Կրկնակի պատկերներ կամ հետադարձ մարմիններ, սրանք տեսողական պատրանքներ են, որոնք պարունակում են գրաֆիկական նմանություն և տեսողական համակարգի երկու և ավելի տարբեր ձևեր։ Գոյություն ունեն հայտնի պատկերներ, որոնք դիտելիս առաջանում է բազմակողմանի ընկալման երևույթը։ Բազմակողմանի ընկալման երևույթը մի պատկերի վերարտադրումն է երկու տարբեր իմաստներով։ Դրանց տիպիկ օրինակ է հանդիսանում բադանապաստակի և Ռուբինայի սկահակի օրինակները։ Կրկնակի պատկերները կարևոր դեր են խաղում հոգեբանության մեջ, դրանք օգնում են հոգեբանական փորձարկումների ժամանակ[1]։ Գոյություն ունի վարկած, ըստ որի կա հնարավորություն մտքում ներկայացնել կրկնակի պատկերներ[2], բայց հետազոտողների մեծամասնությունը կողմ չէ այս մտքին, համարելով, որ մտքում կրկնակի պատկերները չեն կարող ճշգրիտ ընկալվել[3]։ Բադանապաստակի պատկերը համարվում է այն հին պատկերներից, որոնք դասվում են պատկերների այս տիպին։ Այն հրապարակվել է գերմանական հումորային «Fliegende Blätter » ամսագրում 1892 թվականի հոկտեմբերի 23-ին (էջ 147)։

Բադ թե՞ նապաստակ։
Պատկեր:Rubin2.jpg
Ռուբինայի սկահակը։

Կրկնակի պատկերների ճանաչում ու առանձնացում խմբագրել

 
Այս պատկերում կարելի է տեսնել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ ծեր կնոջ։

Ճանաչման միջին մակարդակը պատկերի մշակման փուլն է, որը համատեղում է դեպքի հիմնական տարրերը առանձին, ճանաչելի օբյեկտների հետ միասին։ Այս փուլը նախորդում է ճանաչման բարձր մակարդակին (դեպքի ընկալմանը) ու հետևում է նախնական մշակմանը (պատկերի տարրերի առանձնացմանը)։ Պատկերների ճանաչման ժամանակ ճանաչման միջին մակարդակն օգտագործվում է տարրերի դասակարգման համար, որոնք մենք տեսնում ենք։ Ճանաչման բարձր մակարդակն օգտագործվում է այն ժամանակ, երբ պետք է դասկարգված տարրերը տարբերակել որպես խմբի անդամներ։ Օրինակ՝ միջին մակարդակի փուլում մենք ճանաչում ենք դեմքը, իսկ արդեն բարձր մակարդակում մենք սկսում ենք պարզել, որ այդ դեմքը մեզ ծանոթ մարդու դեմք է։ Միջին և բարձր մակարդակի փուլերի ճանաչումը համարվում է առանցքային, իրական աշխարհը հասկանալու գործում, որը հագեցած է բազմակողմանի ընկալմամբ[4]։

Պատկերի ընկալումը ճանաչման միջին մակարդակում խմբագրել

Երբ մենք տեսնում ենք պատկերն, առաջինը, որ մենք անում ենք, դա տեսարանների բոլոր հատվածների ամբողջացնումն է տարբեր խմբերում[5]։ Որպեսզի անել դա, անհրաժեշտ է օգտվել սահմանների ճանաչման հիմնական մեթոդներից։ Սահմանները կարող են պարունակել ընկալման ակնհայտ տարրեր, ինչպիսին օրինակ տան եզրերն են, և կարող են պարունակել այլ տարրեր, որոնք ուղեղը պետք է ավելի երկար մշակի։ Սահմաններ փնտրելիս, ուղեղի տեսողական համակարգը գտնում և ճանաչում է պատկերի հակադիր կետերը։ Այնուամենայնիվ ուղեղը ներկայացնում է պատկերն ավելի մանրամասնորեն ճանաչման համար։ Օրինակ, պատկերացնենք պատկեր, որտեղ տեղի է ունենում օբյեկտի լուսավորվածության փոփոխություն, իսկ ֆոնը հակադարձ ուղղությամբ (օրինակ՝ վերևից ներքև ֆոնը փոփոխվում է դառնալով՝ սպիտակից սև)։ Հակադիր գրադիենտների լուսավորվածությունը վերջին հաշվով կհանգի այն կետին, որտեղ օբյեկտի և ֆոնի լուսավորվածությունը կլինեն նույնը։ Այս կետում պատկերի սահմանների տեսանելություն չկա։ Որպեսզի այն հաշվառվի, տեսողական համակարգը պատկերն ամբողջացնում է, որը թույլ է տալիս տեսնել պատկերն ամբողջությամբ, այլ ոչ թե միայն պատկերի եզրերը։ Չնայած այն հանգամանքի, որ բացակայում է պատկերի ամբողջական հատվածը, ուղեղը հնարավորություն ունի ավելացնելու այդ բաց թողնված հատվածները, հիմնվելով ֆիզիկական աշխարհի և իրական լուսավորվածության վրա[4]։

