Փրուֆ (անգլ.՝ alcohol proof, proof spirit), անգլիախոս երկրներում՝ խմիչքի թնդության չափման միավոր։ Միավորի սահմանումը տարբերվել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Ներկայումս ԱՄՆ-ում փրուֆի արժեքը հավասար է ալկոհոլի կրկնակի աստիճանին (այսինքն՝ ալկոհոլի մեկ աստիճանը հավասար է փրուֆի երկու «աստիճանի»), Մեծ Բրիտանիայում այն այլևս չի օգտագործվում (պատմականորեն փրուֆի մեկ «աստիճանը» հավասար էր ալկոհոլի 4/7 աստիճանի, այսինքն՝ խմիչքի փրուֆի արժեքը հավասար էր դրանում առկա աստիճանների քանակի 7/4-ին)։

Կանադական ռոմի շիշ, որի վրա նշված է խմիչքի փրուֆի չափը

Պատմություն

խմբագրել

Մեծ Բրիտանիայում 18-րդ դարից մինչև 1980 թվականի հունվար խմիչքների թնդությունը չափվել է proof spirit-ի հետ համեմատությամբ, որն ուներ ջրի խտության 12/13-ի խտություն կամ 57,15 աստիճան թնդություն[1]։

Ստուգաբանություն

խմբագրել

Անվանումը գալիս է 16-րդ դարից, երբ անգլիացի նավաստիների վարձատրությունը ներառում էր ռոմի մի չափաբաժին[2]։ Համոզվելու համար, որ ռոմի մեջ ջուր խառնած չէ, նրա թնդության ապացույցը (անգլ.՝ proof) ձեռք էր բերվում նրանով վառոդը թրջելով։ Եթե ռոմի մեջ թաթախված վառոդը չէր բռնկվում, ռոմի թնդությունը համարվում էր անբավարար (անգլ.՝ under proof)[3]։ Վառոդը չի այրվում 57%-ից ցածր ալկոհոլի պարունակությամբ խառնուրդում, ուստի 57 աստիճանի թնդությունը սկսել է կոչվել 100° փրուֆ[4]։ 1816 թվականից վառոդով փորձարկումը փոխարինվել է խտության չափումներով[3]։

Ժամանակակից միավորներ

խմբագրել

Մեծ Բրիտանիա

խմբագրել

57,15% մեծությունը շատ մոտ է 4/7 ≈ 0,5714-ին։ Այդ իսկ պատճառով Մեծ Բրիտանիայում 7/4 = 1,75 գործակիցն օգտագործվել է ալկոհոլի ծավալային տոկոսի և փրուֆի միջև փոխադարձ հաշվարկի համար: Այսպես, 40-աստիճանանոց խմիչքը պիտակավորվել է որպես 70° փրուֆ, իսկ մաքուր սպիրտը՝ 175°։ 1980 թվականի հունվարի 1-ից Մեծ Բրիտանիան անցել է ծավալային տոկոսի համակարգին՝ համաձայն Եվրոպական միության կանոնների։

ԱՄՆ-ում փրուֆը հայտնվել է մոտ 1848 թվականին և ի սկզբանե որոշվել է աստիճանի նմանությամբ․ 50% ալկոհոլը ըստ ծավալի համապատասխանում էր 100° փրուֆին[3]։

Կանադա

խմբագրել

Կանադայի օրենսդրությունը հետևում է ամերիկյան օրենսդրությանը և օգտագործում է ալկոհոլի ծավալային տոկոսներ[5]։ Սակայն ոչ պաշտոնապես բրիտանական փրուֆը նույնպես օգտագործվում է. անգլ.՝ over-proof rum նշանակում է ավելի քան 57% ալկոհոլ[6]։

Ավստրալիա

խմբագրել

Կանադայի օրինակով, Ավստրալիան ևս բրիտանական համակարգից անցել է ծավալային տոկոսների, բայց օգտագործում է անգլ.՝ overproof՝ 57,1° ավելի թունդ ալկոհոլային խմիչքների համար[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Scotch Whisky: Questions and Answers, Section 6. — Scotch Whisky Association. http://www.dcs.ed.ac.uk/home/jhb/whisky/swa/chap6.html Արխիվացված է Սեպտեմբեր 4, 2019 Wayback Machine-ի միջոցով:
  2. «The Tradition of Rum and the Sea». Արխիվացված է օրիգինալից 2015-04-14-ին. Վերցված է 2015-04-19-ին.
  3. 3,0 3,1 3,2 William Jensen. «The Origin of Alcohol "Proof"» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-07-08-ին. Վերցված է 2014-07-17-ին.
  4. «Alcohol "Proof" and "Alcohol by Volume": Definitions and Explanations». Արխիվացված է օրիգինալից 2015-06-17-ին. Վերցված է 2015-06-17-ին.
  5. «Canadian Food Inspection Agency — Alcoholic Beverages». Արխիվացված է օրիգինալից 2014-02-28-ին. Վերցված է 2015-04-19-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 32 (օգնություն)
  6. «Drug Library: Canadian Government Commission — Alcohol, item 61». Արխիվացված է օրիգինալից 2015-03-04-ին. Վերցված է 2015-04-19-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 45 (օգնություն)
  7. Alcohol strengths // George Ellis. The Australian Bar Attendant’s Handbook. Pearson Higher Education AU, 2015.(անգլ.)