Ինքնասպանություն
Ինքնասպանություն, սուիցիդ (լատին․՝ sui՝ ինքն իրեն և caedare՝ սպանել բառերից), իբրև երևույթ, իբրև անձի ինքնարտահայտման ձև, վարքային դրսևորում, ախտաբանական վիճակ։ Ռիսկի գործոններից են հոգեկան խանգարումները, ինչպիսիք են՝ երկբևեռ խանգարումները, շիզոֆրենիան, ինչպես նաև ալկոհոլիզմը ու բենզոդիազեպինների չարաշահումը[1][2], սթրեսային վիճակները, ֆինանսական դժվարությունները, միջանձնային հարաբերությունները, բուլիինգը[1][3]։ Հասկացությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան որ երկրի վրա ապրում է մարդը։ Ինքնասպանության հիմնահարցն ուսումնասիրվում է սուիցիդալոգիա գիտության շրջանակներում։
Սուիցիդալոգիա գիտությունը, որն ուսումնասիրում է այդ համամարդկային խնդիրը, դասակարգում և լուծման ուղիներ է առաջարկում, սակայն մինչ օրս չի կարողացել լիովին լուծել այդ խնդիրը։ Ինքնասպանության հիմնախնդրին անդրադարձել են հոգեբանության գրեթե բոլոր տեսությունները և հոգեբանները, որոնք իրենց ուրույն տեղն են զբաղեցրել հոգեբանություն գիտության զարգացման մեջ, քանի որ սուիցիդալ վարքը մեծապես հանդիսանում է հենց հոգեբանության ուսումնասիրությանը ենթարկվող խնդիր, իհարկե այն ոչ միայն հոգեբանական խնդիր է․ այլ գիտություններ նույնպես ուշադրության կենտրոնում են պահում ինքնասպանության հիմնահարցը, պատճառները և դրդող ուղիները, այն կդիտարկվի հատկապես հոգեբանություն գիտության տեսանկյունից։ԵՍ ԻՆՔՆԱՍԽԱՆԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Հասկացության հիմնական սահմանումներ
խմբագրելԻնքնասպանության կանխարգելման ջանքերն ուղղված են ինքնասպանության մեթոդների սահմանափակմանը՝ հրազենի, թմրանյութի, հոգեկան խանգարումների, թմրամոլության բուժմանը, ինչպես նաև հասարակության՝ լրատվության միջոցով պատշաճ տեղեկացմանը[1]։ Չնայած թեժ գծերի հասանելիությանը, դրանց արդյունավետության վերաբերյալ քիչ փաստեր կան[4]։
Տարբեր երկրներում ինքնասպանության ամենատարածված մեթոդները տարբերվում են, կապված արդյունավետ միջոցների առկայության հետ[5]։ Ինքնասպանության ընդհանուր մեթոդները ներառում են կախվածությունը, թունաքիմիկատներով թունավորումը և հրազենները[1][6]։ Ինքնասպանությունը 2015 թվականին 828,000, իսկ 1990 թվականին 712,000 մարդու մահվան պատճառ է դարձել[7]։ Աշխարհում ինքնասպանությունը համարվում է մահվան 10-րդ պատճառ[2][8]։
Սուիցիդոլոգիան հոգեբանության այն ուղղությունն է, որն ուսումնասիրում է աուտոագրեսիվ (ինքնասպանության), մարդկային գործունեության տեսական ու գործնական կողմերը, ինքնասպանության պատճառները և մշակում է մեթոդներ դրա կանխարգելման համար։ Սուիցիդը, ըստ էության, զուտ մարդուն բնորոշ երևույթ է։ Ժան-Պոլ Սարտրը նշել է․ - «Մարդը կենդանիներից տարբերվում է նրանով, որ կարող է ընդհատել իր կյանքն ինքնասպանությամբ»[9]։
Ըստ Ալվարեսի, սուիցիդ հասկացությունն առաջին անգամ հիշատակվել է Թոմաս Բրաունի «Religio Medici» գրքում, որը հրատարակվել է 1642 թվականին։ Այն առաջին անգամ տեղ է գտել Օքսֆորդյան բառարանում 1651 թվականին, սակայն օգտագործվել է հազվադեպ։ Սուիցիդը հոգեբանական առումով ներկայացնում է գիտակցված կամ իմպուլսիվ ձևով անձի կողմից իրականացվող գործողություն, որը հանգեցնում է մահվան։ Շնեյդմանը ինքնասպանությունը սահմանում է որպես կանխամտածված մահ, այսինքն՝ իրեն կյանքից զրկելուն ուղղված նպատակադրված և գիտակցված գործողություն։ Այս սահմանման շնորհիվ մենք տեսնում ենք երևույթի արմատական տարբերությունը սպանությունից (որի մեջ բացակայում է ինքնուրույնության տարրը) և դժբախտ պատահարից (որտեղ դոմինանտում է պատահականությունը)։ Ադլերը գտնում էր, որ ինքնասպանությունն անձնային հիմնախնդիր է, սակայն ունի սոցիալական պատճառներ և հետևանքներ։ Միլովանովիչը ինքնասպանությունը սահմանում է որպես սեփական կյանքի գիտակցված և նպատակաուղղված ոչնչացում։
Իրավաբանները ինքնասպանությունը դիտարկում են որպես մեղսունակ վիճակում սեփական կյանքի ընդհատում։ Դյուրկհեյմը տվել է ինքնասպանության հետևյալ սահմանումը.
Համաձայն այս տարբերակման՝ ինքնասպանը պետք է գիտակցի իր գործողությունը և նրա հետևանքները։ Այսպիսի սահմանման ոչ լիարժեքությունը ակնհայտ է, քանի որ հաշվի չի առնվում անձի անգիտակցականի ազդեցությունը։
Ըստ առողջապահության միջազգային կազմակերպության` սուիցիդը ինքնասպանության գործողությունն է լետալ ավարտով։ Այս դեպքում միայն առկա է այդպիսի գործողության հաստատումը և ոչ ավելին[10][11]։
Ելնելով սուիցիդ հասկացության վերը նշված բազմաթիվ սահմանումներից` կարելի է ընդհանրացնել, որ ինքնասպանությունը սեփական կյանքի կանխամտածված ընդհատումն է արտաքին տեսանելի կամ ներքին խորհրդավոր դրդապատճառների ազդեցության տակ, ռացիոնալ վիճակում։ Ինքնասպանությունը հոգեբանական դեզադապտացիայի դրսևորման ձևերից է, երբ անձը հոգեկանի ախտաբանական կամ սահմանային վիճակում ինքնակամ (ներքին կամ արտաքին ազդակներից դրդված) դիմում է լետալ ավարտով աուտոդեստրուկտիվ գործողությունների։ Սա ինքնասպանության ընդհանրացված սահմանումն է, որ իր մեջ ամփոփում է և հոգեկան հիվանդների, և հոգեպես առողջ անձանց ինքնասպանությունները։
Հոգեպես առողջ անձանց ինքնասպանությունը գրականությունում սահմանվում է որպես շարունակական դեզադապտացիայի կամ աֆֆեկտի արդյունքում, անձի սահմանային հոգեվիճակում, լետալ ավարտով այնպիսի աուտոդեստրուկտիվ գործողություն, որի դեպքում այն դիտարկվում է որպես իրավիճակից դուրս գալու ելք, դիմացինին պատժելու միջոց, ուշադրություն գրավելու եղանակ, սակայն ոչ անգիտակից և անվերապահ ձգտում դեպի մահը[9]։
Եթե «ինքնասպանություն» ասելով հասկանանք գիտակցված և հոժարակամ կյանքից հրաժարվել, այլ կերպ ասած մահվան ցանկություն, ինչպես նպատակ այլ ոչ թե ինչ որ նպատակի հասնելու միջոց, ապա մենք իզուր կփորձենք կենդանիների մեջ ինքնասպանություն փնտրել։ Կենդանական աշխարհը այդպիսի երևույթ չգիտի։ Կենդանական աշխարհին հայտնի է «զոհ» ասվածը, բայց ոչ ինքնասպանությունը, և ոչ միայն կենդանական աշխարհը սկզբնական մարդկային տեսակը (ավելի ցածր զարգացվածության աստիճան ունեցողները՝ վայրենիներն ու բարբարոսները) գրեթե նույնապես չգիտեն, թե ինչ է ինքնասպանությունը։ Միայն մշակույթի ավելի բարձր մակարդակում ենք հանդիպում ինքնասպանություն երևույթին, ինչպես գիտակցված ձևով մահվան գերադասումը կյանքից։ Այսպիսի դեպքերում ինքնասպանի համար կյանքը դառնում է անպետք և անիմաստ։ Նա հրաժարվում է կյանքից ոչ թե, որովհետև «պարտավոր» է կամ «զոհում» է իր կյանքը այլ նա հրաժարվում է սեփական կյանքից՝ որպես իր տառապանքների և անիմաստությունից հրաժարվելու միակ ճանապարհ[12]։
Պատմական ակնարկ
խմբագրելԴեռևս հասարակական կյանքի վաղ փուլերում ինքնասպանության փաստը արդեն հայտնի էր։ Իրենց զարգացման վերջին փուլերում այդ մասին արդեն գիտեին հույներն ու հռոմիացիները։ Նորագույն ժամանակներում ինքնասպանությունների աճը շարունակվում է և բավական էր չնչին պատճառ ինքնասպանության գնալու համար։ Մեր օրերում ինքնասպանության մասին խոսելիս պետք է նշել դրա անբնական աճի մասին և որքան զարգացած է երկիրը, այնքան ինքնասպանությունների թիվը բարձր է։ Այս ամենը հիմք հանդիսացավ սուիցիդալոգյա գիտության առաջացման համար։ Սուիցիդալոգյա գիտության առաջացման համար հիմք է ծառայել սոցիալական հոգեբանությունը, այնուհետև կլինիկական հոգեբանության զարգացման հետ մեկտեղ զարգացում ապրեց նաև սուիցիդալոգյան։ Կլինիկական հոգեբանները ապացուցեցին, որ սուիցիդը չի համարվում հոգեկան հիվանդություն և այն կարող է կատարել ինչպես հոգեկան հիվանդ այնպես էլ հոգեպես լիովին առողջ անձը։ Կլինիկական հոգեբանության և հոգեվերլուծության զարգացման հետ մեկտեղ ավելի հստակ պատկերացում ստեղծվեց հոգեկանի նորմաների և պաթոլոգիաների վերաբերյալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերը և ցեղասպանություն վերապրած ազգերը ստիպեցին որպեսզի ինքնասպանությունը հայտնվի պրոֆեսյոնալների և հասարակության ուշադրության կենտրոնում։ Պատերազմական գործողություններից հետո Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայում բացվեցին սուիցիդալ ծառայություններ և ճգնաժամային կենտրոններ, որոնց զարգացումը նպաստեց սուիցիդալոգյա գիտության տեսական և պրակտիկ զարգացմանը և կայացմանը որպես գիտություն։
Մարդկանց 0,5-1,4 %-ը ինքնասպան են լինում՝ մոտավորապես յուրաքանչյուր 12-րդը 100,000-ից[8][13]։ Ինքնասպանությունների 3/4-ը տեղի է ունենում զարգացող երկրներում[1]։ Զարգացող երկրներում տղամարդիկ ինքնասպանություն գործում են կանանցից 1,5 անգամ ավելի շատ, իսկ զարգացած երկրներում՝ 3,5 անգամ շատ[14]։ Ինքնասպանությունը ընդհանուր առմամբ առավել տարածված է 70 տարեկանից բարձր անձանց շրջանում, սակայն որոշ երկրներում 15-30 տարեկան անձիք ամենաբարձր ռիսկային խմբում են[14]։ 2015 թվականին Եվրոպան տարածաշրջանում ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշն է ունեցել[15]։ Ամեն տարի մոտ 10-20 միլիոն ոչ մահացու ինքնասպանության փորձ է կատարվում[16]։ Ոչ մահացու ինքնասպանության փորձերը կարող են հանգեցնել վնասվածքների և հաշմանդամության[13]։ Արևմտյան երկրներում ինքնասպանության փորձերը առավել հաճախ հանդիպում են երիտասարդների և աղջիկների շրջանում[13]։
Ինքնասպանության վրա լայն ազդեցություն են ունեցել կրոնը, պատիվը,և կյանքի իմաստը[17][18]։ Աբրահամական կրոնները ինքնասպանությունը համարում էին հանցանք Աստծո և կյանքի սրբության դեմ[19]։ Ճապոնիայում սամուրայների ժամանակաշրջանում ինքնասպանության մի ձև էր համարվում հարակիրին, որը ընդունվում էր որպես ձախողում կամ բողոքարկման ձև[20]։ Սատիի արարողակարգի համաձայն, Բրիտանական Հնդկաստանում հնդիկ այրին սպանում էր իրեն ամուսնու հուղարկավորության ժամանակ, որը անում էր կամ իր կամքով կամ ընտանիքի անդամների ճնշման տակ[21]։ Ինքնասպանությունը և ինքնասպանության փորձերը կատարվել են ապօրինաբար[22]։ Շատ երկրներում այն քրեական հանցագործություն է համարվում[23]։ 20-րդ և 21-րդ դարերում ինքնասպանությունը հազվագյուտ դեպքերում օգտագործվել է որպես բողոքի ձև, կամիկաձեն և ինքնապայթեցումը օգտագործվում են որպես ահաբեկչական մարտավարություն[24]։
Այսօր սուիցիդալոգիա գիտության խնդիրներն են.
- Անտեղյակության դեմ պայքար
- Կանխարգելիչ ծառայությունների կատարելագործում
- Հոգեբանական և բժշկական օգնություն
- Սուիցիդի խնդրի հետազոտության և լուծման ուղիների կազմակերպում
- Սուիցիդի տարատեսակների դասակարգում և ուսումնասիրություն
- Սուիցիդի հիմնական պատճառների ուսումնասիրություն[25][26]։
Համաձայն վիճակագրական տվյալների ամեն րոպե աշխարհում ձեռնարկվում է ինքնասպանության փորձ։ Միջինում դրանցից 1500 վերջանում է մահվան ելքով։ Սակայն սուիցիդալ վարքի վիճակագրությունը այսօր վստահություն չի ներշնչում։ Սուիցիդալ վարքի շատ դրսևորումներ իրենց անուններով չեն անվանվում։ Որպես կանոն սուիցիդալ վարքի մեծ մասը թաքցվում է «դժբախտ պատահար» և «ավտոճանապարհային պատահարներ» անվանումների տակ։ Բացի այդ սուիցիդալոգիաում կա վարկած համաձայն որի գոյություն ունեն մարդիկ, որոնք համարվում են սուիցիդալ անձիք և նրանց վարքը հաճախ անգիտակցված ձևով ուղղված է ինքնաոչնչացման։ «Քրոնիկ սուիցիդալ վարքի» օրինակ կարող է հանդիսանալ ալկոհոլիզմը, թմրամոլություն, ալպինիզմով զբաղվելը և այլն[27]։
Դասակարգում
խմբագրելՏարիքային դասակարգում
խմբագրելՍուիցիդալ վարքն ունի նաև տարիքային դրսևորման իր առանձնահատկությունները։ Մինչև հինգ տարեկան երեխաների մոտ սուիցիդալ վարքը հանդիսանում է բավականին հազվադեպ երևույթ։ Կրտսեր դպրոցական տարիքում հատկապես նկատվում է սուիցիդալ ակտիվություն։ Ավելի փոքր տարիքում ընդհանուր երեխաների սուիցիդալ վարքի ընդամենը 2,5% է հանդիպում։ Երեխաների սուիցիդալ վարքը հազվադեպ է կախված լինում լուրջ հոգեկան հիվանդությունների և ռեակտիվ ընկճվածության հետ։ Ճնշող մեծամասնության դեպքերում խոսքն իրավիճակային ռակցիայի մասին է՝ հիմնականում ընդդիմացող։ 80% դրանց դրդող ուժը հանդիսանում է ներընտանեկան կոնֆլիկտները։ Անցած 30 տարում 5-14 տարեկան երեխաների ինքնասպանության դեպքերը ավելացել են 8 անգամ։ Ամենից հաճախ երիտասարդները սուիցիդալ ելքի են դիմում 15-24 տարեկանում։ Մեկ սուիցիդալ ելքով դեռահասին համընկնում է 100 սուիցիդալ փորձ։
Սուիցիդալ ակտիվության երկրորդ պիկը սկսվում է 40–60 տարեկանում։ Այս տարիքին հատուկ հոգեբանական խնդիրը հանդիսանում է սոմատիկ առողջության վատթարացումը, հորմոնալ վերակազմավորում, արժեհամակարգի փոփոխությունները, որը հաճախ ուղեկցվում է ընկճախտներով, որոնք այս ժամանակահատվածի ամենահաճախ հանդիպող ընկճվածության տեսակն են։ Բացի այդ հենց այս ժամանակահատվածում են հասուն երեխաները լքում հայրենի տունը, իսկ ծնողները հիվանդանում և մահանում են։ Հաճախ հանդիպող խնդիրներից է նաև մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրները։ Վիճակագրության համաձայն այս տարիքի սուիցիդալ դեպքերը համեմատած 30 տարեկանների հետ երկու անգամ ավելի են, ընդ որում ավելի հաճախ տղամարդկանց մոտ են գրանցվում քան կանանց[28]։
Երրորդ սուիցիդալ ռիսկային գոտում գտնվում են մեծահասակները, նրանց մոտ սուիցիդալ դրսևորումները չորս անգամ ավելի են քան պոպուլյացիաներում։ Վիճակագրության համաձայն 65 տարեկանից բարձր տարիքային խմբերում սուիցիդի դեպքերը կազմում են ընդհանուր սուիցիդալ դրսևորումների 25%-ը այն դեպքում երբ այդ տարիքային խումբը կազմում է հասարակության ընդամենը 11%-ը։ Հատկանշական է նաև այն, որ հասուն տարիքի տղամարդկանց 76%-ը դիմում է բժշկի ինքնասպանությունից մեկ ամիս առաջ, 33%-ը մեկ շաբաթ, իսկ 10%-ը մեկ օր առաջ։
