Մահ
Մահ, կենդանի օրգանիզմի կենսագործունեության դադարը, ինչպես նաև այն որակական վիճակը, որում գտնվում է նախկինում կենդանի եղած մարմինը։ Մահվան առավել հաճախակի պատճառներ հանդիսացող պատահարներից ու իրադարձություններից են հիվանդությունները, ծերացումը, որսը, սպանությունը, սովը, ինքնասպանությունը, ջրազրկումը, թերսնուցումը և ծանր վնասվածքների հանգեցնող դժբախտ պատահարները[1]։ Շատ դեպքերում կենդանի օրգանիզմների մարմինները մահից հետո սկսում են քայքայվել։ Միաբջիջ օրգանիզմի գոյության շրջանի ավարտը կարող է լինել ինչպես մահը, այնպես էլ դրա միտոտիկ բաշխումը։
Մահը, հատկապես մարդկանց մահը, սովորաբար համարվում է տխուր կամ տհաճ դեպք՝ մեռած մարդու հետ կապվածության և նրա հետ սոցիալական, ընտանեկան կապերի խզման պատճառով։ Մահվան հանդեպ վերաբերմունքը ներառում է նաև մահից վախը, նեկրոֆիլիան, տագնապը, վիշտը, սուգը, զգայական ցավը, դեպրեսիան, կարեկցանքը, ցավակցումը, մենությունը և մելամաղձությունը։ Մահվան էությունը հազարամյակներ շարունակ եղել է կրոնների ուշադրության կենտրոնում և փիլիսոփայական պրպտումների առարկա, իսկ հետմահու կյանքի գոյության, դատաստանի և նախկին մեղքերի համար պատժի զանազան վարկածները կրոնական հավատալիքների հիմնասյունն են։
Ծագումնաբանություն
խմբագրելՀայերենում «մահ» բառը պատկանում է հնդեվրոպական նախալեզվի -mer «մեռնել» արմատին, որոնցից են առաջացել նաև «մեռնել» և «մարդ» բառերը։ Սակայն պարզ չէ, թե հայերեն «մահ» բառը բնիկ հայերեն բառ է, թե իրանական փոխառություն[2]։
Առնչվող բառեր
խմբագրելՄահվան հասկացությունը, պատճառները, ինչպես նաև մահվանը վերաբերող շատ այլ երևույթներ, բազմիցս քննարկվել են՝ ձևավորելով շատ գիտական, իրավաբանական և սոցիալական տերմիններ և մեղմասություններ։ Երբ մարդը մահանում է, ասում են նաև, որ մարդը հեռացավ կյանքից, ննջեց, հոգին ավանդեց և այլն[3], որոնք բոլորն էլ սոցիալական, կրոնական, առօրյա կյանքի կամ հայհոյական տերմիններ են կամ մեղմասություններ։ Առանց կյանքի մահացած մարդը դիակ է, դի, աճյուն կամ մարմին, մասունքներ իսկ երբ քայքայվում է մնում է միայն կմախքը[3]։ Մարդուց բացի այլ կենդանի օրգանիզմների դեպքում կիրառում են նաև «սատկել» բայը, իսկ դիակն կարող են անվանել նաև լեշ կամ գեշ։ Հայերենում որպես մահանալու ավելի քաղաքավարի ձև օգտագործում են «(կյանքից) հեռանալ» արտահայտությունը։ Դիակիզումից հետո մնացած մոխիրը կարող են անվանել նաև «մասունքներ»։
Ախտորոշում
խմբագրելՆշաններ
խմբագրելՏաքարյուն կենդանու մահը ցույց տվող նշաններից են՝
- Շնչառության կանգ
- Սրտի կանգ
- Pallor mortis, գունատություն, որը առաջանում է մահից 15-120 րոպե հետո։
- Livor mortis, արյան հավաքումը մարմնի ստորին հատվածում։
- Algor mortis, մարմնի ջերմաստիճանի իջեցումը մահից հետո։
- Rigor mortis, դիակի վերջույթները դառնում են պինդ (լատիներեն՝ rigor) և դժվարանում է դրանք շարժելը։
- Քայքայում, ավելի պարզ նյութեր քայքայումը, որը ուղեկցվում է ուժեղ, անդուր հոտով։
Սահմանման բարդություն
խմբագրելՄահվան երևույթը հասկանալը գլխավորապես կախված է մահվան սահմանումից[4]։ Մահը սահմանելու շատ գիտական մոտեցումներ կան։ Օրինակ՝ շատ բժշկական գիտություններում գլխուղեղի մահն է համարվում այն պահը, երբ գլխուղեղի ակտիվությունը դադարում է և վրա հասնում մահը[4][5][6][7]։
Մահը սահմանելու բարդություններից մեկը այն կյանքից առանձնացնելն է։ Եթե մահը դիտարկվի որպես ժամանակային պահ, այն կարող է լինել այն պահը, երբ կյանքը ավարտվում է։ Մահվան վրա հասնելը որոշելը դժվար է, քանի որ կյանքի ֆունկցիաները տարբեր օրգան համակարգերում դադարում են ոչ միաժամանակ[8]։ Այս պատճառով անհրաժեշտ է հստակ սահմանել կյանքը և մահը բաժանող սահմանը, որը դժվար է, քանի որ կյանքը միանշանակ չի սահմանվում։ Այս խնդիրն ավելի է արտահայտվում, երբ բանը հասնում է մահվան բժշկագիտական սահմանմանը։
Կյանքը հնարավոր է սահմանել նաև հաշվի առնելով գիտակցությունը։ Երբ գիտակցությունը դադարում է գոյություն ունենալ, կենդանի օրգանիզմը համարվում է մահացած։ Այս մոտեցման բացերից մեկն այն է, որ կան շատ կենդանիներ, որոնք կենդանի են, բայց ըստ երևույթի չունեն գիտակցություն (օրինակ՝ միաբջիջ օրգանիզմները)։ Մյուս խնդիրը՝ գիտակցության սահմանման մեջ է, գիտակցությունը ժամանակակից տարբեր գիտնականների, հոգեբանների և փիլիսոփաների կողմից սահմանվում է տարբեր կերպ։ Բացի այդ, շատ կրոնների, այդ թվում՝ աբրահամյան և դհարմական ավանդույթների համաձայն մահը չի բերում գիտակցության ավարտին։ Որոշ մշակույթներում մահը ավելի շատ գործընթաց է, քան միանվագ դեպք, այն արտացոլում է հոգու մի վիճակից մյուսի անցումը[9]։
Մահվան մյուս սահմանումները կենտրոնանում են ինչ֊որ բան ավարտվելու հատկանիշներից մեկի վրա[10]։ Այս առումով «մահը» ավելի շատ նկարագրում է մի վիճակ, երբ ինչ֊որ բան ավարտվել է, օրինակ՝ կյանքը։ Սրանով կյանքի սահմանումը ինքնաբերաբար սահմանում է մահը։
Պատմականորեն մահվան պահի սահմանումը միշտ եղել է անհստակ կամ սուբյեկտիվ։ Մահը սահմանվել է որպես սրտի զարկերի դադար, ապա շնչառության կանգ, սրտաթոքային ռեանիմացիայի զարգացումը, սակայն, ցույց տվեց, որ այս սահմանումը կարող է սխալ լինել, քանի որ սրտի զարկերի և շնչառության կանգը հնարավոր է վերականգնել։ Սրտի և թոքերի գործունեությունը հնարավոր է հաճախ վերականգնել կյանքն ապահովող սարքերով, օրգանների փոխպատվաստմամբ և էլեկտրակարդիոստիմուլյատորով։
Այսօր, երբ անհրաժեշտ է հստակ սահմանել մահվան պահը բժիշկները հիմնվում են գլխուղեղի մահվան կամ կենսաբանական մահվան վրա․ մարդիկ համարվում են մահացած, երբ գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը այլևս հնարավոր չէ հայտնաբերել։ Համարվում է, որ էլեկտրական ակտիվության դադարը խոսում է գիտակցության դադարի մասին։ Գիտակցության կանգը պետք է լինի մշտական․ էլեկտրաուղեղագրությունը թույլ է տալիս հեշտությամբ տարբերակել քունը կամ կոման։
«Գլխուղեղի մահ» հասկացությունը որոշ գիտնականներ համարում են խնդրահարույց։ Օրինակ՝ Ֆրանկլին Միլլերը՝ Առողջության ազգային ինստիտուտի կենսաէթիկայի ֆակուլտետի ավագ անդամը գտնում է, որ «վաղ 1990-ականներին գլխուղեղի մահը մահվանը հավասարացնելը շարունակաբար կասկածի տակ են առել հետազոտողների կողմից՝ հիմնվելով գլխուղեղի էլեկտրական ակտիվության բացակայության վրա։ Այս մարդիկ սակայն պահպանում են արյունաշրջանառությունն ու շնչառությունը, կարգավորում են ջերմաստիճանը, արտաթորում են, բուժում վերքերը, պայքարում հիվանդությունների դեմ և որ ամենադրամատիկն է, հղի կանայք կրում են պտուղը»[11]։
Այս մարդիկ, որ պնդում են, թե գիտակցության համար անհրաժեշտ է միայն նոր կեղևի ակտիվությունը, կարծում են, թե մահը սահմանելու համար անհրաժեշտ է միայն էլեկտրական ակտիվությունը։ Վերջապես հնարավոր է, որ մահվան չափանիշը պետք է լինի կոգնիտիվ ֆունկցիաների մշտական կամ անդառնալի կորուստը, որը պայմանավոված է գլխուղեղի կեղևի մահով։ Կեղևի մահվան հետ՝ մտածողությունը և անհատականությունը բժշկական ճանապարհով վերականգնելու ամբողջ հույսը կորչում է։ Նույնիսկ գլխուղեղի ամբողջական մահվան չափանիշի դեպքում մահվան սահմանումը կարող է բարդ լինել։ ԷՈՒԳ֊ն կարող է գրանցել սխալ էլեկտրական ակտիվություն, բացի այդ, որոշ դեղամիջոցներ, հիպոգլիկեմիան, հիպօքսիան և հիպոթերմիան կարող են ճնշել կամ դադարեցնել գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը։ Այս պատճառով մինչև մահվան վերջնական գրանցումը, հիվանդանոցները ունեն մահի որոշման հատուկ ընթացակարգ, որը ներառում է որոշակի միջակայքերի ընթացքում կատարվող ԷՈՒԳ։
Իրավաբանություն
խմբագրելՄարդու մահը ունի որոշակի իրավաբանական հետևանքներ։ Արդարադատական շատ համակարգերում բժիշկը կամ իրավասու մարմինը սովորաբար տալիս է մահվան վկայական՝ հիմնվելով բժշկական քննության և եզրակացության վրա։
Սխալ ախտորոշում
խմբագրելՇատ պատմություններ կան կապված նրա հետ, թե ինչպես են կենդանանում բժիշկների կամ այլ մարդկանց կողմից մահացած համարվող մարդիկ։ Նրանք օրեր անց կամ արթնանում են իրենց դագաղում, կամ կենդանանում, երբ համարյա սկսում են դիահերձման աշխատանքները։ 18-րդ դարի կեսից հասարակության զարգացավ վախ՝ սխալմամբ կենդանի թաղվելու[12] և անվստահություն՝ մահվան նշանների հանդեպ։ Մինչև հուղարկավորությունը կենդանության նշանները որոշելու մի շարք գործողություններ են կատարել՝ բերանի մեջ լցրել են քացախ կամ դրել պղպեղ կամ կծու կարմիր պղպեղ են դրել ոտքի կամ ուղիղ աղու մեջ[13]։
Էլեկտրահարության ժամանակ նյարդերը մեկ ժամով կամ ավելի երկար կարող են վերականգնվել սրտաթոքային ռեանիմացիայի միջոցով, որը մեռած թվացող մարդուն թույլ է տալիս գոյատևել[14]։ Մարդիկ, որոնք երկար ժամանակ անգիտակից են եղել ցածր ջերմաստիճանի ջրում կարող են գոյատևել, եթե նրանց դեմքը մինչև վերակենդանացման բաժին հասցնելը շարունակաբար պահվի սառը վիճակում։ Այս վիճակը, երբ նյութափոխանակային ակտիվությունը և թթվածնի հանդեպ պահանջները մինիմալ են, առկա է նաև կետանմանների մոտ և հայտնի է կաթնասունների սուզման ռեֆլեքս անվանումով[14]։
Բժշկական տեխնոլոգիաների զարգացման հետ անհրաժեշտություն է առաջանում վերանայել անձին կենդանի կամ մահացած բնորոշելը, էլեկտրական ակտիվության բացակայությունը բավարար չէ մարդուն մահացած համարելու համար։ Այս պատճառով առաջարկվել է մահվան տեղեկատվատեսական սկզբունքը[15], որը ավելի լավ է բնութագրում, թե երբ է մարդը մահացած։ Այս սկզբունքը, սակայն, ունի շատ քիչ կիրառություն կրիոնիկայից դուրս։
Մահացած օրգանիզմները վերակենդանացնելու որոշ գիտական փորձեր են կատարվել, որոնք շատ քիչ հաջողության են հասել[16]։
Դիահերձում
խմբագրելԴիահերձումը, որը հայտնի է նաև հետմահու հետազոտություն կամ դիահատում անվանումներով բժշկական ուսումնասիրություն է, որը ներառում է մարդու մարմնի մանրամասն հետազոտությունը՝ մարդու մահվան պատճառը բացահայտելու և առկա հիվանդությունները գնահատելու համար։ Դիահերձումը իրականացնում է հատուկ մասնագիտացած բժիշկը՝ ախտաբանը կամ պաթոլոգը։
Դիահերձումն իրականացվում է իրավաբանական կամ բժշկական նպատակներով։ Դատաբժշկական դիահերձումն իրականացվում է, երբ մահվան պատճառը կարող է հանցագործության տարրեր պարունակել, կլինիկական կամ ակադեմիական դիահերձման նպատակն է պարզել մահվան բժշկական պատճառը, մահվան անհայտ կամ միանշանակ պատճառը բացահայտելու համար կամ գիտական նպատակներով։ Դիահերձմանը զուգահեռ կարող է իրականացվել նաև արտաքին հետազոտություն։ Դիահերձման համար կարող է պահանջվել մոտ ազգականների համաձայնությունը։ Դիահերձումից հետո մարմնի արտաքին հատվածը կարելով նորից վերականգնում են։
Պատճառ
խմբագրելԶարգացող երկրներում մարդու մահվան հիմնական պատճառը վարակիչ հիվանդություններն են։ Այս երկրներում մահվան այլ պատճառ են նաև աթերոսկլերոզը (սրտային հիվանդությունները և կաթվածը), քաղցկեղը և ճարպակալմանն ու ծերացմանը հետևանքով առաջացող այլ հիվանդությունները։ Զարգացող աշխարհում մահվան ամենատարածված պատճառը կենսաբանական ծերացումն է[17], որը բերում է ծերացմանը ուղեկցվող հիվանդությունների։ Այս պայմանները բերում են հոմեոստազի կորստին, սրտի կանգին, թթվածնի և սննդանյութերի կորստին, որը բերում է գլխուղեղի և այլ հյուսվածքների անդառնալի փոփոխությունների։ Երկրագնդում ամեն օր մահացող շուրջ 150,000 մարդու երկու երրորդը մահանում է ծերացմանն առնչվող պատճառներից[17]։ Ինդուստրալիզացված ազգերի մոտ այս հարաբերակցությունն ավելի բարձր է՝ հասնելով 90%[17]։ Բժշկության զարգացման հետ մահը դարձել է կառավարելի վիճակ։ Տնային մահերը, որոնք մի ժամանակ շատ տարածված էին աշխարհում, այժմ շատ քիչ են հանդիպում։
Զարգացող երկրներում վատ սանիտարական պայմանները և ժամանակակից բժշկական տեխնոլոգիայի բացակայությունը վարակիչ հիվանդություննեից մահը դարձնում է ավելի հանական։ Այս հիվանդություններից մեկը տուբերկուլոզն է, որը 2015 թվականին սպանել է 1,8 միլիոն մարդ[18]։ Մալարիան ամեն տարի պատճառ է դառնում 400-900 միլիոն տենդի դեպքերի և 1-3 միլիոն մահվան[19]։ ՁԻԱՀ֊ի պատճառով մահերի թիվը Աֆրիկայում 2025 թվականին կհասնի 90-100 միլիոնի[20][21]։
Համաձայն Ժան Զիգլերի՝ 2006-ին թերսնուցման պատճառով առաջացող մահացությունների թիվը 2006-ին կազմել է մահացությունների ընդհանուր քանակի 58%֊ը։ Զիգլերն ասում է, որ ամբողջ աշխարհում մոտ 62 միլիոն մարդ է մահացել, որոնց 36 միլիոնը մահացել է սովից կամ միկրոսննդանյութերի պակասից առաջացող հիվանդություններից[22]։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ծխելը 20-րդ դարում ամբողջ աշխարհում սպանել է 100 միլիոն մարդ, իսկ 21-րդ դարում այդ թիվը կարող է հասնել 1 միլիարդի[23]։
Մահվան շատ պատճառներ կարելի է կանխարգելել սննդակարգով և ֆիզիկական ակտիվությամբ, բայց ամեն դեպքում, հիվանդությունների հանդեպ խոցելիությունը տարիքի հետ ազդում է մարդու երկարակեցության վրա։ Ծերացման էվոլյուցիոն պատճառները դեռ նոր են ուսումնասիրվում։ Ենթադրվում է, որ ծերացման գործընթացների միջամտությունը կարող է լինել մահվան դեպքերի կրճատման ամենաարդյունավետ միջոցը[24]։
Սելյեն առաջարկում է մահվան պատճառների ոչ յուրահատուկ մոտեցումները։ Նա ցույց է տվել, որ սթրեսը նվազեցնում է օրգանիզմի հարամարողականությունը և առաջարկել է նկարագրել հարմարողականությունը որպես յուրահատուկ ռեսուրս՝ հարմարողական էներգիա։ Կենդանին մահանում է, երբ հարմարողական էներգիան սպառվում է[25]։ Սելյեն ենթադրում էր, որ հարմարողականությունը ծննդի պահին սահմանափակ ռեսուրս է։ Գոլդսթոունը հետագայում առաջարկել է հարմարողական էներգիայի արտադրությունը կամ ներմուծումը, որը ծառայում է որպես հարմարողականության աղբյուր[26]։ Վերջին հետազոտություններում ցույց է տրված, որ բարեկեցությունը սկսում է տատանվել, երբ հարմարողականության պահուստը համարյա սպառման եզրին է[27]։
2012 թվականին ինքնասպանությունների թիվը ԱՄՆ֊ում գերազանցեց ճանապարհատրանսպորտային պատահարի զոհերի քանակը։ Ճանապարհատրանսպորտային պատահարներին հաջորդում էին թունավորումը, անկումները և սպանությունները[28]։ Մահվան պատճառները աշխարհի տարբեր հատվածներում[29]։
2017-ին Հայաստանում մահացությունների ընդհանուր թվի մեծ մասը բաժին է հասել արյունաշրջանառության համակարգի հիվանդություններին, որին հաջորդում են նորագոյացություններից մահերը և շնչառական համակարգի հիվանդությունները[30]։ 2011-2014 թվականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամենաշատը մահանում են մինչև 1 տարեկան երեխաները և 70֊ն անց տարեց մարդիկ, կանայք տղամարդկանց համեմատ ավելի երկարակյաց են[31]։ 2014 թվականին ինքնասպանությունների թիվը կազմել է ընդհանուր մահացությունների թվի շուրջ 0,6 տոկոսը[32]։
Փիլիսոփայություն
խմբագրելՀնէաբանության մեջ թաղման ծեսերի հայտնաբերումը այն գործոններից մեկն է, որը բնութագրում է հոմինիդների սոցիալական զարգացումը[33]։ Մահվան գիտակցումը[34] սոցիալական համակցման և գործողության կարևոր շարժիչ է։ Այն նաև մետաֆիզիկական[35] ռեֆլեկսիայի (ներհայման) կարևոր բաղադրիչ է։ Մահվան գիտակցումն է նաև խորհրդանշական ուժ տալիս մարդասպանությանն ու ինքնասպանությանը։
Եվրոպայի լուսավորականությունը, հետևելով բնության օրենքներին, առաջարկում էր մարդու մարմնի դեգրադացիայի կանոնի ծագման մասին[36]։ Պլատոնի համաձայն՝ մահը հոգու և մարմնի անջատումն է։ Մարմնի բանտից ազատվելով՝ անմահ հոգին վերջապես կարող է ազատորեն հասնել իդեաների (նախատիպերի) աշխարհին և հավերժությանը[37]։
Էպիկուրի համաձայն՝ մահը ոչինչ է, քանի որ «երբ մենք կանք՝ չկա մահը, իսկ երբ մահը կա՝ մենք չկանք։ Մահն, այդ պատճառով, չի առնչվում ոչ ողջերին, ոչ մեռածներին»[38]։ Յանկելևիչը «La mort»֊ում[39] մահը նկարագրում է քերականական տեսանկյունից։ «Երրորդ դեմքում մահը՝ ընդհանրական մահն է, աբստրակտ և անանուն մահը (անդեմ մահը)։ Առաջին դեմքում այն, իհարկե, տագնապի աղբյուր է։ Առաջին դեմքում մահը առեղծված է ինձ համար։ Երկրորդ դեմքում մահը հատուկ դեպք է։ Այլ մարդու մահվան համեմատ, որը հեռու է և անտարբեր թվացող, հարազատի, մոտիկ մարդու մահը մերձավորություն է պարունակում (սա «քո» մահն է)
Մահը չի կարելի ընդունել որպես կյանքի հակապատկեր, քանի որ մահը ոչ թե կյանքի բացակայությունն է, այլ դրա ավարտը։ Այդ պատճառով մահվանը հակադրվում է ոչ թե կյանքը, այլ ծնունդը։ Երկրագնդի վրա դեռ հայտնի է կյանքի միայն մի տարատեսակ, որը սպիտակուցային մակրոմոլեկուլներից առաջացած կյանքն է։ Կյանքի այլ տեսակներ՝ դրանց նկարագրությունների հետ հանդերձ. կարելի է հանդիպել միայն ֆանտաստիկ ստեղծագործությունների մեջ, որոնցում կյանքի կրիչներ կարող են լինել էներգետիկ դաշտերը, սիլիցիում֊օրգանական միացությունները և այլն։
Արթուր Շոպենհաուերը ստեղծել էր պալինգենեզի տեսությունը, որը կրոնական ռեինկարնացիայի այլընտրանքային տարբերակն է։ Համաձայն նրա տեսության՝ մարդկային կամքը երբեք չի մահանում, այլ փոխարենը ունակ է իր արտահայտումը գտնել նոր անհատների մեջ։ Շոպենհաուերը դրա հետ մեկտեղ բառացում է ռեինկարնացիոն ուսմունքի հիմնական գաղափարները կապված հոգու վերաբնակեցման հետ։ Պալինգենեզի տեսությունը ներկայացվել է Շոպենհաուերի «Աշխարհը որպես կամք և պատկերացում» աշխատության մեջ, մասնավորապես՝ «Մահը և մահվան հարաբերությունը մեր էության անկործանելիությանը» գլխում։ Ի տարբերություն բաց անհատականության, պալինգենեզը մարդկանց միջև եղած տարածական սահմանները գնահատում է որպես բնազանցորեն նշանակալից, այսինքն համաձայն նրա, մեկ անձը ի վիճակի չէ միաժամանակ գոյություն ունենալ տարածության երկու և ավելի վայրերում։
Ա. Շոպենհաուերի հայացքներին համահունչ պատկերացումներ ունեցող մտածողներից է ավստրիացի ֆիզիկոս-տեսաբան և 1933 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Էրվին Շրյոդինգերը[40]։ Սակայն Շրյոդինգերը ավելի ռադիկալ հայացքներ ուներ, որոնք փիլիսոփա Դանիել Կոլակը սահմանել էր որպես «բաց անհատականություն»։
Փիլիսոփա Մերաբ Մամարդաշվիլին Շրյոդինգերի մոտեցումը այս հարցի շուրջ ներկայացրել է հետևյալ կերպ[41].
Հասարակություն և մշակույթ
խմբագրելՀասարակության մեջ մահվան բնույթը և մարդու՝ իր մահկանացու լինելն իմանալը հազարամյակներ շարունակ եղել է շատ կրոնական ավանդույթների և փիլիսոփայությունների կենտրոնական հարց։ Սա ներառում է հետմահու կյանքի կամ հարության հանդեպ հավատքը, որը կապված է աբրահամյան կրոնների հետ, հավատքը ռեինկարնացիային և վերածննդին (դհարմյան կրոններ) կամ այն պատկերացումը, որ գիտակցությունը մահից հետո դադարում է գոյություն ունենալ (հավերժական մոռացում, կապված է աթեիզմի հետ)[42]։
Մահից հետո հիշատակի արարողությունները կարող են ներառել սուգը, հուղարկավորությունը և մահացածի հերոսացման արարողությունները։ Մահացածի ֆիզիկական մնացորդը՝ դիակը կամ դին, սովորաբար թաղվում է կամ դիակիզվում, չնայած որ ամբողջ աշխարհում կան դիակի վերամշակման այլ եղանակներ։ Հայերենում մահացած մարդկանց համար ասում են «թող հանգչի խաղաղությամբ» կամ «հանգչես խաղաղությամբ»։
Մահը շատ ավանդույթներում և կազմակերպություններում կենտրոնական դեր ունի։ Աշխարհի բոլոր ժողովուրդները ունեն մահվանն առնչվող ավանդույթներ։ Սրանց մեծամասնությունը առնչվում են մահացածների խնամքին և հետմահու կյանքին։ Մահից հետո հաջորդում է վերջին ծառայությունը, որից հետո հաջորդում են ծիսական արարողությունները, որոնք կապված են հուղարկավորման կամ դիակիզման հետ։ Սակայն սա չի գործում բոլոր մշակույթների դեպքում։ Տիբեթում, օրինակ, դիակը դնում են լեռան գագաթին։ Տիբեթում մանրամասն հետազոտել են հոգու անցումը մի մարմնից դեպի մյուսը (ռեինկարնացիա), որի համար կազմակերպում են հատուկ արարողություններ[43]։ Մումիֆիկացումը և օծումը նույնպես տարածված են շատ մշակույթներում՝ դիակի քայքայումը կանխելու նպատակով։
Մահվան իրավական հատկանիշները նույնպես շատ մշակույթների մաս են կազմում, հատկապես թաղման վայրը և ժառանգության փոխանցումը, ժառանգումը և ժառանգության հարկումը։
Մահապատիժը նույնպես մահվան մշակութային հատկանիշ է։ Արդարադատական շատ համակարգերում, որտեղ այսօր գործում է մահապատիժ, այդ մահապատիժը կիրառվում է ծրագրված մարդասպանության, լրտեսության, պետական դավաճանության կամ ռազմական հանցագործության համար։ Որոշ պետություններում մահապատժի են ենթարկվում նաև սեռական հանցագործությունները, օրինակ՝ պեդոֆիլիան կամ սոդոմիան, ինչպես նաև կրոնական հանցագործությունների, օրինակ՝ կրոնն ուրանալու համար։ Որոշ երկրներում թմրանյութերի առքուվաճառքը նույնպես պատժվում է մահապատժով։ Չինաստանում մարդկանց թրաֆիքինգի և կոռուպցիայի ծանր դեպքերի համար մահապատիժ է նախատեսված։ Ռազմական դատարանները մահապատիժ կարող են սահմանել վախկոտության, փախուստի, դասալքության, հրամաններին չենթարկվելու և անկարգությունների համար[44]։
«Dulce et decorum est pro patria mori»-ի («Քաղցր է և անհրաժեշտ հայրենիքի համար մահանալը») գաղափարը, մահացած զինվորների համար սուգը, մահազդը նույնպես ունի շատ մշակութային կապեր։ Վերջերս Արևմտյան աշխարհում ահաբեկչության մեծացման զուգահեռ և հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կամիկաձեների առաքելությունից և սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո մահապարտների և մարտիրոսությունների դեպքերը ունեցել են հսկայական մշակութային ազդեցություն։
Ինքնասպանությունը ընդհանրապես և հատկապես էվթանազիան նույնպես մշակութային քննարկման առարկա են դարձել։ Երկուսն էլ տարբեր հասարակություններում և մշակույթներում հասկացվում են տարբեր կերպ։ Ճապոնիայում սեպուկուն համարվում էր պատվաբեր մահ, այն դեպքում, երբ քրիստոնեական և իսլամական մշակույթներում ինքնասպանությունը մեղք է համարվում։ Մահը շատ մշակույթներում անձնավորվել է տարբեր խորհրդանիշների տեսքով, օրինակ՝ Ազրայել, մահվան կերպար, Յամա աստված, ժամանակների հայր և այլն։
Հայաստանում մարդու մահը պաշտոնապես գրանցվում է միայն, երբ անձի ընտանիքի անդամներից մեկը մահը գրանցում է ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում։ Այդ անձի ծնունդը նախկինում նույնպես պետք է գրանցված լիներ ՔԿԱԳԳ֊ում[45]։
Շատ մշակույթներում մահվան մասին խոսելը և մահվան վկայություն տալը բարդ խնդիր է։
Մահվան վայր
խմբագրելՄինչ 1930 թվականը արևմտյան երկրների մարդկանց մեծամասնությունը մահանում էին սեփական տանը, շրջապատված ընտանիքով, հարևաններով, բժիշկներով[46]։ 20-րդ դարի կեսին ամերիկացիների կեսը մահանում էր հիվանդանոցներում[47]։ 21֊րդ դարի սկզբին զարգացած երկրների մարդկանց միայն 20-25%֊ն էր մահանում բժշկական հաստատություններից դուրս[47][48][49]։ Տանը մահանալուց դեպի մասնագիտացված բժշկական պայմաններում մահանալու անցումը անվանվում է «անտեսանելի մահ»[47]։ «Անտեսանելի մահը» չափազանց դանդաղ և անվերջանալի գործընթաց է, որը շատ տարիներ է պահանջում[50]։
Գիտություն
խմբագրելԲժշկագիտություն
խմբագրելՄահվան տեսակները և սահմանային փուլերը
խմբագրելԱռանձնացնում են մահվան մի քանի տեսակներ՝ կլինիկական մահ, կենսաբանական (իսկական) մահ և գլխուղեղի մահ։
Մահվանը միշտ նախորդում են սահմանային վիճակները՝ նախհոգեվարքային վիճակը, հոգեվարքային վիճակը և կլինիկական մահը։ Այս երեքը միասին կարող են տարբեր տևողություն ունենալ՝ մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ և նույնիսկ օր։ Մահվանը՝ անկախ նրա առաջխաղացման թափից, միշտ նախորդում է կլինիկական մահվան վիճակը։ Վերակենդանացման միջոցառումների բացակայության կամ դրանց ապարդյուն լինելու դեպքում վրա է հասնում կենսաբանական մահը, որն իրենից ներկայացնում է կենսագործունեության անդառնալի ընդհատում բջիջներում և հյուսվածքներում։:
Նախհոգեվարքային վիճակ
խմբագրելՆախհոգեվարքային վիճակում տեղի է ունենում կենտրոնական նյարդային համակարգի գործառնությունների խախտում (սոպոր և կոմա), զարկերակային ճնշման նվազեցում, արյունահոսության կենտրոնացում։ Շնչառությունը խախտվում է, դառնում մակերեսային և անկանոն (սակայն միաժամանակ կարող է լինել նաև հաճախակի)։ Թոքերի թերի օդափոխությունը հանգեցնում է հյուսվածքների թթվածնային անբավարարվածության (հյուսվածքային ացիդոզ), բայց որպես գերակայող նյութափոխանակության ձև պահպանվում է օքսիդացումը։ Նախհոգեվարքային վիճակի տևողությունը կարող է տարբեր լինել։ Այն կարող է ինչպես իսպառ բացակայել (օրինակ՝ սրտային ծանր մեխանիկական վնասվածքների դեպքում), այնպես էլ տևել բավական երկար ժամանակահատված, եթե օրգանիզմը ի վիճակի է որևէ կերպով համակշռել կենսագործունեության ճնշվածությունը (օրինակ՝ արյան կորստի դեպքում)։
Արդյունավետ բուժօգնության բացակայության դեպքում մահացման գործընթացը սաստկանում է, և նախհոգեվարքային վիճակը փոխակերպվում է սահմանային դադարով։ Այն բնութագրվում է նրանով, որ շնչառությունը հաճախակի ընթացքից հետո հանկարծակիորեն և ամբողջովին կանգ է առնում։ Նկատվում են նաև 1-2-ից մինչև 10-15 վայրկյան տևողությամբ սրտի աշխատանքի կանգառներ։
Հոգեվարք
խմբագրելՀոգեվարքը դա օրգանիզմի փորձերն են շարունակել կենսագործունեության ընթացքը պահուստային ռեսուրսների հաշվին կենսական կարևորության օրգանների ուժեղ թերգործման պայմաններում։ Այս գործընթացի սկզբում բարձրանում է զարկերակային ճնշումը, վերականգնվում է սրտի ռիթմը, սկսվում են ուժեղ շնչողական շարժումներ, բայց թոքերը դրանցից թթվածին չեն ստանում, քանզի կրճատվում են ինչպես ներշնչման, այնպես էլ արտաշնչման համար պատասխանատու մկանները։ Այս փուլում գիտակցությունը կարող է կարճատևորեն վերականգնվել։
Թթվածնի բացակայության պատճառով հյուսվածքներում արագ կուտակվում են թերի օքսիդացված նյութափոխանակության արգասիքներ։ Նյութափոխանակությունը առավելապես ընթանում է անաէրոբ ծրագրով։ Օրգանիզմը հոգեվարքի ժամանակ կորցնում է 50-80 գրամ քաշ ԱԵՖ-ի սպառման պատճառով[51]։ Հոգեվարքը սովորաբար 5-6 րոպեից ավել չի տևում, սակայն եզակի դեպքերում կարող է ձգվել մինչև կես ժամ։ Հոգեվարքը ավարտվում է ճնշման անկումով, սրտի կրճատումների և շնչառության դադարով՝ այդպիսով փոխակերպվելով կլինիկական մահվան։
Կլինիկական մահ
խմբագրելԿլինիկական մահվան մեջ է մտնում սրտային աշխատանքի, շնչառության և կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի դադարից մինչև գլխուղեղում անվերականգնելի պաթոլոգիական փոփոխությունների առաջացման միջև ընկած ժամանակահատվածը։ Կլինիկական մահվան ընթացքում անաէրոբ նյութափոխանակությունը շարունակվում է մինչև բջիջներում եղած պաշարների սպառումը, որից հետո բջիջները սկսում են մահանալ։ Գլխուղեղի կեղևի և ուղեղիկի հյուսվածքները, որոնք ամենազգայունն են թթվածնային քաղծի նկատմամբ, թթվածնի թարմ պաշարների չմատակարարման դեպքում 2-2.5 րոպե հետո սկսում են մահանալ։ Կեղևի մահվանից հետո օրգանիզմի կենսագործունեությունն այլևս հնարավոր չէ վերականգնել. դա այն փուլն է, երբ կլինիկական մահը վերածվում է կենսաբանականի։
Քանի որ ժամանակակից վերակենդանացման միջոցները (որոնցից են անհրաժեշտ նվազագույն զարկերակային ճնշման սատարումը, արյան մաքրումը, թոքերի արհեստական օդափոխությունը, արյան փոխներարկումը կամ արյան դոնորական արհեստական շրջանառությունը և այլն) հնարավորություն են տալիս պահպանել նյարդային հյուսվածքների կյանքը բավականաչափ երկար, ապա հաջող վերակենդանացման միջոցառումների իրականացման դեպքում որպես կլինիկական մահվան միջակայք են դիտարկում սրտի աշխատանքի դադարից մինչև վերակենդանացման սկիզբն ընկած ժամանակահատվածը։
Սովորաբար կլինիկական մահը տևում է հինգից վեց րոպե։ Տևողության վրա ազդում են մահվան պատճառը, պայմանները, մահացման տևողությունը, մահացողի տարիքը, նրա գրգռվածության աստիճանը, մարմնի ջերմաստիճանը և այլ գործոններ։ Եզակի դեպքերում կլինիկական մահը կարող է ձգվել մինչև կես ժամ՝ օրինակ սառը ջրում ջրահեղձման դեպքում, երբ ցածր ջերմաստիճանի շնորհիվ նյութափոխանակությունը (այդ թվում և գլխուղեղում ընթացող) նշանակալիորեն դանդաղում են։ Մարմնի պրոֆիլակտիկ արհեստական սառեցման շնորհիվ (հիպոթերմիա) կլինիկական մահվան ընթացքը կարելի է երկարացնել մինչև երկու ժամ։ Կլինիկական մահվան տևողության վրա մի շարք գործոններ կարող են նաև բացասաբար ազդել. օրինակ արյան ծանր կորուստներից մահացման դեպքում նյարդային հյուսվածքներում տեղի ունեցող ախտաբանական փոփոխությունները վերակենդանացումը կարող են դարձնել անհնար մինչ սրտի աշխատանքի ընդհատումը[52]։
Տեսականորեն մահը հակադարձելի է՝ վերակենդանացման ժամանակակից միջոցները որոշ դեպքերում հնարավորություն են տալիս վերակենդանացնել կենսականորեն կարևոր օրգանների ֆունկցիաները, որից հետո վերակտիվանում է կենտրոնական նյարդային համակարգը, և վերադառնում է գիտակցությունը։ Սակայն իրականում լուրջ հետևանքներից զերծ մնացած կլինիկական մահ ապրած մարդիկ այդքան էլ շատ չեն։ Կլինիկական մահվանից հետո ստացիոնար խնամքի պայմաններում լիովին ապաքինվում է խնամառուների 4-6%-ը, ևս 3-4%-ը ողջ է մնում, բայց ստանում է բարձրագույն նյարդային գործունեության ծանր խանգարումներ, իսկ մնացածը մահանում են[51]։
Որոշ դեպքերում տարաժամ վերակենդանացման միջոցառումների, կամ խնամառուի թերծանր վիճակի պատճառով նման միջոցառումների անարդյունավետության հետևանքով խնամառուն անցնում է այսպես կոչված վեգետատիվ վիճակի։ Ընդ որում դեկորտիկացիան պետք է տարբերել մահվան վիճակից։
Գիտակցություն
խմբագրելՄեծ հետաքրքրություն ունի այն հարցը, թե մահից հետո ինչ է տեղի ունենում մահացածի գիտակցության հետ։ Գիտակցության մշտական կորուստի մասին պատկերացումները հաճախ անվանվում է հավերժական մոռացում։ Այն հավատքը, թե մահից հետո գիտակցությունը պահպանվում է, նկարագրվում է «հետմահու կյանք» տերմինով։
Կյանքի երկարացում
խմբագրելԿյանքի երկարացումը կյանքի միջին կամ առավելագույն տևողության մեծացումն է հատկապես մարդկանց մոտ, որը կատարվում է ծերացման գործընթացների դանդաղեցմամբ կամ հակադարձմամբ։ Կյանքի միջին տևողությունը որոշվում է դժբախտ պատահարների, կյանքին վտանգ սպառնող հիվանդությունների խոցելիությամբ և ծերացմամբ։ Կյանքի տևողությունը հնարավորել է երկարացնել հատուկ սննդակարգի, ֆիզիկական վարժությունների և վնասակար սովորությունների, օրինակ՝ ծխելուց զերծ մնալու շնորհիվ։ Կյանքի առավելագույն տևողությունը նաև որոշվում է գենետիկորեն։ Ներկայումս կյանքի տևողության երկարացման միակ ընդունելի մեթոդը կալիորիաների կրճատումն է։ Տեսականորեն կյանքի տևողությունը կարելի է երկարացնել ծերացման հետևանքով առաջացած վնասվածքները կրճատելու միջոցով՝ պարբերաբար փոխարինելով վնասված հյուսվածքները կամ վնասված բջիջների և հյուսվածքների մոլեկուլային վերականգնմամբ կամ երիտասարդացմամբ։
Կյանքի երկարացմամբ զբաղվող հետազոտողները կենսածերաբանների ենթախումբ են, որոնք հայտնի են «կենսաբժշկական ծերաբաններ» անվամբ։ Նրանք ցանկանում են հասկանալ ծերացման գործընթացը՝ մշակելով ծերացումը դանդաղացնող կամ հակադարձող մեխանիզմներ։ Ներկայումս կյանքի երկարացման ռազմավարությունը ներառում է միայն հակատարիքային մեթոդների կիրառումը, այն հույսով, որ մի օր հնարավոր կլինի ամբողջությամբ կանխել ծերությունը։
Կենսաբանություն
խմբագրելՄահից հետո օրգանիզմի մնացորդները դառնում են կենսաքիմիական ցիկլի տարրեր։ Կենդանիների դիակները սկսում են օգտագործվել գիշատիչների և լեշակերների կողմից։ Հետագա փուլերում օրգանական մնացորդները ավելի մանրակրկիտ կազմալուծման են ենթարկվում դետրիտոֆագերի կողմից։ Դետրիտոֆագերը օրգանիզմեր են, որոնք զբաղվում են դետրիտուսի՝ մահացած օրգանիզմների մնացորդների մշակմամբ՝ վերադարձնելով այն շրջակա միջավայր՝ սննդային շղթայում հետագա օգտագործման համար։ Դետրիտոֆագ են անձրևորդերը, նեպուկները, բզեզները և այլն։
Միկրոօրգանիզմները նույնպես կարևոր դեր են խաղում՝ բարձրացնելով կազմալուծվող նյութի ջերմաստիճանը՝ այն ավելի տարրական մոլեկուլների վերածելով։ Որոշ նյութեր սակայն ենթակա չեն ամբողջական քայքայման։ Նման նյութի օրինակ է հանածո վառելիք ածուխը, որի ձևավորման համար պահանջվում է հսկայական ժամանակահատված։
Բնական ընտրություն
խմբագրելԺամանակակից էվոլյուցիոն տեսությունը մահն ընդունում է որպես բնական ընտրության կարևոր տարր։ Համարվում է, որ շրջակա միջավայրին ավելի վատ հարմարված օրգանիզմները ավելի մեծ հավանականություն ունեն մահանալ, թողնելով սակավ սերունդներ, այդպիսով նվազեցնելով նաև նրանց ներդրումը գենաֆոնդում։ Այդպիսով նրանց գեները ի վերջո դուրս են մնում պոպուլյացիայից՝ հանգեցնելով տեսակի ոչնչացմանը կամ նոր տեսակի առաջացմանը։ Տեսակի գոյատևման մեջ, համաձայն դարվինյան չափանիշների, շատ կարևոր դեր է խաղում նաև բազմացման հաճախականությունը։ Այսպես, վաղ մահացած, բայց շատ բազմացած օրգանիզմը ավելի ճկուն է գոյատևման հարցում, քան երկար ապրած, բայց քիչ ժառանգներ թողած օրգանիզմը։
Բնաջնջում
խմբագրելԱնհետացումը որոշակի տեսակի կամ կարգաբանական խմբի գոյության դադարն է, որը նվազեցնում է կենսաբազմազանությունը։ Անհետացման պահը համարվում է այդ կարգաբանական խմբին պատկանող վերջին առանձնյակի մահը։ Քանի որ տեսակների տարածվածությունը կարող է շատ մեծ լինել, անհետացման պահի որոշումը կարող է բարդ լինել։ Այս դժվարությունը պատճառ է դառնում Ղազարոսի երևույթի առաջացմանը, երբ անհետացած համարվող տեսակները երկար բացակայությունից հետո կրկին հայտնվում են։ Նոր տեսակներ առաջանում են տեսակառաջացման գործընթացի շնորհիվ, որը էվոլյուցիայի մի մասն է կազմում։ Օրգանիզմների նոր ձևեր են առաջանում, երբ այս օրգանիզմները կարողանում են զբաղեցնել նոր էկոլոգիական խորշ և դադարում գոյություն ունենալ, երբ այս օրգանիզմները այլևս ընդունակ չեն գոյատևել էկոլոգիական խորշի փոփոխվող պայմաններին կամ դիմանալ մրցակցությանը։
Ծերացում
խմբագրելԿենդանի օրգանիզմները, գոյատևելով մահվան հանգեցնող բոլոր դժբախտությունները, ծերանում են և վերջիվերջո մահանում՝ ծերացման հետևանքով։ Կենդանական և բուսական բջիջները սովորաբար վերարտադրվում են և կենսագործունեություն ծավալում գոյության ամբողջ ընթացքում։ Ծերացումը ծագում է բջջային գործընթացների կարգավորման անկարողությունից և խախտումից։ Բջիջների կենսագործունեության դանդաղացումն ու կանգը ցույց է տալիս, որ ի սկզբանե բջիջների դատապարտված են կենդանի հատկությունների կորստին՝ անկախ նյութափոխանակային ռեակցիաների և կենսագործունեության։ Միացյալ Թագավորություններում, օրինակ, մահվան դեպքերի տասից ինը կապված են ծերացման հետ, ամբողջ աշխարհում այդ թիվը կազմում է օրական 150.000 մահերի երկու երրորդը[53]։
Համարյա բոլոր կենդանի օրգանիզմները վերջում մահանում են կենսաբանական ծերացումից։ Որոշ օրգանիզմներ աննշան են ծերանում կամ նույնիսկ ունեն կենսաբանական անմահություն։ Օրինակ՝ Turritopsis dohrnii մեդուզան[54], հիդրան և պլանարիան։ Մահվան ոչ բնական պատճառներ են ինքնասպանությունը և սպանությունը։ Ամբողջ աշխարհում ամեն օր մահանում է 150.000 մարդ[55]։ Զարգացած երկրներում բնակչության շուրջ 90%֊ն է մահանում ծերացումից, այն դեպքում, երբ մյուս երկրներում՝ միայն երկու երրորդը[55]։
Ֆիզիոլոգիական մահը այժմ ավելի շատ դիտարկվում է որպես գործընթաց և ոչ թե դեպք, մահը փաստող պայմանները ներկայումս համարվում են դարձելի[56]։ Կյանքի և մահվան սահմանազատումը անմիջականորեն կախված է կենդանության նշանների առկայությունից կամ բացակայությունից։ Ընդհանուր առմամբ, կլինկական մահը բավարար և անհրաժեշտ չէ իրավաբանական մահվան բնորոշման համար։ Մարդը, որը ունի աշխատող սիրտ և փոքր կամ մահացած գլխուղեղ դեռ կլինկական մահը վրա չհասած համարվում է իրավաբանորեն մեռած։ Գիտության և բժշկության զարգացման հետ մահվան ճշգրիտ բժշկական սահմանումը դառնում է ավելի դժվար[57]։
Ծերացման և մահացության էվոլյուցիա
խմբագրելԾերացման էվոլյուցիան փորձում է բացատրել, թե ինչու այսքան շատ կենդանի օրգանիզմներ տարիքի հետ թուլանում են և մահանում (բացառություն են կազմում կենսաբանական անմահություն ունեցող կենդանիները, օրինակ՝ հիդրան կամ մեդուզաները)։ Ծերացման էվոլյուցիոն ծագումը կենսաբանության գլխավոր գաղտնիքներից մեկն է։ Գերոնտոլոգիան կամ ծերաբանությունը մասնագիտացած է ծերացման գործընթացների հետազոտման վրա։
Միայն անսեռ ճանապարհով բազմացող օրգանիզմները՝ բակտերիաները, որոշ նախակենդանիներ և այլն, ինչպես նաև սեռական եղանակով բազմացող միաբջիջ օրգանիզմները, որոշ իմաստով «անմահ» են և մահանում են միայն արտաքին գործոնների ազդեցությամբ։ Բազմաբջիջ օրգանիզմների և բազմակորիզ ինֆուզորիաների[59] մոտ ծերացումը և մահը կյանքի անբաժանելի մասն է։ Սա վերաբերում է նախևառաջ մարմնական բջիջներին, քանի որ սեռական բջիջները կարող են «անմահ» լինել (Վայսթմանյան զարգացում)[60][61]։
Վոլվոքս ջրիմուռները այն պարզագույն օրգանիզմներից են, որոնց մոտ առկա է սեռական և մարմնական բջիջների միջև բաժանում, որի պատճառով մարմնական բջիջների գիծը ժամանակի ընթացքում մահանում է։
Կրիոնիկա
խմբագրելԿրիոնիկան (հունարեն՝ κρύος «կրիոս-» նշանակում է սառույցի չափ սառը) այն կենդանիների և մարդու պահպանումն է ցածր ջերմաստիճաններում, որոնք ժամանակակից բժշկության պայմաններում չեն կարող պահպանվել։ Կրիոնիկան իրականացվում է այն հույսով, որ ապագայում հնարավոր կլինի այս հիվանդների վերակենդանացումը[62][63]։
Մարդկանց կամ մեծ կենդանիների կրիոպահպանությունը ներկայումս անդառնալի է։ Տրամաբանությունն այն է, որ այն մարդիկ, որոնք այժմյան բժշկության պայմաններում իրավաբանական կամ բժշկական սահմանումներով մեռած են համարվում, անպայման չէ, որ մահվան տեղեկատվատեսական սահմանմամբ մահացած համարվեն[15][64]։ Ենթադրվում է, որ մի օր կրիոպահպանված մարդկանց հնարավոր կլինի վերակենդանացնել ապագայի տեխնոլոգիաներով[65][66]։
Գիտական գրականության որոշ հատվածը գտնում է, որ կրիոնիկան իրատեսական է[65][66][67]։ Շատ այլ գիտնականներ կասկածամտորեն են վերաբերում կրիոնիկային[68]։ 1962-2015 թվականներին ավելի քան 300 մարդ ենթարկվել է կրիոպահպանության[69]։
Կրոն և դիցաբանություն
խմբագրելՀեթանոսություն
խմբագրելՇատ դեպքերում հմայքի հասնող ուշադրությունը մահվան նկատմամբ մարդկանց մոտ առկա է եղել հնագույն ժամանակներից։
Անցյալում մարդիկ պաշտամունքներ են ստեղծել մահվան աստվածների և մարմնավորումների շուրջը։ Այդ առումով հայտնի են Անուբիսը, Օսիրիսը, Հադեսը և Սանտա Մուերտեն։ «La Santa Muerte»-ին կամ Սուրբ Մահվանը, որը նույնպես մահվան մարմնավորում է, այսօր շատերը Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայի այլ երկրներում դեռ պաշտում են։ Նոյեմբերի 2-ին նշվող «Día de los Muertos» կամ «Մահացածների օրը» Մեքսիկայի ժողովուրդը, ինչպես և ԱՄՆ-ում և Կանադայում ապրող մեքսիկաամերիկացիները ընտանիքներով հավաքվում են հիշատակելու իրենց մահացած հարազատներին։
Հին Եգիպտոս
խմբագրելՀին եգիպտացիները հայտնի են որպես մահվան և մահվան պանթեոնին հատուկ ուշադրություն դարձնող ազգ։ Նրանք իրենց պատվավոր մեռյալներին մումիֆիկացնում էին և շինում նրանց համար հսկայական դամբարաններ, որոնցից են Գիզայի բուրգերը։ Նրանց աստվածներից շատերը առնչություն ունեին մահվան հետ։
Այսպես, Ամուտը, որի անունը նշանակում էր «խժռող»՝ կամ «ոսկրակեր», դև-կին էր, որի մարմինը 1/3-ով կազմված էր կոկորդիլոսից, 1/3-ով գետաձիուց և 1/3-ով առյուծից՝ ներկայացնելով հին եգիպտացիներին հայտնի երեք խոշոր մարդակեր գազանները։ Նրա տիտղոսներից էին «Մեռելներ խժռողը» և «Սրտեր ուտողը»։ Ամուտը հաճախ պատկերվել է Օսիրիսի դատի տեսարաններում մեղավորների «հոգի խժռողի» դերում. Երբ Անուբիսը կշռում էր մեռյալների հոգիները Երկու ճշմարտությունների դահլիճում, Ամուտը խժռում էր ջայլամի փետուրից ծանր դուրս եկածներին։
Անուբիսը շնագայլի գլուխ ունեցեղ աստված էր։ Ի սկզբանե նա մահացածների ամենահզոր աստվածն էր, բայց հետագայում՝ Միջին թագավորության տարիներին նրա իշխանության մի մասն անցել էր Օսիրիսին[70]։ Անուբիսը Մեռյալների աշխարհի պահապանն էր ու թույների կառավարիչը։ Նա իր անունները ստանում է թաղման արարողության անբաժան մասը լինելով, օրինակ՝ «Նա, որ իր սարից վեր է»՝ որն ընդգծում է նրա կարևորությունը որպես մահացածների և նրանց դամբարանների պաշտպան, և «Նա, որ զմռսման տեղում է», որը կապում էր նրան մումիֆիկացման հետ[71]։ Հին եգիպտական շատ այլ աստվածների նման՝ Անուբիսը նույնպես իրավիճակից ելնելով տարբեր դերեր էր ստանձնում։ Անուբիսի կինը աստվածուհի Անպուտն է, որը նաև է նրա կանացի կերպն է։ Նրա դուստրը աստվածուհի Կեբեխետն է։
Օսիրիսը ի սկզբանե վերածնունդը և բնության ստեղծարար ուժը մարմնավորող եգիպտական աստվածն էր, որը ըստ եգիպտական առասպելաբանության նաև եգիպտացիների նահապետն էր և առաջին թագավորը։ Նա, թագավորելով Եգիպտոսում, մարդկանց սովորեցրել է հողագործություն և արհեստներ, սակայն հետագայում սպանվել է իր կրտսեր երկվորյակ եղբոր՝ Սեթի կողմից, իսկ նրա մարմինը Սեթի հրամանով անդամահատվել է 14 մասի և ուղարկվել Եգիպտոսի տարբեր շրջաններ։ Օսիրիսը հետագայում վերակենդանացել է կլանելով իր հետմահու որդի Հորուսի աչքը և հրաժարվելով վերականգնվել որպես վերերկրյա նահապետ՝ դարձել Ստորերկյա և մեռյալների թագավորության տիրակալը։
Հին Հունաստան
խմբագրելՀին հունական դիցաբանության մեջ Հադեսը (որն անվանվում էր նաև Էրեբուս) մահացածների թախծոտ և մառախլապատ[72] ստորերկրյա հանգրվանն էր, ուր պիտի մեկնեին բոլոր մահկանացուները։ Հետագայում հունական փիլիսոփայության մեջ առաջացավ նաև դատի միտքը, համաձայն որի մահացածների հոգիները արդեն պարտավոր էին դատաստանի ենթարկվել և ըստ դրա արդյունքների անիծվեին կամ պարգևատրվեին։ Շատ քիչ մահկանացուներ էին կարող լքել այս թագավորությունը այն մուտք գործելուց հետո. թագավորությունը լքածներից էին Հերակլեսը և Թերսևսը։
Հույն առասպելագրերը հետևողական չէին ստորերկրյա թագավորության աշխարհագրական վայրի վերաբերյալ։ Հռոմեական դիցաբանության մեջ Ստորերրա թագավորության մուտքը տեղակայված էր Ավերնուս խառնարանում (Կումե)։ Դա էր ճանապարհը, որով Էնեասը անցնում էր մեռյալների թագավորություն[73]։ Հելլենների պատկերացմամբ հանգուցյալները Ստորերկրյա թագավորություն էին անցնում հատելով Աքերոն գետը Քարոն նավապետի միջնորդությամբ, որն իր ծառայությունների դիմաց մեռյալներից «օբոլ» էր պահանջում։ Վերջինս դրվում էր գետանցի կարիք ունեցող հանգուցյալի բերանը նրա հավատացյալ մտերիմների կողմից։ Աղքատները և միայնակները, համաձայն Վերգիլիոսի «Էնեական»-ի, հարյուրավոր տարիներ շարունակ հարկադրված էին հավաքվել գետի նեղ ափին։ Գետի հանդիպակաց կողմը հսկում էր Կերբերոսը՝ եռագլուխ շունը, որին կարողացել էր հաղթել Հերակլեսը (հռոմեական Հերկուլեսը)։ Հանգուցյալների ստվերները՝ անցնելով Կերբերոսին, մուտք էին գործում մեռածների աշխարհ՝ սպասելու իրենց դատին։
Հադեսի միջո հոսում էր հինգ գետ, որոնք էին Աքերոնը՝ տխրության գետը, Կոկիտոսը՝ ողբի գետը; Լեթան՝ մոռացության գետը, Պյուրիփլիգիթոնը՝ կրակի գետը և Ստիքսը՝ ատելության գետը։ Այստեղ կային նաև սպասավորներ, որոնք, ղեկավարներ չլինելով, կարևոր աստվածներ և արարածներ էին։ Էրինիաները իգական կին-ոգիներ էին, որոնք վրեժ էին լուծում երդումը դրժողներից։ Կիրերը, մահվան և ավերածության կանացի ոգիներ էին։ Թանատոսը մահվան դևային մարմնավորումն էր և հունական դիցաբանության մեջ չնչին դեր էր խաղում՝ հաճախ նշվելով, բայց հազվադեպ դերակատարելով։ Ողբերգություններում նա առավել հաճախ ներկայացվում էր սև թիկնոցով, թևերով և հնձող սրով։ Թանատոսի պաշտամունքը գոյություն է ունեցել Սպարտայում։ Նա պատկերվել է որպես թևավոր պատանի, հանգած ջահը ձեռքին։
Վիկինգների դիցաբանություն
խմբագրելՎիկինգները հավատում էին, որ եթե զինվորը զոհվի մարտադաշտում, նա հայտնվելու է նորվեգական դրախտում՝ Վալհալլա երկնային շքասրահում, որտեղ քաջարի զինվորները պատրաստվում են Ռագնարյոկին՝ աշխարհի վերջն ուղեկցող կռվին։ Առանձնահատուկ սխրագործ զինվորների պատվին տեղադրվում էին ռունագիր քարեր, իսկ մահը անկողնու մեջ համարվում էր նվաստացուցիչ։
