Ձյուն
Ձյուն, պինդ մթնոլորտային տեղում փաթիլների տեսքով։ Փաթիլներն ունենում են հիմնականում վեցանկյուն կամ վեցաթև աստղանման սառցային բյուրեղների տեսք՝ թերթիկավոր (միջին տրամագիծը՝ 0,3-1,9 մմ) և ձողաձև՝ (0,5-0,8 մմ)։ Անհողմ եղանակին մոտ 0 C-ի դեպքում ձնափաթիլները (զանգվածը՝ 0,0001-0,5գ), միանալով, խոշորանում են, ունենում մինչև մի քանի սմ տրամագիծ և առաջացնում ձնածածկույթ, որը ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվում[1]։ Ձյունը Հայաստանի լեռնային շրջաններում տեղում է հոկտեմբեր-մայիսին, Արարատյան դաշտում՝ նոյեմբերի 2-րդ կեսից մարտին, Արագածի և Մասիսների վրա (3230 մետրից բարձր)՝ գրեթե ամբողջ տարին (ամռանը՝ խառը տեղումների ձևով)։



Երկրագնդի վրա, բարձրադիր լեռնային գոտիների հետ մեկտեղ, հավերժական ձնածածկույթով են պատված հսկայական տարածքներ հյուսիսային և հարավային բևեռների շրջաններում[2]։
Ձյունը Հայաստանում խմբագրել
Հայաստանում ձյունը կազմում է տարեկան տեղումների 10-70 %-ը, ընդ որում, ըստ տեղի բարձրության, տոկոսը մեծանում է, Արարատյան դաշտում՝ 6-10%, միջին բարձրություններում (մինչև 2000 մ)՝ 10-20 %, 2000-3000 մ բարձրություններում՝ 20-30%, ավելի բարձր՝ 50-70 %։ Ցածրադիր շրջաններում ձյան տեղումներով օրերի թիվը տարեկան 20-25 է, Երևանում՝ 22, միջին բարձրություններում 25-40, 2000-2500 մետր բարձրություններում՝ 40-70, Արագած բլկ- ում՝ 126։ Ձյունը մաքրում է օդը, կանոնավորում հողի խոնավությունը, պաշտպանում աշնանացան մշակաբույսերը և ընդհանրապես նպաստում, որ կենդանիներն ու բույսերը կարողանան դիմակայել ձմռան սառնամանիքներին[3]։
Գրականություն խմբագրել
- Формозов А. Н. Снежный покров как фактор среды, его значение в жизни млекопитающих и птиц СССР. — М., 1990.
- Известия Императорского Исторического Общества. Том XXV. 1889. С-Петербург.
- Kenneth G. Libbrecht: Wie Schneekristalle entstehen, Spektrum der Wissenschaft, 2008 (Februar), S. 36ff.
- Dietz, A.; Kuenzer, C.; Gessner, U.; Dech, S. (2012)։ «Remote Sensing of Snow – a Review of available methods»։ International Journal of Remote Sensing։ doi:10.1080/01431161.2011.640964
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Hobbs Peter V. (2010)։ Ice Physics։ Oxford: Oxford University Press։ էջ 856։ ISBN 978-0199587711
- ↑ Rees W. Gareth (2005)։ Remote Sensing of Snow and Ice։ CRC Press։ էջ 312։ ISBN 9781420023749։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 7, 2017-ին։ Վերցված է դեկտեմբերի 9, 2016
- ↑ Michael P. Bishop; Helgi Björnsson; Wilfried Haeberli; Johannes Oerlemans; John F. Shroder; Martyn Tranter (2011), Singh, Vijay P.; Singh, Pratap; Haritashya, Umesh K., eds։, Encyclopedia of Snow, Ice and Glaciers, Springer Science & Business Media, pp. 1253, ISBN 9789048126415, արխիվացված օրիգինալից November 7, 2017-ին, https://books.google.am/books?id=mKKtQR4T-1MC&printsec=frontcover&dq=snow+formation&hl=en&sa=X&ved=0ahUKEwjW27KZ4sbQAhWF4yYKHSurBWwQ6AEIKDAD#v=onepage&q=snow%20formation&f=false, վերցված է November 25, 2016
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձյուն կատեգորիայում։ |
Ընթերցե՛ք «ձյուն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |