Հյուսիսային Կարոլինա
Հյուսիսային Կարոլինա[2][3] (անգլերեն՝ North Carolina), նահանգ ԱՄՆ-ի արևելքում, որը համարվում է նաև Հարավ-Ատլանտյան նահանգներից մեկը։ Նահանգի մայրաքաղաքը Ռոլի քաղաքն է։ Բնակչությունը՝ 9,943,964 մարդ (2014 թվականի դրությամբ)[4]:
Հյուսիսային Կարոլինա անգլ.՝ North Carolina | ||||
---|---|---|---|---|
| ||||
![]() | ||||
Երկիր | ![]() | |||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ և Հյուսիսատլանտյան նահանգներ | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ | |||
Վարչկենտրոն | Ռոլի | |||
Ամենաբարձր կետ | Միտչել | |||
ԲԾՄ | 215 մետր | |||
Օրենսդրական մարմին | North Carolina General Assembly? | |||
Դատական մարմին | North Carolina Supreme Court? | |||
Միության մուտք | նոյեմբերի 21, 1789 (12-րդ) | |||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||
Բնակչություն | ▲10 383 620 մարդ (2018)[1] (10 տեղ) | |||
Տարածք | 139 390 կմ² (28 տեղ) | |||
![]() | ||||
Հիմնադրված է | նոյեմբերի 21, 1789 թ. | |||
Սահմանակցում է | Վիրջինիա, Հարավային Կարոլինա, Ջորջիա և Թենեսի | |||
Ժամային գոտի | հյուսիսամերիկյան ժամային գոտի և Ամերիկա/Նյու Յորք | |||
Հապավում | NC և N.C. | |||
Փոխարինեց | Հյուսիսային Կարոլինա | |||
ISO 3166-2 կոդ | US-NC | |||
Հեռախոսային կոդ | 252, 336, 704, 828, 910, 919, 980 և 984 | |||
Անվանված է | Կարոլինա գավառ | |||
Մականուն | Old North State և Tar Heel State | |||
Միության մուտք | նոյեմբերի 21, 1789 (12-րդ) | |||
nc.gov(անգլ.) |
Հյուսիսային Կարոլինա նահանգի պաշտոնական մականունն է «Կուպրագործների նահանգ» (անգլ.՝ Tarheel State)։
ՊատմությունԽմբագրել
Ի սկզբանե՝ բնակեցված լինելով բազմաթիվ հնդկացիական ցեղերով, այդ թվում նաև չերոկիներով, Հյուսիսային Կարոլինան առաջին ամերիկյան տարածքն էր, որը անգլիացիները փորձել են գաղութացնել։
Հայտնի անգլիացի պալատական, արկածախնդիր և բանաստեղծ Ուոլթեր Ռելին (Ռոլի), ում անունով կոչվել է նահանգի մայրաքաղաքը, ժամանակակից Հյուսիսային Կարոլինայի ափերի մոտ երկու գաղութ էր հիմնել (այն ժամանակ այն համարվում էր Վիրջինիայի մասը) 1580-ական թվականների վերջում, սակայն երկու փորձերն էլ անհաջողությամբ են ավարտվել։ Դրանցից մեկի անհետացումը Ռոանոկ կղզու վրա մինչ այսօր ամերիկյան պատմության ամենամեծ առեղծվածն է մնում։
«Կարոլինա» անվանումը ի հայտ է եկել XVII դարի երկրորդ կեսին Անգլիայի և Շոտլանդիայի թագավոր Կառլոս I-ի (լատ.՝ Carolus) պատվին։ XVII դարի վերջին այդ տարածքում, որն ներառում էր նաև Հարավային Կարոլինան և Թենեսին, հիմնադրվել են մի քանի բնակավայրեր՝ առաջացնելով Կարոլինա նահանգը։ 1712 թվականին Հյուսիսային Կարոլինան սկսեց ղեկավարվել հատուկ փոխնահանգապետի կողմից։ 17 տարի անց այն ստացավ թագավորական գաղութի կարգավիճակ, առաջացել է Հյուսիսային Կարոլինա նահանգը։
Քաղաքացիական պատերազմԽմբագրել
1860 թվականին Հյուսիսային Կարոլինան եղել է ստրկատիրական նահանգ, որտեղ բնակվել է մոտ 1 միլիոն մարդ։ Նահանգի բնակչության 1/3-րդը ստրուկներ էին։ Սակայն կային նաև 30 000 ազատ սևամորթներ, որոնք բնակվում էին նահանգում։ Չիմանալով, թե ում սատարել Քաղաքացիական պատերազմում՝ Հյուսիսին թե Հարավին, Հյուսիսային Կարոլինան վերջին նահանգն էր, որը դուրս է եկել Միությունից 1861 թվականին։
