Բոջի, փողոցային շուն Ստամբուլում (Թուրքիա)[1][2][3][4][5][6]։ Նրան նկարագրում են որպես «Անատոլիայի հովիվների խառնուրդ»[6]։ Նա ունի ոսկե-շագանակագույն մորթի, մուգ աչքեր և ճկուն ականջներ[1]։ Նա օգտվում է ավտոբուսներից, մետրոյի գնացքներից, տրամվայներից և լաստանավերից[3][6]։

Բոջի
Տեսակշուն
Սեռարու
ԾննդավայրՍտամբուլ
Անվանված էbogie?
 Boji (dog) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Շունն իր վրա ունի միկրոչիպ, որը հնարավորություն է տալիս հետևել, թե որտեղ է նա եղել[1]։ Պարզվել է, որ նա օրական այցելում է մինչև 29 մետրոյի կայարան՝ անցնելով մինչև 30 կիլոմետր[1][7]։ Մի անգամ նա հասել է Իշխանաց կղզիներ[3]։

Նրա արկածներին առաջին անգամ հանրությունը ուշադրություն դարձրեց 2021 թվականի կեսերին[3]։ Ստամբուլի Metro-ի խոսնակն ասել է[3]։

  Մենք նկատեցինք մի շուն, որն օգտվում էր մեր մետրոյից և գնացքներից, և նա գիտի, թե ուր գնալ։ Նա գիտի, թե որտեղից պետք է դուրս գա... Կարծես նպատակ ունի։  

Բոջիի անունով գործում է Twitter-ի հաշիվ՝ թուրքերեն և անգլերեն թվիթներով և 2021 թվականի հոկտեմբերի 6-ի դրությամբ գրեթե 60,000 հետևորդներով[6]։ Կա նաև Instagram-ի հաշիվ։ Շատերը հրապարակում են նրա նկարները կամ սելֆիները նրա հետ[6] իրենց սեփական սոցիալական ցանցերում[3]։

Բոջիին որդեգրել է Օմեր Քոչը 2022 թվականին[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Meet Boji the dog explorer!». CBBC Newsround. 2021 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. «Istanbul's commuter dog Boji wins hearts of fellow passengers». Daily Sabah. 2021 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Meet Boji, a street dog, who is Istanbul commuters' best friend. Viral pics». India Today. 2021 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. Sparks, Hannah (2021 թ․ հոկտեմբերի 7). «Why Boji the commuting street dog is becoming a global superstar». New York Post. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «Dog takes over public transport in Istanbul». CNN. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Ayoubi, Nur (2021 թ․ հոկտեմբերի 6). «Meet Boji, Istanbul's commuting street dog and newest influencer». Middle East Eye (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. «Stray dog tours Istanbul using public transportation». Hürriyet Daily News. 2021 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  8. İmamoğlu, Ekrem [@ekrem_imamoglu] (January 11, 2022). «Boji'nin artık rahatlıkla dolaşabileceği, özgürce koşabileceği bir yuvası var» (Թվիթ) (թուրքերեն). Istanbul. Վերցված է 12 January 2022-ին – via Թվիթթեր.