Բուդդայականություն
խմբագրելԲուդդայականության մեջ մահվան գաղափարը խաղում է շատ կարևոր դեր։ Մահվան գիտակցումն էր, որ արքայազն Սիդհարթհային մղեց փնտրել «անմահն» ու հասնել լուսավորման։ Բուդդայական ավանդության մեջ մահը ծառայում է հիշեցնում է մարդ լինելու արժեքը։ Մարդ ծնված լինելն է այն միակ վիճակը, որը կարող է տանել լուսավորման։ Վերածնվելու հանդեպ հավատը բուդդայականության մեջ չի ազատում մարդկանց մահվան հանդեպ ունեցած տագնապից, քանի որ վերածննդի ցիկլում ներառված բոլոր էակները տառապում են․ շատ անգամներ վերածնված լինելը չի նշանակում, որ էակը առաջընթաց է ապրում[74]։ Մահը բուդդայական կարևոր հավատամքների մաս է կազմում, դրանցից են, օրինակ՝ չորս ազնիվ ճշմարտությունները և կախյալ ծագումը[74]։
Քրիստոնեություն
խմբագրելՔրիստոնյաները հավատում են, որ Քրիստոսը հաղթահարել է մեղքն ու մահը, դրա համար, բոլոր նրանք, ովքեր հավատում են նրան հոգեպես միշտ կենդանի կմնան։ Ֆիզիկական մահը միայն հոգու անջատումն է մարմնից։ Քրիստոնյաների մեծամասնության համար ֆիզիկական մահը նշանակում է Աստծու ներկայությամբ հավերժական կյանքի անցումը[75]։
Հուդայականություն
խմբագրելՀուդայականության մեջ մահը դիտվում է որպես ողբերգալի և սարսափելի երևույթ։ Այն անձինք, ովքեր դիակների հետ առնչություն ունեն համարվում են ծիսականորեն «ոչ մաքուր»։ Հուդայականության մեջ կան մի շարք հավատալիքներ հանդերձյալ կյանքի հետ կապված, բայց դրանցից ոչ մեկը չի հակասում, որ կյանքի նախընտրությունը մահվան հանդեպ։ Սա մասամբ այն պատճառով է, որ մահը բացառում է պատվիրաններին հետևելու հնարավորությունը։
Արվեստ և գրականություն
խմբագրելՎանիտաս
խմբագրելՎանիտասը (լատին․՝ vanitas, բառացիորեն՝ «ունայնություն, սնափառություն) բարոկկո դարաշրջանի գեղանկարչության ժանր է, այլաբանական նատյուրմորտ, որի կոմպոզիցիոն կենտրոնը ավանդաբար համարվում է մարդկային գանգը։ Նման նկարները վերաբերում են նատյուրմորտ ժանրի զարգացման սկզբնաշրջանին և նպատակ են հետապնդում տեղեկացնել և հուշել կյանքի արագասլացության, հաճույքների անիմաստության և մահվան անխուսափելիության մասին։ Վանիտաս տերմինը իր արմատներով խորանում է մինչև աստվածաշնչյան Ժողովող գրքի 1:2 տունը՝ Vanitas vanitatum et omnia vanitas.
Ունայնութիւն ունայնութեանց, - ասաց Ժողովողը, - ունայնութիւն ունայնութեանց. ամէն ինչ ունայն է: |
Վանիտաս նատյուրմորտները՝ ինչպես և նկարների հակառակ կողմին պատկերվող ծաղիկները, եվրոպական արվեստի նոր ժամանակաշրջանի նատյուրմորտ ժանրի ամենավաղ օրինակներն են (օրինակ՝ առաջին հոլանդական նատյուրմորտը Յակոբ դե Գեյնը նկարել է հենց «Վանիտաս» ժանրում)[76]։ Սկզբնական շրջանում այս ժանրի նատյուրմորտները պատկերում էին գանգերի և մոմերի, կամ ունայնության և մահվան այլ խորհրդանիշներ։ Այդ գանգերը պատկերվում էին մարդկանց դիմանկարների հակառակ կողմի վրա։ Նրանք պիտի հիշեցնեին նրա մահկանացու լինելու մասին (mors absconditus): Վանիտաս ժանրի ամենավաղ նկարները առավել պարզ և մռայլ ստեղծագործություններ են, հաճախ կատարված մեկ գույնի օգտագործմամբ։
Նկարների մեջ հաճախ օգտագործվում են խորհրդանշական իրեր, որոնցից յուրաքանչյուրը առանձին իմաստ է արտահայտում։ Օրինակ՝ նեխած մրգերը ծերացման խորհրդանիշն են, ծաղիկներից՝ հաճախ թառամած, վարդը խորհրդանշում է սերն ու սեքսը, մարդու սնափառությունը դրանց արտահայտման մեջ։ Օճառի պղպջակները կյանքի արագասլացությունն ու մահվան հանկարծակիությունն են արտահայտում, ծխամորճը՝ երկրային հաճույքների ակնթարթայնությունը և մակերեսային լինելը։ Դանակները խորհրդանշում են մարդկային մարմնի տկարությունը, բժշկական ձեռնոցները՝ մարմնին բնորոշ հիվանդություններն ու անկատարությունը։
Պատկերասրահ
խմբագրել-
«Santa Muerte Blanca»՝ մեքսիկական Սուրբ Սպիտակ Մահը
-
Մումիա Բրիտանական Թանգարանում
-
Մումիա Լուվրի Հին Եգիպտոսի բաժնում
-
«Քարոնը և Պսայխեյան» առասպելի Ջ.Ռ.Ս. Սպենսերի դեռռաֆաէլիտյան մեկնաբանումը (1883 թ.)
-
«Ամենը ունայնություն է»՝ վանիտասի օրինակ, որում պատկերված է հայելու մեջ սեփական արտացոլումը ուսումնասիրող երիտարդ կին՝ ընդ որում, այնպես որ նկարի բոլոր մասերը միասին գանգի կերպար են ստեղծում։ Հեղինակ՝ Չ. Ա. Գիլբերթ, 1892 թ.
-
«Գանգերի բուրգ» նկարիչ՝ Պոլ Սեզան, 1901 թ.
-
Բարթոլոմեուս Բրեյն, XVI դարի առաջին կես
-
«Հմայիչ մահը», հեղինակ՝ E.H.Langlois: «Danse Macabre» ժանրի աշխատանք, պատկերում է Մահվան իր դև-ծառաների ուղղեկցությամբ, որը հանդարտ կնոջն ուղորդում է դեպի վերջինիս դագաղը։
-
«ժանտախտ» հեղինակ՝ Կ. Մերկել, 1850 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Zimmerman, Leda (2010 թ․ հոկտեմբերի 19). «Must all organisms age and die?». Massachusetts Institute of Technology School of Engineering. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 3, Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1926, էջ 233։
- ↑ 3,0 3,1 Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- ↑ 4,0 4,1 Samir Hossain Mohammad; Gilbert Peter (2010). «Concepts of Death: A key to our adjustment». Illness, Crisis and Loss. 18 (1).
- ↑ «Additional Lifespan Development Topics» (PDF). McGraw-Hill Companies. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Human Immortality; Death and Adjustment Hypotheses Elaborated. Book Review by Dr. Peter Fenwick Արխիվացված 18 Մայիս 2013 Wayback Machine
- ↑ Facing the finality – Death and Adjustment Hypotheses Dr. Mohammad Samir Hossain, 2009
- ↑ Henig, Robin Marantz (2016 թ․ ապրիլ). «Crossing Over: How Science Is Redefining Life and Death». National Geographic. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
{{cite magazine}}
: Cite magazine requires|magazine=
(օգնություն) - ↑ Metcalf, Peter; Huntington, Richard (1991). Celebrations of Death: The Anthropology of Mortuary Ritual. New York: Cambridge Press.
- ↑ Oxford English Dictionary[պարզաբանել]
- ↑ Miller, F.G. (2009 թ․ հոկտեմբեր). «Death and organ donation: back to the future». Journal of Medical Ethics. 35 (10): 616–620. doi:10.1136/jme.2009.030627. ISSN 0306-6800. PMID 19793942.
- ↑ Bondeson 2001, էջ. 77
- ↑ Bondeson 2001, էջեր. 56, 71.
- ↑ 14,0 14,1 Limmer, Dan; O'Keefe, Michael F.; Bergeron, J. David; Grant, Harvey; Murray, Bob; Dickinson, Ed (2006 թ․ դեկտեմբերի 21). Brady Emergency Care AHA (10th Updated ed.). Prentice Hall. ISBN 978-0-13-159390-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 15,0 15,1 Merkle, Ralph. «Information-Theoretic Death». www.merkle.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին. «A person is dead according to the information-theoretic criterion if the structures that encode memory and personality have been so disrupted that it is no longer possible in principle to recover them. If inference of the state of memory and personality are feasible in principle, and therefore restoration to an appropriate functional state is likewise feasible in principle, then the person is not dead.»