Նահանգապետ Էլլիսը, ով 1861 թվականի քաղաքացիական պատերազմի սկզբին եղել է նահանգապետ, նախագահ Լինքոլնի՝ 75 000 զինվոր տրամադրելու կոչին պատասխանեց. «Դուք չեք կարող ստանալ ոչ մի զորք Հյուսիսային Կարոլինայից»: Սակայն, նահանգապետ Զեբալոնե Բերդ Վենս Աշվիլի ղեկավարման օրոք, ով ընտրվել էր 1862 թվականին, նահանգը տրամադրել էր 125 000 զինվոր Կոնֆեդերացիայի համար (Հարավային Նահանգներ), ավելին, քան այլ Հարավային նահանգները։
20-րդ դարԽմբագրել
20-րդ դարում Հյուսիսային Կարոլինան առաջատարն է դարձել գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ։ Նահանգի արդյունաբերության արտադրանքի ծավալը՝ մասնավորապես տեքստիլը, քիմիկատները, էլեկտրական սարքավորումները, թուղթը և թղթից պատրաստված ապրանքները 1990-ական թվականներին ութերորդ տեղն էր գրավում[5][6]: Ծխախոտը, որը համարվում է Հյուսիսային Կարոլինայի եկամտի ամենավաղ աղբյուրներից մեկը, մինչ օրս մնում է տեղական տնտեսության կարևոր ոլորտը։
ԱշխարհագրությունԽմբագրել
Նահանգի տարածքում գտնող Էշ շրջանում սկիզբ է առնում Նյու Ռիվեր գետը, որը համարվում է Հյուսիսային Ամերիկայի հնագույն գետը[7]:
Հետաքրքիր փաստերԽմբագրել
Հյուսիսային Կարոլինայում արգելվում է բամբակի դաշտը վարելիս փղեր օգտագործել[8]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.census.gov/data/datasets/time-series/demo/popest/2010s-national-total.html#par_textimage_1810472256
- ↑ Атлас мира. Карта «Соединённые Штаты Америки» (масштаб 1:11 400 000). — Роскартография, 2010. — С. 168-169. — ISBN 978-5-85120-295-7
- ↑ Словарь географических названий зарубежных стран / отв. редактор А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М.: Недра, 1986. — С. 326.
- ↑ «Table 1. Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2010 to July 1, 2014» (CSV)։ U.S. Census Bureau։ դեկտեմբերի 31, 2014։ Վերցված է դեկտեմբերի 31, 2014
- ↑ «The Industrial History of North Carolina: A Research Guide»։ Վերցված է նոյեմբերի 3, 2010
- ↑ «The Growth of Research Triangle Park»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-14-ին։ Վերցված է նոյեմբերի 3, 2010
- ↑ Нью-Ривер Archived 2014-08-25 at the Wayback Machine. (անգլ.) на сайте dgif.virginia.gov
- ↑ Փարսադանյան Ալբերտ (2006)։ Գիտելիքների շտեմարան 3:Գիտե՞ք որ . . .։ Երևան: ՎՄՎ Պրինտ։ էջ 105
Արտաքին հղումներԽմբագրել
- NC.gov – Պաշտոնական կայք
- US Census Bureau Archived 2014-01-19 at the Wayback Machine.
- North Carolina Authors and Literature Archived 2012-07-18 at the Wayback Machine. at Southern Literary Review
- BlueNC Multi-author blog about progressive politics in North Carolina.
- North Carolina County Maps Full color county maps.
- Old Growth Forest Wilderness Areas in Western North Carolina Archived 2008-04-30 at the Wayback Machine.
- Old Growth Forest Wilderness Areas in Eastern North Carolina Archived 2008-04-30 at the Wayback Machine.