Գենդերային դասակարգում
խմբագրելՍուիցիդալ վարքի դրսևորումը դասակարգվում է նաև ըստ սեռային պատկանելիության առանձնահատկության։ Ամբողջ աշխարհում կանանց ինքնասպանության դեպքերը զգալիորեն զիջում են տղանարդկանց ինքնասպանությանը 4:1-ի հարաբերությամբ։ Հասուն տարիքի տղամարդկանց և կանանց մոտ 9:1-ի հարաբերությամբ։ 15–40 տարեկանում կանանց սուիցիդալ վարքը գերազանցում է տղամարդկանց ինքնասպանության դեպքերին, իսկ հասուն տարիքում հակառակը։ Կանանց ինքնասպանությունը ավելի շատ ֆենոմենալ բնույթ է կրում, իսկ տղամանդկանց սուիցիդը ամեն տասնամյակ ավելի է աճում[26]։
Մասնագիտական դրսևորումներ
խմբագրելՍուիցիդալ վարքի դրսևորումը կարող է նաև կախված լինել տվյալ անձի մասնագիտությունից։ Ամենից հաճախ սուիցիդի են դիմում բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ։ Սուիցիդալ ռիսկային գոտում գտնվում են բժիշկները, որոնց շարքում առաջին տեղը գրավում են հոգեբույժները։ Ռիսկային գոտում գտնվում են նաև երաժիշտները, փաստաբանները։ Ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է նրանց աշխատանքում առկա հատուկ պայմանների մասնավորապես բարոյական գերծանրաբեռնվածությամբ և պետության կողմից ցույց տրվող հակադրությանը նրանց աշխատանքի նկատմամբ։
Սուիցիդալ վարք
խմբագրելՍուիցիդալ վարքի հասկացման մոտեցումներ
խմբագրելՍուիցիդալ վարքն առավել լայն հասկացություն է, որն ներառում է սուիցիդալ ակտերը, որոնք չեն ունեցել լետալ (մահացու) ավարտ՝ անկախ սուիցիդենտի կամքից։ Ա.Ամբրումովան տարբերում է «ինքնասպանություն» (իրական սուիցիդ) և «ինքնասպանության փորձ» (անավարտ սուիցիդ) հասկացությունները։ Բրուկեբենկը խոսում է սուիցիդի և պարասուիցիդի մասին։ Նրա կարծիքով սուիցիդը նպատակադրված ինքնասպանություն է, իսկ պարասուիցիդը՝ նպատակադրված ինքնավնասման ակտ, որը չի հանգեցնում մահվան։ Վերջին տարիներին գործածական են դարձել նաև «պրեսուիցիդ» և «պոստսուիցիդ» հասկացությունները։ Հեղինակների մեծ մասը պրեսուիցիդ ասելով նկատի ունեն այն ժամանակահատվածը, որը նախորդում է սուիցիդալ ակտին, մյուսները՝ այն հոգեկան վիճակը, որը ունենում է սուիցիդենտը սուիցիդալ ակտի ժամանակ։ Սուիցիդոլոգների մեծ մասը պրեսուիցիդ ասելով հասկանում են անձի այն վիճակը, որը պայմանավորում է սուիցիդալ ակտի իրականացման բարձր հավանականությունը։
Այդպիսի տարակարծություն գոյություն ունի նաև «պոստսուիցիդ» հասկացության շուրջ։ Կոնդրաշենկոյի և նրա կողմնակիցների կարծիքով ավելի ճիշտ է օգտագործել այնպիսի տարբերակված հասկացություններ, ինչպիսիք են «պոստսուիցիդալ վիճակ» և «պոստսուիցիդալ շրջան» գրականության մեջ հաճախ հանդիպում են «աուտոտրավմատիզմ» և «աուտոագրեսիվ վարք» տերմինները, որոնք նույնացվում են սուիցիդալ գործողությունների հետ։ Ժամանակակից, հատկապես արևմտյան գրականության մեջ լայն տարածում է գտել «աուտոդեստրուկտիվ» կամ «ինքնաքայքայիչ» վարք հասկացությունները[11]։
Ամերիկացի հետազոտող Ն.Բ. Տաբաչնիկը ինքնաքայքայիչ վարք է համարում յուրաքանչյուր գործողություն, որը կատարվում է որոշակի իրական կամ պոտենցիալ կամային հսկողությամբ և նպաստում է ժամանակից շուտ ֆիզիկական մահվան ի հայտ գալուն։ Յուրաքանչյուր վարք, որը կրճատում է մարդու կյանքը, բացի վերոնշյալից, սահմանվում է որպես «մասնակի», «կիսամտածված», «թաքնված» ինքնասպանություն, «անգիտակցական սուիցիդալ վարք» կամ «սուիցիդալ էկվիվալենտ»։
Ամբրումովան գտնում է, որ գոյություն ունեն ինքնաքայքայիչ վարքի մի շարք ձևեր, որոնց ծայրահեղ դրսևորում է հանդիսանում սուիցիդը։ Ինքնաքայքայիչ վարքի թվին են դասվում ալկոհոլի, թմրանյութերի, ծխախոտի չարաշահումը, նպատակադրված աշխատանքային գերծանրաբեռնվածությունը, չբուժվելու համառ ցանկությունը, ավտոտրանսպորտային միջոցների արագ վարումը, հատկապես ոչ սթափ վիճակում, կյանքի համար մեծ վտանգ պարունակող սպորտի տեսակները։ Ավելի լայն առումով աուտոդեստրուկտիվ վարքի թվին են դասվում դաժան շահագործումը, հեղափոխությունները, պատերազմները, որոշ կրոնական ավանդույթները, որոնք ուղեկցվում են ինքնատանջանքներով, այսինքն գիտակցված այն բոլոր աուտո և հետերոագրեսիվ գործողությունները, որոնք հանգեցնում են մասսայական կամ անհատական ոչնչացման։
Սուիցիդալ վարքի ալկոհոլով պայմանավորվածություն
խմբագրելՍուիցիդալ վարքի հավանականությունը շատ բարձր է նաև հարբեցողների մոտ, ընդհանուր հարբեցողությունը կազմում է ինքնասպանության պատճառների 25-30%-ը, անչափահասների մոտ այն կարող է հասնել մինչև 50%։ Ալկոհոլի երկարատև օգտագործումը նպաստում է դեպրեսիայի, մեղքի զգացման, հոգեկան ցավի խորացմանը, որոնք, ինչպես հայտնի է, նախասուիցիդալ վիճակներ են։
Ալկոհոլը ուժեղացնում է նաև ագրեսիվությունը, որը նույնպես կարող է հասցնել ինքնաքայքայման։ Հարբեցողները հաճախ մահվան են ձգտում ոչ գիտակցաբար, սակայն նրանց խրոնիկական հարբեցողությունը արդեն իսկ հանդիսանում է կյանքը կրճատող վարքագիծ։ Հաճախ ալկոհոլի օգտագործումը ուղեկցվում է թմրանյութերի կիրառմամբ, որոնք հանդիսանում են միասին լետալ կոմբինացիա։ Դրանք թուլացնում են մարդկային վարքի գիտակցական հսկողությունը, սրացնում են դեպրեսիան և նույնիսկ առաջացնում են պսիխոզներ։
Սուիցիդալ վարքի թմրանյութերով պայմանավորվածություն
խմբագրելԹմրամոլությունը և ինքնասպանությունը սերտորեն կապված են մեկը մյուսի հետ։ Հոգեվերլուծության մեջ թմրամոլության, դեպրեսիվ վիճակների և տագնապի միջև եղած կապի ուսումնասիրությունները հանգեցրին նրան, որ 1933 թ-ին Շ. Ռադոն ներմուծեց «ֆարմոկոթեմիա» ֆենոմենը՝ նկարագրելու համար մի վիճակ, երբ թմրանյութերը օգտագործվում են տառապանքներից ազատվելու, հոգեկան ցավը փարատելու համար։
Ռադոն նշում է, որ այդպիսի դեպքերում թմրանյութերին վերագրվում են գերբնական հատկություններ, որոնց շնորհիվ կարող է բարձրանալ թմրամոլների ինքնագնահատականը, մելանխոլիկ տրամադրությունը, վստահությունը սեփական ուժերի հանդեպ[29]։
Հիասթափված մարդիկ անհաղթահարելի թվացող դժվարությունների պատճառով իրենց կյանքը կարող են համարել անտանելի և անգիտակցաբար կարող են ձգտել մահվան։ Մարդիկ հաճախ սպանում են իրենց՝ չգիտակցելով արարքների լետալ բնույթը։ 1897 թվականին ֆրանսիացի սոցիոլոգ Է. Դյուրկհեյմը այս վարքագիծն անվանել է "սիմվոլիկ սուիցիդ": Իր հերթին Կ. Մենինգերը նկարագրում է «խրոնիկական սուիցիդը»՝ որպես «անուղղակի ինքնաքայքայիչ վարք», որը հյուծում է տվյալ անձի առողջությունը։
Կ. Ֆրեդերիկը նշում է անուղղակի սուիցիդի 7 հիմնական գծեր.
