Դելի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դելի (այլ կիրառումներ)
Դելի (հինդի՝ दिल्ली, ա.-փենջ.` ਦਿੱਲੀ, ուրդու՝ دِلّی), Հնդկաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը (Մումբայից հետո)։ Ունի համադաշնության կարգավիճակ։ Գտնվում է երկրի հյուսիսում՝ Յամունա գետի ափին։ Դելին Հնդկաստանի ամենազարգացած քաղաքն է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Դելի | |||||
հինդի՝ दिल्ली անգլ.՝ Delhi | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Տարածք | Դելի | ||||
Ներքին բաժանում | North West Delhi district?, North East Delhi district?, East Delhi district?, South Delhi district?, South West Delhi district?, West Delhi district?, North Delhi district?, Central Delhi district? և Նյու Դելի | ||||
Քաղաքապետ | Կանվար Սայն | ||||
Հիմնադրված է | -500 թ. | ||||
Մակերես | 1483 կմ² | ||||
ԲԾՄ | 300 մ | ||||
Պաշտոնական լեզու | հինդի, անգլերեն, փենջաբերեն և Ուրդու | ||||
Բնակչություն | 16 314 838 մարդ (2007) | ||||
Խտություն | 11001,24 մարդ/կմ² | ||||
Կրոնական կազմ | Հինդուիզմ, Իսլամ, Սիքհիզմ, Ջայնիզմ, Քրիստոնեություն, Բուդայականություն | ||||
Ժամային գոտի | UTC+5:30 | ||||
Հեռախոսային կոդ | +91-11-xxxxxxxx | ||||
Փոստային ինդեքս | 110xxx | ||||
Փոստային ինդեքսներ | 110xxx | ||||
Ավտոմոբիլային կոդ | DL-1x-x-xxxx մինչև DL-13x-x-xxxx | ||||
Պաշտոնական կայք | delhi.gov.in | ||||
| |||||
ԱնվանումԽմբագրել
Հնում հայտնի է եղել Ինդրապրասահա անունով (գոյություն է ունեցել մ. թ. ա. 1-ին հազարամյակի սկզբից)։ Հնդկական «Մահաբհարաթա» էպոսում հիշատակվում է «Հասպինապուրա» անունով։
Ժամանակակից անվանումը երևան է եկել 736 թվականից, երբ հին բնակավայրի ավերակների մոտ կառուցվեց Դհիլիկա կամ Դելի քաղաքը։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է քաղաքի հիմնադիր Դիլուի անունից։ Քաղաքի հին մասը՝ Հին Դելին, կոչվում է նաև Շահջահանաբադ՝ Հնդկաստանում Մեծ Մոնղոլների կայսրության կառավարիչ Շահ-Ջահանի անունով. պարսկերեն «աբադ»՝ քաղաք, այսինքն՝ «Շահ Ջահանի քաղաք»[1]:
ՏրանսպորտԽմբագրել
ՕդայինԽմբագրել
Դելի քաղաքի հարավ-արևմտյան կողմում գտնվում է Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանը: 2015-2016 թվականների ավելի քան 48 միլիոն[2] ուղևոր է օգտվել օդանավակայանից, այդ պատճառով էլ այն հանդիսանում է ոչ միայն Հնդկաստանի, այլև ամբողջ Հարավային Ասիայի ամենածանրաբեռնված օդանավակայանը: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորք քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, 2002 թվականի օդանավակայանը ժամանակավորապես փակվում է:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
- ↑ «TRAFFIC STATISTICS - DOMESTIC & INTERNATIONAL PASSENGERS» (jsp)։ Airports Authority of India։ էջ 3։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 27, 2016-ին։ Վերցված է մայիսի 5, 2016