Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 21, 2024 թ.
- ...այս իրանցին 18 տարի ապրել է Ֆրանսիայի օդանավակայաններից մեկում, և նրա մասին ֆիլմ է նկարահանվել։
- ․․․եթե ցանկություն պահեք և շոկոլադի սալիկը քսեք աշխարհում շոկոլադի առաջին արձանի (լուսանկարում) փերիի ձեռքին, ձեր կյանքն ավելի քաղցր կլինի։
- ․․․պարզվել է, որ հաճախորդներին $28 մլն ֆինանսական կորուստ պատճառած ընկերության հիմնադիրը բանտից փախած կալանավոր է։
- ․․․միայն 1937 թվականին է պարզվել, որ հոլանդացի ոսկեդարի նկարչուհի Յուդիթ Լեյստերի 1631 թվականին ստեղծած կտավում ևս մեկ կերպար է թաքնված։
- ․․․Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի այս խաղացողը 1988 թվականին նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը Գերմանիայում, չնայած ոչ մի խաղի չի մասնակցել: