- ↑ 28,0 28,1 28,2 Nidhi Tewari, "Miss Universe 2013: Winning Beauty To Wear Million Dollar Diamond-Studded Swimsuit", International Business Times, November 5, 2013
- ↑ Lange Maggie (դեկտեմբերի 18, 2014)։ «Miss World Pageant Axes Swimsuit Portion»։ New York Magazine։ Վերցված է դեկտեմբերի 22, 2014
- ↑ 30,0 30,1 Dela Cruz Lito (հոկտեմբերի 19, 2017)։ «Miss Earth organizers slammed over controversial preliminary round»։ Վերցված է նոյեմբերի 20, 2017
- ↑ 31,0 31,1 Requintina Robert R. (հունիսի 25, 2017)։ «Veiled faces and 2-piece swimsuits in Miss Philippines Earth pageant»։ Manila Bulletin։ Վերցված է նոյեմբերի 20, 2017
- ↑ Tuazon Nikko (հունիսի 24, 2017)։ «Miss Philippines Earth 2017 organizers defend controversial preliminary event»։ Philippine Entertainment Portal։ Վերցված է նոյեմբերի 20, 2017
- ↑ News Manila (հոկտեմբերի 20, 2017)։ «Miss Earth pageant covers contestants’ faces as they walk down in swimsuits»։ Coconuts Media։ Վերցված է նոյեմբերի 20, 2017
- ↑ Adina Armin (հուլիսի 15, 2017)։ «Miss PH-Earth winners 'unveiled' tonight»։ Philippine Daily Inquirer։ Վերցված է նոյեմբերի 20, 2017
- ↑ News Rappler (հունիսի 25, 2017)։ «Miss PH Earth organizers on veil issue: Women not objectified»։ Rappler։ Վերցված է նոյեմբերի 20, 2017
- ↑ «Mexicana Anagabriela Espinoza gana concurso de belleza en China»։ Terra Networks (Mexico)։ EFE։ նոյեմբերի 28, 2009։ Վերցված է փետրվարի 19, 2012
- ↑ Sibbett Rebecca (փետրվարի 15, 2008)։ «Edinburgh students launch beauty pageant»։ The Edinburgh Journal։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 16, 2013-ին։ Վերցված է մարտի 8, 2012
- ↑ Fischer Bernd (օգոստոսի 20, 2012)։ «Beauty pageants: the bad and the beautiful»։ Perdeby։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 22, 2012-ին։ Վերցված է դեկտեմբերի 26, 2012
- ↑ «Beauty with scandals»։ The Standard։ հուլիսի 21, 2011։ Վերցված է հուլիսի 21, 2011
- ↑ «24-year-old former Tian Zhizi elected as "Miss Japan 2011"»։ Business Times։ հուլիսի 4, 2011։ Վերցված է հուլիսի 21, 2011
- ↑ «Miss Greece now Miss World, despite pageant protests»։ CNN։ November 23, 1996։ Արխիվացված է օրիգինալից December 17, 2003-ին
- ↑ Murray Rheana (հունիսի 29, 2016)։ «Miss Teen USA pageant drops swimsuit competition in favor of athleisure»։ today.com։ Today
- ↑ News Blasting։ «Miss Earth organizers slammed over controversial preliminary round»։ Blasting News (en-US)։ Վերցված է 2017-11-20
- ↑ «Miss Earth pageant covers contestants' faces as they walk down in swimsuits | Coconuts Manila»։ Coconuts (en-US)։ 2017-10-20։ Վերցված է 2017-11-20
- ↑ «Beauty and body image in the media»։ Media Awareness Network։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 18, 2009-ին։ Վերցված է 2009-01-17
- ↑ «Reigning Miss Universe Suspected of Having Cosmetic Surgery»։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 26, 2010-ին։ Վերցված է 2010-08-23
- ↑ «Plastic Surgery: Bollywood, Miss Universe, and the Indian Girl Next Door»։ Gujarati Magazine (Sandesh)։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-16-ին։ Վերցված է 2010-08-23
- ↑ «Why OBJECT to Beauty Pageants?»։ object.org.uk։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 22, 2014-ին։ Վերցված է մայիսի 22, 2014
ԳրականությունԽմբագրել
- Sones, Michael. "History of the Beauty Pageant". Beauty Worlds: The Culture of Beauty (2003): n. pag. Web. 4 November 2009.
- Liben, Lynn S., Rebecca S. Bigler, Diane N Ruble, Carol Lynn Martin, and Kimberly K. Powlishta. "Conceptualizing, Measuring, and Evaluating Constructs and Pathways". Developmental Course of Gender Differentiation. 67.2 i-183. Print.
- Harvey, Adia M. "Becoming Entrepreneurs: Intersections of Race, Class, and Gender at the Black Beauty Salon". Gender and Society. 19.6 (2005): 789-808. Print.
- Banet‐Weiser, Sarah. "The Most Beautiful Girl in the World: Beauty Pageants and National Identity". (Berkeley: University of California Press, 1999)
- Wilk, Richard. "The Local and the Global in the Political Economy of Beauty: From Miss Belize to Miss World". Review of International Political Economy. 2.1 (1995): 117-134. Print.
- Burgess, Zena, and Phyllis Tharenou. "Women Board Directors: Characteristics of the Few". Journal of Business Ethics. 37.1 (2002): 39-49. Print.
- Huffman, Matt L., and Philip N. Cohen. "Occupational Segregation and the Gender Gap in Workplace Authority: National versus Local Labor Markets". Sociological Forum. 19.1 (2004): 121-147. Print.
- Ciborra, Claudio U. "The Platform Organization: Recombining Strategies, Structures, and Surprises". Organization Science. 7.2 (1996): 103-118. Print.
- Lamsa, Anna-Maija, and Teppo Sintonen. "A Discursive Approach to Understanding Women Leaders in Working Life". Journal of Business Ethics. 34.3/4 (2001): 255-267. Print.
- Bell, Myrtle P., Mary E. McLaughlin, and Jennifer M. Sequeira. "Discrimination, Harassment, and the Glass Ceiling: Women Executives as Change Agents". Journal of Business Ethics. 37.1 (2002): 65-76. Print.