Տիտանիկ շոգենավի խորտակում, ծովային աղետ, որը տեղի է ունեցել 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային լայնություններում, Նյուֆաունդլենդ կղզուց ավելի քան 600 կմ դեպի հարավ-արևելք։ Ողբերգությունը տեղի ունեցավ «Տիտանիկի»` Սաութեմփթոն-Նյու-Յորք Տրանսատլանտյան երթուղին սկսելու չորրորդ օրվա վերջում։ Ապրիլի 14-ին, ժամը 23:40, այդ պահի դրությամբ ամենամեծ օվկիանոսային նավը, իր առաջին երթուղու ընթացքում, 2224 ուղևորով, բախվեց այսբերգին` ստանալով նավի իրանի լուրջ վնասվածքներ։ 2 ժամ 40 րոպե անց՝ ապրիլի 15-ին, ժամը 2:20 ամբողջովին ջրի տակ անցավ։ Աղետը, տարբեր տվյալներով, 1495-1635 մարդկային կյանքեր խլեց։ Մինչև 1987 թվականի դեկտեմբերը, երբ կործանվեց ֆիլիպինյան «Դոնյա Պաս» լաստանավը, «Տիտանիկի» կործանումը մարդկային զոհերի թվով ծովային խոշորագույն աղետն էր խաղաղ պայմաններում։

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (մարտի 7, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Տիտանիկի խորտակում
Տեսակնավաբեկում
ՎայրԱտլանտյան օվկիանոսի հյուսիս
ՏեղադրանքՀյուսիսային Ատլանտիկա
Տարեթիվապրիլ 1912
Ժամանակի սկիզբապրիլի 14, 1912
Ժամանակի վերջապրիլի 15, 1912
Զոհվածներ1496[1]
Պատճառբախում այսբերգին
Քարտեզ
Քարտեզ
 Sinking of the RMS Titanic Վիքիպահեստում

Ապրիլի 14-ին «Տիտանիկը» 7 սառցային նախազգուշացում ստացավ Ատլանտիկայով անցնող տարբեր նավերից, սակայն, չնայած դրան, նավը շարունակում էր ընթանալ գրեթե առավելագույն արագությամբ։ Երբ հենց շարժման ուղղությամբ նկատվեց սառցալեռը, «Տիտանիկին» այլևս չհաջողվեց արագ փոխել ուղղությունը։ Նավի աջ կողը բախվեց այսբերգի ստորջրյա հատվածին։ Նավը մի քանի վնասվածք ստացավ ջրագծից ներքև։ Ընդհանուր առմամբ, այսբերգի ստորջրյա հատվածը մոտ 90 մետր երկարությամբ քերել էր նավի կորպուսը։ «Տիտանիկի» նավամբարը բաժանվում էր 16 մեկուսամասերի, բախման հետևանքով առաջնային 5 մեկուսամասերը լուրջ վնասվածքներ էին ստացել։ Նավն սկսեց դանդաղ ջրի տակ անցնել։

Կեսգիշերից հետո նավի կապիտան Էդվարդ Սմիթը հրամայեց սկսել տարհանումը, ռադիոեթերով տագնապ ահազանգել և տագնապ ազդարարող հրթիռներ արձակել՝ մոտակայքով անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար։ Տարհանումը վատ էր կազմակերպված, նավի անձնակազմը պատրաստ չէր արտակարգ իրավիճակների։ Փրկամակույկները ջուրն էին իջեցվում կիսադատարկ, չնայած նրանցում գտնվող տեղերը նավի ուղևորների հազիվ կեսին կբավականացնեին։

Խորտակվող լայներից փրկվեց 729 ուղևոր և անձնակազմի անդամ։ Մարդկանց հիմնական մասը զոհվեց սառցակալումից, քանի որ ջրի ջերմաստիճանը −2°С էր։ «Տիտանիկի» ամբողջովին սուզվելուց մեկուկես ժամ հետո ողբերգության վայր հասավ «Կարպատիա» շոգենավը և հավաքեց փրկամակույկներով փրկվածներին։

Աղետը հասարակական լայն արձագանք ստացավ։ Նավի կործանումից երկու տարի անց՝ 1914 թվականին, ընդունվեց ծովում մարդկային կյանքի պահպանման Միջազգային կոնվենցիան։

Խորտակված նավ խմբագրել

8 տախտակամած ունեցող «Տիտանիկ» շոգենավը կառուցվել է 2 տարվա ընթացքում Բելֆաստի «Հարլենդ ընդ Վուլֆ» նավաշինարանում։ Նավը ջուր իջեցվեց 1911 թվականի մայիսի 31-ին։ Այն «Օլիմպիկ» դասի երկրորդ խոշոր օվկիանոսային նավն էր և, այնուամենայնիվ, որոշ չափով տարբերվում էր իր նմանակ «Օլիմպիկ»-ից։ «Տիտանիկ»-ի կոնստրուկցիայում վերացվել էին մի շարք թերություններ, որոնք ի հայտ էին եկել նրա նմանակի շահագործման ժամանակ։ Նախագիծը ղեկավարում էր իռլանդացի նավաշինարար Թոմաս Էնդրյուսը։ Նավի կառուցման համար ծախսվեց մոտավորապես 3 միլիոն ֆունտ ստեռլինգ, կամ ԱՄՆ 7,5 միլիոն դոլար (2013 թվականի արժույթով՝ 187,5 միլիոն դոլար)[2]։ Նավը պատկանում էր «Ուայթ Սթար Լայն» բրիտանական նավագնացական ընկերությանը։

Ջուր իջեցնելու և շահագործման պահին «Տիտանիկ»-ն աշխարհի ամենամեծ նավն էր։ Նավի երկարությունը կազմում էր 269 մ, լայնությունը՝ 30 մ, թաղվածքը՝ 10 մ, ջրծավալը՝ 52310 տ (որով և գերազանցում էր նմանակ «Օլիմպիկ»-ին 243 տոննայով)[3]։ Նավը գործի էին դնում երկու խումբ չորսմխոցանի շոգեմեքենաներ և շոգետուրբինը[3]։ Աշխատող շոգեմեքենաների գլանի տրամագիծը կազմում էր 2,7 մ։ Տուրբինի, շոգեմեքենաների, գեներատորների և օժանդակող սարքավորումների համար գոլորշի էին ապահովում 29 շոգեկաթսաներ։ Նավի ուժային սարքավորումները, որոնց աշխատանքի համար օրական պահանջվում էր 610 տ ածուխ[4], օժտված էին 55 հզ. ձիաուժ հզորությամբ։ Նավը կարող էր զարգացնել մինչև 23 հանգույց (42 կմ/ժ) արագություն։

«Տիտանիկ»-ի վրա որպես շարժիչ ծառայում էին երեք թիավարման պտուտակներ։ Կենտրոնական քառաթև պտուտակի տրամագիծը կազմում էր 5,2 մ, իսկ ծայրի երկու եռաթև պտուտակներինը՝ 7,2 մ, որոնք ընթացքի ժամանակ կատարում էին 80 պտույտ՝ րոպեում[5]։ Վերին տախտակամածի վրա բարձրանում էին 4 հսկայական ծխնելույզներ՝ 7,3 մ տրամագծով և 19 մ բարձրությամբ:«Տիտանիկ»-ը երկհատակ էր, ուներ 16 ջրամեկուսիչ հատվածախուց, որոնք բաժանված էին հերմետիկ արագափոխիչ դռներով։ Կոնստրուկտորների հաշվարկով նավը կարող էր ջրի երեսին մնալ, նույնիսկ եթե երկու մեկուսամասերը, կամ դրանց հարևան չորս առջևի կամ նավախելի մեկուսամասերը ջուր լցվեին։ Անլար հեռագիրը և մյուս ռադիոսարքավորումները նավի վրա տեղադրել էր «Մարկոնի Կ°» ընկերությունը։ Նավի վրա կային 20 փրկանավակներ՝ 1178 մարդ տարողությամբ[6]։

Ուղևորները, ըստ իրենց գնած տոմսերի արժեքների, բաժանվում էին երեք դասի։ Առաջին դասի ուղևորների տրամադրության տակ կար լողավազան, մարզասրահ, թուրքական բաղնիք, սկվոշ խաղի դաշտ, էլեկտրական վաննա (սոլյարիի նախատիպը) և առանձին հատված շների համար։ Նավի վրա կար սրճարան, շքեղ կահավորված սրահներ՝ ճաշելու և ծխելու համար[7]։ «Տիտանիկ»-ի երրորդ դասի սպասարկման մակարդակը զգալիորեն գերազանցում էր անդրատլանտյան շոգենավերի մեծ մասին։ Նավասենյակները մաքուր էին, լուսավոր և տաք։ Ճաշասրահում առաջարկվում էր հասարակ, բայց լիարժեք և որակյալ սնունդ, զբոսնելու համար կային ընդարձակ տախտակամածեր[8]։ Նավի վրա բոլոր կառույցներն ու տախտակամածերը բաժանված էին ըստ դասերի, և մի դասի ուղևորներին արգելված էր գտնվել մյուս դասի համար նախատեսված հատվածում։

 
 
 
 
Տիտանիկի պտուտակները Տիտանիկը Սաութհեմպտոնի նավահանգստում առաջին և վերջին նավագնացությունից առաջ, ապրիլի 10, 1912 թ Տիտանիկի մարզասրահը Տիտանիկը դուրս է գալիս Սաութհեմպտոնից

Անձնակազմի պատրաստում, հանդերձանք խմբագրել

 
Տիտանիկի վերին տախտակամածի ցռուկին շարված փրկամակույկները: Առաջին պլանում № 8 մակույկն է, հետին պլանում՝ № 2:

«Տիտանիկ»-ը բավականաչափ փրկամակույկներ չուներ։ Բոլոր 20 փրկամակույկները գտնվում էին վերևի տախտակամածին՝ 16 փայտե առագաստագերանից նավակները (յուրաքանչյուր նավակողին՝ 8-ական)[9] և Էնգելգարդտի կոնստրուկցիայով 4 ծալվող, փայտե հատակով առագաստային փայտակող փրկամակույկները, որոնք անհրաժեշտության դեպքում կարող էին բացվել և ամրացվել առագաստագերաններին[10]։ Ոչ շարժական փրկամակույկները տեղավորված էին չորսական՝ փրկամակույկների տախտակամածի ցռուկին և նավախելին։ Երկու պահեստային փրկամակույկ պահվում էին նավապետական կամրջակի նավագերանների հետևում, իսկ երկու այլ նավակ՝ սպայական նավախցերի տանիքին[11], որոնք շատ դժվար էր իջեցնել և ջուր իջեցնել, որովհետև ծանր քաշ ունեին և պետք էր ձեռքով տեղափոխել[12]։ Ոչ շարժական փրկամակույկները համարակալված էին առաջնամասից նավախել՝ ձախ նավակողին զույգ թվերով, աջ նավակողին՝ կենտ։ Առագաստային փրկանավակները նշված էին լատինական A, B, C և D տառերով[10]։

14 ոչ շարժական փրկամակույկներից յուրաքանչյուրի տարողությունը 65 մարդ էր։ Նավապետական կամրջակի կողմից առաջին առագաստագերաններին ամրացված էին նավակողից կախված փրկամակույկներ՝ արտակարգ ջրարկման համար, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված էր 40 մարդու համար։ Ծալվող փրկամակույկներից յուրաքանչյուրի տարողությունը 47 մարդ էր։ Բոլոր փրկամակույկներում միասին, այդ թվում և 4 ծալվողներում, կարող էին տեղավորվել ընդամենը 1178 մարդ, այսինքն՝ նավի վրա գտնվողների կեսը[6]։ Փրկամակույկների քիչ քանակությունը պայմանավորված չէր ոչ դրանց արժեքով, ոչ էլ դրանք նավի վրա տեղավորելու խնդիր կար, այլ, առաջին հերթին, պայմանավորված էր նավի տերերի ինքնավստահությամբ, ովքեր նախատեսել էին դրանց օգտագործումը միայն այն դեպքում, երբ «Տիտանիկ»-ը կհանդիպեր խորտակվող նավի[13]։ Որպեսզի անհրաժեշտության դեպքում նավը կարողանային լքել «Տիտանիկ»-ի բոլոր ուղևորներն ու անձնակազմը, նավի վրա պետք է լիներ 50-ից ոչ պակաս փրկամակույկ։ Սակայն «Ուայթ Սթար Լայն» ընկերությունը ցանկացել էր, որ իր նավի վրա լինի ընդարձակ զբոսավայր (զբոսանքի տախտակամած) ծովի համայնապատկերի տեսարանով, իսկ փրկամակույկների ամբողջական համալրման դեպքում այն կփակվեր դրանց անընդհատ շարքերով[14]։ Ի տարբերություն փրկամակույկների, փրկաբաճկոններով նավը համալրված էր ամբողջովին։ Նավի վրա կային 3560 փրկաբաճկոն համապատասխան լցանյութով[15], ինչպես նաև 49 փրկօղակ[16]։

 
Տիտանիկում օգտագործված բաճկոնների կրկնօրինակ փրկաբաճկոն:

Այդ ժամանակ գործող բրիտանական առևտրային ծովագնացության օրենքի համաձայն՝ նավի վրա փրկամակույկների առկայությունը պետք էր նախատեսել ըստ նավի տոննաժի։ Այդ օրենքն ընդունվել էր 1894 թվականին, և բոլոր 10 000 տոննայից (այն ժամանակվա ամենախոշորները) ավել ջրատարողությամբ նավերից պահանջվում էր նավի վրա ունենալ առագասագերաններից կախված 16-ից ոչ պակաս փրկամակույկ։ Արդյունքում՝ հայտնվեցին նավեր, որոնց ջրատարողությունը մի քանի անգամ գերազանցում էր 10 000 տոննան, սակայն Առևտրի նախարարության պահանջները՝ փրկամակույկներով համալրման հարցը, մնացել էին նույնը։ «Տիտանիկ»-ի սկզբնական նախագծում նախատեսվում էր այն համալրել 48 փրկամակույկով, բայց նավի տերերը պնդեցին, որ դրանց թիվը կրճատվի մինչև 20։ «Ուայթ Սթար Լայն» ընկերությունը պարտադիր 16-ին ավելացրեց միայն 4 ոչ մեծ, ծալվող փրկամակույկները[17]։

«Տիտանիկ»-ի թիմը նախապատրաստված չէր արատակարգ իրավիճակի։ Փրկամակույկների շահագործման կանոնների ուսուցմանը հատկացված էր նվազագույն ուշադրություն։ Փրկամակույկներում ուղևորներին տեղավորելու ուսուցում անցկացվել էր միայն մեկ անգամ, երբ նավը գտնվում էր նավանորոգարանում։ Ջուր էր իջեցվել երկու փրկօղակ, որոնցից յուրաքանչյուրում գտնվում էին չորս նավաստի և մեկ սպա։ Նրանք պտույտ էին կատարել նավանորոգարանում և մի քանի րոպեից վերադարձել նավ։ Սաութհեմփթոնից լողալուց առաջ ուղևորների հետ չէին տարվել ոչ հրդեհային, ոչ այլ ուսուցումներ[18]։ Ապրիլի 14-ի առավոտյան (ճակատագրական բախման օրը) նախատեսված էին փրկամակույկներ նստեցման ուսուցումներ, բայց ուժեղ քամու պատրվակով դրանք չեղյալ հայտարարվեցին նավապետի կողմից[19][20]։

Նախորդող հանգամանքներ խմբագրել

«Տիտանիկ»-ն առաջին ուղերթի մեկնման նախօրեին տեսչական ստուգման ենթարկվեց Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարության աշխատակիցների կողմից։ Մասնավորապես զննվեցին փրկամակույկները, ազդանշանային հրթիռներն ու այլ վթարային հանդերձանքներ։ Համարվեց, որ այն համապատասխանում է գործող կարգերին։ Վերահսկումն իրականացրեց նախարարության գլխավոր տեսուչ կապիտան Մորիս Կլարկը[21]։

 
Տիտանիկի երթուղին 1912 թվականի ապրիլի 10-15

«Տիտանիկ» շոգենավը մեկնեց իր առաջին և վերջին ուղերթին Սաութհեմփթոնից 1912 թվականի ապրիլի 10-ի կեսօրին։ Դեռ նավահանգստից դուրս գալիս այն քիչ էր մնում բախվեր կառաններն արձակած «Նյու-Յորք» շոգենավին։ Հինգ ու կես ժամ անց, անցնելով 147 կմ, նավն ուղևորներ վերցրեց ֆրանսիական Շերբուրից[22]։ Երկրորդ կանգառն իռլանդական Քվինսթաունն էր, որտեղ «Տիտանիկ»-ը հասավ ապրիլի 11-ի կեսօրին մոտ[22]։ Այնտեղ համալրվեց նաև նավի մթերապահեստը, և նավ բարձրացան վերջին ուղևորները[23]։

Անդրատլանտյան մայրուղի դուրս գալու պահին «Տիտանիկ»-ի վրա կային 1316 ուղևոր և 908 անձնակազմի անդամ (Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարության տվյալներով)։ Նավը կարող էր ընդունել մինչև 2566 ուղևոր[24], բայց ապրիլին անդրատլանտյան ուղերթների տոմսերի պահանջարկը սովորաբար ցածր էր, այդ պատճառով էլ «Տիտանիկ»-ը համալրվեց կիսով չափ միայն[25]։ Ուղևորակազմը չափազանց խայտաբղետ էր՝ լավ կյանքի փնտրտուքներով ԱՄՆ ուղևորվող աղքատ վտարանդիներ Իռլանդիայից, Իտալիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Հայաստանից մինչև ազնվականներ ու միլիոնատերեր, ինչպիսիք էին Ջոն Ջեյկոբ Աստորն ու Բենջամին Գուգենհայմը[26]։

«Տիտանիկ»-ը ղեկավարում էր 62-ամյա Էդվարդ Սմիթը՝ «Ուաթ Սթար Լայն» ընկերության ամենափորձառու նավապետը։ Նա ուներ ավելի քան 40 տարվա փորձ։ Վերջին տարին ղեկավարել էր «Տիտանիկ»-ի երկվորյակ «Օլիմպիկ» նավը[27]։ Անձնակազմի մեծ մասն այնպիսի մարդիկ էին, ովքեր նավի վրա աշխատելու համար հատուկ պատրաստություն չէին անցել՝ հնոցապաններ, մատուցողներ, բեռնակիրներ, մեքենավարներ, խոհարարներ։ Որակավորված նավաստիները կազմում էին անձնակազմի ընդհանուր թվի միայն 5 %-ը[28] (6 սպաներ և 39 նավաստիներ, որոնցից շատերը չէին հասցրել հիմնովին ծանոթանալ նավի առանձնահատկություններին, քանի որ ծառայության էին վերցվել նավի լողալուց ընդամենը 4 օր առաջ Սաութհեմփթոնում)[29]։

«Տիտանիկ»-ի նավարկության դուրս գալուց ոչ շատ առաջ հյուսիսային Ատլանտիկայում երկու անտիցիկլոնների միախառնումից տեղի ունեցավ դրանց ռեգեներացիա (ուժգնության կրկնապատկում)։ Արդյունքում, ապրիլի սկզբներին արևմտյան Ատլանտիկայում փչում էր հյուսիսարևմտյան քամին, որի շնորհիվ սառցասարերը անդրատլանտյան նավարկելի ուղիներին հասան սովորականից մեկ ամիս շուտ[30]։ Բազմաթիվ լողացող այսբերգների ներթափանցմանը հարավային անդրատլանտյան մայրուղի, որով ընթանում էր «Տիտանիկ»-ը, նպաստեցին նաև Լուսնի՝ Երկրին ռեկորդային մոտեցմամբ պայմանավորված բարձր մակընթացությունները։ 1912 թվականի հունվարին Երկրի և Լուսնի միջև հեռավորությունն ամենափոքրն էր վերջին 1400 տարում։ Իր հերթին, այդ ժամանակաշրջանում ավարտվում էր երկրագնդի անցումն արևամերձ կետով, այսինքն՝ գտնվում էր Արևին առավելագույնս մոտիկ[31]։

Առաջին սառցային նախազգուշացումներ խմբագրել

Ապրիլի 12-ին «Տիտանիկ»-ի վրա ռադիոհեռագրական կապով (Մորզեյի այբուբենի միջոցով) սկսեցին հաղորդագրություններ ստանալ Մեծ Նյուֆաունդլենդյան ծանծաղուտի մոտակայքներով անցնող նավերից։ Դրանց անձնակազմները ուշադրություն էին հրավիրում սառցասարերի՝ տարվա այդ եղանակի համար սովորականից շատ ավելի հարավ արտասովոր կուտակումների վրա։ Ցանկացած նման հաղորդագրություն ընդունվելուց հետո փոխանցվում էր հերթապահ սպային, ապա ղեկավարական նավախցիկ, որտեղ սառցադաշտերի մատնանշված կոորդինատները փոխանցվում էին քարտեզին[32]։ Խոսքը մի շրջանի մասին էր, որը գտնվում էր «Տիտանիկ»-ի ծրագրված ուղերթից հյուսիս, դրա համար էլ անհանգստանալու հիմքեր չկային[33]։

«Տիտանիկ»-ի ռադիստները վարձվել էին «Մարկոնի» ընկերության կողմից և, ըստ էության, թիմի անդամներ չէին հանդիսանում։ Նավի վրա նրանց հիմնական պարտականությունն ուղևորների հեռագրերը փոխանցելն էր և մայրցամաքից թարմ նորությունների ընդունումը, որոնք հետագայում տպագրվում էին նավի օրաթերթում։ Մետեոպայմանների մասին տվյալների մշակումը երկրորդ պլանում էր[34][35]։

Ապրիլի 14 խմբագրել

Սառցային նախազգուշացումներ խմբագրել

 
Տիտանիկի ավագ ռադիոհաղորդ Ջոն Ֆիլիպսը

Ապրիլի 14-ի առավոտից «Տիտանիկ»-ի ռադիոկայանը հարավային անդրատլանտյան մայրուղով շարժվող նավերից սկսեց ընդունել հաղորդագրություններ այսբերգների և նրանց կոորդինատների մասին։ Այդ օրվա ընթացքում ընդունվեց ընդամենը յոթ սառցային նախազգուշացում։ 1912 թվականի ապրիլին սառցային իրավիճակը հյուսիսային Ատլանտիկայում բարդ էր։ Տարվա այդ եղանակի համար վերջին 50 տարում դրեյֆող սառցակտորների ռեկորդային կուտակումներ էին։

Առաջին սառցային նախազգուշացումը՝ 9:00-ին, «Կարոնիա» նավից ստացված իրազեկումն էր լողացող սառույցների կուտակումների մասին։ Նավապետ Սմիթը հաստատեց ստացված հաղորդագրությունը[36]։ Ժամը 11:40-ին նավապետին փոխանցվեց հեռագիր «Նոորդամ» շոգենավից, որով հաղորդվում էր դրեյֆող սառույցների մասին մոտավորապես նույն շրջանում, որի մասին նշում էր «Կարոնիա»-ն[37]։

13:42-ին «Բալթիկ» նավը փոխանցեց հունական «Աթենիա» նավի հաղորդագրությունը սառույցներով և սառցային լայն դաշտից իր անցնելու մասին[36]։ Սմիթը, ցույց տալով այդ նախազգուշացումը «Ուայթ Սթար Լայն»-ի ղեկավարող տնօրեն Ջոզեֆ Իսմեյին, հավանաբար, այսբերգի հետ բախումից խուսափելու համար հաշվարկեց նոր ուղերթ, որը նախատեսված ուղուց հարավ էր[38]։ 13:45-ին գերմանական «Ամերիկա» նավը, որն ընթանում էր «Տիտանիկ»-ից փոքր-ինչ հարավ, հաղորդեց, որ հանդիպել է երկու խոշոր այսբերգների[39]։ Սակայն այդ հաղորդագրությունը կամրջակ չփոխանցվեց։ Դրա պատճառները պարզված չեն. հնարավոր է ռադիոհաղորդները պարզապես մոռացել են ինֆորմացիան փոխանցել նավապետին, քանի որ զբաղված էին սարքավորումների անսարքությունների կարգավորմամբ[39]։

19:30-ին ստացվեց սառցային նախազգուշացում «Կալիֆորնիեն» շոգենավից, 21:40-ին՝ «Մեսաբից».

  … Սառույց կա հյուսիսային լայնության 42° и 41°25’ և 49°30’ արևմտյան լայնության շրջանների միջև։ Մենք տեսանք ջարդված սառույցի և շատ ուրիշ այսբերգների մեծ կուտակում։ Սառցադաշտեր ևս կան։ Եղանակը լավ է, պարզ[40]։  

Այդ հաղորդագրությունը ևս չփոխանցվեց նավապետին։ Հավանաբար, ռադիոհաղորդ Ջեկ Ֆիլիպսը չհասկացավ այն, որովհետև զբաղված էր Ռեյս հրվանդանի (Նյուֆաունդլենդ կղզի) կայանին փոխանցվող մասնավոր հեռագրեր ուղարկելով, որոնք կուտակվել էին ռադիոհաղորդիչի անսարքության ժամանակ[39]։ Վերջին սառցային նախազգուշացումը ստացվեց 22:30-ին «Կալիֆորնիեն» շոգենավից, որը անշարժ դիրքով գտնվում էր սառցադաշտի ծայրին՝ «Տիտանիկ»-ից 20 մղոն հեռավորության վրա։ «Կալիֆորնիեն»-ի ռադիոհաղորդ Սիրիլ Էվանսը սկսեց փոխանցել վտանգավոր գոտու կոորդինատները, բայց Ֆիլիպսը կոպտորեն ընդհատեց նրան. «Լռի՛ր։ Ես աշխատում եմ։ Ես կապի մեջ եմ Ռեյս հրվանդանի հետ»[40]։ Այսպիսով, արհամարհվեց ամենակարևոր սառցային նախազգուշացումը։

Ֆիլիպսի անփույթ վերաբերմունքն այդպիսի կարևոր հաղորդագրություններին մասնավորապես բացատրվում է նրանով, որ հաճախ ռադիոհաղորդները դրանք փոխանցում էին ոչ պաշտոնական ձևով։ Դրանք կարելի էր ընդունել որպես գործընկեր-ռադիոհաղորդի բարեկամական ողջույն, որը ցանկանում էր ուղղակի զրուցել, ինչը հյուսիսատլանտյան ուղիներում հաճախ էր պատահում[41]։ Օրինակ՝ Սիրիլ Էվանսը սկսել էր իր հաղորդագրությունը «Ողջույն, ծերուկ, մենք կանգնել ենք, մեր շուրջը սառույց է» բառերով[42]։ Զարմանալի չէր, որ աշխատանքով սաստիկ ծանրաբեռնված Ֆիլիպսը կոպտորեն ընդհատել էր գործընկերոջը։ Ի թիվս այլոց, գոյություն ուներ ռադիոգրերի հատուկ տեսակ, որոնք կոչվում էին «նավապետական ծառայողական»։ Դրանք կրում էին MSG մակագիրը․ ընդունող ռադիոհաղորդը պարտավոր էր անհապաղ հաստատել դրանց ընդունումն ու փոխանցել կամրջակ։ Սակայն այդ ձևը հազվադեպ էր կիրառվում[42]։

22:30-ին «Տիտանիկ»-ն անցավ «Ռապահանոկ» շոգենավի կողքով, որը հանդիպակաց ուղղությամբ գալիս էր Գալիֆակսից։ Դրանից ոչ շատ առաջ «Ռապահանոկ»-ը, մանևրելով դրեյֆող սառույցների միջև, վնասել էր նավախելը։ Հենց որ երկու նավերը հայտնվեցին միմյանց տեսադաշտում, «Ռապահանոկ»-ի նավապետին փոխարինող Ալբերտ Սմիթը, Մորզեյի լամպի օգնությամբ կապ հաստատեց «Տիտանիկ»-ի հետ,- «Մենք հենց նոր անցանք սառցե դաշտի և մի քանի այսբերգների միջով»։ Ի պատասխան «Տիտանիկ»-ից ազդանշան տվեցին՝ «Հաղորդագրությունն ընդունված է։ Շնորհակալություն։ Բարի գիշեր»[43]։ Դրանից հետո ոչ մի միջոցառում չձեռնարկվեց՝ չավելացվեց պահակայինների թիվը, նավը շարունակում էր ընթանալ նախկին բարձր արագությամբ[44]։

Եղանակային պայմաններ խմբագրել

Ապրիլի 14-ի ընթացքում եղանակը նկատելիորեն փոխվեց դեպի լավը. առավոտյան մեղմ ալեկոծում կար, փչում էր արևմտյան քամին, երեկոյան լիակատար հանդարտություն տիրեց, միաժամանակ սաստիկ ցրտեց։ Նավը մտավ արկտիկական անտիցիկլոնի գոտի[45]։ Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը հյուսիսային Ատլանտիկայում ցուրտ էր, հանդարտ, պարզ և անլուսին։

Օրվա մութ ժամերին հերթապահ սպաներն ըստ երկու նախանշանների հայտնաբերեցին այսբերգի տեղը։ Առաջինը՝ այսբերգի քամհար կողմից նույնիսկ թեթև ալեկոծությունից հայտնվում են սպիտակ «փրփրալիքներ», որոնք լավ տեսանելի են հեռվից։ Երկրորդը՝ քամուց և ջրից առաջացած էրոզիայի հետևանքով դրեյֆող վեր բարձրացած այսբերգների մակերևույթներին առաջանում են լույսն անդրադարձնող բյուրեղներ։ Այդ անդրադարձումը տեսանելի է նաև մեծ հեռավորությունից։ Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը «Տիտանիկը» հայտնվեց մի իրավիճակում, երբ հանդարտ եղանակի պատճառով ջրի հարթ և փայլուն մակերևույթին այսբերգի շուրջ սպիտակ փրփուրի շերտը բացակայում էր։ Մյուս կողմից՝ չնայած լուսնի բացակայությանը, աստղերը շատ վառ էին փայլում, և բավականաչափ լուսավոր էր։ Դրա համար էլ սպասելի էր, որ սառույցի բյուրեղներից անդրադարձող լույսը ժամանակին ուշադրություն կգրավի և կազդարարի մոտալուտ վտանգի մասին։ Այս նկատառումներից ելնելով՝ ինչպես նավապետ Սմիթը, այնպես էլ երկրորդ օգնական Լայթոլերը դրությունն այնքան վտանգավոր չէին համարում, որ հատուկ միջոցներ, այդ թվում նաև արագության նվազեցում, ձեռնարկեին[46]։

Ապրիլի 14-ի երեկոյան «Տիտանիկ»-ն անցնում էր ծովային երկու հոսանքների սահման՝ Գոլֆսթրիմի տաք և Լաբրադորյան սառը։ Լիակատար հանդարտության պայմաններում օդային զանգվածները չէին միախառնվում, և Գոլֆսթրիմով ջերմացած օդը բարձրացել էր ավելի խիտ սառը օդի շերտից վերև՝ կազմավորելով ինքնատիպ «կափարիչ», առաջացել էր ջերմային ինվերսիա։ Այդպիսի պայմաններում ջրի վերևում առաջացած մթնոլորտի շերտով անցնող լույսի շողը բազմակի բեկվում է, ինչի շնորհիվ հայտնվում են հորիզոնից այն կողմ գտնվող առարկաների երևակայական պատկերներ (միրաժ)։ Մի խումբ փորձագետների կարծիքով, այդ թվում՝ հետազոտող Թիմ Մոլթինի, ճակատագրական գիշերն առաջ նայողները կարող էին նայել կեղծ հորիզոնի, որը իրոք ավելի բարձր էր։ Այսբերգի ուրվագիծը խառնվել էր միրաժին, ինչի պատճառով այսբերգն ինքը գործնականորեն հեռվից չէր երևում[47]։

Չնայած բարդ սառցային իրավիճակին՝ «Տիտանիկ»-ն ընթանում էր համարյա առավելագույն արագությամբ՝ 22,5 հանգույց (41,6 կմ/ժ)[39]։ Դրեյֆող սառույցներով հագեցած ջրերում մեծ արագությունն այն ժամանակ սովորական երևույթ էր։ Հաշվարկվում էր, որ կայմահարթակին գտնվող առաջ նայողները կկարողանան հեռվից նկատել խոչընդոտը, և նավը արագորեն կփոխի ուղղությունը[48]:.

Ըստ գրաֆիկի՝ ավելի քան 5800 կմ տարածությունը «Տիտանիկ»-ը պետք է հաղթահարեր 7 օրվա ընթացքում։ Որպեսզի նշանակված նավահանգիստ սահմանված ժամանակին հասնի, պետք է համարյա առավելագույն արագությամբ ընթանար[49]։ Սառցային նախազգուշացումները կրում էին խիստ հանձնարարական բնույթ, արագության ռեժիմը անձնակազմն ընտրում էր իր հայեցողությամբ։ Նաև լայնորեն տարածված կարծիք կար, որ լողացող սառույցները մեծ վտանգ չեն ներկայացնում։ Այսբերգների հետ բախումներ բավականին հաճախ էին տեղի ունենում, բայց աղետալի հետևանքներ դրանք չէին առաջացնում։ Այսբերգի հետ կապված ամենալուրջ միջադեպը տեղի էր ունեցել 1907 թվականին գերմանական «Կրոնպրինց Վիլհելմ» շոգենավի հետ։ Ճակատային բախման արդյունքում լրջորեն վնասվել էր նավի առաջնամասը, բայց նավը կարողացել էր ավարտել նավարկությունը։ Հենց այդ տարի «Տիտանիկ»-ի ապագա նավապետ Էդվարդ Սմիթը հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ չի պատկերացնում այնպիսի իրավիճակ, որում ժամանակակից նավը կխորտակվի[50]։

Խորտակման ժամանակագրություն խմբագրել

Բախում այսբերգի հետ խմբագրել

 
Տիտանիկի կայմահարթակի հրապարակը

Գիշերվա ժամը 12-ին ուղևորների մեծ մասը գնացին քնելու։ Հերթապահության կանգնեց նավապետի առաջին օգնական Ուիլյամ Մյորդոկը, որը պահակակետում փոխարինեց երկրորդ օգնականին՝ Չարլզ Լայթոլլերին։ Կայմահարթակի հրապարակին, նավի ջրագծից 29 մետր բարձրության վրա հերթապահում էին երկու նավաստի՝ Ֆրեդերիկ Ֆլիտը և Ռեջինալդ Լին։ Օդի ջերմաստիճանը իջել էր մինչև −1°С, ալեկոծություն չկար։ Արչիբալդ Գրեյսին, փրկված ուղևորներից մեկը, ավելի ուշ գրել է, «Ծովն ասես ապակի լիներ,այնքան հարթ, որ նրա մեջ հստակ արտացոլվում էին աստղերը»[51]։ Ներկայումս հայտնի է, որ ալեկոծության բացակայությունը մոտակայքում դրեյֆող այսբերգների առկայության նշան էր[52]։ Նավն ընթանում էր 22,5 հանգույց (41,7 կմ/ժ) արագությամբ[53]։

Տեսանելիությունը կազմում էր մոտավորապես վեց կիլոմետր, սակայն այդ օրը Լուսինը չէր փայլում, և հերթապահ դիտորդ նավաստիները հեռադիտակներ չունեին (սեյֆի բանալին, որտեղ գտնվում էին դրանք, շտապելիս մոռացել էին ափին)։ Հարկավոր է հշել, որ դիտորդի կողմից հեռադիտակի կիրառումը գիշերվա ժամերին կբարդացներ սառույցի հայտնաբերումը, քանի որ ուժեղացված օպտիկան խիստ սահմանափակում է տեսադաշտի անկյունը[54]։ Հանդարտ ծովը առավելագույնս քողարկում էր այսբերգը[55]։ Դիտորդները նախազգուշացված էին սառցե վտանգի մասին. նրանց և անձնակազմի մյուս անդամներին Լայթոլլերի կողմից հրամայված էր հատկապես ուշադիր զննել ծովում այսբերգները և սառցաբեկորները[56]։

22:30-ին Ֆլիտն ու Լին դիմացից հորիզոնին թեթև ծուխ նկատեցին, բայց նշանակություն չտվին դրան։ Ինը րոպե անց Ֆլիթը տեսավ ուղիղ նավի շարժման ուղղությամբ, մոտավորապես 600 մետր այսբերգի ուրվագիծ։ Նա երեք անգամ ուղին խոչընդոտող վտանգն ազդարարող զանգ հնչեցրեց, և հեռախոսով կապ հաստատեց վեցերորդ սպա Ջեյմս Մուդիի հետ.

Ֆլիտ։ - Այդտեղ որևէ մեկը կա՞:
Մուդի։ - Այո, ի՞նչ ես տեսել։
Ֆլիտ։ - Այսբերգ՝ ուղիղ նավի ընթացքի ուղղությամբ։
Մուդի։ - Շնորհակալություն[57]։

Մուդին այսբերգի մասին զեկուցեց Ուիլյամ Մյորդոկին, նա կարգադրեց ղեկը վարողին, «Ձախ նավակող» ՝ հաշվարկելով անցնել այսբերգի կողքից։ Ինքն իսկ փոխեց մեքենայի հեռագրասարքի բռնակները «Լրիվ հետընթաց» դիրքի[38]։ Քիչ ավելի ուշ, որպեսզի նավախելը չդիպչի այսբերգին, նա կարգադրեց «Աջ նավակող»՝ փորձելով այդ կերպ շրջանցել այսբերգը։ Համարյա 30 վայրկյան անցավ, որպեսզի ջերմային շարժակը շրջեր ղեկի լողաթևը։ Համարյա մեկ րոպե տևեց ջերմային սարքավորումների դարձափոխումը, որոնք շարժման մեջ էին դնում երկու ծայրի պտուտակները. մեջտեղի պտուտակը կարգի էր բերվում ջերմային տուրբինով և չէր կարող դարձափոխվել, դրա համար էլ միայն կանգնեցվեց[38]։ Պտուտակների աշխատանքի դադարեցումն ու դարձափոխումը բերեցին անկյունային արագության նվազեցման (նվազեց շրջադարձ կատարելու թափը)։ Հավանաբար, նախկին արագությամբ շարժվելու դեպքում բախումից հնարավոր կլիներ խուսափել[58]։

«Տիտանիկ»-ին հաջողվեց շրջել 2 կողմնամաս, ինչը բավական էր ճակատային բախումից խուսափելու համար, բայց բավական չէր, այսբերգի հետ շփումը կանխելու համար: 23:40-ին աջ նավակողին այսբերգ հարվածեց։ Կոնտակտը տևեց 9 վայրկյան։ Արդյունքում «Տիտանիկ»-ը ջրագծից ներքև ստացավ մի քանի խոշոր ճեղք։ Հարվածից այսբերգի վերջրյա մասից անջատվեցին խոշոր կտորներ, որոնք ընկան նավի առաջնային տախտակամածին[59]։

Այդ ընթացքում սառցե մեծաբեկորը մոտենում էր նավին, որը շարունակում էր իներցիայով շարժվել մեծ արագությամբ։ Միայն 25-30 վայրկյան անց «Տիտանիկ»-ի առաջամասը սկսեց դանդաղ թեքվել ձախ։ Վերջին վայրկյանին այսբերգն անցավ առաջացռուկի կողքով և սահուն կերպով լողաց աջ նավակողի երկայնքով։ Վերևի տախտակամածներին ուղևորների մեծ մասը համարյա ոչինչ չզգացին։ Ճաշասրահում խորտիկ պատրաստող մատուցողների ուշադրությունը գրավեց սպասքի պարագաների թեթև զրնգոցը։ Ուղևորներից շատերը մի փոքր հարված և թեթև ցնցում զգացին։ Լյուսի Դաֆ Գորդոնը հետագայում հիշում էր. «Ասես ինչ որ մեկը հսկայական մատը սահեցրեց նավակողի երկայնքով»։ Շատերը կարծեցին, որ, հավանաբար, նավը կորցրել է պտուտակի թիակը[60]։ Ներքևի տախտակամածերին բախումը զգացվեց. լսվեց ուժեղ դղրդյուն և ճռինչ։ Յուղիչ բանվոր Ուոլտեր Հյորսթը հիշում է,

  Արթնացրեց աջ նավակողի ճռնչացող ցնցումը։ Ոչ մեկը ուժեղ անհանգստացած չէր, չնայած մենք հասկանում էինք, որ տեղի էր ունեցել բախում[61]  

Մի քանի րոպեից շարժիչները կանգնեցվեցին, իսկ «Տիտանիկ»-ը լռվեց Լաբրադորյան հոսանքի դրեյֆի մեջ, որն էլ բերել էր այսբերգը[62]։ Կեսգիշերին մոտ հատուկ փականներով սկսվեց գոլորշին դուրս գալ կաթսաներից։

 
Գծանավի շարժման սխեման բախման պահին։ Կապույտով նշված է նավաքիթը, իսկ կարմիր նավակողերը:

Վնասվածքներ խմբագրել

 
Տարածված կարծիքին հակառակ, այսբերգը չի ճեղքել «Տիտանիկ»-ի երեսվածքը: Ճնշման ազդեցությամբ ճաքել են գամերը, ծռվել են երեսվածքի պողպատե թերթերը, դրանց միջև առաջացել են բացվածքներ, որոնցով սկսել է ջուր լցվել հատվածախուց:

Բախման պահին նավի կմախքի 1սմ² ենթարկվեց 2,5 տոննա ճնշման։ Երեսվածքի 2,5 սմ հաստությամբ պողպատե թերթերը դիմացան, իսկ դրանք ամրացնող գամերը՝ ոչ։ Հարվածի պահին դրանք ճեղքվեցին, կարերը հեռացան։ Թերթերի միջև առաջացան բացվածքներ, որոնցով ջուրը հորդեց նավակողից ներս[63]։ Կենտրոնական հատվածի երեսվածքի թերթերը ամրացված էին երեք շարք ամուր ածխածնային պողպատե գամերով։ Առաջնային և ցռուկային մասերում թերթերը ամրացված էին երկու շարք կռած երկաթե գամերով և միայն մեկ շարքն էր պողպատե։ Կռած երկաթը ամրությամբ զիջում էր պողպատին։ Հետազոտության ընթացքում նաև պարզվեց, որ «Հարլենդ ընդ Վուլֆ»-ը գնել էր ոչ բավարար ամրությամբ երկաթ[64], որի բաղադրության մեջ հայտնաբերվեց մեծ քանակությամբ ներսից միկրոդատարկություններ կազմավորող մետաղախարամներ[65]։ Այդ պատճառով ցածր ջերմաստիճանի պայմաններում գամերը ավելի դյուրաբեկ էին դարձել[63]։

Բախման արդյունքում «Տիտանիկ»-ը ջրագծից մոտավորապես 7 մ ցածր մակարդակում (3մ ողնափայտից վերև և 60 սմ վերև երկրորդ հատակից) աջ նավակողի առաջնային մասում առաջացան մի քանի ճեղքեր՝ ընդհանուր առմամբ մինչև 91 մետր ձգվածքով[66]։ Էդվարդ Ուայլդինգի՝ «Հարլենդ ընդ Վուլֆ» նավաշինարանի գլխավոր նախագծողի ցուցմունքների համաձայն, ճեղքվածքի մակերեսը կազմում էր 12մ². նա այդպիսի եզրահանգման էր եկել՝ վերլուծելով առաջին 40 րոպեում առաջնային մեկուսամասի ջրասուզման արագությունը[67]:. Նա նաև ենթադրություն արեց այն մասին, որ նավը ստացել է մի քանի չափերով տարբեր, նավակողի երկայնքով ձգվող ճեղքեր, որոնց պատճառով վնասվել էին ընդհանուր առմամբ նավի ստորջրյա մասի երեսվածքից 90մ[67]։ Շնորհիվ նավի բեկորների ժամանակակից ուլտրաձայնային ուսումնասիրության, պարզվել է, որ «Տիտանիկ»-ը ստացել է ընդհանուր մակերեսով 1,2մ² վեց նեղ ճեղքեր։ Ամենախոշոր ճեղքն ուներ 12մ երկարություն։

Այսբերգի հետ կոնտակտի արդյունքում վնասվեցին տասնվեցից առաջին հինգ ջրամեկուսամասերը՝ առաջնային մասի ֆորպիկը, երեք բեռնային մեկուսամասերը և վեցերորդ կաթսայանոցը։ Աննշան վնասվածք էր ստացել նաև վեցերորդ մեկուսամասը, որտեղ գտնվում էր հինգերորդ կաթսայանոցը[68]։ Նախագծողների հաշվարկի համաձայն՝ «Տիտանիկ»-ը կարող էր ջրի վրա մնալ չորս առաջնային մեկուսամասերի ջրածածկման դեպքում։ Նավամբարի մեկուսամասերը միմյանցից անջատված էին միջնորմներով՝ նավի ամբողջ լայնքով։ Միջնորմներն ունեին էլեկտրալարով հերմետիկ դռներ, որոնք կամրջակից եկող ազդանշանով կարող էին արագ փակվել։ Առաջնային մեկուսամասերից առաջին երկուսը բարձրությամբ հասնում էին մինչև D տախտակամած, մյուս երեքը՝ մինչև E տախտակամած, այսինքն՝ ջրագծից 3,4 մետր բարձր։ Մեկուսամասերը վերևից ծածկված չէին, այդ պատճառով էլ նավի դիֆերենտի կամ կողաթեքման դեպքում ջուրը մեկ հատվածախուց լցվելուց հետո սկսում էր լցվել մյուսի մեջ[69]։

 
Տիտանիկ նավի սխեման:Կանաչ գույնով նշված են երեսվածքի ճեղքերը, կարմիրով՝ միջնորմները:

Քթամասի հատվածամասերի խորտակում խմբագրել

 
Ուիլյամ Մյորդոկը՝ կապիտանի առաջին օգնականը

Ջուրն սկսվեց լցվել «Տիտանիկ»-ի նավամբար ավելի քան 7 տոննա վայրկյանում[70]։ Բախումից անմիջապես հետո Մյորդոկը լծակի դարձով ղեկավարման խցիկում անջատեց հերմետիկ դռների սողնակների էլեկտրմագնիսները, և վերջիններս իրենց քաշի ծանրության ճնշումից 30 վայրկյանի ընթացքում դատարկվեցին[63]։ Հերմոդռներն ամուր, ուղղահայաց փեղկեր էին՝ վերևից ներքև փակվող։ Նավամբարի անձնակազմի այն անդամների համար, ովքեր չէին հասցրել լքել ներքին մեկուսամասերը մինչ դռների փակվելը (այն ուղեկցվում էր էլեկտրական զանգով) նախատեսված էին դեպի վերև՝ վթարային ելքեր։ Երկու րոպեից կամրջակ շտապելով բարձրացավ իր նավախցում բախումն զգացած նավապետը։ Մյորդոկը զեկուցեց նրան այսբերգի մասին։ Սմիթը, Մյորդոկը և չորրորդ սպա Ջոզեֆ Բոքսհոլը նավապետական կամրջակի աջ թևից թռուցիկ զննեցին նավակողը։ Նավապետը հրամայեց միջին ընթացքով վարել նավը և անմիջապես խորհրդակցության համար կանչել առաջին նավարկության ժամանակ ուղեկցող նավի գլխավոր նախագծող Թոմաս Էնդրյուսին[71]։

Առաջին տուժողները հայտնվեցին № 6 կաթսայանոցում։ Բախման պահին այնտեղ խլացնող որոտ և պողպատե թերթերի ճռինչ լսվեց։ Թվում էր, թե պայթել է ողջ աջ նավակողը, կաթսայանոց հորդեց օվկիանոսային ալեկոծվող ջուրը։ Նույն վայրկյանին հնչեց ահազանգի ազդանշանը, 5-րդ և 6-րդ կաթսայանոցները միմյանցից բաժանող միջնորմի հերմետիկ դռան վերևում կարմիր լույս վառվեց, և հերմետիկ դռներն սկսեցին դանդաղ իջնել։ Դուրս գալ չհասցրած մի քանի հնոցապան բարձրացան F տախտակամած վթարային նավասանդուղքով, բայց նրանց հրամայվեց վերադառնալ, փակել վառարանների կափարիչները և հանգցնել հնոցները։ Հնոցապանները գործի անցան, բայց 5 րոպե անց մինչև գոտկատեղը հայտնվեցին մեքենաների յուղով խառնված ջրի մեջ և լքեցին կաթսայանոցը։ № 5 կաթսայանոցում ճեղքը մոտավորապես 60 սմ հեռավորության վրա էր գտնվում այդ միջնամասը արագ ջրածածկվող № 6 կաթսայանոցից բաժանող միջնորմից։ Այստեղ ջրի մակարդակը հաջողվում էր վերահսկել պոմպերի օգնությամբ։ Բախումից 10 րոպե անց № 6 կաթսայանոց տանող դռնակի մոտ վերադարձավ հնոցապան Ֆրեդերիկ Բարետը։ Նրա խոսքերով, սառը ջուրը ծածկել էր ածուխը հնոցներում, ամբողջ կաթսայատունը լցված էր գոլորշով, որի պատճառով ոչինչ չէր երևում:[72]

Կաթսաների պայթյունից խուսափելու համար հինգերորդ կաթսայատանն անհրաժեշտ էր հանգցնել հնոցների կրակը և հատուկ փականներով բաց թողնել գոլորշին։ Դրա համար անհրաժեշտ եղավ 15-20 հնոցապաններից կազմված թիմ։ Նրանք կրակը ծածկեցին ջրով, և ամբողջ սենյակը պատվեց թանձր գոլորշով։ Մարդիկ աշխատում էին խոնավ շոգի մեջ, ծածկվում էին քրտինքով, վերջապես, № 5 կաթսայանոցի աշխատանքը դադարեցվեց, և հնոցապանների մի մասը շարժվեցին դեպի նավակային տախտակամած։ Որոշ ժամանակով չվնասված հատվածամասերի միջև հերմետիկ դռները ձեռքով բացվեցին։ Առաջին չորս կաթսայանոցները շարունակում էին աշխատել[73]։ Հնոցապահները պահպանում էին գոլորշու պոմպերի և էլեկտրաէներգիա արտադրելու համար անհրաժեշտ ճնշումը[74]։

Բոքսհոլը վնասվածքների մասշտաբը որոշելու համար շարժվեց դեպի քթային նավամբար, սակայն նա չիջավ ամենաներքև և նավապետին զեկուցեց, որ ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել։ Ղեկավարման խցիկում կողաթեքաչափը ցույց էր տալիս, որ «Տիտանիկ»-ն ընդամենը մի քանի րոպեում թեքվել է աջ նավակողին 5°-ին։ Սմիթը նորից Բոքսհոլին ուղարկեց ներքև վնասվածքները գնահատելու համար։ Ճանապարհին նա հանդիպեց նավի հյուսնին և փոստային բաժանմունքի աշխատակցին. երկուսն էլ զեկուցեցին նրան, որ փոստային բաժանմունքը լցված է ջրով։ G տախտակամածին Բոքսհոլը մոտեցավ փոստի հատվածամաս տանող դռնակին և լապտերով լուսավորեց դռնակից ներս։ Կես մետր հեռավորության վրա նա տեսավ ջրի ծփացող հեղեղ, որի մեջ լողում էին փոստով պարկերը[75]։

Ժամը 23:50-ին շեղումը քթամասի նկատմամբ արդեն կազմում էր 2°, իսկ կողաթեքումը աջ նավակողին՝ 6°[76]: Այդ ժամանակ նավապետ Սմիթը և կոնստրուկտոր Թոմաս Էնդրյուսը իջան ներքևի տախտակամածեր։ Որպեսզի չգրավի անհանգստացած ուղևորների ուշադրությունը, նրանք գնում էին միայն անձնակազմի համար նախատեսված նավասանդուղքներով։ Անցնելով միջանցքների լաբիրինթով՝ նրանք հասան արդեն ջրածածկված փոստի պահեստ և սկվոշ խաղի համար նախատեսված դահլիճ[77]։ Սմիթն ու Էնդրյուսը պարզեցին, որ ջրի մակարդակը վեցերորդ կաթսայատանը բարձրացել է մինչև 4,3 մ-ի նշումը, իսկ բեռնային հատվածամասերն արդեն ամբողջովին լցված էին, ջուրը սկսել էր լցվել հինգերորդ կաթսայանոց[78]։ Հրաման տրվեց ջուրը քաշել պոմպերի օգնությամբ, սակայն դրա ներհոսքի արագությունը 6 անգամ ավել էր դուրս մղման արագությունից (բոլոր պոմպերի արտադրողականությունը կազմում էր 1700 տ/ժ կամ 0,47 տ/վ)։ Թոմ Էնդրյուսը հաղորդեց նավաստուն, որ նավը դատապարտված է և կարող է ջրի վրա մնալ մաքսիմում ժամ ու կես[79]։

Իրավիճակը տախտակամածին (23:30-00:05) խմբագրել

 
Այսբերգը, որի հետ ենթադրաբար, բախվել է «Տիտանիկը»: Լուսանկարված է ապրիլի 16-ի առավոտյան «Արքայազն Ադալբերտ» նավի գլխավոր ստյուարդի կողմից: Դեռևս անտեղյակ աղետից, նրա ուշադրությունը գրավեցին ջրագծի շրջանում կարմիր ներկի հետքերը:

Ժամը տասնմեկի կողմերը դահլիճները, ռեստորաններն ու ծխելու սրահները սկսեցին դատարկվել։ Նվագախումբը հրաժեշտի համար կատարեց հատվածներ Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթներ» օպերայից։ Ուղևորներն աստիճանաբար ցրվեցին իրենց նավախցեր։ Քանի որ դրսում ջերմաստիճանը կտրուկ նվազեց, բացօթյա զբոսանքի տախտակամածերին համարյա ոչ ոք չկար։ 17-ամյա Ջեկ Թեյերը՝ Փենսիլվանիա նահանգի երկաթգծի փոխնախագահ Ջոն Թեյերի որդին դուրս եկավ սակավամարդ տախտակամած։ Հետագայում նա հիշում է.

  Պարզկա գիշեր էր՝ անհամար աստղերով։ Լուսին չկար, բայց և ես երբեք չէի տեսել, որ աստղերը այդպես պայծառ փայլեին։ Թվում էր՝ դրանք պոկվում են երկնակամարից։ Նրանք փայլում էին ադամանդների նման․․․ Դա այնպիսի գիշեր էր, երբ ապրելու միտքը մարդուն բերկրանքի զգացում է պատճառում[80]։  

Չնայած նրան, որ վերը նկարագրված ցնցումն ու ճռինչը վերևի տախտակամածներին բավականին թույլ էր զգացվել, շատ ուղևորներ զարթնել էին քնից։ Ոմանք դուրս էին եկել նավախցերից և հարցուփորձ էին անում տարօրինակ ձայնի մասին ստյուարդներին։ Բիշոպ ամուսիններին ստյուարդ Քրոուֆորդը ծիծաղելով պատասխանեց,- «Պետք չէ ոչ մի բանից վախենալ։ Մենք ընդամենը դիպել ենք ոչ մեծ սառցակտորի և առաջ ենք շարժվել»։ Իսկ տախտակամածի ծխելու սրահում՝ նավակային տախտակամածի ուղիղ ներքևում, մինչ ուշ երեկո զվարճանում էր բազմամարդ հասարակությունը ի դեմս ԱՄՆ-ի նախագահի ռազմական օգնականաի Արչիբալդ Բաթի, տրամվայների մագնատ Հարի Ուայդների որդու, «Նյուգենտ» հանրախանութի գնորդ Սպենսեր Սիլվերտոնի և այլն։ Մի քանի տղամարդ ցնցումն զգալով վազեցին դեպի տախտակամած, սակայն միայն երկուսը հասցրին տեսնել հեռացող այսբերգը։ Քանի որ «Տիտանիկ»-ի ընթացքը շարունակվում էր, բոլորը հետ վերադարձան սրահ[81]։

Որոշ ժամանակ անց նավը կանգնեց, ինչը շատերին անհանգստացրեց։ Մարդիկ ապարդյուն փորձում էին անձնակազմից պարզել կանգնելու պատճառը։ Էլիզաբեթ Շյուտը հարցրեց սպաներից մեկին՝ «Ի՞նչ է պատահել։ Մեզ վտանգ չի՞ սպառնում», ինչին նա պատասխանեց՝ «Որքանով ինձ հայտնի է՝ ոչ»։ Սակայն նա ավելի ուշ պատմել է, որ հստակ լսել է, թե ինչպես հենց նույն սպան ասել է ինչ-որ մեկին,- «Դեռ որոշ ժամանակ մենք կկանգնենք»[82]։ Ուղևորներից ոմանք որոշեցին անձամբ համոզվել, որ ամեն ինչ կարգին է։ Նրանք բարձրացան տախտակամած, բայց ոչ մի արտառոց բան չնկատելով, ցրտից խուսափելով, հետ վերադարձան[83]։ Հովարդ Քեյսը՝ Լոնդոնի նավթային «Վակուում օյլ» ընկերության տնօրենը, ուրախ-որախ նկատեց,- «Ինչպես երևում է մենք վնասել ենք պտուտակը, դե ինչ, ավելի շատ ժամանակ կունենանք բրիջ խաղալու համար»[84]։ Սրահներում սկսեցին մարդիկ հավաքվել և աշխուժորեն քննարկել կատարվածը, նրանցից ինչ-որ մեկը պատմում էր, որ տեսել է 25-30 մ բարձրություն ունեցող այսբերգ, բայց դա ոչ մեկին առանձնապես չանհանգստացրեց։ Ուղևորներից ինչ-որ մեկը կատակեց, որ այսբերգը թեթևակի խազել է նավի իրանը, և նավապետը կանգնեցրել է նավը, որպեսզի ներկի այն[85]։ Երկրորդ դասի փրկված ուղևորներից բնական գիտությունների ուսուցիչ Լորենս Բիզլին իր գրքում գրել է, որ դեռ այն ժամանակ զգաց, որ «Տիտանիկը» թեթև առաջնային դիֆերենտ ունի։ Նրա կասկածները խորացան, երբ նա աստիճաններով ներքև իջավ։ Հավասարակշռության զգացումը ցույց էր տալիս, որ աստիճաններն արդեն հորիզոնական դիրքում չեն, այլ փոքր-ինչ թեքվել են առաջ, բայց Բիզլին նախընտրեց իր դիտարկումները չբարձաձայնել[86]։ Նավի ոչ մեծ թեքվածությունը զգացել էին նաև մյուս ուղևորները, սակայն նախընտրել էին լռել, որպեսզի իզուր տեղը չանհանգստացնեին տիկնանց։

Ի տարբերություն վերևի տախտակամածերի ուղևորների՝ ներքևի տախտակամածերի (հիմնականում երրորդ դասի և անձնակազմը) ավելի շատ էին անհանգստացած։ Խոհանոցում և D տախտակամածին, որտեղ կերակուր էին պատրաստում, առաջին և երկրորդ դասի ճաշասրահների համար, ցնցման ուժը բավական էր, որ սալօջախից հատակին ընկներ թարմ թխվածքով թավան[87]։ Ամենից ուժեղ հարվածն զգացին հնոցապանները, ում նավախցերը տեղակայված էին ուղիղ առաջնային մեկուսամասերի վերևում։ Նրանցից մեկը հիշում էր, որ նրանք բոլորը տառացիորեն վայր ընկան մահճակալներից։ Ավագ հնոցապանը հրամայեց բոլորին հագնել փրկաբաճկոնները և բարձրանալ նավակների մոտ, սակայն վերևում Հենրի Ուայլդը նրանց հետ ուղարկեց[88]։ Е տախտակամածի առաջնային մասում, որտեղ անձնակազմի նավախցերն էին, իջավ նավի փականագործն ու ասաց,- «Ես ձեր փոխարեն այստեղից կգնայի։ Նավում ջուր է ներհոսում, գնդակով խաղի սրահը արդեն ջրածածկվել է»։ Հետո հայտնվեց բոցմանն ու հայտարարեց.

  Ոտքի, տղաներ․․․ Մեզ կես ժամ էլ չի մնացել ապրելու։ Այդպես ասաց ինքը՝ միսթր Էնդրյուսը։ Միայն բերաններդ փակ պահեք, ոչ մեկին՝ ոչ մի խոսք[89]։  

Տարհանման նախապատրաստում (0:05-0:40) խմբագրել

 
Կապիտան Սմիթը հրամայում է ռադիոհաղորդներից մեկին տագնապի ազդանշան տալ

Ապրիլի 15-ի ժամը 0:05-ին նավապետ Սմիթը հրամայեց փրկանավակները հանել ծածկերից և աստիճանաբար ուղևորներին հավաքել նավակային տախտակամածին[90]։ Հետո նա անձամբ եկավ ռադիոխցիկ և հրամայեց ռադիոհաղորդներին տագնապի ազդանշան արձակել, ընդ որում հաղորդվել էին «Տիտանիկի» սխալ կոորդինատներ։ Վրիպումը մոտավորապես 20 կմ-ի չափով էր[91][92]։

Այդ ընթացքում ջուրը համառորեն ծածկում էր տախտակամածերի ներքևի շինությունները, և մոտավորապես կեսգիշերին մոտ դրանք արդեն ամբողջությամբ ջրածածկվել էին։ Փոստային բաժանմունքի աշխատակիցները փորձում էին փրկել 400.000 փոստային առաքումները՝ դրանց մի մասը տեղափոխելով G տախտակամած[93]։

Բոցմանի սուլոցով նավակային տախտակամած դանդաղ, երկու կամ երեք հոգուց կազմված խմբերով սկսեցին բարձրանալ նավաստիները։ Մոտեցողները ոչ մի շտապողականություն չէին դրսևորում, քանի որ նրանց մեծ մասը չէր գիտակցում, թե ինչ ճգնաժամային դրության մեջ էր գտնվում նավը[94]։ Նավի վրա կար ահազանգերի կարգացուցակ, որը կանոնակարգում էր անձնակազմի անդամների տեղերն ու գործողություններն արտակարգ իրավիճակների ժամանակ։ Դրան համաձայն՝ յուրաքանչյուր նավաստի ամրակցված էր որոշակի փրկանավակի։ Այդ կարգացուցակը կախված էր մի քանի տեղերում, սակայն ոչ ոք այն մանրամասն չէր ուսումնասիրել։ Այդ պատճառով սպաներին միայն մեծ ջանքերի գնով հաջողվեց կազմակերպել տարհանման նախապատրաստման աշխատանքները։ Նավաստիները բաժանվեցին մի քանի խմբերի. մեկը հանում էր բրեզենտը փրկանավակների վրայից, մյուսները մոտեցնում էին պիտույքները՝ լապտերներ, կողմնացույցեր, թիթեղե արկղեր գալետներով, երրորդները տալիս էին ամրակապերը, ամրակապում էին վերամբարձ բազմաճախարակը և վերհանների օգնությամբ փրկամակույկները իջեցնում էին նավից[95]։

Տվյալ պայմաններում անվարժ անձնակազմը պետք է նախապատրաստեր 16 փրկամակույկ, դրանցում տեղավորեր 1100 ուղևոր և ջուր իջեցներ նրանց 21 մետր բարձրությունից[12]։ Անձնակազմի ոչ լիարժեք որակավորումը, գործողությունների հաջորդականությունների հստակ հաշվարկի բացակայությունը և տախտակամածին իշխող խառնաշփոթը նկատի ունենալով՝ կարելի է ասել, որ տարհանումը վատ էր կազմակերպված։

0:15-ին բոլոր դասերի ավագ ստյուարդներին հաղորդվեց նավապետի հրամանը՝ ուղևորների տաք հագնվելու, փրկաբաճկոնները հագնելու և նավախցիկներից դուրս գալը կազմակերպելու մասին։ Ամեն ինչ պետք էր այնպես անել, որ խուճապ և լրացուցիչ բարդություններ չառաջանային[96]։ «Տիտանիկ»-ի վրա չկար իրազեկման համակարգ, այդ պատճառով ստյուարդներն սկսեցին անցնել նավախցերով, արթնացնել քնած ուղևորներին և անձնակազմի անդամներին և հայտնել նրանց՝ նավակային տախտակամած անցնելու անհրաժեշտության մասին[9]։ Ստյուարդների քանակը կախված էր դասից։ Առաջին դասի ստյուարդներն սպասարկում էին ընդամենը մի քանի նավախցիկ, այն դեպքում, երբ երկրորդ և երրորդ դասերի մեկ ստյուարդին բաժին էր ընկնում ուղևորների մեծ քանակ։ Առաջին դասում ստյուարդներն օգնում էին ուղևորներին հագնվել և անցնել տախտակամած, հանգստացնում էին նրանց՝ բացատրելով, որ կանանց և երեխաների նստեցումը փրկամակույկներ իրականացվում է միայն անվտանգության նկատառումներով։ Հատուկ ուշադրություն էր ցուցաբերվում միայնակ կանանց և երեխաների հետ կանանց։ Երկրորդ և երրորդ դասում ստյուարդներն ուղղակի լայն բացում էին դռները և հրամայում էին հագնել փրկաբաճկոնները որևէ հորինված պատճառաբանույամբ, կամ էլ առանց պատճառը բացատրելու։ Երրորդ դասի ուղևորները փաստացի թողնված էին ճակատագրի քմահաճույքին։ Նրանց միայն հաղորդել էին վերև բարձրանալու մասին, և նրանք երկար թափառում էին ներքևի տախտակամածերի երկար միջանցքներով՝ փորձելով գտնել ելքը[9]։

Խուճապից խուսափելու համար անձնակազմը չէր հայտնում տարհանման իրական պատճառների մասին։ Գիշերը ժամը 1:00-ին ուղևորների մեծ մասն ինչ-որ ձևով իմացել էր այսբերգի մասին, բայց, քանի որ նրանց զգալի մասը գործնականում չէր զգացել բախումը, այն չէր ընկալվում որպես ճակատագրական։ Այն ուղևորները, ովքեր բարձրացել էին նավակային տախտակամած, կողքից հանգիստ հետևում էին նավակներն իջեցնելու նախապատրաստմանը։ Խուճապի ոչ մի նշան այդ ժամին չէր նկատվում[97]։ Շատ ուղևորներ չենթարկվեցին տախտակամած բարձրանալու հրամանին՝ նախընտրելով մնալ տաք նավախցերում։ Մարդիկ չէին հավատում, որ «Տիտանիկը» խորտակվում է, և տարհանման միջոցառումները համարում էին ավելորդ նախազգուշություն՝ չնայած այն բանին, որ կեսգիշերից հետո նկատվել էր նավի առաջնային մասի դեֆֆերենտ[9]։ Ուղևորներ Ուիլյամ Ստեդը և Ալբերտ Ստյուարդը բացահայտորեն քննադատում էին անձնակազմի գործողությունները՝ տարհանման նախապատրաստությունները հիմարություն անվանելով[96]։ В-78 նավախցի Սպենսեր ամուսիններն ընդհանրապես հրաժարվեցին բացել դուռը ստյուարդի առաջ[98]։ Բոլորին փրկաբաճկոններ հագնելու հրամանը նույնպես լրջորեն չընդունվեց․ ուղևորները չէին ցանկանում հագնել մեծածավալ և անհարմար բաճկոններ, երբ նավի վրա առերևույթ ամեն ինչ կարգին էր[99][9]։ Երրորդ դասի մի քանի ուղևորներ ֆուտբոլ էին խաղում միջվերնային տախտակամածին ցրված սառցափշուրներով[100]։

Ուղևորների մի մասը հրաժարվեց գնալ նավակային տախտակամած խլացնող աղմուկի պատճառով, որն առաջացնում էր կաթսաներից ծխնելույզների կափույրների միջոցով դուրս եկող գոլորշին։ Լորենս Բազլին այդ ձայնը նկարագրում էր որպես «տհաճ, խլացնող գվվոց․ անհնար էր ինչ որ մեկի հետ խոսել. թվում էր, թե 20 ճեպընթացներ են գոլորշի արձակում․․․ այդ տհաճ ձայնը դիմավորեց մեզ, երբ մենք բարձրացանք վերևի տախտակամած»[101]։ Աղմուկն այնքան ուժեղ էր, որ նավակները նախապատրաստող անձնակազմի անդամներն ստիպված էին հաղորդակցվել ժեստերի լեզվով[102]։

Նավապետ Սմիթը հասկանում էր, որ նույնիսկ փրկամակույկները լիաբեռնվածության դեպքում 1000-ից ավել մարդ կմնա խորտակվող նավի վրա[90]։ Այդ հանգամանքը նրան սարսափ էր ներշնչում։ Նա որոշ ժամանակով կորցրեց վճռականությունը. կոչ չէր անում շուտափույթ տարհանման, չէր կազմակերպում թիմի աշխատանքը, տալիս էր անորոշ, հակասական հրամաններ, չէր լսում սպաներին և անձնակազմի մյուս անդամներին։ Նավապետը չհրամայեց սպաներին հնարավորինս շատ մարդ տեղավորել նավակներում, դրանց ոչ բավարար քանակի դեպքում, նա չէր հետևում տարհանման և իր հրամանների կատարման ընթացքին[103][104]։

Անձնակազմի շատ անդամներ տևական ժամանակ իրազեկված չէին, որ նավը խորտակվում է։ Այսպես, նավախելի կամրջակի ղեկավար Ջորջ Ռոուն իմացավ բախման հետևանքների մասին միայն տարհանումն սկսելուց հետո։ Նա իր պահակակետից կապ հաստատեց կամրջակի հետ և հարցրեց, թե ինչու են իր կողքով նավակներ լողում[105]։ Երրորդ դասում ընդհանրապես ծիծաղաշարժ դեպք տեղի ունեցավ. նավախցերից մեկի դռան փականը ոչ մի կերպ չէր հաջողվում բացել. հարևան նավախցերի ուղևորները այն պարզապես ջարդեցին։ Այդ պահին հայտնվեց ստյուարդը և, տեսածից սաստիկ բարկացած, սպառնաց ջարդողներին, որ Նյու Յորք հասնելուն պես նրանք բոլորը կուղարկվեն բանտ՝ նավատիրական ընկերության սեփականությունը փչացնելու համար[106]։

Մոտավորապես ժամը 0:20-ին, երբ լռեց դուրս եկող գոլորշու խլացուցիչ գվվոցը, սկսվեցին առաջին ուղևորների նստեցումները նավակներ, սակայն նավապետն ինքը չէր տվել այդ հրամանը։ Նրան հարցրեց երկրորդ սպա Լայթոլլերը, տախտակամածի աղմուկի պատճառով բղավելով՝ «Ավելի լավ չէ՞ սկսել կանանց և երեխաներին նստեցնել նավակներ, սըր»։ Ի պատասխան Սմիթը միայն գլխով արեց[107]։ Նա հրամայեց Լայթոլլերին ղեկավարել տարհանման ընթացքը ձախ նավակողից, իսկ Մյորդոկին՝ աջ նավակողից։ Նավապետի կողմից նրանց հրամայվեց փրկամակույկը կանանցով և երեխաներով լցնելուն պես իջեցնել[108]։ Մյորդոկն ու Լայթոլլերը տարբեր կերպ մեկնաբանեցին այդ հրամանը։ Լայթոլլերն այն ընկալեց տառացիորեն. նա թույլ էր տալիս մակույկ նստել միայն կանանց և երեխաներին և նավակները կիսադատարկ էր իջեցնում։ Մյորդոկն էլ նստեցնում էր կանանց և երեխաներին առաջին հերթին, և, եթե տեղ էր մնում, ապա նավակի մեջ նաև տղամարդկանց էր թույլ տալիս տեղ զբաղեցնել[11]։ Նրանցից ոչ ոք չգիտեր, թե քանի մարդու կարող է պահել մակույկը, դրա համար էլ նավակներում առավելագույն քանակությամբ մարդիկ չէին նստեցնում[11]։ Եթե նավակները լիաբեռնված իջեցվեին ջուր, ապա կփրկվեին նվազագույնը 500 մարդ ավել[102][109]։ Որպեսզի ժամանակից շուտ խուճապ չառաջանա, ժամը 0:25-ին նավապետը հրամայեց նվագախմբին լքել առաջին դասի սրահը և տեղավորվել նավակային տախտակամածին։ Երաժիշտները (ջութակահարները և թավջութակահարները) դուրս եկան աջ նավակող առաջնային ողնակառույցի մոտ և սկսեցին կատարել այնտեղ տարբեր վալսեր, դասական ստեղծագործություններ և ռեգթայմեր[110]։

Սկզբից փրկամակույկներ ուղևորների նստեցումը շատ դանդաղ էր կատարվում։ Ուղևորների մեծ մասը չէր ցանկանում լքել նավը, և անձնակազմը ստիպված էր լինում երկար համոզել նրանց։ Միլիոնատեր Ջոն Ջեյկոբ Ասթորը հայտարարեց,- «Մեզ համար այստեղ ավելի անվտանգ է, քան այդ նավակի վրա»[111]։ Ոմանք կտրականապես հրաժարվեցին նավակ նստել։ «Ուայթ Սթար Լայն» ընկերության ղեկավար Ջոզեֆ Բրյուս Իսմեյը, հասկանալով տարհանման խիստ անհրաժեշտությունը, քայլում էր աջ նավակողի երկայնքով և ուղևորներին կոչ էր անում անհապաղ տեղավորվել նավակներում։ Մի քանի կնոջ և տղամարդու հաջողվեց համոզել լքել խորտակվող նավը, և առաջինը ջուր իջեցվեց № 7 նավակը։ Ժամը 0:40-ին նավապետի հրամանով վերևի տախտակամածից սկսեցին սպիտակ ազդանշանային հրթիռներ արձակել։

Բախումից հետո մեկ ժամվա ընթացքում այսբերգի հետ միասին նավ հորդեց մոտավորապես 11000 տոննա օվկիանոսի ջուր։ «Տիտանիկը» ջրի հատակ էր անցնում առաջնային մասի դիֆֆերենտով[78]։ Առաջին ժամվա ընթացքում այն թեքվեց 4,5°-ով։ Երկրորդ ժամվա ընթացքում նավը թեքվում էր ավելի դանդաղ[112], ինչի պատճառով ուղևորների մեծ մասը համոզված էին, որ այն կշարունակի նավարկել։ Այսբերգի հետ բախումից անմիջապես հետո «Տիտանիկ»-ը թեքվեց աջ նավակողին, բայց երբ ջուրը հավասարապես ջրածածկեց հատվածամասերը, նավն ուղղվեց[113]։ Е տախտակամածին ձախ նավակողի ողջ երկայնքով երկար միջանցք էր։ Այդ միջանցքն արագացրեց չվնասված հատվածամասերի ջրածածկումը, բացի այդ, դրա արագ ջրածածկումից նավն սկսեց թեքվել ձախ նավակողին[114]։

Տարհանման սկիզբ (0:40-1:20) խմբագրել

 
Տիտանիկի նավակային տախտակամածը

0:40-ին աջ նավակողից ջուր իջեցվեց առաջին փրկամակույկը (№ 7): Այնտեղ 65-ից զբաղված էր 28 տեղ։ Նրանից հետո մի քանի րոպե անց իջեցվեցին № 5, 3 և 8 փրկամակույկները։ Ժամը 1:10-ին ձախ նավակողից իջեցվեց № 6 փրկամակույկը[115]։ Նրանում նույնպես զբաղված էր ընդամենը 28 տեղ, այդ մակույկում փրկվեց Մարգարետ Բրաունը։ Տիտանիկից իջեցված առաջին տաս փրկամակույկներում մնացին մեծ թվով ազատ տեղեր։ № 5 փրկամակույկը ջուր իջեցվեց 29 ազատ տեղերով, № 3-ը՝ 33, № 1-ը՝ 28, իսկ № 8-ը 37 ազատ տեղերով[116]։ Չարլզ Լայթոլերը, ով ղեկավարում էր ձախ նավակողից մակույկների իջեցումը, հետագայում դա բացատրեց նրանով, որ ինչպես ինքն էր ենթադրում, ջուր իջեցնելուց հետո մակույկներ կնստեն կանայք և երեխաներ ներքևի տախտակամածերից, բայց մուտքի նավակողանցքերը նավակողերում ոչ ոք չբացեց, իսկ նավակներում գտնվող մարդիկ ձգտում էին որքան հնարավոր է շուտ թիավարելով հեռանալ խորտակվող նավից՝ զգուշանալով նրա շուրջ մեծ ձագարափոսի առաջացումից[117]։ Ուղևորների մի մասը մակույկներ նստեցին A և B տախտակամածերից՝ դուրս գալով լուսամուտներից կամ փակոցներից[118]։

Նավակային տախտակամածի ձախ նավակողին նավաստիները չէին հերիքում, դրա համար էլ Լայթոլերը դիմեց կամավորականների օգնությանը։ Առաջիններից մեկը կանադացի գործարար Արթուր Գոդֆրին օգնելու պատրաստակամություն հայտնեց։ Նա օգնում էր ամրացնել և ջուր իջեցնել փրկամակույկները[119]։ Գոդֆրին միակ տղամարդն էր, ում Լայթոլերը թույլատրեց նավակ նստել։ Նավաստիներից շատերը, ովքեր պետք է աշխատեին փրկամակույկների հետ, ուղարկվեցին ներքև՝ նավակային տախտակամած տանող դարպասները և ձախ նավակողանցքերը բացելու համար, որպեսզի երրորդ դասի կանայք և երեխաները կարողանային նավակներ նստել։ Սակայն նրանցից շատերին այլևս ոչ ոք չտեսավ։ Հավանաբար, նրանց տարել էր նավի առաջամասից անսպասելիորեն հորդած ջուրը, և նրանք բոլորը զոհվել էին[120]։

Տարհանումն սկսելուց հետո առաջին կես ժամում նավիի վրա պահպանվում էր հարաբերական հանգստություն։ Այն մասին, որ նախագծող Թոմաս Էնդրյուսը Տիտանիկին տվել էր 1,5 ժամից ոչ ավել, գիտեին միայն նավապետ Սմիթը և «Ուայթ Սթար Լայն»-ի ղեկավար Իսմեյը։ Անձնակազմի և ուղևորների շարքերում պտտվում էր սպաներից մեկի կարծիքը, թե Տիտանիկը դեռևս կարող է ջրի վրա մնալ ութ-տաս ժամ, իսկ մինչ այդ նրան փրկության կհասնեն անլար հեռագրով օգնության կանչված մի քանի նավեր[121]։

Սքոթլեդ Ռոուդ միջանցքով Е տախտակամածին առաջամասից նավախել էին անցնում երրորդ դասի տղամարդկանց և կանանց բազմությունը, ոմ նավախցերն արդեն ջրածածկված էին։ Այնուամենայնիվ, նրանցից շատերը չէին գիտակցում իրենց սպառնացող մահացու վտանգը։ Արդյունքում Е տախտակամածից վերև տանող գլխավոր աստիճանի մոտ երրորդ դասի ուղևորների մեծ բազմություն էր կուտակվել։ Միայն 0:30-ին ստյուարդներին հրամայվեց կանանց և երեխաներին դուրս բերել նավակային տախտակամած։ Երրորդ դասի առանձին բաժանմունքների պատասխանատու ստյուարդներին հաջողվեց հավաքել նրանց մի մասին, սակայն կանանց շատերը հրաժարվում էին գնալ առանց ամուսինների։ Քանի որ ստյուարդները խուճապից խուսափելու համար ոչ ոքի չէին տեղեկացրել, որ նավը խորտակվում է, նրանց մեծ դժվարությամբ հաջողվեց միայն կանանց մի փոքր խմբի համոզել փրկաբաճկոններ հագնել և բարձրանալ վերև՝ նավակային տախտակամած։ Քանի որ միջանցքների, աստիճանների և անցումների լաբիրինթում նրանք կարող էին մոլորվել, ավագ ստյուարդը հրամայեց կանաց դուրս բերել խմբերով[122]։

մեծ մասամբ ստյուարդների խնդրանքով էին ուղևորները տաք հագուստներ հագել։ Առաջին դասը մինչ նավակային տախտակամած դուրս գալը զգեստավորվեց սվիտերներով, բրդյա կոստյումներով, թավշե ժակետներով, բրդե բաճկոններով, վերարկուներով, մուշտակներով և գլխարկներով[123]։ Երկրորդ դասի ուղևորներն զգեստների նման բազմազանություն չունեին. մարդիկ հագել էին հասարակ վերարկուներ, տաբատներ և կիսաշրջազգեստներ, բարուրները փաթաթել էին ծածկոցներով։ Երրորդ դասի ուղևորները հիմնականում ճանապարհորդության մեկնելիս հագածից բացի այլ հագուստ չունեին։ Քանի որ բավականին ցուրտ գիշեր էր, նրանցից շատերը ստիպված էին փաթաթվել ծածկոցաշալերով։ Որոշակի ջերմացնող հատկություն ունեին նաև փրկաբաճկոնները[124]։ Նրանց, ում տարհանումը անակնկալի էր բերել, չէին հասցրել ինչպես հարկն է հագնվել. շատերն էին պարզապես գիշերազգեստների վրայից հագել վերարկուներ[125]։

«Տիտանիկ»-ից փրկամակույկները շարունակում էին ջուր իջնել մի քանի րոպե տարբերությամբ։ Ներկը, որով ներկված էին վերհանները, թարմ էր, և քանի որ դրանք դեռևս չէին օգտագործվել, պարանները կպչում էին կողերին։ Մակույկները ներքև էին իջնում քաշքշոցով։ Սկզբից կտրուկ իջնում էր քթամասը, հետո խելը։ Հետագայում միսս Ուորենսն ասում էր, որ այդ պահին ինքը համոզված էր, որ մակույկից ցած կընկնի[126]։ Թոմաս էնդրյուսը քայլում էր նավակային տախտակամածով և դեռևս տատանվող կանանց կոչ էր անում իջնել նավակներ։ «Տիկնա՛յք, դուք պետք է շտապ նստե՛ք։ Չի կարելի ոչ մի րոպե կորցնել։ Նավակների ընտրության հարցում քմահաճ մի՛ եղեք։ Մի՛ վարանեք։ Նստե՛ք։ Նստե՛ք»[127]։

Տարհանման հենց սկզբից նավի վրա դժբախտ պատահարներ էին տեղի ունենում. ծեր ֆրանսուհին ընկավ № 10 նավակի և նավակողի միջև։ Բարեբախտաբար А տախտակամածի վրա երկու տղամարդ հասցրին բռնել նրան, և երկրորդ փորձից հետո նրան հաջողվեց նավակ նստել[128]։ Առաջին դասի ուղևոր Էննի Շտենգելն ստացավ մի քանի կողերի կոտրվածք արդեն մակույկում նստած ժամանակ, երբ նրա եղբայրը և ավելորդ քաշով ուղևորներից մեկը թռան նույն այդ նավակ՝ ճզմելով նրան[129]։

Այդուհանդերձ, նավամբարում անձնակազմը շարունակում էր պայքարել ջրի դեմ։ Անձնակազմի անդամներն առաջնային մեկուսամասերում լրացուցիչ պոմպեր տեղադրեցին և շարունակեցին ջուրը դուրս մղել։ Ինժեներները, հնոցապաններն ու մեքենավարները դուրս էին թողնում չորրորդ կաթսայանոցի կաթսաներից դուրս եկող շոգին, որպեսզի դրանք չպայթեին ջրածածկման ժամանակ։ Առաջին երեք կաթսայանոցներում աշխատանքը չէր ընդհատվում, արտադրված գոլորշին ապահովում էր գեներատորների աշխատանքը, ինչի շնորհիվ նավի էլեկտրամատակարարումն անխափան էր[130]։ Մոտավորապես 0:45-ին հինգերորդ և վեցերորդ կաթսայանոցների մեջտեղի հերմետիկ դուռը չդիմացավ ճնշմանը և փլվեց[131]։ Արդյունքում շառաչյունով հինգերորդ կաթսայանոց հորդեց օվկիանոսյան ջրի հոսանքը՝ սպանելով երկու մեքենավարի։ Ստյուարդներից մեկը հրաշքով փրկվեց մահից, երբ Е տախտակամածի երրորդ դասի նավախցիկների միջև փլվեց փայտե պատը, և նա մինչև գոտկատեղը հայտնվեց ջրի մեջ[132]։ Երրորդ դասի G, F և E տախտակամածերի բազմաթիվ ուղևորներ ստիպված էին վերև բարձրանալ՝ հաղթահարելով ջրի հոսանքը։

Թեթև իրարանցում (1:20-1:40) խմբագրել

 
«Ցավալի բաժանում», 1912 թվականի նկար

1:20 ջուրն արդեն սկսեց ծածկել կիսաբաքը՝ նավացռուկի վերևի տախտակամածը. միայն այդ ժամանակ ուղևորներից շատերը հասկացան, որ «Տիտանիկը» դատապարտված է և մոտակա ժամանակահատվածում անխուսափելիորեն խորտակվելու է։ Փրկամակույկներ սկսեցին նստել քիչ առաջ հրաժարվող կամ երկմտող կանայք։ Ոմանց ուղեկցում էին ամուսինները, մյուսների մասին հոգ էին տանում բարեկամները կամ ծանոթները, ում հետ նրանք չորս օր նավարկել էին[133]։ Տարհանումն արագ ընթացավ։ Փրկամակույկներում նախկինի նման նստեցնում էին առաջին հերթին կանանց և երեխաներին։ Նավակային տախտակամածին նրանք առմիշտ հրաժեշտ էին տալիս իրենց ամուսիններին և հայրերին։ Միսիս Շարլոտա Կոլիրին երկու նավաստիներ ստիպված էին տառացիորեն պոկել ամուսնուց, որպեսզի նստեցնեն նավակ։ Սելինի Յասբեկը միայն նավակում գլխի ընկավ, որ իր ամուսինը կողքին չէ։ Նավաստիներն արդեն իջեցնում էին նավակը, իսկ կինը հուսահատ գոռում էր՝ փորձելով ամբողջ ուժով դուրս պրծնել և վերադառնալ տախտակամած[121]։ Սակայն դեռևս կային բարեհաջող ելքի հույս ունեցող ուղևորներ. Լյուսեն Սմիթն ասում էր իր կնոջը,- «Կանաց և երեխաներին նստեցնելը միայն ձևական բնույթ է կրում։ Այս նավը սարքավորված է հիմնավորապես, բոլորն էլ փրկվելու են»[134]։ Շարլոտա Կոլերի ամուսինը, նստեցնելով նրան նավակ, ասաց.-«Գնա՛ Լոտի։ Աստծո սիրուն, համարձա՛կ։ Ես մեկ այլ նավակ կնստեմ»[134]։

Ի հայտ եկան խուճապի առաջին նշանները. մարդիկ ազատ նավակներ փնտրելով սկսեցին մեկ նավակողից մյուսը վազել, ոմանք փորձում էին թռչել տախտակամածից նավակ, երբ այն արդեն իջեցնում էին։ № 14 փրկամակույկ կարողացել էր սողոսկել կանացի հագուստով տղամարդ[135], էլի մի քանի ուղևորներ փորձեցին թռչել այնտեղ, երբ այն 40 մարդկանցով իջեցնում էին ջուր։ Հինգորորդ սպա Հարոլդ Լոուն, ով ավագ էր նշանակված այդ նավակում, ստիպված էր օդում երեք նախազգուշական կրակոց արձակել՝ բազմությանը զսպելու համար[136]։

1:30-ին առաջնային մասի դեֆերենտը կազմում էր 5°-ից ավել, իսկ ձախ նավակողի 9°-անոց թեքվածքի պատճառով ձախ նավակողին նավակների և նավի իրանի միջև առաջացավ մեկ մետրանոց ճեղք։ Երեխաները չէին կարողանում հաղթահարել այդ տարածությունը, և նրանց ստիպված պարզապես շպրտում էին նավակ[137]։

Նավի տախտակամած տանող հիմնական ելքերի մոտ կանգնած էին ստյուարդներ և նավաստիներ, ովքեր հետևում էին, որպեսզի առաջին հերթին անցնեն կանայք և երեխաները։ Բայց ժամանակի ընթացքում մեծացավ վտանգավորության ճնշող զգացումը, սրվեց նյարդային վիճակը, և տղամարդկանց կողմից նավակային տախտակամած դուրս գալու փորձերը հաճախակի բնույթ կրեցին[138]։

Որոշ ուղևորներ, հասկանալով, որ փրկամակույկները բոլորին չեն հերիքի, չէին էլ փորձում փրկվել։ Միլիոնատեր, Macy’s հանրախանութների համասեփականատեր Իսիդոր Շտրաոսի կին Իդա Շտրաուսը հրաժարվեց առանց ամուսնու նստել մակույկ՝ հայտարարելով՝ «Մենք այնքան տարիներ ենք միասին ապրել. հիմա որտեղ դու, այնտեղ էլ՝ ես»[134]։ Իդա Շտրաուսը մակույկում իր տեղը զիջեց սպասուհուն։ Զույգը տեղավորվեց А տախտակամածի ապակեպատ զբոսավայրում, պառկելաթոռի մեջ և այնտեղ սպասեց իր ճակատագրին[139]։ Իր ամուսնուն լքել հրաժարվեց նաև տիկին Էլիսոնը՝ չնայած Լայթոլերի հորդորներին[140]։ Բենջամին Գուգենհայմը տախտակամած դորս եկավ լայնեզր գլխարկով և ֆրակով և հայտարարեց, որ ցանկանում է մահանալ, ինչպես վայել է իսկական ջենթլմենին[130]։ Որոշ ուղևորներ հավաքվեցին երրորդ դասի ճաշասենյակ՝ աղոթքի[141]։

Որպեսզի հետևեր նավի խորտակման արագությանը, սպա Լայթոլերը հերթական նավակը ջուր իջեցնելուց հետո վազեց վթարային նավակային տախտակամածից C տախտակամած տանող նավասանդուղքի մոտ. ըստ ջրի մակարդակի՝ նա մոտավորապես հաշվարկեց այն ժամանակը, թե դեռևս որքան «Տիտանիկը» կմնար ջրի երեսին։ Ավելի ուշ նա հիշում է.-

  Աստիճանով վերև սողացող սարսափազդու, սառը կանաչավուն ջրի տեսքը մխրճվել է հիշողությանս մեջ. Ջուրը դանդաղ բարձրանում էր և մեկը մյուսի հետևից ծածկում էր էլեկտրական լամպերը, որոնք դեռ որոշ ժամանակ սահմռկեցուցիչ ու անբնական լույս էին տալիս ջրի մեջ[142]։  

Փրկված ուղևորների հինգից չորսը առաջին և երկրորդ դասի ուղևորներ էին։ Նավակային տախտակամածին բոլորից մոտիկ առաջին դասի ուղևորներն էին, որոնց նավախցերը տեղակայված էին առավելապես վերևի տախտակամածերին, այդ պատճառով էլ նրանց շարքերից են փրկվածների մեծ մասը (62 %)։ Երրորդ դասի ուղևորների մեծ մասը չկարողացավ դուրս գալ ներքևի տախտակամածերի միջանցքների լաբիրինթոսից։ Նրանք առաջին և երկրորդ դասից բաժանված էին նավի տարբեր հատվածներում գտնվող դարպասներով, որոնցից շատերը փակ էին[143]։ Որոշ տեղերում «Տիտանիկի» անձնակազմը երրորդ դասի ուղևորներին վերև բարձրանալու հնարավորություն չէր տալիս, քանի որ տեղյակ չէին իրավիճակի լրջությունից[143]։ Երրորդ դասից շատերն իրենց կյանքով պարտական են ստյուարդ Ջոն Էդվարդ Խարտուին, ով երեք անգամ իջավ ներքևի տախտակամածե և խմբերով բարձրացրեց նրանց վերև[144]։ Երրորդ դասի մեկուսացումը մյուսներից նախատեսված էր ԱՄՆ-ի էմիգրացիայի մասին օրենքով՝ վարակիչ հիվանդությունների հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Երկու առաջին դասերի ուղևորները նավից իջնելու էին Մանհեթենի նավամատույցում, իսկ երրորդ դասի ուղևորներին թույլատրված էր իջնել նավից միայն Էլիս կղզի, որտեղ նրանք ենթարկվում էին պարտադիր բժշկական զննության[145]։

Հայտնի է, որ երրորդ դասի նավախցիկների կանանց մեծ մասամբ չէին խոչընդոտում բարձրանալ վերևի տախտակամածեր, ընդհակառակը, նրանց ամեն կերպ հորդորում էին, սակայն ոչ միշտ էին այդ կոչերը դրական արձագանք գտնում։ Կանանցից շատերը, ովքեր տեղավորված էին նավի վերջնամասում, սկզբից ընդհանրապես հրաժարվում էին իրենց նավախցերը լքել[138]։ Երրորդ դասի ուղևորների մի մասը նավակային տախտակամած հասան որոշ պատնեշներ շրջանցելով. նավախելի բեռնաբարձ կռունկի սլաքներով, նավասարքերով, լեյերների վրայով անցնելով. մարդիկ մոտենում էին առաջին և երկրորդ դասի աստիճաններին և տախտակամածերին, որտեղից առանց խոչընդոտների կարելի էր հասնել փրկամակույկներին[146]։

Մոտակա նավեր խմբագրել

 
Խորտակվող «Տիտանիկ»-ի մոտակայքում գտնվող նավերը՝ նրանից մոտավոր հեռավորության մասին տվյալներով (կմ-ով)
«Տիտանիկի» կողմից արձակված ահազանգերի կրկնօրինակումը

Նավապետի հրամանով 0:14-ին ռադիոհաղորդներն սկսեցին հաղորդել աղետի CQD ահազանգ, որը շարունակվում էր գործածվել «Մարկոնի Կ°» ընկերության ռադիոսարքավորումներով 1906 թվականին SOS միասնական աղետի ահազանգի ընդունումից հետո։ Խորտակվող Տիտանիկին ամենամոտը երեք նավեր էին. «Կալիֆորնենը»՝ 32 կմ, «Մաունթ Թամփլ»-ը՝ 80 կմ և «Կարպատիա»-ն՝ 93 կմ։

23:30-ին 15-ժամյա լարված աշխատանքից հետո «Կալիֆորնիեն»-ի միակ ռադիոհաղորդ Սիրիլ Էվանսն անջատեց ռադիոկայանը և գնաց քնելու։ Հանգամանքների ողբերգական դասավորվածությամբ դա Տիտանիկի և այսբերգի բախումից ընդամենը 10 րոպե առաջ էր և 40 րոպե նախքան աղետի ազդանշանը։ Քանի որ Էվանսը փոխարինող չուներ, միակ նավը, որը կարող էր օգնության հասնել «Տիտանիկ»-ին, դեռևս նրա ջրի վրա եղած ժամանակ, չէր պատասխանում աղետի ազդանշաններին[42]։

0:19-ին կանադական «Մաունթ Թամփլ» շոգենավից ստացվեց ռադիոգրի ընդունման հաստատումը, նավն ուղևորվեց դեպի աղետի ենթարկված «Տիտանիկը», սակայն այսբերգների մեծ կուտակումների պատճառով շարժվում էր փոքր արագությամբ և խորտակման վայր հասավ միայն առավոտյան ժամը 4-ի կողմերը[147]։ 0:30-ին «Տիտանիկ»-ի վրա պատասխան ստացան «Կարպատիա»-ից։ Ռադիոհաղորդը փոխանցում էր, որ «Կարպատիան», զարգացնելով առավելագույն արագություն, գալիս է օգնության։ Կարպատիայից պատասխան ստանալուց հետո ռադիոհաղորդ Բրայդը իր գործընկեր Ջեկ Ֆիլիփսին առաջարկեց սովորական աղետի ազդանշանի փոխարեն հաղորդել նոր՝ SOS ազդանշան: 0:45-ին «Տիտանիկ»-ն սկսեց SOS հաղորդել[63]։

«Կարպատիա»-ն ոչ մեծ մարդատար շոգենավ էր, որի առավելագույն արագությունը կազմում էր ընդամենը 14 հանգույց։ Դուրս էր եկել Նյու Յորքից ապրիլի 11-ին և ուղևորվել էր Ջենովա, Նեապոլ և Տրիեստ։ «Կարպատիա»-ի վրա դատարկ էին նավախցերի համարյա կեսը[148]։ «Տիտանիկ»-ից աղետի ազդանշան ստանալուց անմիջապես հետո նավապետ Արթուր Ռոսթրոնը հրամայեց փոխել ուղղությունը և շարժվել դեպի խորտակվող նավը[63]։ Առավելագույն արագություն զարգացնելու համար «Կարպատիա»-ի վրա նաջատվեցին ջեռուցումն ու տաք ջուրը, ինչի շնորհիվ նավը զարգացրեց ռեկորդային արագություն՝ 17,5 հանգույց։ Նավապետ Ռոսթորնը հավաքեց ողջ անձնակազմը և հրամայեց նախապատրաստել նավը 2000 մարդ ընդունելու համար։ Նավապետն առաջին օգնականին հրամայեց նախապատրաստել փրկամակույկները ջուր իջեցնելուն, բացել նավի բոլոր մուտքային կողանցքերը և դրանց լույս մոտեցնել, գործի դնել լրացուցիչ բազմաճախարակներ, նախապատրաստել կախովի նստարանները վիրավորներին և վատառողջներին նավ բարձրացնելու համար և առագաստային քարշափոկերը՝ երեխաներ ընդունելու համար. բոլոր մուտքային կողանցքերից ցած իջեցնել նավասանդուղքները և նախապատրաստել բեռնացանցերը՝ մարդկանց բարձրացնելու համար։ Նավի բժշկին կարգադրվեց նախապատրաստել առաջին օգնություն ցուցաբերելու բոլոր միջոցները, բոլոր ճաշասրահները վերազինել բուժկետերի։ Ստյուարդները պետք է հավաքեին բոլոր երրորդ դասի ուղևորներին միասին, որպեսզի հնարավորինս շատ անկողին ազատվեր «Տիտանիկ»-ի երրորդ դասի ուղևորների համար։ Անհրաժեշտության դեպքում այլ տուժածների նախատեսվում էր տեղավորել ծխելու սրահում, դահլիճում և գրադարանում[149]։

«Տիտանիկ»-ի կամրջակից երևում էին աղետի ազդանշանին չարձագանքող «Կալիֆորնիեն»-ի լույսերը, այդ պատճառով էլ նավապետը հրամայեց բաց թողնել սպիտակ հրթիռներ։ Չորրորդ օգնական Բոքսհոլի կողմից բաց թողնված բոլոր ութ հրթիռները տեսան «Կալիֆորնեին»-ի կամրջակին[150], սակայն սպաները համարեցին, որ հեռագրասարք չունեցող ինչ-որ բեռնատար նավ տեղեկացնում է, որ կանգ է առել այսբերգների մեծ կուտակումների պատճառով[151]։ «Տիտանիկ»-ի անձնակազմը փորձեց նաև կապ հաստատել Մորզեի լամպի օգնությամբ, բայց «Կալիֆորնիեն»-ի վրա այն ընդունեցին հեռվում գտնվող նավի վրայի լույսերի սովորական առկայծում[151]։

«Տիտանիկ»-ի ռադիոհաղորդին հաջողվեց կապ հաստատել շատ նավերի հետ և աղետի ազդանշան տալ։ 7 նավեր փոխեցին ուղղությունները և շարժվեցին դեպի աղետի վայր։ Ստորև ներկայացված են որոշ ռադիոգրեր, որոնցով լցված էր ապրիլի 15-ի գիշերվա ռադիոեթերը։

Վերջին փրկամակույկներ (1:35-2:05) խմբագրել

 
№ 15 մակույկը քիչ էր մնում ընկներ№ 13 մակույկի վրա

1:30-ին նավի դեֆֆերենտn առաջնամասում արագ մեծանում էր։ Ռադիոհաղորդները եթեր էին հաղորդում նավի վրա տիրող իրավիճակը: 1:25-ին հաղորdվեց՝ «Մենք կանանց նստեցնում ենք փրկամակույկներ», 1:35-ին՝ «Ջրածածկվում է մեքենասարքավորումների բաժինը», 1:45-ին՝ «Մեքենասարքավորումների բաժինը ջրածածկված է մինչև կաթսաներ»[160][161]։ Այդ ժամանակ «Տիտանիկ»-ի վրա սկսվեցին էկեկտրաէներգիայի խափանումներ, բայց, չնայած դրան, երկու ռադիոհաղորդն էլ շարունակում էին աշխատել[162]։

Վերջին փրկամակույկները ջուր իջեցվեցին հիմնականում լիովին համալրված կամ նույնիսկ գերբեռնված։ Այսպես, 1:35-ին ջուր իջեցված № 11 փրկամակույկում գտնվում էին 70 մարդ, այսինքն, նախատեսվածից 5 անգամ ավել։ Այդ մակույկը քիչ էր մնացել խորտակվեր ջրի շիթով, որը դուրս էր հորդում կոնդենսատորի (շոգին ջրի վերածող սարք) արտաքին մետրից մի փոքր կարճ տրամագծով անցքից: 1:40-ին իջեցված № 13 փրկամակույկում զբաղված էին բոլոր 65 տեղերը։ Այն նույնպես ջրաթափ բացվածքից լցվեց ջրով։ Բացի այդ, այն երկար ժամանակ չէր կարողանում հեռու լողալ խորտակվող նավից խաթարված բեռնաճախարակի պատճառով։ Ջրի հոսանքը նրան տարավ հենց այդ պահին իջեցվող № 15 փրկամակույկի տակ։ Վերջին պահին հաջողվեց կտրել պարանները, և նավակը բարեհաջող հեռացավ[163]։

Մոտավորապես 1:40-ին նավի վրա իրարանցում սկսվեց։ Տղամարդկանց խմբեր՝ ինչպես ուղևորներից, այնպես էլ անձնակազմի անդամներից, զանգվածաբար տեղ էին զբաղեցնում մակույկներում՝ չսպասելով կանանց և համաձայնվում էին նավակներն ազատել միայն զենքի սպառնալիքի տակ։ Այսպես, № 2 փրկամակույկը սկզբից զբաղեցրեցին հնոցապանները, ում Լայթոլերը դուրս արեց՝ սպառնալով ատրճանակով[164]։ Որոշ տղամարդկանց մոտ հիստերիկա սկսվեց, երբ սպաները հրաժարվեցին նրանց նավակ նստեցնել[135]։

1:40-ին ջուր իջեցվեց С ծալովի նավակը։ Երբ այն սկսեցին իջեցնել, նավակային տախտակամածն առաջնամասում դատարկվեց, քանի որ ուղևորների մեծ մասը տեղաշարժվեց նավի հետնամաս։ Դրանից օգտվեց Ջոզեֆ Բրյուս Իսմեյը, ով նավակը ջուր իջեցնելու առաջին պահին տեղավորվեց այնտեղ։ Ավելի ուշ նա թերթերի կողմից խայտառակվեց. նրա արարքը վախկոտություն որակվեց[160]։

Երբ «Տիտանիկ»-ից ջուր իջեցվեցին արդեն վերջին մակույկները, մի քանի տղամարդ հասկացան, որ ունեն փրկվելու չնչին հնարավորություններ, քանի որ նավի վրա դեռևս գտնվում էին բազմաթիվ կանայք և երեխաներ, և նավակների ուղևորների միջոցով իրենց մերձավորներին գրություններ էին փոխանցում։ Բենջամին Գուգենհայմը իր նամակով խնդրում էր փոխանցել իր կնոջը, որ ինքը մինչև վերջ աշխատում էր կատարել իր պարտքը։ Ջեյ Յարթսը մի անծանոթ կնոջ գրություն փոխանցեց, որում խնդրում էր Օհայո նահանգի Ֆինդլի քաղաք քրոջը հաղորդել իր զոհվելու մասին[165]։

Նավի աջ նավակողին շշուկներ տարածվեցին, որ ձախ նավակողին նաև տղամարդկանց են նավակներ նստեցնում։ Թե ով տարածեց այն, հայտնի չէ. չէ՞ որ ձախ նավակողին իջեցումը ղեկավարում էր նավապետի երկրորդ օգնական Լայթոլերը, ով մակույկներն սպասարկող անձնակազմի անդամներից բացի, սկզբունքուրեն թույլ չէր տալիս տղամարդկանց նստել նավակներ։ Սակայն աջ նավակողին գտնվող բոլոր տղամարդիկ շտապեցին դեպի ձախ նավակող, և աջ կողմում մնացին ընդամենը երկու կամ երեք մարդ[166]։

Ստյուարդները և թիմի մյուս անդամները վերջին փրկամակույկների շուրջ կազմեցին սահմանագիծ, որով թույլ էին տալիս անցնել միայն կանանց[167]։ 1:45-ին ջուր իջեցվեց № 2 փրկամակույկը[168]։ Սկզբից այն զբաղեցրել էին ոչ անգլախոս տղամարդիկ, բայց Լայթոլերը, ատրճանակով սպառնալով, նրանց բոլորին դուրս բերեց[169]։ Քանի որ ձախ նավակողին նավակային տախտակամածի առաջնամասում չկային բավականաչափ կանայք և երեխաներ, նավակն իջեցվեց 24 զբաղեցրած տեղերով (40 նախատեսվածից)[169]։ 1:55-ին № 4փրկամակույկն իջեցվեց 42 զբաղեցրած տեղերով[168]։

2:05-ին «Տիտանիկ»-ից իջեցվեց վերջին՝ ծալովի D մակույկը 25 ուղևորներով[170], ևս 2 տղամարդ թռան նավակ, երբ այն արդեն իջեցված էր ջուր[171]։ Դեռևս նավի վրա էին սպայական նավախցերի տանիքներին տեղադրված A և B ծալովի նավակները։ Դրանք նավակահեծանների մոտ ձեռքով բերել անհնար էր։ Աջ նավակողին անձնակազմի անդամներն ու ուղևորները վերնակառույցին մոտեցրին մի քանի նավաթիակներ և դրանցով սահեցրին А մակույկը տախտակամած։ Այնտեղ նրա տակ հարմարեցված էին նավաճախարակներ։ B նավակը փորձեցին ուղղակի ցած գլորել տանիքից, բայց նավակը շրջվեց և ընկավ բերանքսիվայր[172]։ Մոտավորապես 2:10-ին ջուրը հասավ նավակային տախտակամած, ջրով սկսեցին ծածկվել նավապետի կամրջակն ու սպայական նավախցիկները։ Ջրի հոսանքը քշեց տարավ տախտակամածից В նավակն ու ծածկեց А նավակը, որն արդեն տեղադրված էր նավակահեծանների վրա։ Նավապետ Սմիթը վերջին անգամ անցավ նավակային տախտակամածով։ Նա ռադիոհաղորդներին և անձնակազմի մյուս անդամներին ասաց, որ դադարեցնեն աշխատանքը և փորձեն փրկել իրենց կյանքը։ «Այժմ ամեն մեկն իր համար»,- կրկնում էր նա[173]։

Նավապետի մասին վերջին վկայությունները հակասական են. ոմանք ասում էին, որ նա շարժվեց դեպի սրընթաց ջրով ծածկվող կամրջակ[174][175], մյուսներն իբրև տեսել էին նավապետին ջրում լողալուց՝ В ծալվող նավակի մոտ[176][177][178][179]։ Ստյուարդ Ջոն Ստյուարդը տեսել էր Թոմաս Էնդրյուսին մոտավորապես 1:40-ին առաջին դասի ծխասրահում։ Նա կանգնած էր առանց փրկաբաճկոնի և մտածկոտ նայում էր բուխարու վերևում կախված նկարին[180][181]։ Ռադիոհաղորդները խցիկը լքեցին միայն այն ժամանակ, երբ այն սկսեց ջրով լցվել։ Ֆիլիփսը շարժվեց դեպի հետնամաս, իսկ Բրայդը՝ դեպի ծալովի В նավակ։ Բրայդին հաջողվեց փրկվել շրջված նավակի վրա, իսկ նրա գործընկերը զոհվեց նավի վրա մնացած մարդկանց հետ[182]։

Այդ ժամանակ ուղևորներից շատերը նետվեցին դեպի հետնամաս, որն սկսեց նկատելիորեն բարձրանալ։ Այնտեղ մեղքերի թողություն էր տալիս հայր Թոմաս Բայլսը[183]։ Վկայություններ կան, որ նավի վրա մարդիկ սկսեցին երգել «Քեզ մոտիկ, Աստված» քրիստոնեական հիմնը նավի նվագախմբի նվագակցությամբ, որը նավակային տախտակամածին նվագում էր տարահանման ողջ ընթացքում[184]։ Շատ ուղևորներ ջուրը ցատկեցին և փորձում էին հասնել խորտակվող նավից հեռացող նավակներին, բայց դա քչերին հաջողվեց[185]։ Գիշերվա ժամը 2-ից հետո նավի հետևամասում կուտակվել էին հարյուրավոր մարդիկ։

 
Նավակային տախտակամածի վրա փրկամակույկների գծապատկերը։ Յուրաքանչյուր մակույկի կողքին նշված են այն ջուր իջեցնելու ժամանակը և այդ պահին նրանում զբաղեցրած տեղերի քանակը (թվերը կարող են և ստույգ չլինել):

Խորտակվելուց վայրկյաններ առաջ (2:05-2:20) խմբագրել

Գիշերվա ժամը 3-ին սրահները, դահլիճները, ռեստորաններ և միջանցքները հիմնականում դատարկվեցին։ Միայն առաջին դասի ուղևորների մի մասը հեռացավ ծխասրահ։ Մայոր Արչիբալդ Բատը, նկարիչ Ֆրենսիս Միլլետը, Կլարենս Մուրն ու Արթուր Ռայերսոնը նստեցին լոմբերի սեղանի մոտ, բաժանեցին խաղաթղթերը և սկսեցին խաղալ։ Լրագրող Ուիլյամ Սթեդը, բազկաթոռին նստած, խորացավ ընթերցանության մեջ[186]։ Նավի վրա մնացած 800 ուղևորներից և 600 անձնակազմի անդամներից մեծ մասի համար վերջին ապաստարան դարձավ նավախելի վերնաշինվածքի երրորդ դասի զբոսավայր հանդիսացող տախտակամածը[187]։

Կաթսաների շարքից դուրս գալով կրճատվում էր էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Ցանցում լարումն ընկավ, և լուսավորությունը նավի վրա հետզհետե խավարում էր։ Ժամը 3-ին «Տիտանիկ»-ի շինություններն ու տախտակամածերը լուսավորված էին թույլ, աղոտ լույսով[188]։

Ժամը 2-ից հետո դեֆֆերենտն սկսեց ակնահայտորեն մեծանալ։ Նավի ջրասուզումն արագացավ կոտրված պատուհանների, դռների և դռնակների հաշվին[189]։ Այն ուղեկցվում էր ավելի ու ավելի ուժգնացող ջարդվող ապակու, տախտակամածերին շրջվող կահույքի և պառկելաթոռների, ռեստորաններում, խոհանոցներում և սրահներում հազարավոր առարկաների դղրդյունով։ Մարդիկ դժվարությամբ էին ոտքի վրա մնում։ Տախտակամածի թեքվածությունը մեծանում էր, և նրանք, ովքեր ժամանակին չկարողացան բռնվել վերնաշինվածքներից, օդափոխիչներից, պարաններից և կախվածքներից, գլորվում էին ներքև, «Տիտանիկ»-ի շուրջ ալեկոծվող օվկիանոսյան ջրի մեջ[190]։

Նավի ջրասուզման կրտրուկ արագացումը և դեֆֆերենտի մեծացումը հանգեցրին նրան, որ մոտավորապես ժամը 2:15-ին «Տիտանիկ»-ի կմախքը թափահարվեց և նկատելիորեն առաջ շարժվեց։ Դա մեծ ալիք առաջացրեց, որը նավակային տախտակամածի առաջնամասից մարդկանց քշեց ջուրը[191]։ B նավակի հետ, որը շրջվել էր բերանքսիվայր, հոսանքով քշվեցին սպաներ Չարլզ Լայթոլլերը, Ուիլյամ Մյորդոկը և Հենրի Ուայլդը, ռադիոհաղորդ Հարոլդ Բրայդը, առաջին դասի ուղևոր Արչիբալդ Գրեյսի IV-ը։ Նրանցից Մյորդոկն ու Ուայլդը զոհվեցին[192][193]։

2:15-ին դեֆֆերենտն արդեն կազմում էր 20-25°: Ջրի երես սկսեցին դուրս գալ թիավարման պտուտակները։ Նավի վրա մնացողները զգացին նավի կմախքի ուժգին ցնցումը[194]։ Կենդանի մնացածները նկարագրում էին ուժեղ դղրդյուն, որ կարող էին արձակել սարքավորումների բաժանմունքի իրենց տեղից պոկվող ծանր մեխանիզմները: 2:15-ին բարձրացող ջուրը դեֆորմացրեց առաջին ծխնելույզը պահող ուղղահայաց փողրակուղին։ Ծխնելույզը շրջվեց, ակնթարթորեն սպանելով տասնյակ մարդկանց։ Առաջացած անցքում սկսեց ջուր լցվել. զգալիորեն մեծացավ ջրածածկման արագությունը[195]։ 2:16 լույսն սկսեց թարթել, որից հետո վերջնականապես հանգավ։

Ջրածածկման որջ ընթացքում նավից ներս լցվել էր համարյա 36 000 տոննա ջուր. այսպիսով՝ նրա ջրատարողությունը մեծացավ ավելի քան մեկ ու կես անգամ՝ 52 310 տ-ից մինչև 88 000 տ[196]։ Այդպիսի իրավիճակում նավի կմախքը գտնվում էր երկու հակակշիռ ուժերի ազդեցության տակ. մի կողմից՝ առաջնամասը հատակ էր իջնում, մյուս կողմից՝ ջրով չլցված նավախելը մնում էր ջրի երեսին։ Արդյունքում՝ 2:18-ին նավի կմախքը երրորդ ծխնելույզի շրջանում կիսվեց երկու մասի։ Նավախելի հատվածը իջավ ջրի հատակ և համարյա հորիզոնական դիրք ընդունեց։ Որոշ ժամանակ առաջնամասն ու նավախելը միմյանց կապում էր կրկնակի հատակի հատվածը։ Ամբողջությամբ անջատվելով, առաջնամասն իջավ, իսկ նավախելը, արագ լցվելով ջրով ընդունեց համարյա ուղղահայաց դիրք[197] և մի քանի վայրկյանով կանգ առավ[198], հետո պտտվելով իր առանցքի շուրջը, ևս սկսեց սուզվել և 2:20-ին ամբողջությամբ անցավ ջրի տակ։

 
Տիտանիկի խորտակման անիմացիա

Հոգեվարք (2:20-3:00) խմբագրել

 
В ծալովի փրկամակույկով փրկված Արչիբալդ Գրեյսին

Նավախելի ամբողջությամբ ջուրը սուզվելուց հետո ջրի երես բարձրացան հարյուրավոր մարդիկ։ Նրանք լողում էին սառցի սառնություն ունեցող ջրում նավի բազմաթիվ բեկորների՝ փայտե գերանների, կահույքի, դռների, շինությունների հարդարման բեկորների և ազդանշանային հրթիռների չայրված պարկուճների միջև։ Այդ առարկաների մեծ մասը ջրի մեջ էին հայտնվել նավի կմախքի կիսվելու ժամանակ։ Շատերի համար դրանք ծառայեցին որպես լողալու գործիքներ։ Նավի հացթուխ Չարլզ Յուջինը, մինչ «Տիտանիկ»-ն ամբողջությամբ կընկղմվեր ջրի մեջ, սկսեց տախտակամածի վրա գտնվող աթոռներն ու պառկելաթոռները շպրտել ջուրը՝ հույս ունենալով, որ որևէ մեկին դրանք կօգնեն ջրի երեսին մնալ[199]։

Օվկիանոսի ջրի ջերմաստիճանը −2°С էր (սառցակալման շեմը)։ Դրա մեջ գտնվող մարդը 30 րոպեի ընթացքում մահանում էր գերսառելուց։ Չարլզ Լայթոլլերը այսպես է նկարագրում իր զգացումները՝ «ասես հազարավոր դանակներ մխրճվում են մարմինդ»։ Մարդկանց մի մասը մահացավ սրտի նոպայից՝ նյարդային ցնցումների ու սիրտ-անոթային համակարգի ծանրաբեռնվածության հետևանքով, հենց որ հայտնվեց ջրում։ Ջրի մեջ հայտնվածների մեծ մասը դանդաղորեն մահացան գերսառելուց։ Մարդկանց մոտ սկսվում էր ուժեղ դող, որին հաջորդում էր սրտի ռիթմի, մարմնի ջերմաստիճանի անկումը, ուշագնացությունը և մահը[200]։

Բոլոր փրկամակույկներում լսվում էին մահվան տառապանքի մեջ գտնվող մարդկանց բացականչությունները։ № 13 փրկամակույկում գտնվող Լորենս Բիզլին հիշում է,- «Մարդկային վախի, հուսահատության, տառապանքի, խորը վիրավորանքի և անկառավարելի ցասման բոլոր զգացմունքները միախառնվել էին...Ասես նարնցից ամեն մեկն ասում էր՝ «Մի՞թե հնարավոր է, որ այսպիսի սարսափելի բան ինձ հետ պատահի։ Ի՞նչ է, հենց ե՞ս պետք է ընկնեի այս թակարդը»[201]։ Ջեկ Թեյերը մարդկանց բացականչությունները համեմատել է ամռան գիշերվա մորեխների ճռռոցի հետ[202]։ Արչիբալգ Գրեյսին, ինքը հայտնվելով ջրում, այդ մասին հետևյալն է գրում.

  Ավելի քան հազար շուրթերից հնչող աղեկտուր գոռգոռոցները, անեծքներն ու տնքոցները, վախեցածների աղաչանքներն ու և ահից շնչակտուր լինող խեղդվողներին մեզանից ոչ մեկը չի մոռանա մինչև կյանքի վերջը։ Օգնության ու Աստծուն ուղղված կոչերը տարածվում էին սև ջրերի վրայով մի ամբողջ ժամ, բայց ժամանակն անցնում էր, և կանչերն ավելի ու ավելի թուլանում էին, մինչև իսպառ լռելը։  

Ականատեսներից շատերն են հայտնել, որ խորտակման վայրից հարյուրավոր մետրեր հեռու լսվող ցրտահարվող մարդկանց օգնության աղեկտուր կանչերն աղետի ամենասարսափելի հիշողություններն են։ Անձնակազմն ու ուղևորները մեծ դժվարությամբ էին պատմում դրանց մասին հարցաքննությունների ժամանակ։ Երկրորդ օգնական Չարլզ Լայթոլերը աղետից 23 տարի անց խոստովանել է, որ փորձում էր երբեք չհիշել այդ սարսափելի գոռգոռոցները[203]։

Ջրում հայտնվածներից քչերին հաջողվեց կենդանի մնալ։ Չարլզ Լայթոլլերը, Ջեկ Թեյերը, Արչիբալդ Գրեյսին, Հարոլդ Բրայդը և էլի երեք տասնյակ մարդ բարձրացան ծալովի շրջված В փրկամակույկի վրա։ Հասկանալով նավակի խորտակվելու վտանգավորությունը, նրանք սկսեցին թիակներով հեռու հրել ջրում լողացող մարդկանց՝ անտեսելով նրանց օգնության աղաչանքները։ Իր գրքում Գրեյսին իր հիացմունքն է արտահայտում ջրում մնացածների պահվածքի մասին. «...ես ոչ մի հանդիմանություն չլսեցի օգնության խնդրանքները մերժելու համար»։ Մերժման պատասխանն ուժեղ մարդու խիզախ բացականչություն էր՝ «Լավ, հաջողություն տղանե՛ր, Աստված ձեզ պահապան»։ Մոտ 20 մարդ հասան մասամբ ջրածածկված ծալովի А փրկամակույկին։ Դրա ուղևորները ստիպված էին մի քանի ժամ մինչև ծնկները նստել սառը ջրի մեջ, ինչի պատճառով էլ նրանցից շատերը, մինչ նրանց օգնության կհասնեին, մահացան[174]։

Նավախելի ջրի տակ անցնելուց հետո խորտակման վայր վերադարձավ № 4 փրկամակույկը։ Այն ամենամոտն էր նավի սուզվելու վայրին և ջրից դուրս բերեց 7 մարդու, որոնցից երկուսն հենց այդ գիշեր մահացան։ Մյուս մակույկներում տեղի ունեցած կարճ վիճաբանություններից հետո որոշեցին ետ չվերադառնալ, մտավախություն ունենալով, որ իրարանցման մեջ մարդիկ կարող են շուռ տալ նավակը։ «Տիտանիկ»-ի ղեկը վարող Հիտչենսը, որը ղեկավարում էր № 6 փրկամակույկը, ի պատասխան գոնե ինչ որ մեկին փրկելու առաջարկությանը հայտարարեց, որ վերադառնալն իմաստ չունի, քանի որ «այնտեղ միայն շատ մեռյալներ են»[204]։

15-20 րոպեից գոռոցներն աստիճանաբար սկսեցին լռել. մարդիկ կորցնում էին գիտակցությունները և մահանում[205]։ Հինգերորդ սպա Հարոլդ Լոուն, որը ղեկավարում էր № 14 մակույկը, սպասեց ձայների փոքր-ինչ հանդարտվելուն, մինչ կվերադառնար և դուրս կբերեր դեռևս կենդանի մարդկանց[206]։ Դրա համար նա հավաքեց միասին հինգ նավակներ և դրանցում նստեցրեց իր նավակի ուղևորներին։ Հետո յոթ նավաստիների և մեկ կամավորի հետ սկսեց թիավարել դեպի խորտակված նավի կողմը[207]։ Ամբողջ գործողությունը տևեց մոտ 40 րոպե։ Մինչ այդ կենդանի էին մնացել ընդամենը մի քանի մարդ։ Փրկվածներից մեկն ասիացի էր, որին անգիտակից վիճակում նավակ բերեցին լողացող դռան վրայից։ Նա բավականին շուտ ուշքի եկավ և նույնիսկ սկսեց օգնել նավաստիներին թիավարել։ Լոուի թիմը ջրից դուրս բերեց չորս տղամարդկանց, որոնցից մեկը շուտով մահացավ։ Ջրի երեսին լողում էին հարյուրավոր փայտացած դիակներ. շատերի ձեռքերը ջղաձգված էին և վեր բարձրացված[208]։

Փրկամակույկների դրեյֆ խմբագրել

 
D ծալովի փրկամակույկը մոտենում է «Կարպատիա»-ին

«Տիտանիկ»-ին անշարժ փրկամակույկները վեցթիանի էին, իսկ ծալովիները՝ չորսթիանի։ Քանի որ նավակներ նստեցնում էին հիմնականում կանանց, նրանցից շատերը ստիպված էին տղամարդկանց հետ հավասարապես թիավարել։ Սպաների կողմից մակույկներում թիավարողներ էին կարգված նաև ընդհանրապես թիերի հետ վարվել չիմացող տղամարդիկ, ովքեր խորտակվող նավից մակույկների մեջ հայտնվելու համար խաբել էին անձնակազմին։ Այսպես՝ տիկին Ջ. Ուայթը, որը փրկվել էր № 8 փրկամակույկով, պատմել էր, որ իր կողքին նստած տղամարդը թիակը չորս կողմ էր թափահարում՝ փորձելով այդ կերպ թիավարել։ Երբ կինն առաջարկեց սկզբի համար այն դնել թիակալի մեջ, նա շատ զարմացավ և խոստովանեց, որ մինչ այդ երբեք թիակ չի վերցրել ձեռքը[209]։ Շատ մակույկներում տղամարդիկ այնքան անփորձ էին թիավարում, որ կանայք ստիպված էին օգնել նրանց։

Երբ խեղդվողների գոռոցները լռեցին, մակույկների բարոյալքված և ցնցված ուղևորների զգացումները հիմնականում փոխարինվեցին համեմատաբար հանգստությամբ և կարեկցանքի զգացումով։ Մարդիկ իրենց ուժերի ներածին չափով սկսեցին օգնել միմյանց. Մարգարետ Բրաունն իր սամույրի մորթուց թիկնոցը զիջեց ցրտից դողացող հնոցապանին, երրորդ սպա Հերբերտ Փիթմանն առագաստի մեջ փաթաթեց սառչող տիկին Կորբիին, իսկ № 5 մակույկում նավաստիներից մեկն իր գուլպաններն առաջարկեց տիկին Ուոշինգթոնին:[210] Անհայտ ջենթլմենը մի գավաթ բրենդի տվեց խմելու ծովային հիվանդությունից տառապող 22-ամյա Մարգարետ Ֆրոլիշերին։ Ստյուարդ Ռայը իր հետ մակույկ էր վերցրել վեց թաշկինակներ, այնտեղ, բաժանելով դրանք ուղևորներին նա ցույց տվեց, թե ինչպես դրանց ծայրերը հանգուցակապելով թաշկինակից կարելի է ստանալ փոքրիկ գլխարկ:[211]

Տիկին Հեյսը և տիկին դե Սատոդե Պենասկոն փորձում էին գտնել իրենց ամուսիննեին մյուս մակույկներում՝ մի քանի անգամ բացականչելով նրանց անունները:[212] Մակույկների ուղևորների միջև հազվադեպ չէին նաև տարաձայնություններ առաջանում։ № 11-ում տարաձայնություն առաջացնողը մի անհայտ կին էր, որը չգտես ինչու՝ պարբերաբար միացնում էր զարթուցիչի զանգը. ի վերջո հաջողվեց նրան հանդարտեցնել։ Շատ էին տարաձայնություններ առաջանում ծխելու պատճառով։ Մակույկներում տղամարդիկ ծխում էին, և նրանցից շատերն էին անտեսում այն դադարեցնելու կանանց խնդրանքները[213]։

Ուղևորները մեծ մասամբ շատ դժգոհ էին իրենց հետ փրկամակույկներում հայտնված անձնակազմի անդամների պրոֆեսիոնալ պատրաստվածությունից։ Հատկապես սուր քննադատություն էր ուղղված № 6 փրկամակույկում գլխավոր նշանակված ղեկը վարող Ռոբերտ Հիտչենսի հասցեին։ Հենց նա էր կանգնած ղեկանիվի մոտ «Տիտանիկ»-ի այսբերգի հետ բախման պահին, և դա, ըստ երևույթին, շատ էր վախեցրել նրան։ Փորձելով թաքցնել իր վախը, մակույկը ջուրն իջեցնելուց անմիջապես հետո նա ամեն կերպ սկսեց վախեցնել ուղևորներին. ասում էր, որ հսկայական ջրապտույտը բոլորին կքաշի ջրի տակ կամ բոլորը կզոհվեն բեկորների տարափի տակ՝ կաթսաների պայթելուց հետո։ Այն բանից հետո, երբ «Տիտանիկ»-ն ամբողջությամբ անցավ ջրի տակ, Հիտչենսը հայտարարեց, որ նավերը օգնության կհասնեն միայն մի քանի օրից, և քանի որ մակույկում չկա ոչ ջուր, ոչ էլ սնունդ, ոչ մեկին կենդանի մնալ չի հաջողվի։ Այդ ողջ ժամանակ Հիթչենսը ծածկոցով փաթաթված նստած էր ղեկալծակին։ Մակույկի ուղևորները փորձում էին նրա հետ կոնֆլիկտի մեջ չմտնել, որովհետև տեսնում էին, թե ինչքան սաստիկ է նա վախեցած[214]։

Կենդանի մնացածներին մնում էր միայն սպասել, մինչ որևէ նավ կգար օգնության։ Օդի ջերմաստիճանը կազմում էր −1°С, շատ մակույկներ ջրով էին լցված։ Մակույկներում չկային ոչ սնունդ, ոչ էլ խմելու ջուր[215], իսկ մահացածների դիակները, որպես կանոն, նետում էին ջուրը, որպեսզի տեղ ազատվեր։

«Կարպատիա» շոգենավի օգնությունը խմբագրել

 
«Կարպատիա» շոգենավը

Փրկամակույկներում փաստորեն ոչ ոք չգիտեր, թե հատկապես որ նավն էր հասնելու խորտակման վայր։ Անձնկազմի անդամներից ոմանք ենթադրում էին, որ ժամը 3-4-ի ընթացքում աղետի վայր կհասնի «Օլիմպիկ» շոգենավը։ Մարդկանց մի մասը օգնություն էր սպասում ինչ որ արագընթաց նավակներից[216]։ Սակայն բոլորն էլ համոզված էին, որ արդեն առավոտյան օգնության կհասնեն մի քանի նավեր։ В շրջված ծալովի փրկամակույկի վրա միասին էին հայտնվել կրտսեր ռադիոհաղորդ Բրայդը և երկրորդ սպա Լայթոլերը։ Բրայդը հայտնեց, որ իրենց օգնության են շտապում «Բալթիկ», «Կարպատիա» և «Օլիմպիկ» նավերը։ Հիմք ընդունելով Բրայդի հայտնած «Կարպատիա»-ի կոորդինատները՝ Լայթոլերը մոտավորապես որոշեց, որ այն կարող է տեղ հասնել մինչև լուսաբաց։ Այդ լուրը բոլորին սրտապնդեց, քանի որ մակույկը դանդաղ սուզվում էր ջրի մեջ և չէր դիմանա մի քանի ժամ[217]։ Բոլոր փրկամակույկներում մարդկանց հայացքները սևեռված էին հորիզոնին՝ նավի լույսեր տեսնելու հույսով։ Երբեմն էլ հորիզոնի գծում երևացող վառ աստղերը նրանց թվում էին կայմածայրի ազդալույսեր։

Չորրորդ սպա Ջոզեֆ Բոքսհոլը իր հետ № 2 փրկամակույկն էր վերցրել, մեկ տուփ կանաչ ազդանշանային լույսեր, որոնք ժամանակ առ ժամանակ բաց էր թողնում մինչև լուսաբաց։ Իր հերթին, «Կարպատիա»-ից աղետի վայրին մոտենալու հետ մեկտեղ 15 րոպեն մեկ սկսեցին բաց թողնել սպիտակ ազդանշանային հրթիռներ։ Դրանք մակույկների ուղևորները տեսել էին դեռևս հորիզոնում նավի հայտնվելուց շատ ավելի վաղ[218]։

Ժամը 3:30-ին հորիզոնում վերջապես հայտնվեցին «Կարպատիա» նավի լույսերը[219], որը բարդ սառցային իրավիճակում խորտակման վայրին էր մոտենում առավելագույն արագությամբ։ Նավի հորիզոնում երևալը զգալիորեն սրեց մակույկներում գտնվող մարդկանց զգայական վիճակը։ Առավոտյան ժամը 4-ի սահմաններում դրեյֆող В շրջված փրկամակույկի վրա գտնվող 30-ից ավել մարդ կարողացան տեղափոխվել ուրիշ մակույկներ[220]։ Ջրով լցված А փրկամակույկի փոքրաթիվ կենդանի մնացած ուղևորները (13-17 տղամարդ և մեկ կին) նույնպես նստեցին ուրիշ մակույկներ[221]՝ լքելով դրեյֆող մակույկը երեք դիակներով։

Երբ ծագեց արևը, երևաց, որ ծովի վրա տարածված են բազմաթիվ սառցակտորներ ու սառցե բեկոր, տեսադաշտում էին գտնվում նաև 60 մետր բարձրություն ունեցող 20 խոշոր և բազմաթիվ ավելի փոքր այսբերգներ[222]։

Ժամը 4:10-ին «Կարպատիա»-ին մոտեցավ առաջին՝ № 2 փրկամակույկը[223]։ Փրկամակույկները կիպ մոտենում էին նավին, և դեռևս ուժերը պահպանած ուղևորները С տախտակամած էին բարձրանում ինքնուրույն, պարանասանդուղքով։ Ուժասպառ եղած մարդկանց բարձրացնում էին թեթև կախովի նստարան-զրուցարանով, երեխաներին նավ էին բարձրացնում փոստային պարկերով[224]։

Հենց որ ուղևորները բարձրանում էին «Կարպատիա»-ի տախտակամած, նրանց իսկույն փաթաթում էին ծածկոցներով և ուղեկցում էին խոհանոց, որտեղ առաջարկում էին տաք սուրճ, թեյ և արգանակ։ Թրջված հագուստները ստյուարդներն ուղարկում էին հացի փուռ՝ չորացնելու, իսկ սառած մարդկանց իսկույն պառկեցնում էին տաք անկողիններում[225]։ Իրենց ուժերի չափով տուժածներին օգնություն էին ցուցաբերում նաև «Կարպատիա»-ի ուղևորները, որոնցից շատերը աղետի մասին իմացան միայն առավոտյան՝ զարթնելուց հետո[226]։

Չնայած նրան, որ «Տիտանիկ»-ի ուղևորներին «Կարպատիա»-ի ուղևորները շրջապատել էին հոգատարությամբ, նրանցից մեծ մասը գրեթե իսկույն լքեցին սրահները և դուրս եկան բաց տախտակամածեր՝ հույս ունենալով հերթական հանգրվանող փրկամակույկում տեսնել իրենց հարազատներին և մերձավորներին։ Տեղի ունեցան մի քանի երջանիկ հանդիպումներ, սակայն մեծ մասի համար հույսը մարեց. կանայք դարձան այրիներ, երեխաները՝ որբեր[227]։

«Կարպատիա»-ից հետո խորտակման վայրի շրջակայքում հայտնվեց «Մաունթ Թամփլ էնրու» շոգենավը։ Մոտավորապես ժամը 6:00-ին այնտեղ հասավ նաև «Բիրմա»-ն։ Ժամը 5:40-ին դրեյֆող «Կալիֆորնիեն»-ի նավապետը հրամայեց արթնացնել ռադիոհաղորդին, որպեսզի գիշերվա ազդանշանների հետ կապված դեպքերի պարզաբանումներ ստանար։ Կապի դուրս եկավ «Մաունթ Թամփլ»-ի ռադիոհաղորդը։ Նա հաղորդեց, որ գիշերը «Տիտանիկ»-ից աղետի ազդանշան է ստացվել, սակայն արդեն տևական ժամանակ է՝ նրա ռադիոկայանը լռում է, և, հավանաբար, նավը խորտակվել է։ Այդ փաստը հաստատեցին «Ֆրանկֆուրտ», «Վիրջինիա» և «Կարպատիա» նավերից։ Նավապետ Լորդը, հաշվարկելով հրամայեց շարժվել խորտակման վայր և միաժամանակ բոլոր փրկամակույկները նախապատրաստեն ջուր իջեցնելուն[223]։ Ժամը 7:20-ին, երբ «Կալիֆորնիեն»-ը տեղ հասավ, փրկարարական աշխատանքներն իրականացվում էին ամբողջովին։ «Կարպատիա»-ի ռադիոհաղորդ Հարոլդ Կոտեմը հայտնեց, որ նավը պատրաստ է ընդունել բոլոր տուժածներին և որևէ մեկի օգնության կարիքը չունի, այդ պատճառով «Բիրմա» և «Մաունթ Թամփլ» նավերը հեռացան դեպքի վայրից՝ չսպասելով բոլոր մակույկների բարձրացնելուն[228]։ Ժամը 9:00-ից հետո նավապետ Ռոսթորնը հրամայեց Կոտեմին հաղորդել մնացած նավերին, որ «Կարպատիա»-ն ընդունել է բոլոր կենդանի մնացածներին։ «Ֆրանկֆուրտ», «Օլիմպիկ» և «Բալթիկ» նավերը վերադարձան իրենց նախկին ուղղություններ։ «Կալիֆորնիեն»-ը փորձեր ձեռնարկեց զոհվածների մարմինները գտնելու համար, սակայն մի քանի ժամվա ընթացքում նրանց հոսանքը տարել էր։ Մոտակայքում խորտակման գրեթե ոչ մի հետք չէր երևում, և «Կալիֆորնիեն»-ը շարունակեց իր ճանապարհը դեպի Բոսթոն[229]։

«Կարպատիա»-ի վրա փրկվեցին «Տիտանիկ»-ի խորտակումն ապրած բոլոր 712 ուղևորները։ Նավ բարձրացվեցին 13 և 18 մակույկները, և ժամը 9:00-ին «Կարպատիա»-ն ուղղություն վերցրեց դեպի Նյու Յորք։ Փրկված Ջոզեֆ Բրյուս Իսմեյը հեռագրով հայտնեց «Տիտանիկ»-ի կործանման լուրը։

  Խորը ցավով հաղորդում եմ, որ «Տիտանիկ»-ն այս առավոտյան խորտակվել է՝ բախվելով այսբերգին։ Այն մեծ թվով մարդկային զոհերի պատճառ դարձավ։ Մանրամասները հետագայում։  

Դեռևս մինչև «Կարպատիա»-ի խորտակման վայրից հեռանալը, նրա գլխավոր սրահում տեղի էր ունենում կարճատև եկեղեցական կարգ, որում մասնակցում էին մարդիկ ինչպես «Տիտանիկ»-ից, այնպես էլ «Կարպատիա»-ից. նրանք գոհաբանում էին Աստծուն կենդանի մնացածների փրկության համար և աղոթքով հիշում էին զոհվածներին[230]։

«Կարպատիա»-ի վրա «Տիտանիկ»-ի ուղևորներին հնարավորություն տրվեց անվճար հեռագրեր ուղարկել իրենց հարազատներին։ Տասնյակ մարդիկ ցանկացան օգտվել այդ ծառայությունից, սակայն «Կարպատիա»-ի ռադիոկայանը չկարողացավ բաց օվկիանոսում ուղիղ կապ հաստատել ափի հետ, այդ պատճառով էլ այդ հեռագրերի չնչին մասը հաջողվեց ուղարկել[231]։ Նավի վրա սեփական նախաձեռնությամբ փրկվածների ցուցակների կազմումն ստանձնեցին «Տիտանիկ»-ի և «Կարպատիա»-ի մի քանի ուղևորներ, այդ թվում՝ Մարգարետ Բրաունը[63]։

Ապրիլի 16-ին, օրվա առաջին կեսին նավի բժիշկ դոկտոր Մակգին, զննելով տուժածներին, նավապետին զեկուցեց, որ նրանք բոլորը գտնվում են բավարար ֆիզիկական վիճակում, բացի երկուսից։ Չնայած որ տուժածները մի քանի ժամ անց էին կացրել ցրտի մեջ, նրանցից շատերն էլ թեթև, հաճախ էլ թրջված հագուստով, նրանք հաղթահարել էին դա առանց բարդությունների, որոնցից այդպես զգուշանում էին բժիշկները. այսինքն՝ գերսառեցման հետևանքով և ապրած սարսափից առաջ եկած հոգեկան խանգարումներով ուղեկցվող զանգվածային հիվանդություններ չէին նկատվում[232]։

Երբ «Տիտանիկ»-ի ուղևորները փոքր-ինչ դուրս եկան շոկից, «Կարպատիա» նավի վրա նրանց միջև լուրջ կոնֆլիկտ հասունացավ։ Ամուսիններ, եղբայրներ, ընկերներ կորցրած փրկված կանանցից շատերը սկսեցին կշտամբել փրկված տղամարդկանց նրանց կենդանի մնալու համար։ Հատկապես խստորեն քննարկվում էին Բրյուս Իսմեյը և ամուսիններ Կոսմո և Լյուսի Դաֆ Գորդոնները։ Համընդհանուր զայրույթ էր առաջացրել այն լուրը, որ Դաֆ Գորդոնին հաջողվել էր կիսադատարկ մակույկով փրկել իր ամբողջ բեռը, այն դեպքում, երբ 1500 մարդ զոհվեցին խորտակվող նավի վրա մակույկների ոչ բավարար քանակի պատճառով։ Ապրիլի 17-ի առավոտյան «Կարպատիա»-ի վրա լուր տարածվեց, որ նավապետն ու սպաները նախազգուշացված են եղել սառցային վտանգի մասին. մինչ այդ այսբերգի հետ բախումը բոլորը համարում էին ճակատագրական պատահականություն։ Սպաներից մեկը ստիպված էր խոստովանել դա, և փրկված ուղևորներին վրդովմունք ու զայրույթ տիրեց[233]։

Ետդարձի ճանապարհն ուղեկցվում էր բարդ եղանակային պայմաններով. բազմաթիվ դրեյֆող սառույցներ, մառախուղներ, հորդառատ անձրևներ և բարձր ալիքներ ծովում[234][235]։ Ապրիլի 18-ի երեկոյան «Կարպատաիա»-ն կառանվեց Նյու Յորքի № 34 կառանավայրում։ Նավահանգիստ «Կարպատիա»-ին դիմավորելու էին եկել մոտ 40 000 մարդ, որոնք խորտակման մասին տեղեկացել էին թերթերից[235]։

Փրկամակույկներից մեկը մոտենում է «Կարպատիա»-ին
№1 փրկամակույկը պատրաստվում է «Կարպատիա» նավ բարձրացվելուն
«Տիտանիկ»-ի փրկված ուղևորները «Կարպատիա»-ի տախտակամածին
«Կարպատիա»-ի տախտակամածին տեղ գտած «Տիտանիկ»-ի բոլոր 13 փրկամակույկները բեռնաթափվել են Նյու Յորքում

Լուսաբանումը ԶԼՄ-ում խմբագրել

Ապրիլի 15-ի առավոտյան Նյու Յորքում Ռեյս հրվանդանից հեռագիր ստացվեց. «Տիտանիկ»-ից փոխանցվել է CQD ազդանշան՝ այսբերգի հետ բախման մասին հաղորդագրություն և անհապաղ օգնության խնդրանք»։ Ավելի ուշ փոխանցվեց. «Տիտանիկը խորտակվում է առաջնամասի դիֆֆերենտով և իրականացնում է կանանց և երեխաների նստեցում փրկամակույկներ»[63]։ Հաջորդ առավոտյան «Տիտանիկ»-ի հետ պատահածի մասին նորությունը տպագրված էր թերթերի առաջին էջերում, սակայն նավի այսբերգի հետ բախման հետևանքների մասին հաղորդվում էր ոչ հավաստի տեղեկատվություն։ «Evening Sun» թերթում տպագրված էր. «Այսբերգի հետ բախումից հետո «Տիտանիկ»-ից բոլոր մարդկանց հաջողվել է փրկել, իսկ նավը բուքսիրելով հասցվել է Գալիֆաքս»։ Հրապարակման մեջ հաստատվում էր, որ ուղևորները տեղափոխվել են «Կարպատիա» նավ, իսկ անձնակազմը ուղեկցում է իր նավը գալիֆաքսում Նոր Շոտլանդիայում[236]։ Ապրիլի 16-ին բրիտանական «Daily Mail» թերթը վերնագրում գրում էր. «Տիտանիկը խորտակվել է։ Զոհեր չկան»[237]։ «Տիտանիկ»-ի աղետը դարձավ համաշխարհային մասշտաբի նորություն։ Համաշխարհային հրատարակությունները դրան առավելագույն ուշադրություն հատկացրին։ Հաճախ թղթակիցները օգտագործում էին ցանկացած լուր, միայն թե գոնե ինչ որ տեղեկություն հաղորդեն։

Ապատեղեկատվությունն ու խառնաշփոթը բացատրվում է նրանով, որ «Տիտանիկ»-ի մասին հաղորդումները ռադիոյով հաղորդվում էին մի նավից մյուսին, և մայրցամաք հասնում էին աղավաղված փաստեր[237]։ Ապրիլի 15-ի ժամը 18:00-ին Նյու Յորք «Օլիմպիկ» նավից լուր ստացվեց «Տիտանիկ»-ի խորտակման մասին, ավելի ուշ «Ուայթ Սթար Լայն» ընկերությունում հաստատեցին նավի կործանման լուրը[238]։ Ժամը 21:00-ին հայտնի դարձավ, որ «Կարպատիա»-ի վրա գտնվում են «Տիտանիկ»-ից ընդամենը 700 մարդ, մնացած 1500-ը զոհվել են[238]։ Ապրիլի 16-ի առավոտյան «The New York Times» թերթում հրապարակվեցին կենդանի մնացածների առաջին ցուցակները, որոնք փոխանցվել էին «Կարպատիա»-ից «Օլիմպիկ» նավի միջոցով։ Մեծ Բրիտանիա աղետի մասին նորությունը հասավ ապրիլի միայն ամսի 17-ին[237]։ Ռուսաստանում ևս նավի կործանման մասին սկզբից ոչ հավաստի տեղեկություններ էին հասնում։ Ապրիլի 16-ին «С-Петербургские ведомости» թերթում տպագրված էր. «Տիտանիկի» բոլոր ուղևորները փրկվել են «Վիրջինիան» շոգենավի կողմից․․․ շոգենավը [Տիտանիկ] դեռևս ջրի վրա է և դանդաղ ընթանում է դեպի Գալիֆաքս»։ Հաջորդ օրը հրատարակությունը հերքում տվեց. «Վիրջինիան» շոգենավը աղետի վայր է հասել չափազանց ուշ, «Տիտանիկ»-ը խորտակվել է, ուղևորների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ»[239]։

«Evening Sun»-ի 1912 թվականի ապրիլի 15-ի թողարկումը«Տիտանիկի խորտակումից հետո բոլորը փրկված են»վերնագրով
Տեխնոլոգիաների բացակայության և ժամանակի սղության պատճառով թերթերից մեկի «Տիտանիկ»-ի խորտակման մասին հոդվածում «Կարպատիա»-ի լուսանկարի փոխարեն տեղադրել էին կոպտորեն խմբագրված «Մավրիտանիա» շոգենավի պատկերը, որտեղ ջնջել էին չորս ծխնելույզներից երեքը և մակագրել էին անհրաժեշտ ձևով։
«New York Times»-ի 1912 թվականի ապրիլի 16-ի թողարկումը՝ փրկվածների առաջին ցուցակով

Ռեակցիա խմբագրել

 
Անցորդներն ուսումնասիրում են «Տիտանիկ»-ից փրկվածների թվաքանակի տեղեկատվությունը, որը կախված է Բրոդվեյի շենքերից մեկի ճակատամասին, Նյու Յորք

Ապրիլի 15-ից «Ուայթ Սթար Լայն» ընկերության գրասենյակը շրջապատված էր իրենց մերձավորների ճակատագրով անհանգստացած ուղևորների և անձնակազմի անդամների ազգականներով[240]։ Առաջին օրը ընկերության աշխատակիցները հայտարարեցին, որ լուրջ վթար չի եղել և «Տիտանիկ»-ը ցանկացած դեպքում լողալու է։ Սակայն, երբ «Կարպատիա»-ից տեղ հասան ստույգ տեղեկությունները, ստիպված էին խոստովանել իրավիճակի աղետալիությունը։ Սաութհեմփթոնում, որտեղից և «Տիտանիկ»-ի անձնակազմի մեծ մասն էր ծնունդով, «Ուայթ Սթար Լայն» ընկերության գրասենյակին էին մոտենում անձնակազմի անդամների հարյուրավոր արտասվող կանայք և զավակներ՝ հուսալով իրենց մերձավորներին տեսնել փրկվածների ցուցակում[241]։

Ուղղակի և ոչ ուղղակի կերպով «Տիտանիկ»-ի հետ առնչվող բոլոր օբյեկտները դարձել էին ընդհանուր վշտի վայրեր։ Հասարակական շինություններին, նավահանգստային գրասենյակներում, խարիսխի վրա կանգնած նավերին Նյու Յորքում, Բելֆաստում, Սաութհեմփթոնում և Լոնդոնում խոնարհված էին դրոշները[242]։ Բելֆաստի եկեղեցիներում ազատ տեղեր չկային։ Տեղի բնակչությունն ամբողջությամբ սգում էր նավի կործանումը, որը պետք է հռչակ բերեր իրենց քաղաքին։ Մարդիկ արտասվում էին հենց փողոցում, երբ իմացան «Տիտանիկ»-ի խորտակման մասին։ «Հարլենդ էնդ Վուլֆ» նավաշինարանի աշխատակիցներն ասում էին, որ իրենց էլ ինչ որ տեղ աղետի համար մեղավոր և պատասխանատու են զգում[243]։

Աղետը հասարակական լայն արձագանք առաջացրեց։ Հանրությունը ցնցված էր՝ ինչո՞ւ էին նավի վրա այդքան քիչ փրկամակույկները, ինչպե՞ս կարող էր ամենահուսալի նավը խորտակվել այսբերգի հետ բախումից 2 ժամ անց, ինչո՞ւ էր «Տիտանիկ»-ը դրեյֆող այսբերգների միջով ընթանում առավելագույն արագությամբ։ «The Times» թերթում հրապարակվեց աղետից կենդանի մնացածների բաց նամակը, որով նրանք պահանջում էին փոփոխություններ մտցնել ծովային նավարկության կանոններում[241]։

Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում սկսվեցին միջոցներ հավաքել՝ կենդանի մնացածներին օգնություն ցուցաբերելու համար։ Օվկիանոսի երկու կողմերում՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում, Սաութհեմփթոնում, Լիվերպուլում, Բելֆաստում և Լիչֆիլդում զոհվածների հիշատակին հուշարձաններ կանգնեցվեցին[244]։

Դիակների որոնում և թաղում խմբագրել

«Ուայթ Սթար Լայն» ընկերությունը ջրում լողացող դիակները և «Տիտանիկ»-ի բեկորները դուրս բերելու համար վարձակալեց չորս նավեր։ Մինչ «Կարպատիա» նավը կհասներ Նյու Յորք, ապրիլի 17-ին կանադական Գալիֆաքս քաղաքից խորտակման վայրի մոտ ուղևորվեց «Մաքեյ-Բենեթ» մետաղակառան նավը։ Նրա վրա բարձեցին 103 դագաղ, մի քանի տոննա սառույց և դիակները զմռսելու միջոցներ։ Մեկնեցին նաև թաղման բյուրոների աշխատակիցներ և հոգևորականներ։

Նավաստիները 5-10 դիակներ էին հավաքում մակույկներում և այնուհետև բարձրացնում նրանց նավ։ Անձնակազմի անդամներից մեկի խոսքերով, մահացածների մաշկը ձյունաճերմակ էր, մազերը, հոնքերն ու թարթիչները պատված էին եղյամով։ Այլանդակված դիակները միանգամից ջրասույզ էին անում՝ կտրում էին փրկաբաճկոնը, ոտքերին ամրացնում էին ծանր մետաղե ձող և բաց էին թողնում ջրի մեջ։ Նավ բարձրացրած դիակների հագուստն այրում էին, անձնական իրերը տեղավորում էին համապատասխան համարով պարկի մեջ, դիակները մանրակրկտորեն զննում էին։ Նրանց մի մասին (մեծ մասամբ առաջին դասի) տեղադրում էին դագաղներում, մնացածներին՝ սառույցով լցված արկղներում կամ պարկերում։ Որոնումներից չորս օր անց «Մաքեյ-Բենեթ»-ը ռադիոկապով հաղորդեց, որ նավի վրա դագաղները, զմռսման անհրաժեշտ պարագաները, պարկերը և այլն վերջացել են։ Նույն օրը օգնության համար ուղարկվեց ևս մեկ կանադական մետաղակառան նավ՝ «Մանիա»-ն[245]։

«Մաքեյ-Բենեթ»-ի անձնակազմը երկշաբաթյա որոնումների ընթացքում գտավ և ջրից դուրս բերեց 306 դիակ, նավի վրա եղած զմռսման պարագաները շուտ սպառվեցին։ Սանիտարական կանոնների համաձայն՝ նավակայան կարելի էր տանել միայն զմռսված դիակներ, այդ պատճառով էլ «Մաքեյ-Բենեթ»-ի նավապետը որոշում ընդունեց երրորդ դասի բազմաթիվ ուղևորների և անձնակազմի անդամների դիակները թաղել ծովում։ Մայրցամաք հասցվեցին հիմնականում առաջին դասի ուղևորների մարմինները, որոց կարելի էր ճանաչել թանկարժեք հագուստով և անձնական իրերով։ Մնացածների մարմինները կարում էին քաթանե պարկերում և մեկ-մեկ նետում էին ծովը։ «Մաքեյ-Բենեթ»-ից ծովում թաղվեց 116 դիակ[246]։

«Մանիա» նավը շաբաթներ տևած որոնումներից հետո «Տիտանիկ»-ի խորտակման վայրից 80 կմ հեռավորության վրա գտավ ևս 17 մարմին։ Մայիսի 6-ին զոհվածներին փնտրելու համար «Ուայթ Սթայն Լայն»-ն ուղարկեց օժանդակ «Մոնմանյի» նավը, որը գտավ չորս դիակ[247]։ Զոհվածների որոնումների աշխատանքները դժվարանում էին նրանով, որ նրանց մարմինները Գոլֆստրիմի հոսանքով քշվել էին խորտակման վայրից հյուսիս-արևելք հսկայական սառադաշտի կողմերը և ցրված էին ընդարձակ տարածքով մեկ[246]։ «Ուայթ Սթայն Լայն»-ի վերջին վարձած փոկորսական «Ալջերին» նավը մայիսի 22-ին գտավ ընդամենը մեկ դիակ։ Այն ճանաչվեց. պարզվեց, որ ստյուարդ Ջեյմս Մաքգրեյդի դիակն էր։ Նա թաղվեց հունիսի 2-ին Գալիֆաքսում[248]։ Ընդհանուր քանակով կանադական չորս նավերը ջրից դուրս բերեցին 328 դիակ[249]։

Բոլոր զմռսված դիակները տարվեցին խորտակման վայրին ամենամոտ խոշոր կանոնավոր երկաթուղային և ծովային հաղորդակցությամբ Գալիֆաքս քաղաք։ Դիարաններից մեկը տեղական քյերլինգի վերակազմավորված սրահներից էր։ Ապրիլի 30-ին, երբ նավահանգիստ վերադարձավ «Մաքեյ-Բենեթ» շոգենավը 190 դիակներով, Գալիֆաքս դիակների ճանաչման համար ժամանեցին զոհվածների Հյուսիսային Ամերիկայում բնակվող հարազատները։ Ճանաչել հաջողվեց բերված դիակների երկու երրորդը. չճանաչված դիակները թաղվեցին ջրից դուրս բերման հերթականության համարի տակ։ Խորտակման 150 զոհեր թաղվեցին Գալիֆաքսի երեք գերեզմանոցներում։ Մնացածները ուղարկվեցին հայրենիք՝ ԱՄՆ-ի քաղաքներ և Եվրոպա[250]։

Որպեսզի հնարավորինս շատ դիակներ նույնականացվեն, Գալիֆաքսի քաղաքացիական կացության ակտերի բյուրոյի ղեկավար Ջոն Հենրի Բարնսթեդը մշակեց ճանաչման հատուկ կարգ. զոհվածի գրպաններում գտնված իրերը գրանցում էին մատյանում, այդտեղ էին գրանցում նաև առանձնահատուկ նշանները, օրինակ՝ հագուստի նկարագրությունը, մազերի գույնը, մոտավոր տարիքը, յուրաքանչյուր դիակի տրվում էր համար։ Մատյանում կատարված այդ գրանցումների շնորհիվ՝ զոհվածնրի ճանաչման գործընթացը հեշտացավ։ Զանգվածային մարդկային զոհերի դեպքերում ճանաչման նման համակարգ է կիրառվում մինչ օրս[251]։

1912 թվականի մայիսի կեսին «Օկեանիկ» շոգենավը խորտակման վայրից 320 կմ հեռավորության վրա գտավ ջրածածկված А ծալովի փրկամակույկը երեք դիակներով, որոնց այդտեղ էին թողնել նավի խորտակման գիշերը։ Մակույկը բարձրացրին նավ։ Որոշվեց դիակները կարված պարկերով թաղել ծովում, իսկ մակույկը՝ ջրասուզել[252]։ Տիտանիկից երկու վերջին դիակները գտնվեցին պատահաբար՝ հունիսի 6-ին և 8-ին համապատասխանաբար «Օտտավա» և «Իլֆորդ» նավերի կողմից։ Երկուսն էլ թաղվեցին ծովում։ Զոհվածների դիակները նույնականացվեցին անձնական իրերով[253][254]։ Մի քանի շաբաթների ընթացքում Հյուսիսային Ատլանիկայում լողացող տարբեր նավերից նկատում էին ջրի մակերևույթին լողացող դիակներ՝ սպիտակ բաճկոններով։ Տիտանիկի խորտակման վայրի շրջանն անվանեցին «լողացող գերեզմանոց»[247]։

Տիտանիկի խորտակման հետևանքով մեկուկես հազար զոհվածներից գտնվեցին ընդամենը 333-ի մարմինները։ Հունիսին որոնող նավերից մեկից հայտնեցին, որ դիակները ջրի վրա պահող փրկաբաճկոնները քայքայվում են, և ջրի վրա մնացած դիակները ցանկացած դեպքում այդ ընթացքում կսուզվեին։ Որոնողական միջոցառումներն ավարտվեցին[255]։ 73 տարի անց գիտարշավների ժամանակ նավի բեկորների մոտ հայտնաբերեցին կողք կողքի մի քանի զույգ կոշիկներ. մինչ այդ մարմինները լիովին քայքայվել էին օվկիանոսի ջրում[130]։

«Մաքեյ-Բենեթ» նավի որոնողը հետազոտում է ծալվող В փրկամակույկը
«Տիտանիկ»-ի անհայտ ուղևորի դիակի զմռսումը «Մինիա» նավի վրա։
«Մինիա» որոնող նավի անձնակազմը ջրից բարձրացնում է մակույկը և զոհվածի մարմինը
Զոհվածներից մեկի գրպանի ժամացույցը կանգնել է 2:28-ին

Մահացածների և փրկվածների ցանկ խմբագրել

«Տիտանիկ»-ի խորտակման հետևանքով զոհվածների ստույգ թիվը հայտնի չէ, քանի որ հայտնի չէ նավի վրա եղած մարդկանց ընդհանուր քանակը Քվինսթաունից շարժվելիս։ Որոշ ուղևորներ չեղյալ համարեցին իրենց ուղևորությունը վերջին պահին և չէին ջնջվել ցուցակներից, ոմանք տարբեր պատճառներով ճանապարհորդում էին կեղծանուններով և կրկնակի ներառվել են զոհվածների ցուցակում[256]։ Տարբեր գնահատականներով աղետի հետևանքով զոհվել է 1490-1635 մարդ[257]։ Զոհվածների թվում են նավապետ Էդվարդ Սմիթը, սպաներ Հենրի Ուայլդը, Ուիլյամ Մյորդոկը, Ջեյմս Մուդին, ռադիոհաղորդ Ջեկ Ֆիլիպսը, «Հարլենդ ընդ Վուլֆ» նավաշինարանի երաշխավորական խմբի բոլոր 9 անդամները՝ Թոմաս Էնդրյուսի գլխավորությամբ[258], նավի նվագախմբի բոլոր 8 երաժիշտները, ուղևորներ Ջոն Ջեյքոբ Ասթորը, Իսիդոր և Իդա Շտրաուսները, Բենջամին Գուգենհեյմը, Արչիբալդ Բատը, Ֆրենսիս Միլեթը, Ուիլյամ Սթեդը[259][260]։ Ստորև բերված են Մեծ Բրիտանիայի Առևտրի նախարարության զեկույցում տեղ գտած թվերը (որպես երեխաներ նշված են 12 տարեկանից փոքր անձերը)[261]։

Սեռատարիքային կատեգորիա Կարգավիճակ Ընդամենը նավի վրա Ընդհանուր թվի տոկոսը Փրկվել են Զոհվել են Փրկվածների տոկոսը Զոհվածների տոկոսը Բոլոր փրկվածներից կազմող տոկոսը Բոլոր զոհվածներից կազմող տոկոսը
Երեխաներ I դասի ուղևորներ 6 0.3 % 5 1 83.4 % 16.6 % 0.2 % 0.04 %
Երեխաներ II դասի ուղևորներ 24 1.07 % 24 0 100 % 0 % 1.07 % 0 %
Երեխաներ III դասի ուղևորներ 79 3.6 % 27 52 34 % 66 % 1.2 % 2.4 %
Կանայք I դասի ուղևորներ 144 6.5 % 140 4 97 % 3 % 6.3 % 0.2 %
Կանայք II դասի ուղևորներ 93 4.2 % 80 13 86 % 14 % 3.6 % 0.6 %
Կանայք III դասի ուղևորներ 165 7.4 % 76 89 46 % 54 % 3.4 % 4.0 %
Կանայք Անձնակազմի անդամներ 23 1.0 % 20 3 87 % 13 % 0.9 % 0.1 %
Տղամարդիկ I դասի ուղևորներ 175 7.9 % 57 118 33 % 67 % 2.6 % 5.3 %
Տղամարդիկ II դասի ուղևորներ 168 7.6 % 14 154 8 % 92 % 0.6 % 6.9 %
Տղամարդիկ III դասի ուղևորներ 462 20.8 % 75 387 16 % 84 % 3.3 % 17.4 %
Տղամարդիկ Անձնակազմի անդամներ 885 39.8 % 192 693 22 % 78 % 8.6 % 31.2 %
Ընդամենը 2224 100 % 710 1514 32 % 68 % 31.9 % 68.1 %

Աղետից կարողացավ փրկվել նավի վրա գտնվողների 1/3-ից ավելի քիչ մարդ։ Մեկ ուղևոր մահացավ «Կարպատիա»-ի վրա[262], մի քանիսը մահացան Նյու Յորք հասնելուց որոշ ժամանակ անց խորտակման ժամանակ ստացած տարբեր վնասվածքների և նյարդային ցնցումների պատճառով[263]։ Ուղևորներց մահացան երեխաների 29 %-ը, կանանց 26 %-ը, տղամարդկանց 82 %-ը։ Անձնակազմի անդամներից կենդանի մնացին միայն 23 %-ը[264]։ Ընդամենն այդ գիշեր Տիտանիկի վրա մահացան անձնակազմի 696 անդամներ, 528 երրորդ դասի ուղևորներ, 167 երկրորդ դասի ուղևորներ և 123 առաջին դասի ուղևորներ։ «Տիտանիկ»-ի վրա տեղափոխվող ընտանի կենդանիներից կենդանի մնաց 3 շուն, որոնց ուղևորները իրենց հետ փրկամակույկներ էին վերցրել[265]։

Դատական գործընթաց խմբագրել

 
Ջոզեֆ Բրյուս Իսմեյը ցուցմունք է տալիս հանձնաժողովի մոտ Նյու Յորքում

«Տիտանիկ»-ի խորտակման պատճառների հետաքննությունը սկսվեց ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Ապրիլի 19-ին սկսվեցին ԱՄՆ-ի Սենատի հետաքննող ենթահանձնաժողովի նիստերը, որոնք անցնում էին Ուիլյամ Սմիթի ղեկավարությամբ։ Քանի որ աղետն ապրածները բոլորը Նյու Յորք էին ժամանել, այնտեղ էլ սկսվեցին անձնակազմի անդամների և ուղևորների առաջին հարցաքննությունները։ Ցուցմունքներ մասնավորապես տվեցին Ջոզեֆ Բրյուս Իսմեյը[266], բոլոր փրկված սպաները (Չարլզ Լայթոլերը, Հերբերտ Փիթմանը, Ջոզեֆ Բոքսհոլը, Հարոլդ Լոուն)[267], ղեկը վարող Ռոբերտ Հիտչենսը, առաջ նայող նավաստի Ֆրեդերիկ Ֆլիտը[268], ռադիոհաղորդ Հարոլդ Բրայդը[269], «Կարպատիա»-ի նավապետ Արթուր Ռոսթորնը[270], «Կալիֆորնիեն»-ի նավապետ Սթենլի Լորդը[271], ուղևոր Արչիբալդ Գրեյսի IV-ը[272]։ Հետաքննությունը ղեկավարող սենատոր Սմիթը կտրուկ քննադատության արժանացավ հատկապես բրիտանական մամուլում։ Լրագրողների կարծիքով, ծովային նավարկության ոլորտում նրա անիրազեկությունը սպառնում էր հետաքննության օբյեկտիվությանը։ Այսպես, հարցաքննություններից մեկի ժամանակ Սմիթը հարցրեց Չարլզ Լայթոլերին՝ կարո՞ղ էր «Տիտանիկ»-ի վրա ինչ որ մեկը պատսպարվել ջրից ջրամեկուսացված հատվածամասերի վերնամասերում[273]։ Սակայն մամուլի կտրուկ հարձակումները չազդեցին Սմիթի և նրա օգնականների մանրակրկտորեն տարվող աշխատանքի վրա։ Հարկ է նշել, որ Սմիթի ծովագնացության որոշ դետալների մասին անտեղյակ լինելը չէր նսեմացնում նրա պրոֆեսիոնալիզմը։ Նա խոհեմություն, վկաների հետ շփվելու և եզրահանգումներ անելու հմտություններ ցուցաբերեց։ ԱՄՆ-ում հետաքննությունն անց էր կացվում բարձր մակարդակով[274]։

Մայիսի 2-ին, Նյու Յորքից անձնակազմի անդամների վերադառնալուն պես սկսվեցին դատական լսումները Մեծ Բրիտանիայում, որը ղեկավարում էր դատավոր Ջոն Բիգմանը։ Լոնդոնում հարցաքննվեց երկրորդ առաջ նայող նավաստի Ռեջինալդ Լին, հացթուխ Չարլզ Ջոուխին, «Մաունթ Թամփլ» նավի նավապետը, ուղևորներ Կոսմո և Լյուսի Դաֆ Գորդոնները և այլք։ Կրկնակի ցուցմունքներ տվեցին որոշ պաշտոնյաներ և անձնակազմի անդամներ։ Խորտակման ականատեսների հետ մեկտեղ հարցաքննվեցին նաև կողմնակի անձինք, ովքեր ուղղակի կապ չունեին աղետի հետ՝ «Օլիմպիկ»-ի նավապետ Հերբերտ Հեդոկը[275], «Մարկոնի Կ°» ընկերության ներկայացուցիչ Գուլյելմո Մարկոնին[276], «Հարլենդ ընդ Վուլֆ» նավաշինական ընկերության և «Ուայթ Սթար Լայն» ընկերության պաշտոնյաներ։

Երկու մայրցամաքում էլ փորձագետները եկան համարյա նույն եզրահանգումների՝ նավապետ Սմիթը չէր նվազեցրել արագությունը վտանգավոր գոտում[277], «Կալիֆորնիեն»-ի անձնակազմը «Տիտանիկ»-ից ազդանշանային հրթիռներեվ հաղորդվող ազդանշանները ճիշտ չէր մեկնաբանել[278], զոհերի մեծ թիվը բացատրվում է նավի վրա փրկամակույկների ոչ բավարար քանակությամբ և տարհանման վատ կազմակերպմամբ[279], երրորդ դասի ուղևորները երկար ժամանակ չէին կարողանում բարձրանալ նավակային տախտակամած ուղիղ ելքի բացակայության և սեփական անվճռականության պատճառով[280][281]։

Սթենլի Լորդին՝ «Կալիֆորնիեն» շոգենավի նավապետին մեղադրեցին խորտակվող նավին օգնություն չցուցաբերելու համար, և նա հեռացավ «Լեյլանդ Լայն» ընկերությունից[282]։ «Ուայթ Սթար Լայն» ընկերության ղեկավար Ջոզեֆ Իսմեյին մեղադրեցին նավապետի վրա ճնշում գործադրելու համար, բայց նա կարողացավ հասնել նրան, որ մեղադրանքներից իրեն ազատեն։ 40 տեղից 12-ը զբաղեցրած № 1 փրկամակույկի ուղևորները, այդ թվում նաև Կոսմո և Լյուսի Դաֆ Գորդոնները, մեղադրվեցին խորտակվող նավը վաղաժամ լքելու համար, սակայն այդ մեղադրանքները ևս չեղյալ համարվեցին[280]։ «Տիտանիկ»-ի խորտակման համար ոչ ոք քրեական պատասխանատվություն չկրեց, քանի որ աղետի հիմնական պատճառը եղանակային պայմաններն էին։

Ապացույցների բացակայության պատճառով «International Mercantile Marine Company» տրեստին, որի կազմի մեջ մտնում էր «Ուայթ Սթար Լայն» ընկերությունը, պատասխանատվության ենթարկել չհաջողվեց։ «Խարտերի օրենքի» համաձայն, այն դեպքում, երբ ընկերությանը հայտնի էր իրեն պատկանող նավի վրա նավարկության կանոնները խախտելու կամ այդպիսի խախտումների արդյունքում մարդկանց մահվան մասին, ուղևորները կամ զոհվածների հարազատները կարող էին պահանջել ընկերությունից կրած վնասի փոխհատուցում։ ԱՄՆ-ի Սենատի հետաքննչական ենթահաձնաժողովը չկարողացավ ապացույց գտնել, որ Իսմեյը, որպես «IMM»-ի նախագահ, տեղյակ է եղել ուղղակիորեն «Տիտանիկ»-ի խորտակման հետ կապ ունեցող նավարկության կանոնների խախտման մասին[283]։

ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում հետաքննության արդյունքներից դժգոհ իռլանդացի ֆերմեր Թոմաս Ռայոնը, ով աղետի ժամանակ կորցրել էր որդուն, դատարանում հայց ներկայացրեց «Ուայթ Սթար Լայն» ընկերության դեմ[284]։ Աղետի հանգամանքների վերլուծությունից և որոշ ականատեսների հարցաքննությունից հետո դատավոր Բեյլխեչը «Ուայթ Սթար Լայն» ընկերությանը մեղավոր ճանաչեց։ Թոմաս Ռայոնի հաջողված հայցից հետո «Տիտանիկ»-ի խորտակման հետևանքով զոհվածների հարազատների կողմից ներկայացվեցին ևս մի քանի հայցեր։ Եվ չնայած «Ուայթ Սթար Լայն»-ին ներկայացված վնասի փոխհատուցման մասին սկզբնական պահանջները կազմում էին 16 միլիոն դոլար, ընկերության իրավաբաններին հաջողվեց կրճատել այն համարյա 25 անգամ[285]։

Խորտակման պատճառներ խմբագրել

  1. Եղանակային պայմաններ: Այդ գիշեր բացակայում էր լուսինը, որը կլուսավորեր այսբերգը, և առաջ նայող նավաստիները կկարողանային այն ավելի շուտ նկատել։ Բացակայում էր ալեկոծությունը, որի դեպքում ճերմակ փրփուրները ցույց կտային այսբերգի տեղը։ Այսբերգը, հնարավոր է բախումից առաջ շրջվել է, և նրա վերջրյա մասը մուգ գույնի է եղել[286]։ Այսբերգի ուշացած հայտնաբերման պատճառ կարող էր լինել նաև կեղծ հորիզոնի տեսքով վերին տեսիլքի առաջացումը, որի ֆոնին այսբերգը վատ տեսանելի է եղել[47]։
  2. Վնասվածքների բնույթը: Բախման արդյունքում «Տիտանիկ»-ը ստացել է աջ նավակողով ձգված ավելի քան 90 մ երկարությամբ վեց նեղ ճեղքվածքներ։ Վնասվածքների երկարությունն էլ կանխորոշեց նավի խորտակումը։ Հինգ առաջնային մեկուսամասերի ջրածածկումը առաջացրեց նավի առաջամասի դեֆֆերենտ, ինչի պատճառով էլ ջուրն սկսեց լցվել չվնասված մեկուսամասեր միջնորմների վրայով։
  3. Վտանգավոր գոտում մեծ արագությունը: Չնայած մյուս նավերից ստացված նախազգուշացումներին՝ «Տիտանիկ»-ը մուտք գործելով դրեյֆող այսբերգներով լցված գոտի, չի նվազեցրել արագությունը։ Եթե նավն ընթանար փոքր արագությամբ, նա կկարողանար խուսանավել և խուսափել այսբերգի հետ բախումից[53]:.
  4. Հերթապահ սպայի սխալը: Ուիլյամ Մյորդոկը բախումից առաջ կարգադրեց «Ձախ նավակող» և «Լրիվ հետընթաց» (հնարավոր է՝ «Կանգ առ մեքենա»)։ Կենտրոնական պտուտակի կանգնեցումը զգալիորեն նվազեցրեց ղեկի արդյունավետությունը, քանի որ դադարեց ղեկի թևի ջրի շրջհոսքը։ Ավելի բարձր խուսանավման հասնելու համար ձախ շրջադարձի ժամանակ անհրաժեշտ էր դարձափոխել ձախ պտուտակը, իսկ աջով և կենտրոնականով շարունակել առաջ աշխատել[274]։
  5. Վերջին սառցային նախազգուշացման անտեսում: Քանի որ «Տիտանիկ»-ի ռադիոհաղորդների հիմնական պարտականությունը մասնավոր հեռագրեր ուղարկել և ստանալն էր, նրանք պատշաճ ուշադրություն չէին դարձնում մյուս նավերից ստացված սառցային նախազգուշացումներին։ Սառցային նախազգուշացման մասին վերջին հաղորդումը, որն ուղարկվել էր այսբերգի հետ բախումից մեկ ու կես ժամ առաջ, ռադիոհաղորդ Ջեկ Ֆիլիպսն ընդհատեց այն պահին, երբ «Կալիֆորնիեն»-ի ռադիոհաղորդը պատրաստվում էր հաղորդել հենց «Տիտանիկ»-ի ուղու վրա գտնվող սառցային կուտակումների լայնարձակ գոտու կոորդինատները[40]։

Զոհվածների նման մեծ թիվը բացատրվում է առաջին հերթին նավի վրա փրկամակույկների ոչ բավարար քանակով։ Խորտակվող «Տիտանիկ»-ին օգնության կարող էր հասնել «Կալիֆորնիեն» շոգենավը, եթե այնտեղ ավելի լրջամիտ վերաբերվեին ազդանշանային հրթիռներին, եթե հերթապահ սպաները տարբերակեին Մորզեի լամպի միջոցով հաղորդվող ազդանշանները, եթե նավի վրա լիներ երկրորդ ռադիոհաղորդը, ով կընդուներ աղետի ազդանշանը[287]։

Ձեռնարկված միջոցառումներ խմբագրել

 
Ժամանակակից նավերի փրկամակույկներով լիարժեք համալրումը թույլ է տալիս նավաբեկումների դեպքերում խուսափել մեծ թվով զոհերից: Լուսանկարում 2012 թվականի հունվարի 13-ին նավաբեկման ենթարկված «Կոստա Կանկորդիա» նավի փրկամակույկներն են:

«Տիտանիկ»-ի կործանման պատճառների հետաքննությունն ավարտելուց հետո աղետի պատճառները բացահայտող հանձնաժողովները ծովում անվտանգության մակարդակաը բարձրացնելու համար բազմաթիվ հանձնարարականներ տվեցին։ Այդ հանձնարարականների մեծ մասը տեղ գտան 1914 թվականին ընդունված Ծովում մարդկային կյանքի պահպանության միջազգային կոնվենցիայում[288]։ Կոնվենցիան տարածվում էր բոլոր միջազգային ուղերթներ իրականացնող նավերի վրա։ Այսուհետ բոլոր նավերը պետք է հագեցած լինեին անհրաժեշտ քանակությամբ փրկամակույկներով։ Դրանց քանակը սկսեցին որոշել ըստ նավի վրա եղած մարդկանց թվաքանակի, ոչ թե ըստ նավի տոննաժի, ինչպես դա արվում էր մինչ աղետը[289]։ Մինչ «Տիտանիկ»-ի կործանումը համարվում էր, որ լողացող սառույցները նավերի համար մեծ վտանգ չեն ներկայացնում։ Նավարտադրողները մեծ ուշադրություն էին հատկացնում հրդեհներին, փոթորիկներին, այլ նավերի հետ բախումներին և նավերն այնպես էին կառուցում, որպեսզի նման դեպքերում կորուստը նվազագույնը լինի։ Այժմ արդեն ուշադրություն սկսեցին դարձնել նաև այսբերգի հետ բախման վտանգին։ Դրա հետ մեկտեղ, բոլոր նավարկային ընկերությունները պետք է իրենց հրահանգներում ներառեին նաև կետ այն մասին, որ նավի ուղու վրա կամ մոտակայքում սառույց հայտնաբերելու դեպքում նավը աղջամուղջում պարտադիր պետք է ընթանար փոքր արագությամբ կամ այնպես փոխեր ուղղությունը, որպեսզի հնարավոր լինի շրջանցել վտանգավոր գոտին[290]։

«Տիտանիկ»-ի խորտակումից հետո 1912 թվականին ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի նավերը սկսեցին հետևել դրեյֆող սառույցներին և տեղեկացնել դրանց մասին մոտակայքում գտնվող նավերին։ Ավելի ուշ դրանով զբաղվեց ԱՄՆ-ի Ծովափնյա պահպանության ծառայությունը, իսկ 1914 թվականին 14 երկրներ ստեղծեցին Միջազգային սառցային պարեկային ծառայությունը, որի խնդիրը հանդիսանում էր սառցային իրավիճակի մոնիտորինգը[291]։ Ծովային նավարկության կանոնների մյուս կարևոր փոփոխությունը պահանջն էր առ այն, որ նավի վրա պետք է պարտադիր լիներ ռադիոհաղորդակցության և ռադիոեթերի շուրջօրյա ունկնդրում[292]։ ԱՄՆ-ի հանձնաժողովը հանձնարարում էր նավերը համալրել երկու լուսարձակներով[292]։

Խորտակման այլընտրանքային տարբերակներ խմբագրել

 
«Օլիմպիկ» շոգենավը: Նկատելի տարբերվում էր «Տիտանիկ»-ից А տախտակամածի ամբողջովին ոչ ապակեպատ զբոսավայրով, բացի այդ՝ «Օլիմպիկի» վրա տարբեր էին նաև ներքին հարդարման որոշ տարրեր և մի քանի շինությունների հատակագծումը:

«Տիտանիկ»-ի նավաբեկման հիմնական վարկածի հետ միասին գոյություն ունեն տասնյակ մարգինալ տեսություններ։ Ամենատարածվածներից մեկն այն էր, որ «Տիտանիկ»-ը փոխել էին դրա երկվորյակ «Օլիմպիկ»-ով։ Այդ վարկածի կողմնակիցները պնդում են, որ նավարկային ընկերության տերերը ապահովագրական մեծ վճարումներ կորզելու նպատակով տեղերով փոխել էին նմանակ նավերին և նախօրոք ծրագրել էին աղետը։ Այդ տեսակետի անհիմն լինելը ապացուցում են փաստերը։ Չնայած «Տիտանիկ»-ն ու «Օլիմպիկ»-ը նույն դասի նավեր էին, միմյանցից զգալիորեն տարբերվում էին։ «Օլիմպիկ»-ը «Տիտանիկ»-ի վերափոխելու համար շատ ժամանակի և մարդկանց անհրաժեշտություն կլիներ։ Նավի սեփականատերերը հազիվ թե կարողանային ստիպել հարյուրավոր մարդկանց լռել այդ մասին։ Ընդդեմ այդ վարկածի էին խոսում նաև չարաբաստիկ ուղերթի ուղևորների ու անձնակազմի անդամների պատմածները. ուղևորները հիշում էին թարմ ներկի հոտը, իսկ հնոցապանները՝ իդեալական մաքրությունը հնոցներում այն դեպքում, երբ «Օլիմպիկ»-ը շահագործվում էր արդեն մեկ տարի։ Նավի բեկորների մոտ արշավներ իրականացնող խմբերը ծովի հատակում հայտնաբերել են «Տիտանիկ»-ի սերիական համարով՝ 401 թվի փորագրությամբ բեկորներ («Օլիմպիկ»-ը կրում էր 400 համարը)[293]։ Շինծու բախման հնարավորությունը քիչ հավանական է, իսկ հերթական վթարը ավելի կվնասեր «Ուայթ Սթար Լայն» ընկերության հեղինակությունը։ Գոյություն ուներ նաև համաշխարհային դավադրության տեսությունը և գերմանական ստորջրյա նավակի կողմից տորպեդահարումը[294]. վերջինս անհնար է գոնե այն պատճառով, որ սուզանավերը տվյալ ժամանակներում բավականաչափ ավտոմատացված չէին, որպեսզի բաց օվկիանոս դուրս գային։

Հուշարձաններ խմբագրել

«Տիտանիկ»-ի խորտակմանը նվիրված թեմայով տարբեր երկրներում տեղադրվեցին տասնյակ հուշարձաններ և հուշատախտակներ։ Մարգարետ Բրաունի նախաձեռնությամբ 1913 թվականի Մանհեթենում «Տիտանիկ»-ի զոհերի հիշատակին վեր խոյացավ 16 մետր բարձրությամբ փարոս։ 1914 թվականի ապրիլի 22-ին Սաութհեմփթոնում հանդիսավորությամբ բացվեց ջրի հետ երկու ժամ շարունակ անձնազոհաբար պայքարած մեքենավարների թիմի 35 անդամների հուշարձանը։ Մահարձանն իրենից ներկայացնում է 35 ինժեներ-մեխանիկների անուններով կոթող։ Հուշակոթողի կենտրոնում «Տիտանիկ»-ի մեքենավարների աշխատանքային տեսարանով հարթաքանդակներ են, կոմպոզիցիան ամփոփում է Նիկա աստվածուհու թևավոր բրոնզե քանդակը, որը կանգնած է նավի քթամասին և լայն բացված ձեռքերով պսակներ է պահում։ Սաութհեմփթոնի քաղաքային կենտրոնական գրադարանում տեղադրվել է հուշատախտակ «Տիտանիկ»-ի զոհված երաժիշտների հիշատակին[295]։

1916 թվականին Տիտանիկի մեքենավարների թիմի անդամներին նվիրված ևս մեկ հուշարձան տեղադրվեց Լիվերպուլում։ 1920 թվականին Բելֆասթում քաղաքացիների, զոհվածների հարազատների, «Հարլենդ ընդ Վուլֆ» նավաշինարանի և «Ուայթ Սթար Լայն» ընկերության աշխատակիցների միջոցներով կանգնեցվեց հուշարձան՝ նվիրված «Տիտանիկ»-ի բոլոր զոհերի հիշատակին։ Պատվանդանի գագաթին տեղադրված է կնոջ քարե քանդակ, որը մարմնավորում է մահը կամ ճակատագիրը. նա ձեռքերով դափնեպսակ է պահել ջրահարսների մեջ խեղդվող նավաստու գլխավերևում[295]։

Վաշինգտոնում ամերիկուհիների միջոցներով կառուցվեց «Տիտանիկ»-ի հերոսաբար զոհված տղամարդկանց հիշատակի հուշարձանը։ Դրամահավաքության ակցիային կարող էին մասնակցել բացառապես կանայք, ընդ որում յուրաքանչյուրը կարող էր ներդնել միայն մեկ դոլար, քանի որ այդպիսով հնարավորինս շատ ամերիկուհիներ կկարողանային արտահայտել իրենց զգացմունքները։ Շուտով հավաքվեց ավելի քան 25 000 դոլար։ Հուշակոթողն իրենից ներկայացնում է կիսամերկ տղամարդու վեց մետր բարձրությամբ արձան՝ խաչաձև պարզած ձեռքերով։ Քանդակը տեղադրված է տաս մետր բարձրություն ունեցող պատվանդանի վրա, որի վրա առկա է հետևյալ գրությունը՝ «Տիտանիկի խիզախ տղամարդկանց, ովքեր զոհեցին իրենց կյանքը կանանց և երեխաներին փրկելու համար»[296]։

Հավերժ հիշատակի են արժանացել որոշ անձինք։ 1914 թվականին Լինֆիլդում նավապետ Էդվարդ Սմիթի հիշատակին բացվեց բրոնզե հուշարձան։ 1915 թվականին Կոմբերում ավարտվեց Թոմաս Էնդրյուսի հիշատակին նվիրված հուշասրահի շինարարությունը։ Նյու Յորքում հուշարձաններ են կանգնեցված Շտրաուս ամուսինների, Ուիլյամ Սթեդի և ռադիոհաղորդների հիշատակին[295]։

Հուշակոթող Սաութհեմփթոնում՝ նվիրված 35 զոհված մեքենավարների հիշատակին
Նավապետ Էդվարդ Սմիթի հուշարձանը Լիչֆիլդում
«Տիտանիկ»-ի նվագախմբի հուշատախտակը Սաութհեմփթոնում
«Տիտանիկ»-ի զոհերին նվիրված հուշարձանը Բելֆասթում

Բեկորներ խմբագրել

 
Տիտանիկի քթամասը 2004 թ.-ին

140 մետր երկարությամբ քթամասը ջրի հատակ հասավ մի քանի րոպեի ընթացքում։ 45° անկյամբ 40-48 կմ/ժ արագությամբ նա դիպավ օվկիանոսի հատակին։ Արդյունքում, քթամասում ողնափայտը 20 մ սուզվեց հատակի տիղմի մեջ, նավի ջարդված տեղից հետևամասի տախտակամածերը լցվեցին իրար վրա, իսկ նավակողերը ճկվեցին դեպի դուրս[297]։

Նավախելը ջրի հատակ իջավ պարույրանման հետագծով։ Ջրով չլցված հատվածամասեր և շինություններ հորդող ջրի հսկայական ճնշման տակ նավախելը տառացիորեն մասերի բաժանվեց մինչ հատակ իջնելը. անջատվեց իրանի երեսվածքը, շերտազատվեց տախտակամածային ծածկը, մասնատվեց երկտակ հատակը, լիովին փլվեցին վերևի տախտակամածերը[114]։ Նավախելն ընկավ քթամասից մոտավորապես 600 մետր հեռավորության վրա։ Նավախելի ողնափայտը 15 մետր սուզվեց օվկիանոսի հատակի տիղմի մեջ։ Մի քանի ժամվա ընթացքում հատակ, նավախելի անմիջապես մոտակայքում իջան ավելի թեթև, սուզվելիս նրանից անջատված բեկորները[298]։ Նավի բեկորները հանգչում են 3750 մետր խորության տակ։

Առաջին անգամ Տիտանիկը հայտնաբերվել է 1985 թվականին՝ Ռոբերտ Բալարդի արշավախմբի կողմից։

Մշակույթում խմբագրել

«Տիտանիկ»-ի կործանումը տասնյակ տարիներ անց էլ մնում է ամենահայտնի աղետներից մեկը։ Բազմաթիվ վեպերի և գեղարվեստական ֆիլմերի հիմքում 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը նավի վրա ծավալված դրամատիկ իրադարձություններն են։ Այդ նավի ճակատագրի հանդեպ հետաքրքրությունը չի մարում մինչ օրս. «Տիտանիկ»-ի մասին գրվել են տասնյակ գրքեր, նկարահանվել են բազմաթիվ վավերագրական ֆիլմեր։ «Տիտանիկ»-ի նավաբեկումը ներշնչման աղբյուր է նաև շատ նկարիչների համար։ «Անխորտակելի» նավի կործանման փաստը հենց առաջին նավարկության ժամանակ դեռևս գրավում է մարդկանց ուշադրությունն ամբողջ աշխարհով մեկ[299]։ Ջեյմս Քամերոնը՝ «Տիտանիկ» գեղարվեստական ֆիլմի ռեժիսորը, այսպես է բացատրել աղետի հանդեպ չմարող հետաքրքրությունը.

  «Տիտանիկ»-ի պատմությունը շարունակում է գրավել մեզ այն պատճառով, որ այն իրականության կողմից գրված մեծ վեպ է։ Ոչ մի գրող չէր կարողանա ավելի լավ հորինել... Իրենց դերերը մինչև վերջ խաղացող (առաջին հերթին կանայք) հարուստների և աղքատների, տղամարդկանց և կանանց հակադրությունները, անցնող դարաշրջանի ամրակամություն ու վեհանձնությունը, հիասքանչ նավի հզորությունը, որը, բախվելով մարդկային հիմարության հետ, դժոխքի արժանացավ[300]։  

Գեղանկարչության մեջ խմբագրել

Աղետից ընդամենը մեկ ամիս անց գերմանացի գրաֆիկական նկարիչ Վիլի Շտյովերի կողմից ստեղծվեց «Տիտանիկի կործանումը» սև-սպիտակ պատկերը Die Gartenlaube («Ամառանոց») ամսագրի համար։ Նրանում պատկերված են «Տիտանիկ»-ի վերջին րոպեները ջրասուզվելուց առաջ։ Չնայած ճշմարտությունից մի շարք շեղումներին (նավի շուրջը բազմաթիվ այսբերգներ են, չափազանց բաձրացած է նավախելը, քաշող օդափոխիչի դեր կատարող չորրորդ ծխնելույզից թանձր ծուխ է դուրս գալիս )՝ այն «Տիտանիկ»-ի աղետին նվիրված ամենաճանաչված և ամենահայտնի նկարներից է[301]։

Մեր օրերում, ամենահայտնի նկարիչը, ով իր ստեղծագործության զգալի մասը նվիրել է «Տիտանիկ»-ին, ամերիկացի գեղանկարիչ Քեն Մարշալն է։ Նրա ստեղծագործության մեջ յուրահատուկ տեղ է զբաղեցնում «Տիտանիկ»-ի նավաբեկումը։ Մարշալի շատ գործերին հատուկ է լուսանկարչական ճշգրտությունը[302]։

Գրականության մեջ խմբագրել

«Տիտանիկ»-ի նավաբեկմանը նվիրված են բազմաթիվ գրական ստեղծագործություններ՝ ինչպես փաստագրական, այնպես էլ գեղարվեստական ստեղծագործություններ։ Բազմաթիվ գրքեր թողարկվեցին աղետին հաջորդող առաջին տարում։ Դրանցից շատերի հեղինակները նավաբեկման ականատեսներն էին. Լորենս Բիզլի «Տիտանիկ շոգենավի կործանումը», Արչիբալդ Գրեյսի IV «Ճշմարտությունը Տիտանիկի մասին» և «Տիտանիկ. փրկվածների պատմությունները», Չարլզ Լայթոլեր «Տիտանիկը և մյուս նավերը» (31-35գլուխներ)։ Այդ գրքերում հեղինակները նկարագրում են այն, ինչ ստիպված էին ապրել ապրիլի 15-ի գիշերը «Տիտանիկ»-ի վրա։

Աղետի մասին բազմաթիվ գրքեր են գրվել տարբեր պատմաբանների ու հետազոտողների կողմից։ Այսպես՝ 1955 թվականին ամերիկացի պատմաբան Ուոլթեր Լորդը, մանրակրկտորեն ուսումնասիրելով նավերի փրկվածների վկայություններով արձանագրություններ պարունակող արխիվները, նաև կապ հաստատելով այդ պահին ողջ մնացած 63 ուղևորների և անձնակազմի անդամների հետ՝ ստեղծեց առաջին իսկապես հետաքրքրաշարժ և պատմականորեն արժանահավատ «Անմոռանալի գիշեր» կամ՝ «Վերջին գիշեր» («A Night to Remember») աշխատությունը, որը դարձավ ավելի քան 10 անգամ վերահրատարակված հանրաճանաչ բեսթսելլեր[303]։

1989 թվականին չեխոսլովակյան հետազոտող Միլոշ Գուբաչեկը, հիմնվելով Մեծ Բրիտանիայի հետաքննող հանձնաժողովի և ԱՄՆ-ի սենատի աղետը հետաքննող ենթակոմիտեի արձանագրությունների, ինչպես նաև մամուլի հրապարակումների վրա, գրեց փաստավավերագրկան «Տիտանիկ» գիրքը։ Նրանում հեղինակը զգալի տեղ է հատկացրել նավաբեկման ժամանակագրությանը, փրկարարական միջոցառումներին և դատական գործընթացին[304]։

Աղետի նախագուշակումներ խմբագրել

1898 թվականին՝ աղետից 14 տարի առաջ, ամերիկացի ֆանտաստ գրող Մորգան Ռոբերթսոնը հրապարակեց «Ապարդյունություն» վեպը, որը 1912 թվականին (իրական նավաբեկումից հետո) որոշ փոփոխություններով վերահրատարակվեց «Ապարդյունություն կամ «Տիտան»-ի նավաբեկումը» անվանումով։ Վեպում նկարագրվում էր «Տիտան» նավը, որը համարվում էր «անխորտակելի» և շատ չափանիշներով նման էր «Տիտանիկ»-ին՝ այն ուներ երեք թիապտուտակ, երկու կայմ, 19 անջրանցիկ հատվածամաս («Տիտանիկ»-ը՝ 16), ուներ 800 ոտնաչափ երկարություն («Տիտանիկ»-ի երկարությունը 882 ոտնաչափ էր), կարող էր զարգացնել մինչև 25 հանգույց արագություն («Տիտանիկ»-ը կարող էր զարգացնել մինչև 23 հանգույց) և նավ ընդունել 3000 մարդ («Տիտանիկ»-ը կարող էր ընդունել 2556 ուղևոր և 908 նավի անձնակազմի անդամ), չնայած կրում էր «օրենքով ամրագրված նվազագույն քանակով»՝ ընդամենը 24 փրկամակույկ[305]։ Ըստ սյուժեի՝ ապրիլին իրականացված երրորդ նավարկության ժամանակ առավելագույն արագությամբ ընթացող «Տիտան»-ը կեսգիշերին մոտ բախվեց այսբերգին, որի արդյունքում ուժեղ վնասվածքներ ստացավ աջ նավակողին և խորտակվեց:[306] Նավի վրա գտնվող մարդկանց մեծ մասը զոհվեցին։

Կինեմատոգրաֆում խմբագրել

Տիտանիկի աղետն ընկած է բազմաթիվ գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի հիմքում։ Նավաբեկումից ուղիղ մեկ ամիս անց՝ 1912 թվականի մայիսի 14-ին, լույս տեսավ անձայն 10 րոպեանոց գեղարվեստական «Տիտանիկից փրկվածները» ֆիլմը։ Գլխավոր դերը կատարում էր դերասանուհի Դորոթի Գիբսոնը, ով Տիտանիկի ուղևորներից էր և ճակատագրական գիշերը փրկվել էր № 7 փրկամակույկով։ ԱՄՆ ժամանելուն պես Գիբսոնը իսկույն սկսեց գրել ֆիլմի սցենարը[307]։ 1943 թվականի Գերմանիայի ռեյխսկանցլերի՝ Յոզեֆ Գեբելսի պատվերով նկարահանվեց քարոզչական «Տիտանիկ» ֆիլմը։ Ֆիլմի գլխավոր գաղափարը Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կապիտալիստական հարաբերությունների վարկաբեկումն էր[308]։

«Տիտանիկի» ողբերգական նավարկության մասին պատմող առաջին Օսկար մրցանակի արժանացած ֆիլմը ամերիկացի ռեժիսոր Ժան Նեգուլեսկոյի 1953 թվականին լույս տեսած «Տիտանիկն» էր։ Ըստ բովանդակության՝ «Տիտանիկի» վրա ներկայացվում է ընտանեկան դրամա կնոջ, ամուսնու և երեխաների միջև։ Դրանից հետո, հենց նրանց հարաբերությունները հարթվում են, նավը բախվում է այսբերգին և սկսում է խորտակվել։ Ընտանիքի անդամները ստիպված են լինում բաժանվել. հայրը և որդին մնում են խորտակվող նավի վրա, որի հետևանքով զոհվում են[309]։

1979 թվականին լույս տեսավ անգլո-ամերիկյան (օրիգինալ անվանումը՝ «S. O. S. Titanic») հեռուստաֆիլմը, որը Ռուսաստանում ցուցադրությունների ժամանակ անվանվում էր «Փրկեցեք Տիտանիկին», «Տիտանիկ» կամ S.O.S. «Տիտանիկից»։ Այն իրականին մոտ կերպով ցույց էր տալիս Տիտանիկի նավարկությունն ու նավաբեկումը, ինչպես նաև մի քանի խումբ տարբեր դասի ուղևորների ճակատագրերն ու ապրումները։ Ֆիլմի նկարահանման համար ստեղծվել էր Տիտանիկի 16 մետր երկարությամբ լողացող մոդելը, որը տվյալ ժամանակի նավերի լողացող մոդելների շարքում հանդիսանում էր համաշխարհային ռեկորդ։

«Տիտանիկի» մասին ամենաճշմարտանման[310][311][312] գեղարվեստական ֆիլմերից մեկն է հանդիսանում Ջեյմս Քամերոնի նույնանուն ֆիլմը, որը էկրան բարձրացավ 1997 թվականին։ «Տիտանիկը» ստացավ 11 Օսկար մրցանակներ, 12 տարիների ընթացքում պահպանեց վարձույթից ամենամեծ եկամուտներ ապահովող ֆիլմի ձեռքբերումը։ Նկարահանումներից առաջ ռեժիսոր Ջեյմս Քամերոնը նավի բեկորների մոտ իրականացրեց 12 ջրասուզում և մանրակրկտորեն ուսումնասիրեց դրանք[313]։ Սցենարի և դեկորացիաների նախապատրաստման աշխատանքներում մասնակցություն են ցուցաբերել նաև «Տիտանիկի» այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են «Տիտանիկ» պատմական ընկերության անդամ Դոն Լինչը[314], նկարիչ Քեն Մարշալը, պատմաբան և հետազոտող Փարքս Սթիվենսոնը[315]։ Հեղինակավոր փորձագետների աշխատանքի շնորհիվ ֆիլմում հաջողվեց վերակերտել նավի նավարկման և խորտակման բազմաթիվ իրական դրվագներ[316]։ Քամերոնի «Տիտանիկը» կրկին թարմացրեց նավի պատմության հանդեպ հետաքրքրությունը։ Ֆիլմի պրեմիերայից հետո մեծ պահանջարկ սկսեցին վայելել նավի պատմությանը նվիրված գրքերն ու ցուցահանդեսները[317]։

Գեղարվեստական ֆիլմերի հետ մեկտեղ «Տիտանիկի» նավաբեկմանը նվիրված են բազմաթիվ փաստագրական ֆիլմեր։ Աղետի մասին մի քանի ֆիլմեր նկարահանվել են ամերիկյան «National Geographic» և «Discovery» հանրահայտ հեռուստաալիքների կողմից, որոնցից են «Վայրկյաններ մինչ աղետը։ Տիտանիկ»[318] և «Ինչի՞ց խորտակվեց Տիտանիկը» ֆիլմերը[319]։ «History» հեռուստաալիքը թողարկեց «Անխորտակելի Տիտանիկը» ֆիլմը[320]։ Մի շարք փաստագրական ֆիլմեր ստեղծվեցին նավաբեկման հարյուրամյակի առթիվ։ National Geographic ալիքով ցուցադրվեց «Եզրափակիչ խոսք Ջեյմս Քամերոնի հետ»-ը, որում «Տիտանիկի» փորձագետները լեգենդար ֆիլմի ռեժիսորի գլխավորությամբ մանրակրկտորեն վերլուծում են նավի բեկորների նկարահանումները ծովի հատակին և փորձում են նրանց օգնությամբ կազմել նավի կործանման մանրաման ժամանակագրությունը[114]։ Աղետի հարյուրամյակին է նվիրված նաև «Россия-1» հեռուստաալիքի «Տիտանիկ» ֆիլմը, որի երկրորդ մասն ամբողջությամբ պատմում է աղետի մասին[63]։

Տիտանիկի խորտակման թեման շոշափվել է նաև մուլտիպլիկացիայում։ Նավի կործանումը հիմք է ծառայել մի քանի մուլտֆիլմերի համար, այդ թվում նաև «Տիտանիկ։ Առասպելը շարունակվում է» և «Տիտանիկի առասպելը» մուլտֆիլմերը։ Այդ մուլտֆիլմերի առանձնահատկություններից են հանդիսանում կատարվածի ուրախ երանգներով մատուցումը, ինչպես նաև երջանիկ վերջաբանները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Victims of the Titanic Disaster» (անգլերեն). Encyclopedia-Titanica. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  2. Hutchings, 2011, էջ 12
  3. 3,0 3,1 McCluskie, 1998, էջ 22
  4. Butler, 1998, էջ 10
  5. Gill, 2010, էջ 126
  6. 6,0 6,1 Hutchings, 2011, էջ 112
  7. Gill, 2010, էջ 182
  8. Губачек, 2000, էջ 108
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Barczewski, 2006, էջ 20
  10. 10,0 10,1 Lord, 1976, էջ 59
  11. 11,0 11,1 11,2 Barczewski, 2006, էջ 21
  12. 12,0 12,1 Bartlett, 2011, էջ 123
  13. Hutchings, 2011, էջ 116
  14. Marshall, 1912, էջ 141
  15. Beveridge, 2009, էջ 592
  16. Манштейн, 2013, էջ 52
  17. Губачек, 2000, էջ 436
  18. Mowbray, 1912, էջ 279
  19. Широков, 2012, էջ 178
  20. Aldridge, 2008, էջ 47
  21. Губачек, 2000, էջ 51-52
  22. 22,0 22,1 Bartlett, 2011, էջ 71
  23. Bartlett, 2011, էջ 77
  24. Howells, 1999, էջ 18
  25. Lord, 1987, էջ 83
  26. Howells, 1999, էջ 95
  27. Bartlett, 2011, էջ 43-44
  28. Butler, 1998, էջ 238
  29. Bartlett, 2011, էջ 49
  30. Bigg, 2014, էջ 9
  31. Sinnott, 2012, էջ 34–39
  32. Губачек, 2000, էջ 140
  33. Губачек, 2000, էջ 159
  34. Chirnside, 2004, էջ 145
  35. Губачек, 2000, էջ 141
  36. 36,0 36,1 Ryan, 1985, էջ 9
  37. «Over RMS "NOORDAM" ten tijde van het vergaan van RMS "Titanic" in april 1912» (անգլերեն). Jo Swiers. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
  38. 38,0 38,1 38,2 Barczewski, 2006, էջ 191
  39. 39,0 39,1 39,2 39,3 Ryan, 1985, էջ 10
  40. 40,0 40,1 40,2 Ryan, 1985, էջ 11
  41. Губачек, 2000, էջ 183
  42. 42,0 42,1 42,2 Губачек, 2000, էջ 184
  43. Губачек, 2000, էջ 177
  44. Губачек, 2000, էջ 179
  45. Halpern Weeks, 2011, էջ 80
  46. Губачек, 2000, էջ 168
  47. 47,0 47,1 Ричард Бурк-Кард (автор сценария), основано на исследовании Тима Молтина (2013). Погода изменившая ход истории. Гибель Титаника. National Geographic. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 5-ին.
  48. Mowbray, 1912, էջ 278
  49. Губачек, 2000, էջ 147
  50. Barczewski, 2006, էջ 13
  51. Gracie, 1913, էջ 247
  52. Halpern Weeks, 2011, էջ 85
  53. 53,0 53,1 Riffenburgh, 2008, էջ 32
  54. Brown, 2000, էջ 47
  55. Eaton, 1987, էջ 19
  56. Barratt, 2010, էջ 122
  57. Lord, 2005, էջ 2
  58. Barczewski, 2006, էջ 194
  59. Halpern Weeks, 2011, էջ 100
  60. Butler, 1998, էջ 67–9
  61. Barratt, 2010, էջ 151
  62. Halpern Weeks, 2011, էջ 94
  63. 63,0 63,1 63,2 63,3 63,4 63,5 63,6 63,7 63,8 Кирилл Ветряев, Марина Бандиленко (авторы сценария) (2012). Титаник. Стар Медиа Дистрибьюшн.
  64. Hooper, 2008
  65. Broad, 2008
  66. Hoffman, 1982, էջ 20
  67. 67,0 67,1 Report on the Loss of the "Titanic." (s.s.), 1912
  68. Губачек, 2000, էջ 190
  69. Mersey, 1999 [1912]
  70. Aldridge, 2008, էջ 86
  71. Barczewski, 2006, էջ 147
  72. Губачек, 2000, էջ 227
  73. Губачек, 2000, էջ 229
  74. Губачек, 2000, էջ 311
  75. Губачек, 2000, էջ 192
  76. Butler, 1998, էջ 71
  77. Губачек, 2000, էջ 195
  78. 78,0 78,1 Halpern Weeks, 2011, էջ 112
  79. Barczewski, 2006, էջ 148
  80. Губачек, 2000, էջ 155
  81. Губачек, 2000, էջ 202
  82. Губачек, 2000, էջ 199
  83. Губачек, 2000, էջ 203
  84. Губачек, 2000, էջ 204
  85. Губачек, 2000, էջ 214
  86. Губачек, 2000, էջ 216
  87. Губачек, 2000, էջ 217
  88. Губачек, 2000, էջ 218
  89. Губачек, 2000, էջ 220
  90. 90,0 90,1 Ballard, 1987, էջ 22
  91. Ballard, 1987, էջ 199
  92. Bartlett, 2011, էջ 120
  93. Bartlett, 2011, էջ 118–9
  94. Губачек, 2000, էջ 231
  95. Губачек, 2000, էջ 233-34
  96. 96,0 96,1 Губачек, 2000, էջ 235
  97. Губачек, 2000, էջ 257
  98. «Cabin C78» (անգլերեն). Encyclopedia-Titanica. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  99. Bartlett, 2011, էջ 126
  100. Bartlett, 2011, էջ 116
  101. Beesley, 1960 [1912], էջ 32–3
  102. 102,0 102,1 Bartlett, 2011, էջ 124
  103. Butler, 1998, էջ 250–2
  104. Cox, 1999, էջ 50–2
  105. Bartlett, 2011, էջ 106
  106. Губачек, 2000, էջ 238
  107. Gleicher, 2006, էջ 65
  108. Lord, 2005, էջ 37
  109. Cox, 1999, էջ 52
  110. Ferruli, էջ 149
  111. Lord, 1976, էջ 73–4
  112. Halpern Weeks, 2011, էջ 109
  113. Halpern Weeks, 2011, էջ 116
  114. 114,0 114,1 114,2 Джеймс Кэмерон (ведущий), Тони Гербер (продюсер) (2012). Заключительное слово с Джеймсом Кэмероном. National Geographic.
  115. Halpern Weeks, 2011, էջ 137
  116. Ballard, 1987, էջ 24
  117. Губачек, 2000, էջ 307
  118. Губачек, 2000, էջ 304
  119. Lord, 1976, էջ 87
  120. Губачек, 2000, էջ 277
  121. 121,0 121,1 Губачек, 2000, էջ 285
  122. Губачек, 2000, էջ 267
  123. Lord, 1976, էջ 52
  124. Lord, 1976, էջ 47
  125. Beesley, 1960 [1912], էջ 65
  126. Губачек, 2000, էջ 274
  127. Губачек, 2000, էջ 286
  128. Lord, 1976, էջ 90
  129. Bartlett, 2011, էջ 147
  130. 130,0 130,1 130,2 Ballard, 1987, էջ 25
  131. Halpern Weeks, 2011, էջ 126
  132. Lord, 1976, էջ 78
  133. Губачек, 2000, էջ 284
  134. 134,0 134,1 134,2 Lord, 1976, էջ 84
  135. 135,0 135,1 Губачек, 2000, էջ 296
  136. Eaton, 1994, էջ 154
  137. Губачек, 2000, էջ 289
  138. 138,0 138,1 Губачек, 2000, էջ 270
  139. Lord, 1976, էջ 85
  140. Губачек, 2000, էջ 281
  141. Lord, 1976, էջ 97
  142. Губачек, 2000, էջ 287
  143. 143,0 143,1 Barczewski, 2006, էջ 284
  144. Lord, 1976, էջ 91–5
  145. Howells, 1999, էջ 96
  146. Lord, 1976, էջ 94
  147. Piouffre, 2009, էջ 187
  148. Губачек, 2000, էջ 244
  149. Губачек, 2000, էջ 249
  150. Губачек, 2000, էջ 263
  151. 151,0 151,1 Piouffre, 2009, էջ 27
  152. Широков, 2012, էջ 273
  153. Lord, 1976, էջ 74
  154. Широков, 2012, էջ 275
  155. Lord, 1976, էջ 102
  156. Lord, 1976, էջ 205
  157. Губачек, 2000, էջ 308-9
  158. Lord, 1976, էջ 128
  159. Широков, 2012, էջ 282
  160. 160,0 160,1 Ballard, 1987, էջ 26
  161. Губачек, 2000, էջ 645
  162. Regal, 2005, էջ 34
  163. Eaton, 1994, էջ 153
  164. Губачек, 2000, էջ 302
  165. Губачек, 2000, էջ 300
  166. Губачек, 2000, էջ 291
  167. Губачек, 2000, էջ 293
  168. 168,0 168,1 Ballard, 1987, էջ 222
  169. 169,0 169,1 Winocour, 1960, էջ 296
  170. Testimony of Arthur Bright
  171. Testimony of Hugh Woolner
  172. Губачек, 2000, էջ 324
  173. Butler, 1998, էջ 130
  174. 174,0 174,1 Bartlett, 2011, էջ 224
  175. Ballard, 1987, էջ 40–41
  176. Testimony of Harold Bride at the US Inquiry
  177. Shots in the dark
  178. «Captain Edward John Smith». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  179. Lord, 1976, էջ 251
  180. Eaton, 1994, էջ 155
  181. Chirnside, 2004, էջ 177
  182. Winocour, 1960, էջ 317
  183. Butler, 1998, էջ 135
  184. Howells, 1999, էջ 128
  185. Winocour, 1960, էջ 138–9
  186. Губачек, 2000, էջ 319
  187. Губачек, 2000, էջ 335
  188. Lord, 1976, էջ 138
  189. Barratt, 2010, էջ 131
  190. Губачек, 2000, էջ 328
  191. Lynch, 1998, էջ 117
  192. Gracie, 1913, էջ 61
  193. Winocour, 1960, էջ 316
  194. Ballard, 1987, էջ 202
  195. Сайдс, 2012, էջ 88
  196. Halpern Weeks, 2011, էջ 106
  197. Halpern Weeks, 2011, էջ 119
  198. Barczewski, 2006, էջ 29
  199. Губачек, 2000, էջ 391
  200. Aldridge, 2008, էջ 56
  201. Barratt, 2010, էջ 199–200
  202. Barratt, 2010, էջ 177
  203. Губачек, 2000, էջ 343
  204. Bartlett, 2011, էջ 226–7
  205. Bartlett, 2011, էջ 228
  206. Butler, 1998, էջ 144–5
  207. Губачек, 2000, էջ 372
  208. Bartlett, 2011, էջ 230
  209. Губачек, 2000, էջ 356
  210. Lord, 1976, էջ 176
  211. Lord, 1976, էջ 177
  212. Lord, 1976, էջ 179
  213. Lord, 1976, էջ 180
  214. Губачек, 2000, էջ 350
  215. Bartlett, 2011, էջ 232
  216. Губачек, 2000, էջ 367
  217. Губачек, 2000, էջ 386
  218. Губачек, 2000, էջ 395
  219. Bartlett, 2011, էջ 238
  220. Bartlett, 2011, էջ 240–1
  221. Butler, 1998, էջ 140
  222. Bartlett, 2011, էջ 242
  223. 223,0 223,1 Губачек, 2000, էջ 400
  224. Butler, 1998, էջ 154
  225. Губачек, 2000, էջ 408
  226. Губачек, 2000, էջ 410
  227. Губачек, 2000, էջ 406
  228. «Russian to the rescue –- icefield described» (անգլերեն). Encyclopedia-Titanica. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13–ին-ին. {{cite web}}: C1 control character in |title= at position 23 (օգնություն)
  229. Губачек, 2000, էջ 415
  230. Lord, 1976, էջ 230
  231. Beesley, 1960 [1912], էջ 66
  232. Губачек, 2000, էջ 419
  233. Губачек, 2000, էջ 421
  234. Bartlett, 2011, էջ 266
  235. 235,0 235,1 Lord, 1976, էջ 196–7
  236. Ferruli, 2003, էջ 281
  237. 237,0 237,1 237,2 Brewster, 1999, էջ 68
  238. 238,0 238,1 Ferruli, 2003, էջ 282
  239. Елена Полякова (автор сценария), Алексей Васильев (режиссёр) (2012). Титаник. Последняя тайна. ВГТРК.
  240. Губачек, 2000, էջ 427
  241. 241,0 241,1 Beesley, 1960 [1912], էջ 81
  242. Губачек, 2000, էջ 434
  243. Barczewski, 2006, էջ 221–2
  244. Eaton, 1994, էջ 296–300
  245. Eaton, 1994, էջ 232
  246. 246,0 246,1 Губачек, 2000, էջ 529
  247. 247,0 247,1 Губачек, 2000, էջ 530
  248. Alan Ruffman, Titanic Remembered: The Unsinkable Ship and Halifax Formac Publishing (1999), p. 38.
  249. Eaton, 1994, էջ 225
  250. Eaton, 1994, էջ 244–245
  251. Розелла Турси (текстовый редактор) (2012). Титаник. После трагедии. Discovery Channel.
  252. Bartlett, 2011, էջ 242–243
  253. «Mr William Thomas Kerley» (անգլերեն). Encyclopedia-Titanica. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  254. «Mr William Frederick Cheverton» (անգլերեն). Encyclopedia-Titanica. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  255. «Why So Few?». Museum.gov.ns.ca. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  256. Butler, 1998, էջ 239
  257. Lord, 1976, էջ 197
  258. «Harland & Wolff : Titanic Guarantee Group» (անգլերեն). Encyclopedia-Titanica. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14–ին-ին.
  259. Geller, Judith B. (1998 թ․ հոկտեմբեր). Titanic: Women and Children First. W. W. Norton & Company. էջ 197. ISBN 978-0-393-04666-3.
  260. «Titanic Passenger List». Encyclopedia Titanica. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  261. Mersey, 1999 [1912], էջ 110–1
  262. Дмитрий Дубинин (режиссёр), Ксения Смирнова, Мария Максимова (авторы сценария), Максим Полищук (продюсер) "Титаник. Погружение в историю"
  263. Eaton, 1994, էջ 179
  264. Howells, 1999, էջ 94
  265. Georgiou, 2000, էջ 18
  266. «United States Senate Inquiry: Testimony of Joseph Bruce Ismay». Titanic Inquiry Project. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
  267. «United States Senate Inquiry: Testimony of Charles H. Lightoller». Titanic Inquiry Project. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
  268. «United States Senate Inquiry: Testimony of Frederick Fleet». Titanic Inquiry Project. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
  269. «United States Senate Inquiry: Testimony of Harold S. Bride». Titanic Inquiry Project. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
  270. «United States Senate Inquiry: Testimony of Arthur H. Rostron». Titanic Inquiry Project. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
  271. «United States Senate Inquiry: Testimony of Stanley Lord». Titanic Inquiry Project. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
  272. «United States Senate Inquiry: Testimony of Archibald Gracie». Titanic Inquiry Project. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
  273. Губачек, 2000, էջ 481-82
  274. 274,0 274,1 Губачек, 2000, էջ 494
  275. «United States Senate Inquiry: Testimony of Herbert J. Haddock and E. J. Moore». Titanic Inquiry Project. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
  276. «United States Senate Inquiry: Testimony of Guglielmo Marconi». Titanic Inquiry Project. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
  277. Butler, 1998, էջ 189
  278. Barczewski, 2011, էջ 67–8
  279. Butler, 1998, էջ 195
  280. 280,0 280,1 Ward, 2012, էջ 153–4
  281. Губачек, 2000, էջ 534
  282. Butler, 1998, էջ 191, 196
  283. Губачек, 2000, էջ 484
  284. Губачек, 2000, էջ 594
  285. Губачек, 2000, էջ 596
  286. Hugh, 1999, էջ 42
  287. Piouffre, 2009, էջ 272
  288. Eaton, 1994, էջ 310
  289. Hugh, 1999, էջ 72-3
  290. Губачек, 2000, էջ 592
  291. Piouffre, 2009, էջ 283
  292. 292,0 292,1 Piouffre, 2009, էջ 273
  293. Валерий Шатин (ведущий), Олег Рясков (режиссёр) (2003). Тайна века. Титаник. «Останкино» по заказу ОАО «Первый канал». Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին.
  294. Титаник. Репортаж с того света. ООО «Телекомпания Мейнстрим». 2012. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին.
  295. 295,0 295,1 295,2 «Титаник: памятники трагедии». журнал (ռուսերեն). Diletant. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
  296. Губачек, 2000, էջ 551
  297. Ballard, 1987, էջ 205
  298. Ballard, 1987, էջ 206
  299. Манштейн, 2013, էջ 7
  300. Марш, 1997, էջ 3
  301. «Der Untergang der Titanic» (գերմաներեն). Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
  302. «Night Sinking» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
  303. Манштейн, 2013, էջ 9
  304. Губачек, 2000, էջ 7
  305. Робертсон, 1898, էջ 2
  306. Робертсон, 1898, էջ 27
  307. Lord, էջ 55
  308. «The TITANIC Movies – Complete List» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  309. «Titanic (1953)» (անգլերեն). Վերցված է 01-03-2014-ին.
  310. Марш, 1997, էջ 17, 19
  311. Марш, 1997, էջ 72
  312. Марш, 1997, էջ 100
  313. Марш, 1997, էջ 4
  314. «Don Lynch Biography» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
  315. Ася Емельянова (автор сценария) (2012). Курсом Титаника. МБ-ГРУПП. Վերցված է 29-02-2014-ին.
  316. Todd Kappelman. «Titanic: A Critical Appraisal» (անգլերեն). Probe Ministries. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
  317. Piouffre, 2009, էջ 305
  318. Шарлотта Сёртис (продюсер) (2006). Титаник. National Geographic.
  319. Билл Пакстон (режиссёр) (2011). «Что потопило Титаник?». Discovery Channel. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  320. Шон Пертви (читал текст), Аннабель Уолкер (директор картины) (2008). Непотопляемый Титаник. History Channel.

Գրականություն խմբագրել

  • Aldridge, Rebecca The Sinking of the Titanic. — Նյու Յորք: Infobase Publishing, 2008. — ISBN 978-0-7910-9643-7
  • Роберт Баллард The Discovery of the Titanic. — Նյու Յորք: Warner Books, 1987. — ISBN 978-0-446-51385-2
  • Barratt, Nick Lost Voices From the Titanic: The Definitive Oral History. — Լոնդոն: Random House, 2010. — ISBN 978-1-84809-151-1
  • Barczewski, Stephanie Titanic: A Night Rememb. — Լոնդոն: Continuum International Publishing Group, 2006. — ISBN 978-1-85285-500-0
  • Bartlett, W.B. Titanic: 9 Hours to Hell, the Survivors' Story.. — Stroud, Gloucestershire: Amberley Publishing, 2011. — ISBN 978-1-4456-0482-4
  • Beesley, Lawrence The Loss of the SS. Titanic; its Story and its Lessons". The Story of the Titanic as told by its Survivors. — Лондон: Dover Publications, 1960 [1912]. — ISBN 978-0-486-20610-3
  • Bruce Beveridge «Titanic», The Ship Magnificent. — The History Press, 2009. — 687 с. — ISBN 978-0-7524-4606-6
  • Hugh Brewster, Laurie Coulter Tout ce que vous avez toujours voulu savoir sur le Titanic. — Glénat, 1999. — ISBN 2-7234-2882-6
  • Brown, David G The Last Log of the Titanic. — Нью-Йорк: McGraw-Hill Professional, 2000. — ISBN 978-0-07-136447-8
  • Butler, Daniel Allen Unsinkable: The Full Story of RMS Titanic. — Mechanicsburg, PA: Stackpole Books, 1998. — ISBN 978-0-8117-1814-1
  • Mark Chirnside The Olympic-class ships : « Olympic », « Titanic », « Britannic ». — Stroud: Tempus, 2004. — 349 с. — ISBN 0-7524-2868-3
  • Cox, Stephen The Titanic Story: Hard Choices, Dangerous Decisions. — Чикаго: Open Court Publishing, 1999. — ISBN 978-0-8126-9396-6
  • Gill, Anton Titanic : the real story of the construction of the world's most famous ship. — Channel 4 Books, 2010. — ISBN 978-1-905026-71-5
  • Грейси IV, Арчибальд The Truth about the Titanic. — Նյու Յորք: M. Kennerley, 1913.
  • Губачек, Милош Титаник. — Попурри, 2000. — 656 с. — ISBN 978-985-15-1679-3
  • Eaton, John P.; Haas, Charles A Titanic: Destination Disaster: The Legends and the Reality. — Wellingborough, UK: Patrick Stephens, 1987. — ISBN 978-0-85059-868-1
  • Eaton, John P.; Haas, Charles A Titanic: Triumph and Tragedy. — Wellingborough, UK: Patrick Stephens, 1994. — ISBN 978-1-85260-493-6
  • Corrado Ferruli Titanic. — Hachette collections, 2003. — ISBN 2-84634-298-9
  • Gleicher, David The Rescue of the Third Class on the Titanic: A Revisionist History. — International Maritime Economic History Association, 2006. — (Research in Maritime History, No. 31). — ISBN 978-0-9738934-1-0
  • Halpern, Samuel; Weeks, Charles Report into the Loss of the SS Titanic: A Centennial Reappraisal. — Stroud, UK: The History Press, 2011. — ISBN 978-0-7524-6210-3
  • Hoffman, William; Grimm, Jack Beyond Reach: The Search For The Titanic. — Нью-Йорк: Beaufort Books, 1982. — ISBN 978-0-8253-0105-6
  • Hutchings, David F.; de Kerbrech, Richard P. RMS Titanic 1909–12 (Olympic Class): Owners' Workshop Manual. Sparkford. — Yeovil: Haynes, 2011. — ISBN 978-1-84425-662-4
  • Jennifer Hooper McCarty и Tim Foecke What Really Sank the Titanic. — New Forensic Discoveries, Citadel Press Inc, 2008. — ISBN 978-0806528953
  • Howells, Richard Parton The Myth of the Titanic. — New York: Palgrave Macmillan, 1999. — ISBN 978-0-312-22148-5
  • Hugh Brewster et Laurie Coulter Tout ce que vous avez toujours voulu savoir sur le « Titanic ». — Éditions Glénat, 1999. — ISBN 2-7234-2882-6
  • Hutchings, David F.; de Kerbrech, Richard P RMS Titanic 1909–12 (Olympic Class): Owners' Workshop Manual. Sparkford. — Yeovil: Haynes, 2011. — ISBN 978-1-84425-662-4
  • Эд. Марш, Джеймс Кэмерон Титаник. — Harper Paperbacks, 1997. — 192 с. — ISBN 0006490603
  • Евгений Манштейн Титаник. Крушение века. — Санкт-Петербург: Любавич, 2013. — 632 с. — ISBN 978-5-86983-463-8
  • Marshall, Logan Sinking of the Titanic and Great Sea Disasters. — Филадельфия: The John C. Winston, 1912. — ISBN 978-0-446-51385-2
  • McCluskie, Tom Anatomy of the Titanic. — Лондон: PRC Publishing, 1998. — ISBN 978-1-85648-482-4
  • Mowbray, Jay Henry Sinking of the Titanic. Harrisburg. — Harrisburg, Pa. : Minter Co., 1912.
  • Лорд, Уолтер A Night to Remember. — Լոնդոն: Penguin Books, 1976. — ISBN 978-0-14-004757-8
  • Лорд, Уолтер A Night to Remember. — Լոնդոն: Penguin Books, 1987. — ISBN 978-0-670-81452-7
  • Лорд, Уолтер A Night to Remember. — Նյու Յորք: St. Martin's Griffin, 2005. — ISBN 978-0-8050-7764-3
  • Lynch, Donald An Illustrated History. — Նյու Յորք: Hyperion, 1998. — ISBN 978-0-7868-6401-0
  • Regal, Brian Radio: The Life Story of a Technology. — Westport, CT: Greenwood Publishing Group, 2005. — ISBN 978-0-313-33167-1
  • Beau Riffenburgh Toute l'histoire du Titanic. — Sélection du Reader's Digest, 2008. — ISBN 978-2-7098-1982-4
  • Gérard Piouffre Le « Titanic » ne répond plus. — Larousse, 2009. — ISBN 9782035841964)
  • Morgan Robertson, The Wreck of the Titan, 1898։
  • Ryan, Paul R Oceanus. — MA: Woods Hole Oceanographic Institution, 1985.
  • Ward, Greg The Rough Guide to the Titanic. — Լոնդոն: Rough Guides, 2012. — ISBN 978-1-40538-699-9
  • Winocour, Jack, ed The Story of the Titanic as told by its Survivors. — Лондон: Dover Publications, 1960. — ISBN 978-0-486-20610-3

Հոդվածներ

Titanic year of 1912](անգլ.) // «Significance» : журнал. — 2014.

Հետաքննություն