 
«Kanizsa Triangle»։ Այս տարածության մեջ առանձնացված ֆրագմենտները ստեղծում են եռանկյունիների պատրանքային ուրվագիծը (հայտնի է ինչպես մոդելային ավարտ անվանմամբ)

Կրկնակի պատկերներներում պատրանքը հաճախ առաջանում է պատրանքային ուրվագծից։ Պատրանքային ուրվագիծը ընկալման ուրվագիծն է, ֆիզիկական գրադիենտում առանց իր մասնակցության։ Օրինակում, որտեղ լուսավորված մարմինը փակում է սև օբյեկտին սպիտակ ֆոնում, սպիտակ մարմինը թվում է ավելի պայծառ քան ֆոնը և այդ մարմնի եզրերից ստեղծված պատրանքային ուրվագիծը[6]։ Այս պատրանքային ուրվագծերը մշակվում են ուղեղի կողմից անալոգային իրականության ուրվագծում[5]։ Տեսողական համակարգը այս ճանապարհով հասնում է եզրակացությունների, ստանալով տեղեկատվությունը նույն ճանապարհով, ինչպես նա անում է դա, լուսավորման աստիճանի հիման վրա։

Խմբավորման կարգ խմբագրել

Միջին մակարդակի ճանաչման ժամանակ տեսողական համակարգն օգտվում է էվրիստիկական մեթոդներից, որն անվանվում է՝ խմբավորման կարգ, որպեսզի արագ ճանաչվի ընկալման հիմնական օբյեկտները[1]։ Այն թույլ է տալիս ճանաչել պատկերն արագ և հեշտ ճանապարհով, տեսնելով պատկերն ամբողջությամբ և ծանոթ հատվածներով, փոխարենը ճանաչողական դանդաղ գործընթացի, որը ճանաչում էր պատկերի միայն առանձին հատվածները։ Խմբավորման կարգը հանդիսանում է տեսողական համակարգի փորձի արդյունքը։ Երբ նմուշը հաճախ է ճանաչման ենթարկվում, այն պահպանվում է հիշողության մեջ և կարող է ճանաչվել կրկին առանց օբյեկտի վերլուծման[4]։ Օրինակ, երբ մենք նայում ենք շախմատային տախտակին, մենք բացահայտում ենք, որ այն շախմատային խաղատախտակ է, այլ ոչ թե գունավոր վանդակների հավաքածու։

Լավ շարունակություն խմբագրել

Լավ շարունակության սկզբունքն այն է, որ այն տեսողական համակարգին թույլ է տալիս ճանաչել հիմքի շարունակական եզրերը։ Սա նշանակում է, որ այն պահին, երբ բացահայտվում է ուղին, կա միտում շարունակելու ճանաչումը հենց այդ ուղղությամբ։ Սա տեսողական համակարգին թույլ է տալիս ճանաչել բարդ պատկերների եզրերը՝ որոշելով, թե որ կետում են դրանք հատվում։ Օրինակ՝ «X» տառում իրար հատող երկու ուղիղ գծերն ընկալվում են որպես երկկողմանի երկու ուղիղ գծեր, իսկ «V» տառում գծերն ընկալվում են որպես գծի ուղղության փոփոխություն[7]։

