Նահանգ
Նահանգ, համեմատաբար մեծ վարչատարածքային միավոր, որը կարող է ներառել ավելի փոքր միավորներ՝ մարզեր, գավառներ և շրջաններ։ Որոշ երկրներում նահանգն է ընտրում իր ներկայացուցիչներին երկրի օրենսդիր և ներկայացուցչական մարմիններում։ Այլ երկրներում նահանգը ունենում է զգալի ինքնավարություն։ Բրազիլիայում և Ռուսաստանում կան նաև երկրամասեր, որոնք իրենց մեջ են ներառում նահանգները։
Ժամանակակից պետություններ խմբագրել
Նահանգ կամ այս բառի թարգմանաբար օգտագործվող տարբերակներով են անվանվում հետևյալ երկրների վարչատարածքային միավորները։
Պատմական երկրներ խմբագրել
Որոշ պատմական երկրներ նույնպես բաժանված են եղել նահանգների։ Դրանք են՝
Պետության անվանում | Աշխարհամաս | Նահանգի անվանում | Բնօրինակ լեզվով | Ցուցակ |
---|---|---|---|---|
Մեծ Հայք | Ասիա | աշխարհ | հայերեն՝ աշխարհ | Մեծ Հայքի նահանգներ |
Օմայյան խալիֆայություն Աբբասյան խալիֆայություն |
Եվրասիա և Աֆրիկա | էմիրություն | արաբ․՝ إمارة | Արաբական խալիֆայության նահանգներ |
Իրան | Ասիա | բեկլարբեկություն | պարսկերեն՝ بگلربگی | Սեֆյան Պարսկաստանի նահանգներ |
Իրան | Ասիա | խանություն | պարսկերեն՝ خانات | Պարսկաստանի նահանգներ |
Ռուսական կայսրություն | Եվրասիա | գուբերնիա | ռուս.՝ губерния | Ռուսական կայսրության նահանգներ |
Օսմանյան կայսրություն | Եվրասիա | վիլայեթ | արաբ․՝ ولاية | Օսմանյան կայսրության նահանգներ |
Դաշնային կարգավիճակով այլ միավորներ խմբագրել
Մի քանի պետությունների վարչական միավորներ չեն կոչվում նահանգներ, բայց դրանք ունեն դաշնային կարգավիճակ։ Դրանք են՝
Պետության անվանում | Աշխարհամաս | Նահանգի անվանում | Բնօրինակ լեզվով | Ցուցակ |
---|---|---|---|---|
Բելգիա | Եվրոպա | գեվեստ | հոլ.՝ gewest | Բելգիայի մարզեր |
Բոսնիա և Հերցեգովինա | Եվրոպա | կանտոն | բոս․՝ kantoni | Բոսնիա և Հերցեգովինայի գավառներ |
Իրաք | Ասիա | մուհաֆազա | արաբ․՝ محافظة | Իրաքի մարզեր |
Կոմորյան Կղզիներ | Աֆրիկա | կղզի | արաբ․՝ جزيرة | Կոմորյան կղզիների կղզիներ |
Ղազախստան[2] | Ասիա | օբլըս | ղազ.՝ Облыс | Ղազախստանի մարզեր |
Միկրոնեզիա | Ավստրալիա և Օվկիանիա | ստեյթ | անգլ.՝ state | Միկրոնեզիայի շրջաններ |
Նեպալ | Ասիա | անչալ | նեպալ.՝ अञ्चल | Նեպալի մարզեր |
Շվեյցարիա | Եվրոպա | կանտոն | գերմ.՝ Kanton | Շվեյցարիայի գավառներ |
Ռուսաստան[3] | Եվրասիա | օբլաստ | ռուս.՝ область | Ռուսաստանի մարզեր |
Սենթ Քիթս և Նևիս | Ամերիկա | ստեյթ | անգլ.՝ state | Սենթ Քիթս և Նևիսի շրջաններ |