Էլայն Դևիդսոն (անգլ.՝ Elaine Davidson; 1965, Բրազիլիա արոմաթերապիայի խանութ ունեցող շոտլանդուհի, հայտնի է՝ որպես մարմնի վրա ամենաշատ պիրսինգ ունեցող կին։

Էլայն Դևիդսոն
Դիմանկար
Ծնվել է1965
ԾննդավայրԲրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունբուժքույր
Կայքelainedavidson.co.uk
 Elaine Davidson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլայն Դևիդսոնը ծնվել է Բրազիլիայում։ Նախկինում աշխատել է որպես բուժքույր։ Առաջին անգամ նա ուշադրության կենտրոնում է հայտնվել 2000 թվականի մայիսին, երբ մարմնի վրա եղել է թվով 462 պիրսինգ, որոնցից 162-ը՝ դեմքին[1]։ Օգոստոսի ինին պիրսինգների թիվը հասել է 720-ի[2]։ 2005 թվականին Էդինբուրգի փառատոնի ժամանակ նա հայտնել է, որ տվյալ պահին նա ունի թվով 3950 պիրսինգ[3]։ 2008 թվականի մայիսին՝ 5920[4]։ 2009 թվականի փետրվարին՝ 6005[5]։ 2011 թվականի փետրվարին Դևիսդոնը հայտնել է, որ իր պիրսինգների թիվը հասել է 6925-ի[6]։ Նրա զարդերի ընդհանուր քաշը կազմում է շուրջ 3 կգ[7]։ 2012 թվականի մարմնի վրա եղել է 9 հազար անցք[8]

Դևիդսոնը բնակվում է Էդինբուրգում, որտեղ ունի արոմաթերապիայի խանութ[9]։ 2011 թվականի հունիսի 8-ին նա ամուսնացել է Դուգլաս Ուոթսոնի հետ, որի մարմնի վրա որևէ դաջվածք և պիրսինգ չկա[7]։ 2012 թվականին նրանք բաժանվել են։ Էլայնը ձյուդո մարզաձևից ունի սև գոտի։ Դևիդսոնը սիրում է թատրոն, Կոկա-Կոլա և էքստրեմալ սպորտաձևեր[6]։ Ոգելից խմիչքներ և թմրանյութեր չի օգտագործում[6]։ Իր խոստովանությամբ՝ արտաքին տեսքի համար վախենում է վերադառնալ Բրազիլիա[10]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Элайн Дэвидсон «страдает ради рекорда»». Багнет. 26 февраля 2009. Արխիվացված է օրիգինալից 2012-09-08-ին. Վերցված է 2012-01-05-ին.
  2. «Human Body - Extreme Bodies - Most Pierced Woman». Книга рекордов Гиннесса (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  3. «"Elaine Davidson shows off just some of her 3950 body piercings» (անգլերեն). Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  4. «Jingle belle» (անգլերեն). San Francisco Chronicle. 16 мая 2008. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  5. «World's most pierced woman adds to her collection» (անգլերեն). The Daily Telegraph. 23 февраля 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Биография на официальном сайте» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  7. 7,0 7,1 Andrew Hough (8 июня 2011). «World's most pierced woman gets married to balding civil servant» (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  8. «Elaine Davidson pierced woman». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  9. «Pierced lady scared «to go home»» (անգլերեն). Reuters. 13 ноября 2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  10. «ТОП-10 "МОДИФИЦИРОВАННЫХ" ЛЮДЕЙ». president.org. 22.03.2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

commonscat-inline|Elaine Davidson|Элайн Дэвидсон