Բլեքփուլ (անգլ.՝ Blackpool), քաղաք ու ինքնավար շրջան Անգլիայի հյուսիսարևմտյան մասում՝ Լանկշիր կոմսությունում՝ Իռլանդական ծովի ափին։ Բնակչությունը՝ մոտ 143 հզ. մարդ (135-րդ տեղը Անգլիայի տարածաշրջանների ու բնակավայրերի մեջ, 2011 թվականի տվյալներ)։

Քաղաք
Բլեքփուլ
Blackpool
Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԵրկրամասԱնգլիա
Մակերես34.85 կմ²
ԲԾՄ5±1 մետր
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն142 100 մարդ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ01253
Փոստային դասիչFY0-4
Պաշտոնական կայքblackpool.gov.uk
կայքի լեզունանգլերեն
Բլեքփուլ (Միացյալ Թագավորություն)##
Բլեքփուլ (Միացյալ Թագավորություն)
Բլեքփուլ (Անգլիա)##
Բլեքփուլ (Անգլիա)

Հայտնի առողջարանային քաղաք, առաջին էլեկտրաֆիկացված քաղաքը Մեծ Բրիտանիայում, աշխարհում առաջին քաղաքներից մեկը էլեկտրական տրամվայներով (1885 թ.), աշխարհի փոքրաթիվ ու երկրի միակ քաղաքը, որը պահպանել է այդ տրանսպորտային միջոցը սկզբնական տեսքով։ Ամռանը քաղաքը դառնում է ամբողջ աշխարհի պարահանդեսային պարողների Մեքքան։ Մայիսի վերջին անցնում է Բլեքփուլյան պարային փառատոնը։ Աշնան սկզբին գալիս է աշխարհի մասշտաբով լույսի փառատոնը՝ Blackpool Illuminations, որը անցկացվում է շուրջ մի դարի ընթացքում։ Քաղաքում կա Էյֆելյան աշտարակի փոքրացված տարբերակը, որը կառուցված է ավելի քան հարյուր տարի առաջ, Եվրոպայում ամենախոշոր զվարճության զբոսայգին ու աշխարհում ամենաբարձր ամերիկյան ոլորապտույտը՝ Pepsi Big One-ը։

Պատմություն խմբագրել

Բլեքփուլը Մեծ Բրիտանիայի ժամանակակից տիպի ամենահին առողջարաններից է։ Հարուստ բրիտանացիները սկսեցին այստեղ գալ դեռ 19-րդ դարի սկզբից։ Զբոսնելով ծովափին՝ շփվում էին միմյանց հետ, այցելում պարահանդեսների։ Արդեն ավելի ուշ, դարի երկրորդ կեսին, ծովափը պատվեց քարով, ու հիմա ծովափնյա մասը պաշտպանված է ջրհեղեղներից։

Բլեքփուլը ծովային քաղաք է, բայց չունի նավահանգիստ, այդ պատճառով էլ չկա երբեմն տհաճ նավահանգստային մթնոլորտը։ Հակառակը՝ այն հանգիստ ու մարդու համար հաճելի է օրվա ցանկացած ժամի։ Սակայն զբոսաշրջիկների խռնակույտի ժամանակ բավականին մարդաշատ է։

1998 թվականի ապրիլիս Բլեքփուլն ունի ինքնավար ադմինիստրատիվ շրջանի կարգավիճակ։

Համարվում է Jaguar ու TVR ավտոմոբիլների հայրենիքը։

Աշխարհագրություն խմբագրել

Բլեքփուլ ինքնավար շրջանը գրավում է 35 քկմ տարածք, դրա արևմտյան ափերը ողողում է Իռլանդական ծովը, իսկ հյուսիսից, հարավից ու արևելքից սահմանակցում է Լանկշիր կոմսության հետ։

Բնակչություն խմբագրել

Բլեքփուլ ինքնավար շրջանի տարածքում 2008 թվականի ցուցանիշով բնակվում է 141 900 մարդ, բնակչության միջին խտությունը՝ 4 063 մարդ/քկմ։

Քաղաքականությունը խմբագրել

Բլեքփուլը կառավարում է ինքնավար միավորի խորհուրդը, որը կազմված է 42 պատգամավորներից՝ ընտրված 21 շրջաններից։ Վերջին ընտրությունների արդյունքում խորհրդի 27 անդամները պահպանողականներ[1] են։

Բլեքփուլում ավանդույթին համաձայն՝ համագումարների հավաքվում են Մեծ Բրիտանիայի քաղաքական կուսակցությունները։

Տեսարժան վայրեր խմբագրել

Բլեքփուլը Մեծ Բրիտանիայի առաջին էլէկտրաֆիկացված քաղաքն է, այդ պատճառով բազմաթիվ տեսարժան վայրեր կապված են «էլեկտրականության մշակույթի» հետ։

Պրոմենադ խմբագրել

Բլեքփուլի կենտրոնական փողոցը՝ the Promenade-ը, քսան կիլոմետրով ձգվում է Իռլանդական ծովափի երկայնքով։ Դրա երկայնքով կենտրոնացած են տուրիստական բոլոր օբյեկտները, ու այն ինքնին՝ գլխավոր օբյեկտն է։ Իռլանդական ծովը ահարկու է, բայց նաև շատ գեղեցիկ։ Առավոտ տեղի է ունենում տեղատվություն, ու ավազե ափը պատում են իրենց շների հետ զբոսնողներն ու ուղղակի զբոսաշրջիկները։ Ավազով կարելի է անցնել մոտ մի կիլոմետր ու ստուգել խիզախությունդ։ Ծովը հետ է քաշվում անհավասար, ու ավազով հոսում են առուներ, որոնք մտնում են փոքր ծանծաղ «լճեր»։

Պրոմենադում կա երեք մեծ կառամատույց (North, Central և South), որոնց վրա տեղադրված են խաղային ավտոմատներով սրահներ (վիդեոխաղեր, չնայած ազարտ խաղեր նույնպես կան) և ատրակցիոններ։ Պրոմենադի մյուս կողմից մեծ քանակով ներկայացված են փոքր հյուրանոցները՝ ծովային տեսարաններով, կաֆետերիաները, խաղասրահներն ու բարերը։ Այս ամենը լուսավորվում է, փայլում ու շողում (մանավանդ՝ լույսի փառատոնի ժամանակ) ու ստեղծում է տոնական հմայիչ մթնոլորտ։

Տրամվայ և պրոմենադ խմբագրել

Քաղաքի հիմնական տեսարժան վայրերից է Բլեքփուլյան տրամվայը, որը գիծը ամբողջ երկայնքով գնում է Պրոմենադով։ Տրամվայը տեղադրված է 1885 թվականին, Վերնոն ֆոն Սիմսոնի կողմից էլեկտրական քարշուժի հայտնագործումից վեց տարի անց, այդ պատճառով այն համարվում է աշխարհում առաջիններից մեկը։ Տրամվայները հիմնականում երկհարկանի են, կառուցված դեռ Երկրորդ աշխարհամարտից առաջ, այդ պատճառով ինքնին իրենցից ներկայացնում են մեծ պատմական ու էսթետիկական արժեք ամբողջ աշխարհի հասարակական տրանսպորտի սիրահարների համար։ Տրամվայով ուղևորությունը Ֆլիտվուդի շրջանից (օդանավակայանային կողմ, հյուսիս) մինչև Կլիվլիշի երկրորդ շրջանը գեղեցկագույն արկած է։

Լույսի փառատոն խմբագրել

Օգոստոսի վերջից հոկտեմբերի վերջը Բլեքփուլում սկսվում է մի գործընթաց, որի համար ավելի քան 150 տարվա ընթացքում քաղաք է գալիս մեծ քանակությամբ մարդկանց զանգված։ Այն կոչվում է Blackpool Illuminations։ Գրեթե ամբողջ քաղաքը զարդարվում է լամպերի, ծաղկաշղջաների, լուսային սարքերի, փայլող կտավների բազմությամբ։ Երկու ամսով քաղաքում տիրում է մեծ փառատոնի մթնոլորտը։ Ամեն տարի փառատոնի ժամանակ անցնում է ֆեյրվերկերի մասնագետների մրցույթ։

Պրոմենադով անցնում են ծաղկաշղջաներով զարդարված տրամվայներ։ Մասնավորապես հետաքրքիր է նավակի տեսքով տրամվայը։ 2008 թվականին քաղաքի թերթի նախաձեռնությամբ գործելու է վերականգնված Western Train-ը, որն արդեն քառասուն տարեկան է։ Այն ուղևորների էր տեղափոխում 1962 թվականի փառատոնից։

Բլեքփուլյան աշտարակը խմբագրել

Բլեքփուլյան աշտարակն արդեն հարյուր տարուց հին է, բայց մինչ այժմ գայթակղում է զբոսաշրջիկների մեծ քանակի։ Դրա նկարագրության մեջ ասվում է, որ ճարտարապետական ոգեշնչումը գալիս էր Փարիզի Էյֆելյան աշտարակի նախագծից։ Եվ իրոք՝ աշտարակների ստորին մասերը արտաքնապես շատ նման են ու ունեն նման կառուցվածք։

Ինչպես Էյֆելյան աշխատակը դարձավ փարիզյան խորհրդանիշը, Բլեքփուլի աշտարակը դարձավ քաղաքի ամենաճանաչելի օբյեկտն ու դրա խորհրդնիշը։ Պանորամային վերելակով կարելի է վերև հասնել մի րոպեում։ Զբոսաշրջիկների համար հասանելի են երեք վերին հարկերը, որոնցից երկուսը բացօթյա են։ Դրանցից ստորինում կա ապակյա հատակով մաս, որտեղ յուրաքանչյուրը կարող է ստուգել իր խիզախությունը։

Պարահանդեսների դահլիճը խմբագրել

Այստեղ անցնում է պարահանդեսային պարերի աշխարհում հավանաբար ամենահեղինակավոր մրցույթը։

Ատրակցիոնների այգի խմբագրել

Շատերը Բլեքփուլ են գալիս միայն այդ ատրակցիոնների այգու համար։ Այն համարվում է Եվրոպայում ամենախոշորներից մեկը, չնայած նրանում ատրակցիոնները այդքան էլ շատ չեն։ Սակայն մյուս տեսարժան վայրերի հետ միասին այն դարձնում է Բլեքփուլը հրաշալի հանգստավայր։

Այգին տարբերում է երկու բան։ Առաջինը աշխարհում ամենաբարձր ամերիկյան ոլորապտույտը՝ Pepsi Max Big One-ը։ Երկրորդը 20-րդ դարի սկզբին կառուցված և վերականգնված ամերիկյան ոլորապտույտներն են։ Ներկայիս սերնդի համար հարյուրամյա ոլորապտույտները թվում են շատ հասարսկ, բայց դրա հետ միասին նրանց մեջ առկա է անցած դարի հմայքը՝ թավշյա նստարանները, հին ձևով կառուցված շղթաներն ու հին վագոնները։

Այլ տեսարժան վայրեր խմբագրել

Բլեքփուլում կա նաև կենդանաբանական այգի, ընտանեկան ակվապարկ Sandcastle-ը, Stanley park մեծ այգին, Ձմռան այգի։ Նաև կա մեծ կարտոդրոմ, իսկ օդանավակայանում կարելի է պտտվել ինքնաթիռներով ու դելտապլաններով։

Տրանսպորտ խմբագրել

Ամենաճիշտն է Բլեքփուլ մեկնել գնացքով։ Virgin Pendolino-ում լոնդոնյան Victoria կայարանից մինչև Պրեստոն (անգլ.՝ Preston) ճանապարհը մոտ երկու ժամ է։ Հետո կես ժամից ոչ ավելի է տեղի գնացքով մինչև Բլեքփուլի Blackpool North կայարանը։

Քաղաքում կա ընդամենը մի քանի երկաթգծային կայարան, որոնցից մեկը սպասարկում է հիմնականում Բլեքփուլի զվարճանքների այգու (անգլ.՝ Blackpool Pleasure Beach) այցելուներին։ Squires Gate-ը սպասարկում է Բլեքփուլյան օդանավակայանի ուղևորներին։ Բոլոր այդ տարածքները քիչ են գործածվում, դրա համար ամենալավ տարբերակն է Blackpool North-ը։

Բլեքփուլում կա միջազգային օդանավակայան։ Այն 2006 թվականին վերականգնվել ու ժամանակակից տեսքի է բերվել։ Իրականացվում են Դուբլին, Բելֆաստ չվերթներ, Եվրոպա՝ Վենետիկ, Հռոմ, Սորրենտո, Մալթա, Սարդինիա, Իվիսա ու այլ հարավեվրոպական ծովահանգիստներ։

Հենց քաղաքում կա 13 երթուղուց կազմված ավտոբուսների ցանց, որոնցից մեկն էքսկուրսիաներ է իրականացնում։ Հիմնականում ավտոբուսները երկհարկանի են, ինչը ինքնին փոքր արկած է։

Սպորտ խմբագրել

Բլեքփուլ քաղաքում է գտնվում Բլեքփուլ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը, որը հանդես է եկել Անգլիայի Պրեմիեր լիգայի 2010/2011 սեզոնում, և 1953 թվականի Անգլիայի գավաթի մրցանակակիրն է։ Մրցակցին ընդունում է Բլումֆիլդ Ռոուդում (16220 տեղ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բլեքփուլ ինքնավար միավորի խորհրդի պատգամավորները». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլեքփուլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 453