- սեփական արարքների հետևանքների գիտակցման հաճախակի բացակայություն;
- սեփական վարքի ռացիոնալիզացիա, ինտելեկտուալիզացիա;
- դեստրուկտիվ վարք, որը մոտեցնում է մահը;
- վերոնշյալ ձգտումների հազվադեպ բացահայտ, անկեղծ քննարկում մտերիմների կամ հարազատների հետ;
- երկարատև տանջալից վարքի հավանականություն;
- սեփական անձի նկատմամբ թշնամական վերաբերմունք, կարեկցանքի բացակայություն;
- մահը միշտ թվում է պատահական[30]։
Սուիցիդալ վարքի ձևեր
խմբագրելԻնչպես յուրաքանչյուր վարքի տեսակ, այնպես էլ սուիցիդալ վարքն ունի իր ներքին և արտաքին ձերը։ Ներքին ձևերն իրենց մեջ ներառում են սուիցիդալ մտքերը, պատկերացումրը, ապրումներերը, ինչպես նաև սուիցիդալ ձգտումները, որոնք լինում են երկու տեսակ՝ սուիցիդալ մտայնություն և սուիցիդալ որոշում։ Վերոնշյալ հասկացություների շարքը մի կողմից արտացոլում է սուիցիդալ ֆենոմենի սուբյեկտիվ ձևակերպման տարբերությունները, մյուս կողմից ներկայացնում են մի սանդղակ, որտեղ հասկացությունները դասավորված են ըստ իրենց իմաստային խորության և սուիցիդալ վարքի ներքին ձևից արտաքին ձևին անցնելու հերթականության։ Նպատակահարմար է օգտվել այս սանդղակի երեք աստիճաններից՝ առանձնացնելով մի յուրահատուկ չտարբերակված հիմք՝ անտիվիտալ ապրումները։ Սրանց թվին են դասվում կյանքի արժեքի բացակայության մասին մտորումները, որոնք արտահայտվում են հետևյալ ձևերով՝ «ապրելն անիմաստ է», «չարժե այսքան տանջվել», «ոչ թե ապրում ես», այլ գոյություն ես պահպանում՚ և այլն։ Այստեղ դեռ չկան սեփական մահվան մասին հստակ պատկերացումներ, այլ ուղղակի առկա է կյանքի նկատմամբ նեգատիվ վերաբերմունքը։
Իրագործման աստիճաններ
խմբագրելՍուիցիդալ ակտն ունի իրագործման աստիճաններ։ Առաջին աստիճանը պասիվ սուիցիդալ մտքերն են, որոնք բնութագրվում են սեփական մահվան մասին երևակայական պատկերացումներով, սակայն դեռևս չկան իրեն կյանքից զրկելու մտքերը։
Երկրորդ աստիճանը սուիցիդալ մտայնություններն են, և այս փուլում մարդն ակտիվորեն ձգտում է սուիցիդի, որի խորությունը աճում է վերջինիս իրականացման պլանի մշակման աստիճանին համընթաց։
Երրորդ աստիճանն իրենից ներկայացնում է սուիցիդալ որոշումը, որը ենթադրում է սուիցիդալ մտայնության և կամածին բաղադրիչների միավորում։ Անձը, նպատակադրվելով կատարել ինքնասպանություն, ակտիվորեն սկսում է խոսել միջոցների մասին[29]։
Սուիցիդալ փորձ
խմբագրելՍուիցիդալ նպատակի առաջացումը և մոտիվացիան, որն ինչպես գիտենք, ունի մղիչ ուժ, պայմանավորված է դեզադապտացված մարդկանց կոնֆլիկտածին իրադրությամբ, այսինքն անձի համար ակտուալ պահանջմունքի բավարարման անհնարինությամբ։ Սա էլ իր հերթին նպաստում է, որ սուիցիդալ վարքը ներքին ձևից վերածվի արտաքին ձևի[31]։
Սուիցիդալ վարքի արտաքին ձևերն իրենց մեջ ներառում են սուիցիդի նախապատրաստումը, սուիցիդալ փորձը և ավարտված սուիցիդը։ Սուիցիդալ մտքերի առաջացումից մինչև իրականացման փորձը կոչվում է "նախասուիցիդալ շրջան՚" որը կարող է լինել սուր և խրոնիկական։
Սուիցիդալ փորձը նպատակաուղղված գործողություն է՝ ուղղված սեփական կյանքին վերջ տալուն, որն, ի տարբերություն ավարտված սուիցիդի, լետալ ավարտ չի ունենում։
Սուիցիդալ փորձն ու ավարտված սուիցիդը իրենց զարգացման ընթացքում անցնում են երկու փուլ.
- Դարձելի, երբ սուբյեկտն ինքը կամ ուրիշները կարող են դադարեցնել փորձը
և անդարձելի, որն ավարտվում է անհատի մահով։ Այս փուլերի խրոնոլոգիական (ժամանակագրական) չափանիշները կախված են սուբյեկտի որոշումից և ընտրված միջոցներից։
- Հետսուիցիդալ շրջանն ներառում է կոնֆլիկտային իրավիճակը, սուիցիդալ ակտը (իր հոգեբանական և սոմատիկ տարրերով), վերջինիս ընդհատման և ռեանիմացիայի առանձնահատկությունները, սոմատիկ հետևանքները, նոր իրադրությունն ու անձի վերաբերմունքը դրա նկատմամբ։ Ինքնասպանության փորձից հետո մոտակա հետսուիցիդալ շրջանում առանձնացնում են երեք գլխավոր բաղադրիչներ.
- Կոնֆլիկտի ակտուալությունը,
- Սուիցիդալ ձգտումների ֆիքսվածության աստիճանը;
- Կատարած փորձի նկատմամբ սուբյեկտի ունեցած վերաբերմունքի առանձնահատկությունները։
Դրա հիման վրա ընդունված է տարբերել հետսուիցիդալ շրջանի չորս տիպ.
- Քննադատական - այս դեպքում կոնֆլիկտը սպառել է իր նշանակությունը, բացակայում է սուիցիդալ մոտիվը, կատարած փորձի նկատմամբ սուիցիդենտը զգում է ամոթ, վախ, կրկնության հավանականությունը փոքր է;
- Մանիպուլյատիվ կոնֆլիկտի ակտուալությունը նվազել է շրջապատի բարենպաստ ազդեցության շնորհիվ, սուիցիդալ ձգտումներ չկան, նպատակին հասնելու տվյալ վարքագիծը ֆիքսված է, կրկնության հավանականությունը մեծ է;
- Վերլուծական - կոնֆլիկտը ակտուալ է, սուիցիդալ ձգտումներ չկան, սուիցիդենտը արարքի համար զղջում է, կրկնության հավանականությունը մեծանում է, եթե լուծման այլ տարբերակներ չի գտնվում;
- Ֆիքսված (ամրագրված) - սուիցիդալ ձգտումները պահպանվում են, կոնֆլիկտն ակտուալ է, կրկնության հավանականությունը առավելագույն է[29]։
Ըստ ժամանակային գործոնի առանձնացնում են հետևյալ դասակարգումը՝
- մոտակա հետսուիցիդ մինչև մեկ շաբաթ
- վաղ հետսուիցիդ՝ մինչև մեկ ամիս
- ուշ հետսուիցիդ՝ մինչև հինգ ամիս։
Սուիցիդալ վարքի տեսակներ
խմբագրելՎարքի դասակարգում
խմբագրելՀամաձայն ինքնասպանությունների տեսակների դասակարգման դասական ձևի դրանք բաժանվում է երեք տեսակի՝ իրական, թաքնված և դեմոնստրատիվ։
- Իրական սուիցիդը երբեք ինքնաբուխ չի լինում, չնայած նրան, որ երբեմն կարող է բավականին անսպասելի թվալ։ Այսպիսի սուիցիդին միշտ նախորդում են ճնշված տրամադրությունը, ընկճված վիճակը կամ ուղակի կյանքից հեռանալու մասին մտքերը։ Անգամ ամենամոտ մանդիկ այդ վիճակը կարող են չնկատել (նամանավանդ, եթե բացահայտ դա չեն ուզում)։ Իրական սուիցիդի պատրաստակամության առաջին քայլը կյանքից հեռանալու մասին միտքն է։ Այդ իսկ պատճառով սուիցիդի «ռիսկային գոտում» են գտնվում ծերերն ու դեռահասները։ Ոչ բոլոր դեռահասության տարիքի ինքնասպանության պատճառն է դժբախտ սերը։ Շատ ինքնասպանությունների պատճառ հանդիսանում են դեռահասների մոտ կյանքի իմաստի մասին մտքերը և հաճախ չգտնելով պատասխան «ինչու եմ ես ապրում» հարցին նրա տարիքին հատուկ մաքսիմալությունն էլ թույլ չի տալիս ընդունել «կյանքը նրա համար է, որպեսզի ապրել» պատասխանը։ Իսկ սիրո պատճառով կատարված ինքնասպանությունները հաճախ պարզապես ինչ-որ մեկին պետք լինելու պահանջմունքի արտացոլում է։ Ծերերը կյանքից հեռանալու մասին մտքեր են ունենում այն ժամանակ, երբ պարզում են, որ իրենց ամբողջ կյանքը անիմաստ են ապրել։ Չնայած նրան, որ այս բոլոր ինքնասպանությունների զգալի մասը իրենցից ներկայացնում են պարզապես ինչ-որ մեկի հետ երկխոսության հասնելու ոչ ընդունված և այլընտրանքային փորձ։ Ինքնասպանություն գործողների մեծ մասը բոլորովին էլ չի ուզում մահանալ, այլ միայն փորձ գրավել որևիցե մեկի ուշադրությունը, ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա, օգնության կանչել։ Այս երևույթը հոգեբույժները հաճախ կոչում են դեմոնստրատիվ սուիցիդ։ Հաճախ դեռահասների ինքնասպանության պատճառ են հանդիսանում անուշադրության մատնված լինելու փաստը և այդ միջոցով նրանք ուշադրություն են հրավիրում իրենց վրա։
- Դեմոնստրատիվ սուիցիդի դեպքում ինքնասպանություն գործողը չի ուզում մահանալ այլ միայն փորձում է ուշադրություն հրավիրել իր վրա, սակայն հաճախ հենց մահվան ելքով է ավարտվում։ Նա փորձում է հասկանալ իր համար թանկ մարդու արձագանքը իր արարքին, փորձում է նրա ուշադրությունը հրավիրել իր վրա կամ պատժել նրան անուշադրության կամ սիրո բացակայության համար։
- Թաքնված սուիցիդի մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ անհատը հասկանում է, որ ինքնասպանությունը իր խնդրի լուծման ամենա արժանապատիվ ճանապարհը չէ, բայց և այնպես այլ ճանապարհ գտնել չի կարողանում։ Այդպիսի մարդիկ նախընտրում են ոչ թե բացահայտ ձևով կյանքից ինքնակամ հեռացումն, այլ այսպես կոչված «սուիցիդորեն պայմանավորված վարք»։ Դա ավտոմեքենայով ռիսկային երթն է, էքստրեմալ սպորտի տեսակներով կամ վտանգավոր բիզնեսով զբաղվելն է, անգամ ալկոհոլից կամ թմրադեղերից կախվածությունն է։ Եվ այդ ամենի վտանգավոր լինելուն էլ հենց ձգտում է թաքնված ինքնասպանություն գործողը[32]։
Ռ․Կ․ Մարտոնի դասակարգում
խմբագրելՍուիցիդալ վարքի դասակարգման մեկ այլ տարբերակ է հանդիսանում հետևյալ դասակարգումը։ Այս դասակարգումը հիմնվում է անձնային գործոնների վրա այն առաջարկել է Է. Դյուրկհեյմը այնուհետև բարելավվել է Ռ.Կ. Մարտոնի կողմից։ Համաձայն այդ դասակարգմանը նման վարքը կարող է արտահայտել՝
- Բողոք, վրեժ - սուիցիդալ վարքի ՙբողոքական՚ ձևերը առաջանում են այնպիսի կոնֆլիկտային իրավիճակներում, երբ վերջինիս օբյեկտիվ օղակները թշնամական կամ ագրեսիվ են սուբյեկտի նկատմամբ։ Այստեղ սուիցիդի իմաստը օբյեկտիվ օղակին տրվող բացասական հակազդումն է։ Վրեժը դա բողոքի կոնկրետ ձևն է, որի նպատակն է վնաս հասցնել շրջապատող միջավայրին։ Վարքի այս ձևերը ենթադրում են բարձր ինքնագնահատականի, ինքնարժեքի առկայություն, անձի ակտիվ, ագրեսիվ դիրքորոշում, որը գործում է հետերոագրեսիան աուտոագրեսիայի վերափոխման մեխանիզմով։
- Կանչ, աղերսանք - «կանչ» տիպի սուիցիդալ վարքի իմաստը կայանում է դրսից տրվող օգնության ակտիվացման մեջ, որը նպատակ ունի փոխել ստեղծված իրադրությունը. նման դեպքերում անձի ակտիվությունը ավելի քիչ է։
- Փախուստ (պատժից, տառապանքից) - կոնֆլիկտի էությունը անձնային կամ կենսաբանական գոյությանը սպառնացող վտանգի մեջ է, որին հակադրվել է «բարձր ինքնարժեքը»։ Սուցիդի իմաստն այստեղ այն է, որ մարդը փախչում է սպառնալիքներից ինքնաոչնչացման ճանապարհով։
- Ինքնապատիժ - կարելի է սահմանել որպես «բողոք անձի ներքին պլանում»։ Սա ներքին կոնֆլիկտ է, որին բնորոշ է «ես»-ի յուրահատուկ երկատումը երկու դերի՝ «ես դատավոր»-ի և «ես մեղադրյալ»-ի ներքնայնացումն ու իրականացումը։ Այս տիպի սուիցիդը ունի երկու իմաստ՝ «իր մեջ թշնամու ոչնչացում և մեղքերի քավում»։
- Մերժում, հրաժարում - այս դեպքում սուիցիդի նպատակը և գործունեության դրդապատճառը համընկնում են, որպես դրդապատճառ հանդես է գալիս գոյության մերժումը, իսկ որպես նպատակ՝ ինքնաոչնչացումը[28]։
Դյուրկհեյմի դասակարգում
խմբագրել- «Քրոնիկ սուիցիդ», կյանքի ոճ ու ձև է՝ պայմանավորված ռիսկային վարքով (ալկոհոլիզմ, թմրամոլություն, էքստրեմալ սպորտ՝ առանց հատուկ սարքավորումների)։
- «Կրկնակի սուիցիդ», երկու մարդկանց միարժամանակ ինքնասպանությունը համաձայնեցված ձևով։
- «Ընդլայնված սուիցիդ», մեկ կամ մի քանի մարդկանց ինքնասպանությունը, որոնք հետևել են ընտանիքի անդամի կամ սոցիալական խմբի վարքին։
Սուիցիդալ վարքի հայտնի փորձագետ Է.Դյուրգեյմը (1878) առանձնացրել է սուիցիդի չորս տարբեր տիպ՝ կապված սոցիումի հետ անձի ունեցած փոխհարաբերություններից։