- ↑ «Blood Swapping Reanimates Dead Dogs». Fox News. 2005 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 Aubrey D.N.J, de Grey (2007). «Life Span Extension Research and Public Debate: Societal Considerations» (PDF). Studies in Ethics, Law, and Technology. 1 (1, Article 5). doi:10.2202/1941-6008.1011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Tuberculosis Fact sheet N°104 – Global and regional incidence». WHO. 2006 թ․ մարտ. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Chris Thomas, Global Health/Health Infectious Diseases and Nutrition (2009 թ․ հունիսի 2). «USAID's Malaria Programs». Usaid.gov. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Aids could kill 90 million Africans, says UN». The Guardian. London. 2005 թ․ մարտի 4. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Terry Leonard (2006 թ․ հունիսի 4). «AIDS Toll May Reach 100 Million in Africa». Washington Post. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Jean Ziegler, L'Empire de la honte, Fayard, 2007 978-2-253-12115-2 p.130.[պարզաբանել]
- ↑ «WHO Report on the Global Tobacco Epidemic, 2008» (PDF). WHO. 2008. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|layurl=
ignored (օգնություն) - ↑ Olshansky, S. Jay; Perry, Daniel; Miller, Richard A.; Butler, Robert N. (2006). «Longevity dividend: What should we be doing to prepare for the unprecedented aging of humanity?». The Scientist. 20: 28–36. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 31-ին.
- ↑ Selye, H. (1938). Experimental evidence supporting the conception of "adaptation energy", Am. J. Physiol. 123 (1938), 758--765.
- ↑ Goldstone B (1952). «The general practitioner and the general adaptation syndrome». South African medical journal. 26 (6): 106–109.
- ↑ Gorban A. N.; Tyukina T. A.; Smirnova E. V.; Pokidysheva L. I. (2016). «Evolution of adaptation mechanisms: adaptation energy, stress, and oscillating death». J. Theor. Biol. doi:10.1016/j.jtbi.2015.12.017.
- ↑ Steven Reinberg (2012 թ․ սեպտեմբերի 20). «Suicide now kills more Americans than car crashes: study». Medical Express. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «The top 10 causes of death». WHO. 2012. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Հայաստանում մահացության դեպքերի հիմնական պատճառներից են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները». armenpress.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Ինչի՞ց են մահանում հայերը․հիմնական պատճառներն ու ցուցանիշները (ինֆոգրաֆիկա) - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Մահացության հիմնական պատճառները Հայաստանում | NEWS.am Medicine - Ամենը առողջության և բժշկության մասին». med.news.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Philosophy of death». SetThings. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ Manning Clark. The Quest for Grace. Penguin Books, Ringwood. 1991 p. 220.
- ↑ "Nagel, Thomas". «Mortal questions». London: Canto, 1979. ISBN 9780521406765.
- ↑ "Max Horkheimer, Theodor W. Adorno, Gunzelin Noeri". «Dialectic of Enlightenment». Stanford University Pres.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ "Burnet, John". «Plato's Phaedo». Oxford University Press.
- ↑ «Epicurus page on Information Philosopher; cf. Letter to Menoeceus, §134».
- ↑ "Vladimir Jankélévitch". «La mort».
- ↑ Шрёдингер Э. Что такое жизнь? Физический аспект живой клетки. Москва-Ижевск: НИЦ «Регулярная и хаотическая динамика», 2002 - С. 90
- ↑ «М. Мамардашвили - «Картезианские размышления»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Heath, Pamela Rae; Klimo, Jon (2010). Handbook to the Afterlife. North Atlantic Books. էջ 18. ISBN 978-1-55643-869-1. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Mullin 1999
- ↑ «Shot at Dawn, campaign for pardons for British and Commonwealth soldiers executed in World War I». Shot at Dawn Pardons Campaign. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «ՀՀ օրենքը քաղաքացիական կացության ակտերի մասին». www.arlis.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Ariès, Philippe (1974). Western attitudes toward death: from the Middle Ages to the present. Baltimore: Johns Hopkins University Press. էջեր 87–89. ISBN 0-8018-1762-5.
- ↑ 47,0 47,1 47,2 Nuland, Sherwin B. (1994). How we die: Reflections on life's final chapter. New York: A.A. Knopf. էջեր 254–255. ISBN 0-679-41461-4.
- ↑ Ahmad, S.; O'Mahony, M.S. (2005 թ․ դեկտեմբեր). «Where older people die: a retrospective population-based study». QJM. 98 (12): 865–70. doi:10.1093/qjmed/hci138. PMID 16299059.
- ↑ Cassel CK, Demel B (2001 թ․ սեպտեմբեր). «Remembering death: public policy in the USA». J R Soc Med. 94 (9): 433–6. PMC 1282180. PMID 11535743.
- ↑ Ariès, P. «Invisible Death». The Wilson Quarterly: 105–115. JSTOR 40256048.
- ↑ 51,0 51,1 «Н. Г. Губин. Терминальные состояния и клиническая смерть». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Терминальные состояния
- ↑ Moody, H., and L. Hayflick. "Has Anyone Ever Died of Old Age?." Occasional Paper for International Longevity Centre—USA. New York (2003).
- ↑ «Turritopsis nutricula (Immortal jellyfish)». Jellyfishfacts.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 55,0 55,1 Aubrey D.N.J, de Grey (2007). «Life Span Extension Research and Public Debate: Societal Considerations» (PDF). Studies in Ethics, Law, and Technology. 1 (1, Article 5). doi:10.2202/1941-6008.1011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
- ↑ Crippen, David. «Brain Failure and Brain Death». Scientific American Surgery, Critical Care, April 2005. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Artishevsky, Alexander (2010). Life Death Whatever. Createspace. ISBN 978-1-4495-9420-6.
- ↑ Diamond, Jared M. (1999). «Up to the Starting Line». Guns, Germs, and Steel: The Fates of Human Societies (illustrated, reprint ed.). W. W. Norton. էջեր 43–44. ISBN 0-393-31755-2.
- ↑ Beukeboom, L. & Perrin, N. (2014). The Evolution of Sex Determination. Online Chapter 2: The diversity of sexual cycles, p. 12. Oxford University Press.
- ↑ Gilbert, S.F. (2003). Developmental biology (7th ed.). Sunderland, Mass: Sinauer Associates. էջեր 34–35. ISBN 0-87893-258-5.
- ↑ Hallmann, A. (2011 թ․ հունիս). «Evolution of reproductive development in the volvocine algae». Sexual Plant Reproduction. 24 (2): 97–112. doi:10.1007/s00497-010-0158-4. PMC 3098969. PMID 21174128.
- ↑ McKie, Robin (2002 թ․ հուլիսի 13). «Cold facts about cryonics». The Oalobserver. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին. «Cryonics, which began in the Fifties, is the freezing - usually in liquid nitrogen - of human beings who have been legally declared dead. The aim of this process is to keep such individuals in a state of refrigerated limbo so that it may become possible in the future to resuscitate them, cure them of the condition that killed them, and then restore them to functioning life in an era when medical science has triumphed over the activities of the Banana Reaper.»
- ↑ «What is Cryonics?». Alcor Foundation. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. «Cryonics is an effort to save lives by using temperatures so cold that a person beyond help by today's medicine might be preserved for decades or centuries until a future medical technology can restore that person to full health.»
- ↑ Whetstine L, Streat S, Darwin M, Crippen D (2005). «Pro/con ethics debate: When is dead really dead?». Critical Care. 9 (6): 538–42. doi:10.1186/cc3894. PMC 1414041. PMID 16356234.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ 65,0 65,1 Ralph Merkle (1992). «The technical feasibility of cryonics». Medical Hypotheses. 39 (1): 6–16. doi:10.1016/0306-9877(92)90133-w. PMID 1435395.
- ↑ 66,0 66,1 Ben Best (2008). «Scientific justification of cryonics practice». Rejuvenation Research. 11 (2): 493–503. doi:10.1089/rej.2008.0661. PMC 4733321. PMID 18321197.
- ↑ «Scientists Open Letter on Cryonics». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
- ↑ Lovgren, Stefan (2005 թ․ մարտի 18). «Corpses Frozen for Future Rebirth by Arizona Company». National Geographic. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին. «Many cryobiologists, however, scoff at the idea...»
- ↑ Best, Ben (2015 թ․ հոկտեմբերի 14). «Cryonics». Comparisons of Cryonics Organizations. LONGECITY.ORG. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Charles Freeman, The Legacy of Ancient Egypt, Facts on File, Inc. 1997. p.91
- ↑ Wilkinson, Richard H. (2003). The complete gods and goddesses of ancient Egypt. London: Thames & Hudson. էջեր 188–190. ISBN 0-500-05120-8.
- ↑ Homeric Hymn to Demeter
- ↑ «Aeneid», գիրք 6-րդ
- ↑ 74,0 74,1 Blum, Mark L. (2004). «Death» (PDF). In Buswell, Robert E. (ed.). Encyclopedia of Buddhism. Vol. 1. New York: Macmillan Reference, Thomson Gale. էջ 203. ISBN 978-0-02-865720-2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Soloveitchik, Joseph B. Halakhic Man. Qtd. in Israel
- ↑ Norbert Schneider. Still Life
Գրականություն
խմբագրել- Best, Ben. «Causes of Death». BenBest.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
- Now and At the Hour of Our Death (English). And Other Stories. 2015 թ․ հոկտեմբերի 13. ISBN 978-1908276629.
{{cite book}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Rosenberg, David Rosenberg (2014 թ․ օգոստոսի 17). «How One Photographer Overcame His Fear of Death by Photographing It (Walter Schels' Life Before Death)». Slate.
- Sachs, Jessica Snyder (2001). Corpse: Nature, Forensics, and the Struggle to Pinpoint Time of Death (270 pages). Perseus Publishing. ISBN 978-0-7382-0336-2.
- Schels, Walter (Photographer) & Lakotta, Beate (Interviewer). «Before and After Death». LensCulture.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) Interviews with people dying in hospices, and portraits of them before, and shortly after, death. - «The Odds of dying from various injuries or accidents». National Safety Council. United States. 2001.
- «Causes of Death 1916». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
{{cite web}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն) How the medical profession categorized causes of death - Wald, George. «The Origin of Death». ElijahWald.com. A biologist explains life and death in different kinds of organisms, in relation to evolution.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |