Պլիմուտ (անգլ.՝ Plymouth [ˈplɪməθ]), քաղաք Անգլիայում, Դևոն ծիսական կոմսության հարավարևմտյան մասում, ունի «սիթի» կարգավիճակ։ Կլիման[1] բնորոշ անգլիական է։

Քաղաք
Պլիմուտ
անգլ.՝ Plymouth
ոչ մի
ոչ մի
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՇրջանԴեվոն
ԿոմսությունԴեվոն
Մակերես79.83 կմ²
Բնակչություն256384 մարդ (2011)
Խտություն3211 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ01752
Փոստային դասիչPL1-9
Պաշտոնական կայքplymouth.gov.uk
Պլիմուտ (Անգլիա) (Միացյալ Թագավորություն)##
Պլիմուտ (Անգլիա) (Միացյալ Թագավորություն)

Պատմություն խմբագրել

Քաղաքի տարածքում առաջին բնակեցումները վերագրվում են Բրոնզե դարին։ Քաղաքի հիմնադրման տարեթիվը համարվում է 12-րդ դարը։ Քաղաքի անվանումը նշանակում է «Պլիմայի գետաբերան»՝ ելնելով նրա տեղադրությունից։

1998 թվականի ապրիլի 1-ին Պլիմուտը մտել է ոչ եպիսկոպոսական Դևոնի կոմսության կազմի մեջ։

Աշխարհագրություն խմբագրել

Զբաղեցնում է մոտավորապես 79 կմ2 տարածք Կորնուոլլ թերակղզու վրա, հարավից և արևմուտքից ողողվում է Լա-Մանշ նեղուցի ջրերով, հյուսիսից և արևելքից սահմանակցում է Դեվոնի կոմսությանը։

Բնակչություն խմբագրել

2001 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 240 720 մարդ, 3 017 մարդ/կմ2 միջին խտությամբ։ Բնակչությունը՝ 256 384 մարդ, 3 211 մարդ/կմ2 միջին խտությամբ՝ 2011[2] թվականի տվյալներով։

Էթնիկ խմբեր Տոկոսային հարաբերություն, 2011 Փոփոխություն 2001 թվականից հետո
Սպիտակամորթներ 96.15% -2%
Խառնուրդներ 1.28% +98%
Ասիացիներ 1.52% +157%
Սևամորթներ 0.65% +249%
Այլ էթնիկ խմբեր 0.39% +83%

Տնտեսություն խմբագրել

Քաղաքում կենտրոնացած են նավաշինական և ձկնամսի վերամշակման տնտեսական ճյուղերը։

Քաղաքականությունը խմբագրել

Պլիմուտը կառավարվում է քաղաքական ժողովի միջոցով, որի կազմի մեջ են մտնում 57 պատգամավորներ, ընտրված 20 շրջանից։ Վերջին ընտրությունների արդյունքում 32 տեղ զբաղեցնում են կոնսերվանտները[3]։

Սպորտ խմբագրել

 
«Պլիմուտ Արգայլ» ՖԱ-ի կազմը 1903-1904 թվականներին

Պլիմուտում գործում է «Պլիմուտ Արգայլ»[4] պրոֆեսսիոնալ ֆուտբոլային ակումբը, որը ընդունում է «Հոում Պարկ» մարզադաշտում, որը կարող է տեղավորել 19 000 հանդիսական։

Ճարտարապետություն խմբագրել

Քաղաքի տարածքում գտնվում է Պլիմուտի Մայր տաճարը, որը կառուցվել է 1858 թվականին և հանդիասնում է Վուստեր կաթոլիկական թեմի կենտրոնը։

Նշանավոր բնակիչներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլիմուտ (Անգլիա)» հոդվածին։