- «Անոմական» ինքնասպանություն, կապված ճգնաժամային իրավիճակների և անձնական դժբախտությունների հետ՝ հարազատ մարդու, աշխատունակության, գույքի կորուստներ կամ դժբախտ սեր;
- «Ալտրուիստական» ինքնասպանություն, կատարվում է հանուն այլ մարդկանց բարօրության, որպեսզի իր այս կամ այն արարքով ամոթալի իրավիճակ չստեղծի մտերիմների համար կամ չկապի նրանց իր կատարած հանցագործության հետ։ Այս սուիցիդի տեսակին են դասվում նաև անձնազոհությունները կատարված հանուն ինչ-որ կրոնական կամ քաղաքական գաղափարների;
- «Էգոիստական» ինքնասպանությունները կապված են ինչ-որ կոնֆլիկտի, սոցիալական պահանջների նկատմամբ անհանդուրժողականության, վարքագծի որոշակի նորմերի պահանջի հետ, որոնք չեն համապատասխանում անձի շահերին։ Այստեղ ինքնասպանությունը համարվում է տհաճ սոցիալական միջավայրից «ազատվելու» տարբերակ;
- «Ֆատալական» ինքնասպանություն կատարում են մարդիկ, որոնք կյանքի որոշակի փուլում հետագա զարգացման ուղիներ այլևս չեն տեսնում և ինքնասպանությունը ընկալում են որպես կյանքից հեռանալու բնական ճանապարհ։
Դյուրգեյմերի դասակարգումից հետո 1897 թ ավելացվեցին ևս երեք դասակարգում՝
- «Էմոցիոնալ» ինքնասպանություն, որն ուղեկցվում է կազմալուծմամբ և գիտակցության կրճատմամբ։ Այս տեսակին հակված են հուզական մարդիկ, որոնց ինքնավերահսկողությունը թույլ է և ճգնաժամային պահին մենակ են մնացել;
- «Իմմունալոգիական» ինքնասպանությունը, որն առավել հատուկ է երեխաներին, որոնք տանջվում են ծնողների խնդիրների պատճառով /բաժանություն, հիվանդություններ, աշխատանքի կորուստ/: Երեխան կարծում է, որ կարող է ավելորդ լինել, որ իր հեռացումը կարող է օգնել խնդրի լուծմանը և կատարում է ինքնասպանության փորձ։ Որոշ հեղինակներ իմմունալոգիական ինքնասպանությունը դասում են ալտրուիստական ինքնասպանության մանկական տարբերակին;
- «Անամիական» ինքնասպանություն-Անոմիա (ֆրանս. anomie–օրենքի բացակայություն) բարոյա-հոգեբանական վիճակի անհատական և սոցիալական գիտակցություն, որը բնութագրվում է արժեքային համակարգի ընդլայնման պայմանավորելով հասարակության հետ ճգրաժամը, նպատակների և դրանց իրագործման անհավանականության պատճառով։ Արտահայտվում է հասարակությունից օտարումով, անտարբերությամբ, կյանքից հիասթափությամբ, հանցագործությամբ[26][30]։
Սուիցիդալ վարքի կանխարգելում
խմբագրելԻնքնասպանությանը աջակցելը այն է, երբ մեկ այլ անձ օգնում է մյուսին ուղղակիորեն կամ անուղղակիորեն ( խորհուրդ տալով կամ միջոց տրամադրելով ), կյանքը դադարեցնելուն[33]։ Սա հակադրվում է էֆտանազիային, որտեղ մահը պայմանավորված է մարդու անմիջական միջամտությամբ[33]։ Ինքնասպանության գաղափարախոսությունը դրա մասին մտածելն է, բայց ոչ ակտիվ գործողություն իրականացնելը։ Սպանություն-ինքնասպանությունն այն է, երբ մարդը նպատակ ունի միևնույն ժամանակ վերացնելու ուրիշների կյանքը, որը իբրև մոտիվացնում է ինքնասպանություն գործելուն[34]։
Գիտական հոդվածներում և լրատվական աղբյուրներում օգտեգործվում է ինքնասպանություն գործել եզրույթը[35][36]։ Մի խումբ իրավաբաններ խորհուրդ են տալիս ինքնասպանության փոխարեն օգտագործել կյանքից զրկել, անձը սպանել եզրույթը[37][38][39][40]։ Մի մասն էլ պնդում են, որ այդ դեպքում այն կդիտվի որպես հանցագործություն, մեղք կամ բարոյական սխալ[41]։
Ռիսկի գործոննոր
խմբագրելՌիսկի գործոննորը ներառում են հոգեկան խանգարումները, թմրանյութերի չարաշահումը, ընտանեկան կարգավիճակը, սոցիալ տնտեսական իրավիճակը և գենետիկ գործոնը։ Հեգեկան խանգարումները և թմրանյութերի չարաշահումը հաճախ համընկնում են։ Ռիսկի գործոններում կարևորվում են նաև ինքնասպանություն գործելու միջոցը, ինքնասպանության ընտանեկան պատմությունը և ուղեղի տրավմատիկ վնասվածքների առկայությունը[43]։ Օրինակ ընտանիքներում հրազենով ինքնասպանության դեպքերը առանց հրազենային ինքնասպանության դեպքերի համեմատ ավելացել են[44]։
Տնտեսական խնդիրներից, ինչպիսիք են՝ գործազրկությունը, աղքատությունը, անօթևանությունը, խտրականությունը, կարող են հանգեցնել ինքնասպանության[45][46]։ Մարդկանց մոտ 15–40%-ը ինքնասպանության նշաններ են դրսևորում[47]։ Պատերազմի մասնակիցների մոտ ինքնասպանության վտանգը ավելի մեծ է, ստացած ծանր հոգեկան և ֆիզիկական վնասվածքներով պայմանավորված[48]։ Ինքնասպանությունների 38%-55% -ի մեջ հայտնաբերվել է գենետիկ գործոնի դերը[49]։
Քանի որ ինքնասպանության հիմնական պատճառը հանդիսանում է մեզ շրջապատող հասարակության միմյանց օգտակար լինելու պատրաստակամության պակասը, որը մարդու մոտ միայնության և լքվածության զգացում է առաջացնում, ապա որպես այդպիսին պայքարի ձև պետք է ընտրել այդ հասարակության փոփոխությունները ուղվածությունը դեպի մարդուն օգնելու պատրաստակամությունը, միմյանց նկատմամբ ավելի օգտակար լինելը, ուշադրությունը, մարդու կյանքի նկատմամբ անտարբերության իսպառ վերացումը։ Պետք է փոխել մեր հասարակությունը, որտեղ մարդիկ իրար նկատմամբ անբարյացկամ վերաբերմունք ունեն և չեն հետաքրքրվում միմյանց խնդիրներով։
Ներկայումս ինքնասպանության դեմ պայքարը պետք է կենտրոնացված լինի հետևյալ ուղղություններով՝
- Շուրջօրյա արտակարգ իրավիճակների հեռախոսային օգնություն;
- Հասարակության համար ուսուցողական ծրագրերը, որոնք ուղղված կլինեն այն բոլոր նշանների տեղեկացմանը, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամային իրավիճակների և սուիցիդի հավանականությանը իր և իր մտերիմների մոտ;
- Ուսուցողական ծրագրեն առողջապահական ոլորտում աշխատողների համար ուղղված սուիցիդալ վիճակի նշանների ճանաչմանը/թաքնված դեպրեսիաներ, հետվնասվածքային վիճակ, թմրադեղերի կամ ալկոհոլի չարաշահում/;
- Սուիցիդալ ռիսկային գոտում գտնվող անձանաց հայտնաբերում և վերահսկում/հատկապես արդեն սուիցիդալ փորձ կատարած անձանց, ուղիղ կամ թեք սպառնալիքներ ինքնասպանություն կատարելու վերաբերյալ/;
- Հասարակության հոգեբանական խորհրդատվություն/հնարավոր է անանուն/;
- Ճգնաժամային հիվանդանոցների/հոգեբուժարաննեի/ բացում, որոնցում կկատարվեն հոգեբուժական և վերականգնողական աշխատանքներ;
- Թունավորման կենտրոնների, ճգնաժամային հիվանդանոցների և ամբուլատոր ծառայությունների միջև համագործակցության բարելավում;
- Ինքնա և փոխօգնության խմբերի կառուցում։
Հոգեկան խանգարումներ
խմբագրելԻնքնասպանությունների 27-90 % -ի մեջ ներառված են հոգեկան խանգարումները։ Ասիայում այս գործոնի դերն ավելի քիչ է քան Արևմտյան երկրներում[14]։ Հոգեբուժարան ընդունվածների 8.6%-ի մոտ կա ինքնասպանության վտանգ[13]։ Ինքնասպանություն գործածների կեսի մոտ կարող են հայտնաբերվել դեպրեսիվ խանգարումներ, աֆեկտիվ խանգարումներ և երկբևեռ խանգարումներ, որոնք մեծացնում են ինքնասպանության ռիսկը մոտ 20 անգամ[50]։ Դիտվող այլ խանգարումներից են շիզոֆրենիան(14%),անձնային խանգարումները (8%), Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը և Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը[13][50][51][52][53]։
Հնագույն ժամանակների հայտնի ինքնասպան եղածները
խմբագրելՀետաքրքիր փաստեր
խմբագրելԿիմ Ջոնգ Ունը ԿԺԴՀ-ում արգելել է ինքնասպանությունը՝ այն անվանելով «սոցիալիզմի դավաճանություն»[54]։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Бердяев Н. «О самоубийстве». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- Головачев В. Ц. Самоубийство как родовой обычай и сакральный ритуал в традиционном Китае (На примере средневековых государств северного Китая) // Таврический журнал психиатрии (Acta Psychiatrica, Psychologica, Psychotherapeutica et Ethologica Tavrica). —Симферополь, 2006. — С. 83—91.
- Гроллман Э. «Суицид: превенция, интервенция, поственция». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- Достоевский Ф. М. «Два самоубийства». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- Наседкин Н. Н. «Самоубийство Достоевского. Тема суицида в жизни и творчестве Достоевского». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- Дюркгейм Э. Самоубийство: социологический этюд
- Ермакова Т. В., Островская Е. П. Классический буддизм. — СПб.: Азбука-классика; Петербургское Востоковедение, 2004. — 256 с. — (Мир Востока). — ISBN 5-85803-268-0 (Петербургское Востоковедение). ISBN 5-352-00735-9 (Азбука-классика)
- Камю А. «Абсурдное рассуждение». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.//Миф о Сизифе
- Курпатов А. «Самоубийство — безысходность или бессмыслица?». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- Мартыненко А. В. Суицид в молодежной среде // Знание. Понимание. Умение. — 2005. — № 1. — С. 139—141.
- Паперно И. Самоубийство // Самоубийство как культурный институт. — М., 1999. — С. 5—98.
- Пахомов С. В. Джайнизм и самураи: самоубийство как способ осмысления жизни // Бог. Человек. Мир. Материалы ежегодной научной конференции РХГИ. — СПб., 2002. — С. 148—156.
- Сорокин П. А. Самоубийство, как общественное явление.
- Суицидология. Прошлое и настоящее. Проблема самоубийства в трудах философов, социологов, психотерапевтов и в художественных текстах / [Сост. А. Н. Моховиков]. — М.: Когито-центр, 2001. — 567 с. — ISBN 5-89353-016-0
- Хензелер Х. «Вклад психоанализа в проблему суицида». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- Щетенко Р. А. «Суицид. Христианская точка зрения». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- Исаев Д.С., Шерстнев К.В. Психология суицидального поведения. — Самара: Самарский государственный Университет. Кафедра психологии, 2000.
- Бородин Д.Н. Алкоголизм и самоубийство. — СПб.: Типо-Литография Виленчик, 1910. — 10 с.
- Gambotto, Antonella (2004). The Eclipse: A Memoir of Suicide. Australia: Broken Ankle Books. ISBN 978-0-9751075-1-5.
- Goeschel C (2009). Suicide in Nazi Germany. Oxford University Press. ISBN 978-0-19-953256-8.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Suicide Fact sheet N°398». WHO. 2016 թ․ ապրիլ. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
- ↑ 2,0 2,1 Hawton K, van Heeringen K (2009 թ․ ապրիլ). «Suicide». Lancet. 373 (9672): 1372–81. doi:10.1016/S0140-6736(09)60372-X. ISSN 0140-6736. PMID 19376453.
- ↑ Bottino, SM; Bottino, CM; Regina, CG; Correia, AV; Ribeiro, WS (2015 թ․ մարտ). «Cyberbullying and adolescent mental health: systematic review». Cadernos de Saúde Pública. 31 (3): 463–75. doi:10.1590/0102-311x00036114. PMID 25859714.
- ↑ Sakinofsky, I (2007 թ․ հունիս). «The current evidence base for the clinical care of suicidal patients: strengths and weaknesses». Canadian Journal of Psychiatry. 52 (6 Suppl 1): 7S–20S. PMID 17824349.
- ↑ Yip, PS; Caine, E; Yousuf, S; Chang, SS; Wu, KC; Chen, YY (2012 թ․ հունիսի 23). «Means restriction for suicide prevention». Lancet. 379 (9834): 2393–9. doi:10.1016/S0140-6736(12)60521-2. PMID 22726520.
- ↑ Ajdacic-Gross V, Weiss MG, Ring M, և այլք: (2008 թ․ սեպտեմբեր). «Methods of suicide: international suicide patterns derived from the WHO mortality database». Bull. World Health Organ. 86 (9): 726–32. doi:10.2471/BLT.07.043489. PMC 2649482. PMID 18797649.
- ↑ GBD 2013 Mortality and Causes of Death, Collaborators (2014 թ․ դեկտեմբերի 17). «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 385 (9963): 117–71. doi:10.1016/S0140-6736(14)61682-2. PMC 4340604. PMID 25530442.
{{cite journal}}
:|first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 8,0 8,1 Värnik, P (2012 թ․ մարտ). «Suicide in the world». International Journal of Environmental Research and Public Health. 9 (3): 760–71. doi:10.3390/ijerph9030760. PMC 3367275. PMID 22690161.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ 9,0 9,1 Геннадий В. С. Суицидология и кризисная психотерапия. /Клиническая психология, Издательство: Когито-Центр, 2005 г., 222 с
- ↑ Гольберт В. Глобализация и девиантность. СПб, Юридический центр Пресс, 2006г., 391с.
- ↑ 11,0 11,1 Ефремов В. С. Основы суицидологии. СПб.: «Издательство «Диалект», 2004г., 480 с
- ↑ Ինքնասպանությունը, որպես սոցիալական ֆենոմեն(չաշխատող հղում)
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Chang, B; Gitlin, D; Patel, R (2011 թ․ սեպտեմբեր). «The depressed patient and suicidal patient in the emergency department: evidence-based management and treatment strategies». Emergency medicine practice. 13 (9): 1–23, quiz 23–4. PMID 22164363.
- ↑ 14,0 14,1 14,2 Preventing suicide: a global imperative. WHO. 2014. էջեր 7, 20, 40. ISBN 9789241564779.
- ↑ «Suicide rates per (100 000 population)». World Health Organization.
- ↑ Bertolote JM, Fleischmann A (2002 թ․ հոկտեմբեր). «Suicide and psychiatric diagnosis: a worldwide perspective». World Psychiatry. 1 (3): 181–5. PMC 1489848. PMID 16946849.
- ↑ Tomer, Adrian (2013). Existential and Spiritual Issues in Death Attitudes. Psychology Press. էջ 282. ISBN 9781136676901. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին.
