Բրեմեն
Բրեմեն (գերմ.՝ Bremen [ˈbʁeːmən]), քաղաք Գերմանիայում. Բրեմենհաֆենի հետ միասին մտնում է Բրեմեն երկրի կազմի մեջ։ Բրեմենը մոտ 550 հազար բնակչությունով հանդիսանում է Գերմանիայի մեծությամբ տասներորդ քաղաքը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բրեմեն | |||||
գերմ.՝ Bremen | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Շրջան 1 Բրեմենի կենտրոն, Bremen-Ost?, Bremen-Süd?, Bremen-West? և Bremen-Nord? | ||||
Մակերես | 326,18 կմ² | ||||
ԲԾՄ | 11±1 մետր, 6 մետր | ||||
Բնակչություն | ▼569 352 մարդ (սեպտեմբերի 30, 2019)[1][2] | ||||
Ժամային գոտի | UTC+1, UTC+2 և Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||||
Հեռախոսային կոդ | 0421[3] | ||||
Փոստային ինդեքսներ | 28195[4], 28197[4], 28199[4], 28201[4], 28203[4], 28205[4], 28207[4], 28209[4], 28211[4], 28213[4], 28215[4], 28217[4], 28219[4], 28237[4], 28239[4], 28259[4], 28277[4], 28279[4], 28307[4], 28309[4], 28325[4], 28327[4], 28329[4], 28355[4], 28357[4], 28359[4], 28717[4], 28719[4], 28755[4], 28757[4], 28759[4], 28777[4] և 28779[4] | ||||
Ավտոմոբիլային կոդ | HB | ||||
Պաշտոնական կայք | bremen.de(գերմ.) | ||||
| |||||
Քույր քաղաքներԽմբագրել
- Գդանսկ (լեհ.՝ Gdańsk), Լեհաստան (1976)
- Ռիգա, Լատվիա (1976)
- Դալյան (չին.՝ 大連), Չինաստան (1985)
- Ռոստոկ (գերմ.՝ Rostock), Գերմանիա (1987)
- Հայֆա (եբրայերեն՝ חֵיפָה), Իսրայել (1988)
- Բրատիսլավա, Սլովակիա (1989)
- Կորինտո (իսպ.՝ Corinto), Նիկարագուա (1989)
- Իզմիր (թուրք.՝ İzmir), Թուրքիա (1993)[5]
- Վինդհուկ, Նամիբիա (2001)
ԲնակչությունԽմբագրել
Բնակչությունը 2011թվականի դեկտեմբերի 31-ի (2011 թվականի մարդահամար ) տվյալներով կազմում է 544043 մարդ:[6].
ԱշխարհագրությունԽմբագրել
Բրեմենը տեղակայված է Վեզեր գետի երկու ափերին, մոտավորապես 60 կմ հեռավորության վրա, այն տեղից, որտեղ այն թափվում է Հյուսիսային ծով: Հին քաղաքի շրջանում Միջին Վեզերը (գերմ.՝ Mittelweser) անցնում է Ներքին Վեզեր (գերմ.՝ Unterweser), այնուհետև լայնանալով անցնում է բրեմենյան նավահանգիստ: Շրջանը, որը տեղակայված է Ներքին Վեզերից ձախ կրում է Վեզերմարշ շրջանի անունը: Աջից տարածվում է այսպես կոչված Թաց եռանկյունը, ճահճային հարթություն Էլբա և Վեզեր գետերի գետաբերանին: Քաղաքի տարածքը կազմում է 38 կմ երկարություն և 16 կմ լայնություն: Քաղաքային սահմանների երկարությունը 136, 5 կմ է:
Տեսարժան վայրերԽմբագրել
Շուկայական հրապարակը Բրեմենի կենտրոնն է, որտեղ Բրեմենի ռատուշան է` կառուցված 1405-1410 թվականներին և Սուրբ Պետրոսի տաճարը 11-րդ դար: Շուկայական հրապարակը Եվրոպայի գեղեցկագույն հրապարակներից է: Հրապարակի աջ կողմում գտնվում է 1966 թվականին կառուցված քաղաքային պառլամենտի շենքը : Միջնադարյան բյուրգերյան տունը շուկայական հրապարակում հրաշքով պահպանվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որի ժամանակ Բրեմենի հին կառույցների 90 տոկոսը տուժել էր։ Հրապարակում վեր է խոյանում Ռոլանդի 10․21 մետր բարձրությամբ արձանը, քաղաքի խորհրդանիշ և անկախության մարմնավորում։ Վահանի վրայի կայսերական արծիվը վկայում է, որ քաղաքային իրավունքը ծագել է Կարլ Մեծի ժամանակներում և Բրեմենը ենթարկվում է միայն կայսերը, ոչ թե որևէ այլ հոգևոր կամ ազնվական կառավարչի։
Ռատուշայի առաջ տեղադրված է «Բրեմենյան երաժիշտների» հայտնի քանդակը։ Բրեմենի հայտնի փողոցներից մեկում՝ Բյոտերշտրասեում (գերմ. Böttcherstraße) (երկարություն 100 մետր) գտնվում է 7 շինություն։ 16-րդ դարի կառույցները իրենցից ներկայացնում են ճարտարապետական հուշարձաններ՝ զանգակատուն, երեք թանգարան, պատկերասրահ և թատրոն։ Հին քաղաքում կա շրջան, որտեղ պահպանվել են հին շինությունները։ Այն կոչվում է Շնոր (գերմ. Schnoor)։ Շնորում տեղակայված են գարեջրատներ, մանր գեղեցիկ իրերի փոքրիկ կրպակներ։ Բրեմենյան համալսարանի տարածքում գտնվում է Ունիվերսումը (գերմ. Universum), գիտական կենտրանը։ Սա գիտության թանգարան է, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է շուրջ 250 ցուցադրանմուշի գործողությունները շոշափել և փորձել ։ Բրեմենի կենտրոնում, երկաթգծի կայարանում է գտնվում Քաղաքային այգին, որտեղ կա փոքրիկ կենդանաբանական այգի, որտեղ կան ընտանի կենդանիներ, խոզեր, բադեր, ծովախոզուկներ, ալագադաներ։
ԱրդյունաբերությունԽմբագրել
- Mercedes-Benz-Werke Bremen, Daimler կոնցերնի գործարաններից մեկն է։
- GESTRA AG, խողովակաշարային ամրակ ստեղծող և զարգացնող, հատուկ սարքավորումների և ստուգողական համակարգերի շտաբկայան։
ՏրանսպորտԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
Ռոլանդ քանդակ Շուկայական հրապարակում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnis — DESTATIS.
- ↑ https://www.destatis.de/DE/Themen/Laender-Regionen/Regionales/Gemeindeverzeichnis/Administrativ/04-kreise.html
- ↑ https://www.dastelefonbuch.de/Vorwahlen/
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 https://www.dastelefonbuch.de/Postleitzahlen/Bremen
- ↑ İzmir Büyükşehir Belediyesi։ «İzmir'in kardeş kentleri»։ Արխիվացված օրիգինալից 2012-08-04-ին։ Վերցված է 2012-09-12
- ↑ Statistisches Bundesamt: Gemeinden in Deutschland nach Bevölkerung am 31.12.2011 auf Grundlage des Zensus 2011 und früherer Zählungen
Արտաքին հղումներԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- «Бремен, город»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907