Բացել գլխավոր ցանկը

Նկարիչ, մարդ, որը զբաղվում է կերպարվեստով[1], լայն իմաստով՝ արվեստի գործիչ:

Ալբրեխտ Դյուրերը և հեռանկարը

ՄասնագիտությունԽմբագրել

 
Նկարչի աշխատանքային տուփ, խոզանակներով և ներկերով

Քարե դարում նկարիչները պատկերներ էին ստեղծում քարերի վրա[2]: Ագաթարխոսն ու Պոլիգնոտոսն հանդիսանում են առաջին հայտնի նկարիչները մ. թ. ա V դարում: Առաջին դիցաբանական նկարիչը հանդիսանում է Դեդալոսը, չնայած նա նաև քանդակագործ էր և ինժեներ: Հին Եգիպտոսում նկարիչները զարդաում էին դդամբարանները և քարե տները, իսկ նկարչի մասնագիտությունը սերտ կապված էր ներկերի պատրաստման հետ[3]: Բացի այդ Հին Եգիպտոսում պատկերների ստեղծումը համարվում էր մոգական գործողություն, իսկ նկարիչները մեծարվում էին քրմերի պես: Քանի որ նկարիչները տիրապետում էին որոշակի համամասնության և կանոնների իմացության, այդ պատճառով էլ պատկերները համարվում էին սրբազան[4]:

Միջին դարերում նկարիչները սրբապատկերներ էին պատկերում (օրինակ՝ Անդրեյ Ռուբլյովը[5]), որմնանկարներ, խճանկարներ ու մանրանկարներ ստեղծում, որոնք որոշակի կանոնների էին ենթարկվում: Վերածննդի ժամանակաշրջանում, Իտալիայում ձևավորվեց դիմանկարիչ ժամանակակից հասկացությունը, որի արվեստը դարձավ գեղանկարչություն՝ իրեն բնորոշ հատկություններով (օրինակ՝ Ջոտտոն[6]):

ԴասակարգումԽմբագրել

Ժամանակակից արվեստում նկարչի մասնագիտությունը դասակարգվում է.

  • Գրաֆիկական նկարիչ (գրքերի, տպագրական նյութերի, պաստառների նկարազարդող),
  • Կիրառական արվեստի նկարիչ (գորգագործ, մետաղագործ, ապակեգործ, կերամիկագործ),
  • Մանրանկարիչ,
  • Մինիատյուրիստ նկարիչ,
  • Գեղանկարիչ,
  • Կինոյի և հեռուստատեսության նկարիչ,
  • Անիմացիոն և համակարգչային գրաֆիկայի նկարիչ,
  • Լուսանկարիչ,
  • Նկարիչ ձևավորող (ինտերյերի, տեքստիլ, կահույքի, հագուստի),
  • Բեմադրող նկարիչ (թատրոնի, տիկնիկային թատրոնի),
  • Նկարիչ ռեստավրատոր,
  • Նկարիչ ոճաբան

Դասակարգում ըստ գեղարվեստական նկարչության ոճերիԽմբագրել

Նկարիչները դասակարգվում են նաև ըստ նկարչական որոշակի ոճերի, (օրինակ՝ եվրոպական շատ երկրների արվեստի շարժումնեի՝ գերմանական, ֆրանսիական արվեստի ոճ, և այլն): Երբեմն նկարիչը կարող է պատկանել նկարչության արվեստի տարբեր ոճերի կամ շարժումների: Նկարչության ոճը հաճախ վերաբերում է նաև այն ժամանակաշրջանին, որում ապրել է նկարիչը: Ոճերն ու ուղղությունները գեղանկարչության մեջ բազմաթիվ են, կարելի է ասել՝ անթիվ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Искусства пластические. // Популярная художественная энциклопедия: архитектура, живопись, скульптура, графика, декоративное искусство. — М.: Советская энциклопедия., 1986. — Т. I.
  2. «Археологи нашли творения художников каменного века в Бесовом Носу»։ РБК։ Վերցված է 2017-08-04 
  3. pta.html «Живопись Древнего Египта»։ www.letopis.info։ Վերցված է 2017-08-04 
  4. «История методов обучения рисованию, зарубежная школа рисунка - Н. Н. Ростовцев | Методы обучения рисунку в Древнем Египте, 1 часть»։ hudozhnikam.ru։ Վերցված է 2017-08-04 
  5. «Рублев Андрей»։ www.icon-art.info։ Վերցված է 2017-08-04 
  6. «Джотто, великий флорентийский художник / www.art-giotto.ru»։ www.art-giotto.ru։ Վերցված է 2017-08-04