Հիկիմայու (հանչա՝ 引眉, հիկի՝ «ձգել» + մայու՝ «հոնքեր»), հոնքերը հեռացնելու և նրանց փոխարեն ճակատին սև հետք անելու ավանդույթ, տարածված է Ճապոնիայում՝ սկսած Նարայի շրջանից մինչև 19-րդ դարը։ Ճապոնացի արիստոկրատները հեռացնում էին իրենց հոնքերը և դրանց փոխարեն նկարում էին հայջումի թանաքի փոշով, որոնք պատրաստված էին մրուրից, ստացված քունջութի կամ սևուկի ձեթից[1]։

Հիկիմայու

Պատմություն խմբագրել

Հիկիմայուի ավանդույթը հայտնվել է 8-րդ դարում, երբ ճապոնական պալատը վերցրեց չինական ավանդույթը և նորաձևությունը[2]։ Ճապոնացի արիստոկրատները սկսեցին իրենց դեմքերը ներկել օսիրոի սպիտակ փոշով։ Հավանաբար, հիկիմայուն սկսել են անել այն պատճառով, որ առանց հոնքերի ավելի հեշտ էր դեմքը ներկել օսիրոիով։ Այդ ժամանակ հոնքերը ներկում էին աղեղի ձևով, այնպես ինչպես Չինաստանում[2]։ Նաև կանայք սկսել էին ներկել ատամները, այս ավանդույթը հայտնի է օհագուրո անվանումով։

Ճապոնական մշակույթը Հեյանի ժամանակաշրջանում զարգացել է ինքնուրույն՝ սկսած 794 թվականից։ Արվեստը կայսերական պալատում հասավ կիրառման վերջնակետին։ Կանայք սկսեցին կրել որակով կտորից պատրաստված հագուստները, ներկել իրենց դեմքերը ավելի խիտ և նկարել հոնքերը օվալաձև կամ ճակատի վրա հետքի ձևով։ Բացատրությունն այն է, որ երբ ճապոնուհի աղջիկները սկսեցին երկու կողմից արձակել իրենց մազերը, ճակատը դարձավ ավելի նկատելի, նկարում էին հոնքերը օվալի նման վերևի մասից ձգտելով ուղղել դեմքի հավասարակշռությունը։

Հեյանի դարաշրջանի ավարտին, որը դադարել է գոյություն ունենալ 1185 թվականին, նույնիսկ տղամարդիկ էին սպիտակեցնում դեմքերը, ներկում էին ատամները և անում էին հիկիմայու[2]։ Կանանց մոտ հիկիմայուն նորաձև էր երկար դարեր։ Նո դրամատիկական թատրոնում, որը ստեղծվել է 14-րդ դարում, կանանց դերերի դիմակները, որպես կանոն, այս ոճով հոնքեր ունեին։

Էդոյի դարաշրջանում՝ սկսած 17-րդ դարից, հիկիմայու և ահագուրո անում էին միայն ամուսնացած կանայք[3]։ 19-րդ դարի երկրորդ կեսին Ճապոնիայի կառավարությունը իրականացրեց ինքնամեկուսացման քաղաքականություն և սկսեց ընդունել արևմտյան մշակույթը։ Ճակատին հոնքերը նկարելը և սև ատամները ընդունելի չեղան ժամանակակից հասարակության մեջ, և 1870 թվականին հիկիմայուն և ահագուրոն արգելվեցին[3]։ Ներկայումս դրանք կարելի է օգտագործել միայն պատմական դրամաներում, այնպիսին ինչպիսին նոն է, և երբեմն տեղական փառատոններում։

Գրականության մեջ խմբագրել

Հիկիմայուն նշվում է Հեյանի շրջանի մասին դասաքրքերի մեծ մասում՝ «Գենձի մոնոհաթարիի» և «Գրառումներ սնարից»։

Ֆիլմերում խմբագրել

Հիկիմայուն կարելի է տեսնել ճապոնական շատ պատմական ֆիլմերում, օրինակ՝ «Ռասյոմոն», «Միգապատ լուսնի հեքիաթները անձրևից հետո», «Ռան»։ Առաջին երկու ֆիլմերում խաղում է դերասանուհի Մաթիքո Քյոն։ «Ռասեմոնում», որի գործողությունը տեղի է ունենում Հեյանի շրջանում, նա խաղում է սամուրայի կնոջ դեր, որը արթնացնում է ավազակների ցանկությունը։ «Միգապատ լուսնի հեքիաթները անձրևից հետո» ֆիլմի գործողությունները տեղի են ունեցել Սենգոքուի շրջանում 1493—1573 թվականներին, որտեղ նա խաղում էր ուրվականի դեր, որը գրավում է գլխավոր հերոսին։ «Ռան»-ը նկարահանված է «Լիր արքայի» թեմայով հիկիմայուն կարելի է տեսնել Լեդի Քաեդեի դերում Միեկո Հարադեի վրա, որը փորձում է ոչնչացնել Իտիմոնդցի թագավորական տոհմը՝ խաբելով արքայազն Հիաթաթորուին և նրա երեք որդիներին, որ նրանք սպանեն մեկը մյուսին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Косметика в период Хэйан. Архивированная страница». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 Kokushi Daijiten. Yoshikawa, 1985.
  3. 3,0 3,1 Cyclopedia of Japanese History / Nihonshi Daijiten. Heibonsha, 1993.