- ↑ Ritzer, edited by George; Stepnisky, Jeffrey (2011). The Wiley-Blackwell companion to major social theorists. Malden, MA: Wiley-Blackwell. էջ 65. ISBN 9781444396607. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին.
{{cite book}}
:|first1=
has generic name (օգնություն) - ↑ God, Religion, Science, Nature, Culture, and Morality. Archway Publishing. 2014. էջ 254. ISBN 9781480811249. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին.
- ↑ Colt, George Howe (1992). The enigma of suicide (1st Touchstone ed.). New York: Simon & Schuster. էջ 139. ISBN 9780671760717. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Indian woman commits sati suicide». Bbc.co.uk. 2002 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ White, Tony (2010). Working with suicidal individuals : a guide to providing understanding, assessment and support. London: Jessica Kingsley Publishers. էջ 12. ISBN 978-1-84905-115-6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Lester, D (2006). «Suicide and Islam». Archives of Suicide Research. 10 (1): 77–97. doi:10.1080/13811110500318489. PMID 16287698.
- ↑ Aggarwal, N (2009). «Rethinking suicide bombing». Crisis. 30 (2): 94–7. doi:10.1027/0227-5910.30.2.94. PMID 19525169.
- ↑ Войцех В.Ф. Клиническая суицидология. Москва, Миклош, 2007г., 280 с
- ↑ 26,0 26,1 26,2 Суицидология: учебное пособие / И. Л Шелехов, Т. В. Каштанова, А. Н. Корнетов, Е. С. Толстолес – Томск: Сибирский государственный медицинский университет, 2011г., 203 с.
- ↑ СУИЦИДОЛОГИЯ (ОБЩИЙ АНАЛИЗ ЯВЛЕНИЯ) /Под общей редакцией кандидата экономических наук, доцента Мамырова Ш.С./, РГИУ, 2004г., 138 с
- ↑ 28,0 28,1 Суицидология: Прошлое и настоящее. Проблема самоубийства в трудах философов, социологов, психотерапевтов и в художественных текстах. (составитель Моховиков) М.: Когито-Центр, 2001г., 565 с
- ↑ 29,0 29,1 29,2 Суицидология: учебное пособие / И. Л Шелехов, Т. В. Каштанова, А. Н. Корнетов, Е. С. Толстолес – Томск: Сибирский государственный медицинский университет, 2011г., 203 с
- ↑ 30,0 30,1 Гольберт В. Глобализация и девиантность. СПб, Юридический центр Пресс, 2006г., 391с
- ↑ Гилинский Я. Девиантология: социология преступности, наркотизма, проституции, самоубийств и других «отклонений». – СПб.: Издательство «Юридический центр Пресс», 2004г., 520 с
- ↑ Юрьева Л. Н. Клиническая суицидология, Днепропетровск Издательство: Пороги 2006г., 472
- ↑ 33,0 33,1 Gullota, edited by Thomas P; Bloom, Martin (2002). Encyclopedia of Primary Prevention and Health Promotion. New York: Kluwer Academic/Plenum. էջ 1112. ISBN 978-0-306-47296-1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ Wasserman, editors, Danuta Wasserman, Camilla (2009). «Extended suicide». Oxford textbook of suicidology. Oxford: Oxford University Press. doi:10.1093/med/9780198570059.003.0022. ISBN 9780198570059.
{{cite book}}
:|first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Olson, Robert (2011). «Suicide and Language». Centre for Suicide Prevention. InfoExchange (3): 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Beaton, Susan; Forster, Peter; Maple, Myfanwy (2013 թ․ փետրվար). «Suicide and Language: Why we Shouldn't Use the 'C' Word». In Psych. Melbourne: Australian Psychological Society. 35 (1): 30–31. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Beck, A.T.; Resnik, H.L.P.; Lettieri, D.J, eds. (1974). «Development of suicidal intent scales». The prediction of suicide. Bowie, MD: Charles Press. էջ 41. ISBN 978-0913486139.
{{cite book}}
: Invalid|name-list-style=y
(օգնություն) - ↑ «Recommendations for Reporting on Suicide» (PDF). National Institute of Mental Health. 2001. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Reporting Suicide and Self Harm». Time To Change. 2008. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Media Guidelines for Reporting Suicide» (PDF). 2013. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Ball, P. Bonny (2005). «The Power of words». Canadian Association of Suicide Prevention. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Karch, DL; Logan, J; Patel, N (2011 թ․ օգոստոսի 26). «Surveillance for violent deaths—National Violent Death Reporting System, 16 states, 2008». Morbidity and Mortality Weekly Report. Surveillance summaries (Washington, D.C.: 2002). 60 (10): 1–49. PMID 21866088.
- ↑ Simpson, G; Tate, R (2007 թ․ դեկտեմբեր). «Suicidality in people surviving a traumatic brain injury: prevalence, risk factors and implications for clinical management». Brain injury: [BI]. 21 (13–14): 1335–51. doi:10.1080/02699050701785542. PMID 18066936.
- ↑ Miller, M; Azrael, D; Barber, C (2012 թ․ ապրիլ). «Suicide mortality in the United States: the importance of attending to method in understanding population-level disparities in the burden of suicide». Annual Review of Public Health. 33: 393–408. doi:10.1146/annurev-publhealth-031811-124636. PMID 22224886.
- ↑ Qin P, Agerbo E, Mortensen PB (2003 թ․ ապրիլ). «Suicide risk in relation to socioeconomic, demographic, psychiatric, and familial factors: a national register-based study of all suicides in Denmark, 1981–1997». Am J Psychiatry. 160 (4): 765–72. doi:10.1176/appi.ajp.160.4.765. PMID 12668367.
- ↑ Centers for Disease Control and Prevention, (CDC) (2013 թ․ մայիսի 3). «Suicide among adults aged 35-64 years--United States, 1999-2010». MMWR. Morbidity and Mortality Weekly Report. 62 (17): 321–5. PMC 4604925. PMID 23636024.
- ↑ Gilliland, Richard K. James, Burl E. (2012 թ․ մայիսի 8). Crisis intervention strategies (7th ed.). Belmont, CA: Brooks/Cole. էջ 215. ISBN 978-1-111-18677-7. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Rozanov, V; Carli, V (2012 թ․ հուլիս). «Suicide among war veterans». International Journal of Environmental Research and Public Health. 9 (7): 2504–19. doi:10.3390/ijerph9072504. PMC 3407917. PMID 22851956.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Brent, DA; Melhem, N (2008 թ․ հունիս). «Familial transmission of suicidal behavior». The Psychiatric clinics of North America. 31 (2): 157–77. doi:10.1016/j.psc.2008.02.001. PMC 2440417. PMID 18439442.
- ↑ 50,0 50,1 Chehil, Stan Kutcher, Sonia (2012). Suicide Risk Management A Manual for Health Professionals (2nd ed.). Chicester: John Wiley & Sons. էջեր 30–33. ISBN 978-1-119-95311-1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Pompili, M; Girardi, P; Ruberto, A; Tatarelli, R (2005). «Suicide in borderline personality disorder: a meta-analysis». Nordic Journal of Psychiatry. 59 (5): 319–24. doi:10.1080/08039480500320025. PMID 16757458.
- ↑ Bertolote, JM; Fleischmann, A; De Leo, D; Wasserman, D (2004). «Psychiatric diagnoses and suicide: revisiting the evidence». Crisis. 25 (4): 147–55. doi:10.1027/0227-5910.25.4.147. PMID 15580849.
- ↑ Angelakis, I; Gooding, P; Tarrier, N; Panagioti, M (2015 թ․ հուլիս). «Suicidality in obsessive compulsive disorder (OCD): a systematic review and meta-analysis». Clinical Psychology Review. 39: 1–15. doi:10.1016/j.cpr.2015.03.002. PMID 25875222.
- ↑ «Ким Чен Ын запретил самоубийства в Северной Корее».
Արտաքին հղումներ
խմբագրել- Մեթոդական երաշխավորագրեր (ռուս.)
- Сорокин П.А. Самоубийство, как общественное явление, Рига, 1913г (ռուս.)
- «Самоубийство». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Зубенко И. Детский и подростковый суицид – серьезная проблема здравоохранения и образования // Ставропольская правда.
- «Издания по теме самоубийства в каталоге научной библиотеки СГМУ».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինքնասպանություն» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |