Նյոտայմորի (ճապ.՝ 女体盛り «մատուցում կանացի մարմնի վրա»), կնոջ մերկ մարմնի վրա սուշի և ճապոնական խոհանոցի այլ ուտեստներ մատուցելու ճապոնական պրակտիկա[1]։ Նանտայմորին (ճապ.՝ 男体盛り «մատուցում տղամարդու մարմնի վրա»), նյոտայմորիի նման ուտելիքի մատուցումն է տղամարդու մարմնի վրա[2][3][4]։

Նյոտայմորի, մերկ կնոջ մարմինը ծառայում է որպես սննդի ափսե

Պատմություն խմբագրել

Ենթադրվում է, որ մերկ մարմնի վրա սնունդ մատուցելու պրակտիկան սկիզբ է առել Ճապոնիայի Էդոյի ժամանակաշրջանում՝ «վակամեզակե» ուտելիքի խաղով (わかめ酒), որի ժամանակ կանանց ամուր փակված ազդրերի և ցայլքի միջև ընկած եռանկյունից ձևավորված «բաժակից» սակե են խմել[5]։ 1960-ականներին Ճապոնիայի տնտեսական աճով պայմանավորված այս պրակտիկան զարգացել է Իսիկավա պրեֆեկտուրայում տաք աղբյուրների լոգանքի արդյունաբերության շնորհիվ, որտեղ նյոտայմորիի էրոտիկ բնույթը տաք աղբյուրների հանգստավայրերը օգտագործել են որպես գովազդային մարտավարություն՝ տղամարդկանց հաճախորդներին գրավելու համար[6][7][8]։ 1980-ականն թվականերին նյոտայմորիի պրակտիկան պակասել է, քանի որ դեպի Օնսեն ավելացել են ընտանեկան և մասնավոր ուղևորությունները։ Նյոտայմորին հետագայում ընդունվել է սննդի և սեքս-հաստատությունների կողմից որպես էկզոտիկ գրավչություն[9][10]։

Շեֆ-խոհարար Մայք Քինանը պնդում է, որ այս պրակտիկան ծագել է սամուրայների դարաշրջանում. գեյշաների հաստատություններում նոտայմորին ծառայել է խոշոր օգտագործվել է հաղթանակներից հետո[11]։ Հետո ավանդույթը տարածվել է Ճապոնիայի այլ պրեֆեկտուրաներ։ Նյոտայմորին ժողովրդականություն է վայելել յակուձաների շրջանում[12]։

Ներկայումս նյոտայմորիի ավանդույթը լայնորեն տարածվել է Ճապոնիայից դուրս և այժմ այն գործածվում է աշխարհի շատ երկրներում[5][13]։

Նոտայմորիի կիրառման մանրամասներ խմբագրել

 
Հյուրը սուշի է ուտում անմիջապես մոդելի մարմնից Burning Flipside միջոցառման ժամանակ (ԱՄՆ, 2007)

Ճապոնական մշակույթում նյոտայմորին համարվում է արվեստի ձև[5][14]։ Ավանդական նյոտայմորիում կինը պետք է անշարժ պառկի ամբողջ ճաշի ընթացքում և չխոսի հյուրերի հետ։ Սուշին դրվում է նրա մարմնի վրա դրաված տերևների վրա, որպեսզի կանխվի մաշկի շփումը ձկան հետ։ Որպես կանոն, սնունդը դրվում է մարմնի հարթ հատվածների վրա, որտեղից այն չի գլորվի։ Մոդելների հետ խոսելը չի խրախուսվում։ Մոդելի վերաբերյալ ոչ պատշաճ ժեստերը կամ մեկնաբանությունները նույնպես անթույլատրելի են։ Այցելուներին թույլատրվում է սուշի վերցնել միայն փայտիկներով և արգելված է դիպչել կնոջ մարմնին։ Որոշ հաստատություններ թույլ են տալիս ռուլետներ ուտել անմիջապես մոդելի պտուկներից[5][15][16]։

Ճապոնական պրակտիկայում գեյշայի մարմինը լիովին մերկ է, բացառությամբ ավանդական կոշիկի և գլխի հարդարանքի։ Արևմտյան պրակտիկայում երբեմն ավելացնում է սեռական օրգանների ծածկույթ, ինչպիսին է սթրինգը[17]։

Քննադատություն խմբագրել

Քննադատները կարծում են, որ նյոտայմորին դաժան, ստորացուցիչ, անկումային և կանացի մարմնի սեռականորոն առարկայացնող ավանդույթ է[18][19]։ Guardian-ի սյունակագիր Ջուլի Բինդերը գրել է, որ կինը, որին նա տեսել է Լոնդոնում կազմակերպված նյոտայմորիի ժամանակ, «նման էր դիակի, որը պառկած էր դիահերձարանում և սպասում էր դիահերձման»[1]։

Որոշ երկրներում նյոտայմորին արգելված է օրենքով[19]։ 2005 թվականին Չինաստանն արգելեց նյոտայմորին՝ ելնելով հանրային առողջության և բարոյական նկատառումներից[20][21]։ Հոնկոնգում նյոտայմորի միջոցառման կազմակերպիչները հանդիպել են հասարակական բացասական արձագանքի և մեղադրվել են սեքսիզմը արվեստով արդարացնելու մեջ[21]։

2010 թվականի հոկտեմբերի 21-ին Հարավաֆրիկյան Հանրապետության ձեռներեց Կենի Կունենեի ծննդյան խնջույքը քննադատության է ենթարկել Հարավաֆրիկյան արհմիությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Զվելինզիմա Վավին, ինչը հանգեցրել է քաղաքական սկանդալի[22][23][24]։ Աֆրիկյան ազգային կոնգրեսի կանանց լիգան դատապարտել է նյոտայմորին որպես հարձակում Հարավային Աֆրիկայի կանանց ֆիզիկական անձեռնմխելիությանը և արժանապատվությանը[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bindel, Julie (2010 թ․ փետրվարի 12). «'I am about to eat sushi off a naked woman's body'». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  2. Danovich, Tove. «Is Naked Sushi All About the Nigiri or the Nudity?». Vice. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  3. Nigeria, Guardian (2019 թ․ սեպտեմբերի 7). «Nyotaimori: The Japanese Art Of Eating Food Off A Naked Body». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  4. James, Lauren (2017 թ․ հոկտեմբերի 17). «Hong Kong 'naked sushi' event cancelled after online backlash». South China Morning Post.
  5. 5,0 5,1 5,2 5,3 "Naked Sushi Makes Waves in Vancouver" Արխիվացված 2020-07-21 Wayback Machine, Inside Vancouver, 6 September 2014.
  6. «日本人が抱く、裸体への悲しき郷愁「女体盛り」の深すぎる歴史を探る!». R-18. 2015 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. «【ニッポンの裏風俗】お手頃料金で遊べる温泉風俗». メンズサイゾー. 2012 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. «日本人が抱く、裸体への悲しき郷愁「女体盛り」の深すぎる歴史を探る!». 日刊サイゾー. 2013 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  9. «日本人が抱く、裸体への悲しき郷愁「女体盛り」の深すぎる歴史を探る!». R-18. 2015 թ․ մայիսի 16. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  10. «【ニッポンの裏風俗】お手頃料金で遊べる温泉風俗». メンズサイゾー. 2012 թ․ ապրիլի 27. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  11. «Naked Sushi: Eat but don’t touch the plate» Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Vancouver Sun, 30 August 2014.
  12. Strong, Jeremy A Short Poetics of Cruel Food // Educated Tastes: Food, Drink, and Connoisseur Culture. — Lincoln: Կաղապար:Нп3, 2011. — С. 168—189. — ISBN 9780803219359
  13. Stainsby, Mia (2014 թ․ օգոստոսի 29). «Naked Sushi: eat but don't touch». Vancouver Sun.
  14. «Your Fantasy Of Eating Sushi Off A Naked Woman In Vancouver Is Now A Reality» Archive copy Wayback Machine-ի միջոցով:, SuperVancouver
  15. «Naked ambition: Diners pay $500 to eat sushi off NUDE MODELS at Florida restaurant» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Daily Mail, 6 August 2012.
  16. «Naked Sushi Now in Vancouver» Արխիվացված 2017-12-30 Wayback Machine, VanCity Buzz, 28 August 2014.
  17. «Your Fantasy Of Eating Sushi Off A Naked Woman In Vancouver Is Now A Reality». SuperVancouver. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  18. Strong, Jeremy A Short Poetics of Cruel Food // Educated Tastes: Food, Drink, and Connoisseur Culture. — Lincoln: University of Nebraska Press, 2011. — С. 168—189. — ISBN 9780803219359
  19. 19,0 19,1 Vipers, Gareth (2010 թ․ հունիսի 1). «The world's weirdest dining experiences». The Independent. էջ 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  20. Roberts, Christine (2012 թ․ օգոստոսի 5). «Nipples covered in wasabi? Sure! Florida patrons willing to drop at least $500 can have sushi served on prone body of nude model». New York Daily News. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  21. 21,0 21,1 «Hong Kong 'naked sushi' event cancelled after online backlash». South China Morning Post (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  22. Malema Eats Sushi With Kenny Արխիվացված 2011-02-04 Wayback Machine, Zalebs
  23. Vavi’s Sushi War Hots Up Արխիվացված 2011-02-07 Wayback Machine, The Sowetan, 29 October 2010
  24. COSATU Deputy Lashes Kunene Արխիվացված 2016-03-06 Wayback Machine, The Sowetan, 1 November 2010
  25. A chat with 'Sushi King' Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Tonight, 6 February 2011