Քնուդ Գելմույնդեն Բուլ (նորվ.՝ Knud Geelmuyden Bull, սեպտեմբերի 10, 1811(1811-09-10)[1][2][3][…], Բերգեն, Նորվեգիա - դեկտեմբերի 23, 1889(1889-12-23)[3][4][5], Սիդնեյ, Ավստրալիա), նորվեգական ծագմամբ ավստրալիացի նկարիչ, այդ երկրի գեղանկարչության առաջատարներից և բնանկարային ուղղության հիմնադիրներից մեկը[6][7]։

Քնուդ Բուլ
Ծնվել էսեպտեմբերի 10, 1811(1811-09-10)[1][2][3][…]
ԾննդավայրԲերգեն, Նորվեգիա
Վախճանվել էդեկտեմբերի 23, 1889(1889-12-23)[3][4][5] (78 տարեկան)
Մահվան վայրՍիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներThe wreck of 'George the Third'?
 Knud Bull Վիքիպահեստում

Նորվեգացի կոմպոզիտոր Ուլե Բուլի և ճարտարապետ Գեորգ Բուլի եղբայրն է[8][9]։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է Բերգենում դեղագործ Օլե Բորնեման Բուլի ընտանիքում։ Դեռևս մանկուց ցուցաբերել է գեղանկարչական կարողություններ, իսկ տասնհինգ տարեկանում սովորելու են տվել ամենահայտնի նորվեգացի նկարչի՝ Յ. Կ. Դալի մոտ, որն այդ ժամանակ դասավանդում էր Դրեզդենում, սակայն Քնուդի աշխույժ, անհանգիստ բնավորությունը խանգարեց նրան ստանալու համակարգված կրթություն։ Չկարողանալով ցուցաբերել իրեն որպես նկարիչ (թեպետ նա անհատական ցուցահանդես ունեցավ Բերգենում)՝ Քնուդ Բուլը թափառում էր Եվրոպայով՝ ապրելով իր եղբայրների հաշվին։

Աքսոր Ավստրալիա խմբագրել

Չունենալով մշտական զբաղմունք՝ նա զբաղվում էր թղթադրամների կեղծմամբ և 1845 թվականին ձերբակալվեց Լոնդոնում (նրան մատնեց փորագրողը, որի մոտ պատվիրել էր տպագրման կաղապարներ)[8]։ Դատի ժամանակ նա իրեն մեղավոր ճանաչեց 100 ֆունտանոց թղթադրամների կեղծման մեջ (մեկ այլ տարբերակում՝ նորվեգական փողի 100-անոց արժեթղթի մեջ)[6] և դատապարտվեց Ավստրալիայում 14 տարվա տաժանակիր աշխատանքի[10]։ 1846 թվականի մայիսին 1900 տաժանակիրների հետ նա բանտային նավով ուղարկվեց հարավային կիսագունդ[8]։ Նավակողի վրա նրան թույլ էիրն տալիս նկարել, հենց այդ ժամանակ նա ստեղծեց իր առաջին նկարները, որոնցում Ավստրալիան էր՝ «Մադեյրայի մոտակայքում նավակողին» և «Վաթեռլո» նավի խորտակումը Քեյփթաունում 1842 թվականին»։

Սկզբում նրան տեղավորեցին Նորֆոլք կղզու բանտում, բայց արդեն 1847 թվականին տեղափոխեցին Saltwater River գաղութ Վան Դիմենա հողի վրա (այժմ՝ Թասմանիա), որտեղ նա հնարավորություն ուներ նկարելու։ 1849 թվականին նա նկարելու հնարավորություն ուներ։ 1849 թվականին նրան տեղափոխեցին Հոբարթ բնակավայր (106 կմ հեռու նախկին կալանավայրից), որտեղ հնարավորություն ստացավ մասնավոր պատվերներ կատարելու, ներառյալ դիմանկարներ։ 1850 թվականին փախչելու անհաջող փորձ կատարեց, և որպես պատիժ 20 օր մենախցում անցկացրեց։ 1853 թվականին ազատ արձակվեց. շշուկներ էին պտտվում, որ դա կատարվել էր գրասենյակային սխալի հետևանքով[8]։

Նկարչական գործունեություն Ավստրալիայում խմբագրել

Թեպետ այդ ժամանակ Ավստրիալիայում կային մի քանի սիրողական նկարիչներ, Ք. Բուլը համարվում էր միակ փորձառու բնանկարիչը։ 1852 թվականին նա Հոբարթում ամուսնացավ Մերի Էնն Բրայենի հետ և դարձավ տեղի դպրոցի նկարչության ուսուցիչը, ինչպես նաև բազմաթիվ բնանկարներ ստեղծեց, որոնք ներկայացված էին Ավստրալիայի բոլոր խոշոր թանգարաններում[8]։ 1855 թվականին նրա երկու նկարները մասնակցություն ունեցան Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսին։ Ստեղծել է նաև պատմական նկարներ[11]։ Ունեցել է հինգ որդի, որոնցից երեքը դարձել են նկարիչներ։ 1856 թվականին տեղափոխվել է Սիդնել, որտեղ 78 տարեկանում մահացել է։

Եվրոպայում նա գրեթե անհայտ էր մինչ 1999 թվականին նորվեգացի գրող Ռագնար Կվամի «Straffen» («Պատիժ») գրքի լույս ընծայելը։ Օսլոյի թանգարանում պահպանվում է նրա միայն մեկ նկար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/462422
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 KulturNav — 2015.
  4. 4,0 4,1 4,2 Norsk kunstnerleksikon (норв.)(untranslated).
  5. 5,0 5,1 5,2 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  6. 6,0 6,1 Alfsen, Glenny. «Knud Bull» // Norsk biografisk leksikon
  7. Henriksen, Petter, ed. (2007). «Knud Geelmuyden Bull». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Alfsen, Glenny. «Knud Bull». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Bratberg, Terje (2007). «Den trønderske slekten Bull». In Henriksen, Petter (ed.). Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Knut Bull
  11. Haynes, Roslynn. «Inscribing Culture on the Landscape» (PDF). University of New South Wales. Sydney. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնուդ Բուլ» հոդվածին։