Ավտոմեքենայի և սուզանավի բախում

Ավտոմեքենայի և սուզանավի բախում, միջադեպ, որը տեղի է ունեցել 1961 թվականի օգոստոսի 19-ին Շվեդիայի Լյուսեչիլ քաղաքում (Վեստրա Գոտալանդ լեն)[1]։ Սա ավտոմեքենայի և սուզանավի բախման պատմության մեջ արձանագրված միակ դեպքն է[2]։

Ավտոմեքենայի և սուզանավի բախում
ավտովթար Խմբագրել Wikidata
ԵրկիրՇվեդիա Խմբագրել Wikidata
ՎայրԼյուսեչիլ Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ58°16′25″N 11°26′18″E Խմբագրել Wikidata
Թվական19 Օգոստոսի 1961 Խմբագրել Wikidata
Վիրավորների քանակ0 Խմբագրել Wikidata
Զոհվածների քանակ0 Խմբագրել Wikidata
Քարտեզ

Միջադեպ

խմբագրել

Ֆիսկարեգատան փողոցի հեռախոսակայանի շենքի մոտ կանգնած է եղել մասնավոր Volvo PV544 ավտոմեքենան, որը գրանցված էր Ստոկհոլմի լենում։ Անհայտ պատճառով մեքենան, որի մեջ ոչ ոք չի եղել, թեքությամբ սկսել է իջնել դեպի ծովը։ Բարեհաջող անցնելով ծովատառեխի տակառների մեծ խմբաքանակը, որը հենց նոր էր բեռնաթափվել Իսլանդիայից ժամանած նավից, մեքենան հատել է ծովի երկայնքով անցնող Սյոդրա-Համնգատան փողոցը և բախվել նավամատույցում կայանած «Հայեն III» նախագծի Bävern («Կուղբ») սուզանավին[2][3]։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի առջևի հատվածը ջախջախվել է, ծռմռվել է սուզանավի պաշտպանակը։ Ոչ մի մարդ չի տուժել։ Սուզանավը շարունակել է շահագործվել մինչև 1980 թվականը, որից հետո այն հանվել է շահագործումից և հաջորդ տարի Օդենսեում կտրտվել որպես ջարդոն։ Մեքենայի հետագա ճակատագիրն անհայտ է[2][3]։

Արձագանք

խմբագրել

Միջադեպի մասին հայտնել է շվեդական TT լրատվական գործակալությունը[4], տեղեկությունը հրապարակվել է երկրի թերթերում։ Քաղաքային «Կուրիրեն» թերթի խմբագիր Հանս Յոհանսոնը եղել է դեպքի վայրում և լուսանկարել[1][5]։ Այս դրվագի պատմությունը, Յոհանսոնի լուսանկարի հետ մեկտեղ, ներառվել է Տերիե Ֆրեդի «Կարմիր փոթորիկ» գրքում (շվեդ.՝ Röd Storm, 2004)[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Kollision mellan bil och ubåt». digitaltmuseum.se (շվեդերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 Stech, Bogdan (2023 թ․ սեպտեմբերի 17). «Samochód zderzył się z okrętem podwodnym. To jedyny taki wypadek w historii». Spider's Web (լեհերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 22-ին.
  3. 3,0 3,1 Моторний, Сергій (2024 թ․ մարտի 20). «Какая неожиданная авария произошла в Люсечиле в 1961-м году». autogid.pro (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 22-ին.
  4. Carlsson, Mårten. «En ovanlig olycka 1961». klassiker.nu (շվեդերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 22-ին.
  5. «Качество и надежность автомобиля Вольво, зафиксированные в книге рекордов Гиннесса». rusvolvo.ru (ռուսերեն). 2018 թ․ հունիսի 25. Վերցված է 2024 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել