Օսկար
- Այս հոդվածը կինոմրցանակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Օսկար (այլ կիրառումներ)։
Օսկար (անգլերեն՝ Oscar), կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակ։ Ներկայումս Օսկար մրցանակը տրվում է 24 հիմնական անվանակարգերում։
Անվանակարգեր
խմբագրելՀատուկ մրցանակներ
խմբագրելՀնացած մրցանակներ
խմբագրելՀետաքրքիր փաստեր և ռեկորդներ
խմբագրել- Ամենաշատ Օսկար ստացել է Ուոլթ Դիսնեյը 26 անգամ, ներկայացվել է 59 անգամ։ Կոմպոզիտորներ Ալֆրեդ Նյումանը (9 Օսկար) և Ջոն Ուիլյամսը (5 Օսկար) Օսկարի են ներկայացվել 45-ական անգամ, ինչը երկրորդ ցուցանիշն է Ուոլթ Դիսնեյից հետո։
- դերասաններից ամենաշատը Օսկարի ներկայացվել է Ջեք Նիկոլսոնը՝ 12 անգամ, որից 8-ը գլխավոր դերի համար, 4-ը երկրորդ պլանի դերի համար, ստացել է 3 Օսկար, իսկ դերասանուհիներից Մերիլ Սթրիփը՝ 21 անգամ, ստացել է 3 Օսկար։
- դերասաններից Ջեք Նիկոլսոնն և Մայքլ Քեյնը (2 Օսկար) Օսկարի են ներկայացվել 5 տասնամյակ անընդմեջ (1960-2000 թթ.)։ Փոլ Նյումանը նույնպես 5 տասնամյակի ընթացքում ներկայացվել է Օսկարի (10 անգամ, 1 Օսկարի մրցանակակիր), սակայն 4 անգամ՝ 1950, 1960, 1980, 2000-ական թթ.։ Դերասանուհիներից նման հաջողության հասել է Քեթրին Հեփբորնը, նա Օսկարի է ներկայացվել 1930-1960 ական թթ. և 1980 թթ., ընդհանուր 12 անգամ։ Դերասան Դանիել Դեյ-Լյուիսը միակ դերասանն է, որը արժանացել է Օսկարի երկու տարբեր դարերում (20-րդ և 21-րդ)։
- դերասան-դերասանուհիներից ամենաշատ Օսկար ստացել է Քեթրին Հեփբորնը՝ 4 անգամ (4-ն էլ լավագույն դերասանուհի անվանակարգում)։ Դանիել Դեյ-Լյուիսը (3 լավագույն դերասան), Ջեք Նիկոլսոնը (2 լավագույն դերասան, 1 երկրորդ պլանի լավագույն դերասան), Ուոլտեր Բրենանը (3-ն էլ երկրորդ պլանի լավագույն դերասան) և Ինգրիդ Բերգմանը (2 լավագույն դերասանուհի, 1 երկրորդ պլանի լավագույն դերասանուհի) ստացել են 3 Օսկար։
- 2 դերասան 2 տարի անընդմեջ ստացել են Օսկար լավագույն դերասան անվանակարգում։ Սփենսեր Թրեյսին՝ 1937 թվականին «Խիզախ կապիտանները» և 1938 թվականին «Տղաների քաղաքը» ֆիլմերի համար, Թոմ Հենքսը՝ 1993 թվականին «Ֆիլադելֆիա» և 1994 թվականին «Ֆորեսթ Գամփ» ֆիլմերի համար։ Ջեյսոն Ռոբարդսը (1976, 1977) 2 անգամ անընդմեջ ստացել է Օսկար որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։
- Քրիստոֆեր Պլամմերը ամենատարեց դերասանն է, որը ստացել է Օսկար մրցանակը։ 2012 թվականին նա ստացել է Օսկար երկրորդ պլանի դերասան անվանակարգում 82 տարեկան հասակում, ամենատարեց օսկարակիր անձնավորությունը Լուիզա Ռայներն է, նա մահացել է 104 տարեկանում։
- Երկրորդ պլանի դերերի համար Օսկար ստացած մի քանի դերասաններ հետագայում դարձել են առաջին մեծության աստղեր՝ Քեվին Սփեյսի «Կասկածելի անձինք», Անջելինա Ջոլի «Ընդհատված կյանք», Ջեք Լեմոն «Միստեր Ռոբերթս» և այլն։
- Օրսոն Ուելսը («Քաղաքացի Քեյնը»), Չառլի Չապլինը («Մեծ բռնապետը») և Սիլվեստր Ստալոնեն («Ռոկկի») այն դերասաններն են, որոնք ներկայացվել են Օսկարի միաժամանակ տղամարդու լավագույն դերասան և լավագույն սցենար անվանակարգերում։
- Ռեժիսորներից ամենաշատը՝ 4 Օսկար ստացել է Ջոն Ֆորդը, 3-ական Օսկար են ստացել Ուիլյամ Ուայլերը և Ֆրենկ Կապրան (Ֆրենկ Կապրան ևս 1 Օսկար է ստացել որպես պրոդյուսեր)։
- «Բեն Հուր» (1959), «Տիտանիկ» (1997) և «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը» (2003) ֆիլմերը ստացել են ամենից շատ՝ 12 Օսկար։ 10 Օսկար ստացել է «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմը, «Ժիժի» (1958), «Վերջին կայսրը (ֆիլմ)» (1987) և «Անգլիացի հաճախորդը» (1996) ֆիլմերը 9-ական Օսկար։ «Միլիոնատերը հետնախորշերից» (2008), «Գանդի» (1982), «Կաբարե» (1972), «Նավահանգստում» (1954) և «Քամուց քշվածները» (1939) ֆիլմերը ստացել են 8 Օսկար։
- Ամենից շատ Օսկարի ներկայացվել են «Ամեն ինչ Եվայի մասին» (1950 թ.) և «Տիտանիկ (ֆիլմ, 1997)» ֆիլմերը՝ 14 Օսկար։ «Ով է վախենում Վիրջինիա Վուլֆից» (1966 թ.) ֆիլմը ներկայացվել է Օսկարի այդ տարվա բոլոր անվանակարգերում՝ 13 և ստացել 5 Օսկար։ 13 անվանակարգերում Օսկարի ներկայացվել են նաև «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն» (2001 թ., ստացել է 4 Օսկար) և «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» (2008 թ., ստացել է 3 Օսկար)։
- Օսկարի պատմության մեջ 3 ֆիլմի՝ «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (1934 թ.), «Թռիչք կկվի բնի վրայով» (1975 թ.) և «Գառնուկների լռությունը» ֆիլմերն են արժանացել 5 «մեծ Օսկարի» (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի անվանակարգերում)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար» հոդվածին։ |