Ամառային օլիմպիական խաղեր 1904
Ամառային օլիմպիական խաղեր 1904, պաշտոնապես III Օլիմպիական խաղեր, միջազգային բազմասպորտային իրադարձություն, որի բացումը տեղի ունեցավ ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում 1904 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը, որպես մաս 1904 թվականի հուլիսի 1-ից նոյեմբերի 1-ը տեղի ունեցող սպորտային ծրագրի մաս: Սա առաջին անգամ էր, որ Օլիմպիական խաղերը անցկացվում են Եվրոպայից դուրս: Ներմուծվեց բռնցքամարտը, որը համարվում է հնագույն մենամարտային սպորտաձևերից[1]:
Ամառային օլիմպիական խաղեր 1904 | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Երկիր | ![]() |
Բացում | հուլիսի 1, 1904 |
Բացեց | David R. Francis? |
Փակում | նոյեմբերի 23, 1904 |
Մարզադաշտ | Francis Field? և Սենթ Լուիս |
Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 1900 |
Հաջորդ | Ամառային օլիմպիական խաղեր 1908 և 1906 Intercalated Games? |
Կայք | olympic.org/st-louis-1904(անգլ.) |
1904 Summer Olympics Վիքիպահեստում |
Ռուս-ճապոնական պատերազմից առաջացած խնդիրները և 1904 թվականին Սենթ Լուիս հասնելու դժվարությունները կարող են բացատրել հանգամանքը, որ շատ քիչ մարզիկներ են մասնակցել ԱՄՆ-ից և Կանադայից դուրս: 651 մարզիկներից միայն 62-ն էին Հյուսիսային Ամերիկայից դուրս և ընդհանուր ներկայացնում էին 12-15 երկրներ: Որոշ իրադարձություններում ԱՄՆ ազգային առաջնությունները միավորվեցին Օլիմպիական մրցույներիցն[2]:
Ներկայիս մեդալային համակարգը (ոսկի, արծաթ և բրոնզ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար) ներդրվել է 1904 թվականի օլիմպիական խաղերում:
ՆախապատմությունԽմբագրել
Չիկագոն հաղթեց 1904 թվականի Ամառային օլիմպիական խաղերը անցկացնելու իրավունքը[3], բայց Լուիազիանայի համաշխարհային ցուցահանդեսի Սենթ Լուիս կազմակերպիչները չէին ընդունում ևս մեկ միջազգային իրադարձություն միևնույն ժամանակահատվածում:
Ցուցահանդեսի կազմակերպիչները սկսեցին պլանավորել սեփական սպորտային միջոցառումները` տեղեկացնելով Չիկագոյի կազմակերպիչներին, որ իրենց միջազգային սպորտային իրադարձությունը կխամրեցնի Օլիմպիական խաղերը, եթե Օլիմպիական խաղերը չտեղափոխեն Սենթ Լուիս: Օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դը Կուբերտենը համաձայնվեց խաղերը տեղափոխել Սենթ Լուիս:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Christen Barbara S., Steven Flanders (November 2001)։ Cass Gilbert, Life and Work: Architect of the Public Domain։ W. W. Norton & Company։ էջ 257։ ISBN 978-0-393-73065-4։ Վերցված է June 8, 2008
- ↑ «The Olympic Summer Games Factsheet»։ International Olympic Committee։ Վերցված է August 5, 2012
- ↑ Stead, W. T. (1901)։ The Americanization of the World։ Horace Markley։ էջ 341