Նմանություն խմբագրել

Նմանության կանոնը հաստատում է, որ պատկերները, որոնք նման են միմյանց, կարելի է դասակարգել միասին, ինչպես օբյեկտները, որոնք պատկանում են նույն դասի, կամ ինչպես մեկ օբյեկտի մի քանի հատվածներ։ Այս պատճառով, պատկերներն ու օբյեկտներն ինչքան շատ նման լինեն միմյանց, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանք կդասակարգվեն միասին միևնույն խմբում։ Օրինակ՝ շրջանակների հավաքածուների մեջ երկու խորհանարդները կդասակարգվեն միասին։ Դրանք միևնույն ժամանակ կարող են տարբերվել գույներով, չափսերով կամ այլ հատկություններով, բայց վերջին հաշվով կխմբավորվեն[4]։

Հեռավորություն, ընդհանուր տարածքներ և կապվածություն խմբագրել
 
Հեռավորության կանոնը

Օբյեկտների խմբավորումն ըստ հեռավորության հիմքն այն է, որ կարելի է ենթադրել օբյեկտների նմանությունը դրանց դասավորվածությունից։ Ինչքան մոտ են դասավորված օբյեկտներն, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանք պատկանում են մեկ խմբի։

Օբյեկտները, որոնք պատկերում զբաղեցնում են ընդհանուր տարածք, ամենայն հավանականությամբ պատկանում են մեկ խմբի։ Այս ընդհանուր տարածքը կարող է լինել մեծ տարածություն, իսկ տարբեր օբյեկտներ կարող են նրանում զբաղեցնել տարբեր հատվածներ։ Օբյեկտները կարող են լինել մոտ, բայց տարբեր հատկություններից ելնելով, ինչպիսին օրինակ գույնն է՝ կարող են ընկալվել, որպես այլ խմբի պատկանող օբյեկտներ[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Wolfe J., Kluender K., Levi D., Sensation and perception (2 ed.), «Sunderland: Sinauer Associates», 2009։
  • Parkkonen L., Andersson J., Hämäläinen M., Hari R. Early visual brain areas reflect the percept of an ambiguous scene // Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. — 2008. — В. 51. — Vol. 105. — doi:10.1073/pnas.0810966105 — PMID 19074267.

Wimmer M., Doherty M. The development of ambiguous figure perception: Vi. conception and perception of ambiguous figures // Monographs of the Society for Research in Child Development. — 2011. — В. 1. — Т. 76. — doi:10.1111/j.1540-5834.2011.00595.x

  • Mast F.W., Kosslyn S.M. Visual mental images can be ambiguous: Insights from individual differences in spatial transformation abilities // Cognition. — 2002. — В. 1. — Т. 86. — doi:10.1016/S0010-0277(02)00137-3
  • Chambers D., Reisberg D. Can mental images be ambiguous? // Journal of Experimental Psychology: Human Perception and Performance. — 1985. — В. 3. — Т. 11. — doi:10.1037/0096-1523.11.3.317
  • Bradley D.R., Dumais S.T. Ambiguous cognitive contours // Nature. — 1975. — В. 5527. — Т. 257. — doi:10.1038/257582a0
  • Bamhart A.S. The exploitation of gestalt principles by magicians // Perception. — 2010. — В. 9. — Т. 39. — doi:10.1068/p6766
  • Koning A., van Lier R. No symmetry advantage when object matching involves accidental viewpoints // Psychological Research/Psychologische Forschung. — 2006. — В. 1. — Т. 70. — doi:10.1007/s00426-004-0191-8
  • Riquelme H. Can people creative in imagery interpret ambiguous figures faster than people less creative in imagery? // The Journal of Creative Behavior. — 2002. — В. 2. — Т. 36. — doi:10.1002/j.2162-6057.2002.tb01059.x
  • Kosslyn S.M., Reiser B.J., Farah M.J., Fliegel S.L. Generating visual images: Units and relations // Journal of Experimental Psychology: General. — 1983. — В. 2. — Т. 112. — doi:10.1037/0096-3445.112.2.278
  • Daelli V., van Rijsbergen N.J., Treves A. How recent experience affects the perception of ambiguous objects // Brain Research. — 2010. — Т. 1322. — doi:10.1016/j.brainres.2010.01.060 — PMID 20122901.
  • Halko M.A. Illusory contour and surface completion mechanisms in human visual cortex. // Dissertation Abstracts International: Section B: The Sciences and Engineering, 3303. — 2008.

Արտաքին հղումներ խմբագրել