Հասարակածային Գվինեա

Հասարակածային Գվինեա (իսպաներեն՝ República de Guinea Ecuatorial, ֆրանսերեն՝ République de Guinée équatoriale), պետություն Կենտրոնական Աֆրիկայում՝ Գվինեական ծոցի ափին։ Կազմված է ցամաքային (Ռիո Մունի) և կղզային (Բիոկո, Կորիսկո, Պագալու) մասերից։

Հասարակածային Գվինեա
Հասարակածային Գվինեայի դրոշ Զինանշան
Flag of Equatorial Guinea.svg
Coat of arms of Equatorial Guinea.svg
GNQ orthographic.svg
Կարգավիճակինքնիշխան պետություն
Ներառում էAnnobón Province?, Bioko Norte?, Bioko Sur Province?, Centro Sur?, Kié-Ntem?, Litoral?, Վելե-Նզաս և Djibloho?
Պետական լեզուիսպաներեն[1], ֆրանսերեն[1] և պորտուգալերեն[1]
ՄայրաքաղաքՄալաբո
Օրենսդիր մարմինParliament of Equatorial Guinea?
Երկրի ղեկավարԹեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգո
Կառավարության ղեկավարFrancisco Pascual Obama Asue?
Ազգաբնակչություն1 267 689 մարդ (2017)[2]
ՀիմնCaminemos pisando las sendas de nuestra inmensa felicidad?
ԿարգախոսUnidad, Paz, Justicia
Հիմնադրված էհոկտեմբերի 12, 1968 թ.
ԱրժույթԿենտրոնական Աֆրիկայի Կենտրոնական Աֆրիկայի պետությունների ֆրանկ
Կենտրոնական բանկBank of Central African States?
Ժամային գոտիUTC+1[3]
Հեռախոսային կոդ+240
Ինտերնետ-դոմեն.gq
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,596[4]
guineaecuatorialpress.com

Ռելիեֆը և կլիմանԽմբագրել

Ցամաքային մասը լեռնային է, ափամերձ գոտին՝ ցածրադիր։ Կլիման հասարակածային է, խոնավ։ Գետային ցանցը խիտ է, ջրառատ։ Տարածված են մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է և բազմատեսակ։

ՊատմությունԽմբագրել

Երկիրը XV դարի 70-ական թվականներին հայտնագործել են պորտուգալացիները, իսկ XVI դարի վերջից գտնվել է Պորտուգալիայի, 1778 թվականից՝ Իսպանիայի՝ Իսպանական Գվիենա անվամբ, տիրապետության տակ։ Ներքին ինքնավարություն է տրվել 1964 թվականին, իսկ անկախություն ձեռք է բերել 1968 թվականի հոկտեմբերին։ Մինչև անկախության հռչակումը եղել է Իսպանիայի տիրույթը և կոչվել Իսպանական Գվինեա։

ԲնակչությունԽմբագրել

Բնակչության ավելի քան 90%-ը ֆանգ և բուբի ժողովուրդներն են։ Խոշոր քաղաք-նավահանգիստներն են Մալաբոն և Բատան։

ՏնտեսությունԽմբագրել

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն ու փայտամթերումն են։ Մշակում են սրճենի, կակաո, ադամաթուզ, գետնանուշ, շաքարեղեգ, մրգեր, բանջարեղեն։ Ափամերձ գոտում զբաղվում են նաև ձկնորսությամբ և ծովախեցգետնի արդյունահանությամբ։

ԾանոթագրություններԽմբագրել