Աշխարհի ամենաերկար և անիմաստ ֆիլմը

«Աշխարհի ամենաերկար և անիմաստ ֆիլմը» (անգլ.՝ The Longest Most Meaningless Movie in the World), 1968 թվականին նկարահանված «անդեգրաունդ» ժանրի անգլիական ֆիլմ, որի ռեժիսորը Թոնի Սքոթն է։ Ֆիլմը տարօրինակ է նրանով, որ բացարձակապես չունի սյուժետային գիծ և տևում է 48 ժամ։

Աշխարհի ամենաերկար և անիմաստ ֆիլմը
անգլ.՝ The Longest Most Meaningless Movie in the World[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրանդերգրաունդ ֆիլմ
Թվական1968
Լեզուանգլերեն
ՌեժիսորVincent Patouillard?
Տևողություն2880 րոպե

Սյուժե խմբագրել

Այս ֆիլմի համար ոչ մի հատուկ նկարահանումներ տեղի չեն ունեցել։ Ժապավենը կազմված է գովազդային հատվածներից, ֆիլմերում տեղ չգտած կադրերից և այլ «կինեմատոգրաֆիական աղբից»։ Որոշ տեղերում, օրինակ, հանդիպում է անընդհատ կրկնվող (ավելի քան 30 րոպե) նույն գովազդային հոլովակը։ Երբեմն պատկերները շրջվում են գլխիվայր կամ սկսում շարժվել հակառակ։

Արտադրություն և ցուցադրություն խմբագրել

Էնթոնի Սքոթը ստեղծել է իր ֆիլմը Swiss Film Centre-ի աջակցությամբ։ Առաջին հանրային դիտումը կայացել է 1968 թվականի ամռանը The New Arts Lab-ում (Դյուրի-լեյն, Լոնդոն)։ Դրանից հետո 1969 թվականին ժապավենը ցուցադրվեց Cybervironment Plus էքսպերիմենտալ արվեստի փառատոնին, իսկ 1970 թվականին հոկտեմբերին՝ Ֆրանսիական ֆիլմադարանում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Չնայած «Աշխարհի ամենաերկար...» անվանմանը՝ ներկա պահին այն չի զբաղեցնում առաջին տեղը ամենաերկար ֆիլմերի ցանկում.

  • «Modern Times Forever» – Դանիա, 2011, 14 400 րոպե
  • «Cinématon» – Ֆրանսիա, 1978-2010, 11 160 րոպե
  • «Մատրյոշկա»– Գերմանիա, 2006, 5700 րոպե
  • «Դեղ անքնության դեմ» – ԱՄՆ, 1987, 5220 րոպե
  • «Աշխարհի ամենաերկար և անիմաստ ֆիլմը» – Մեծ Բրիտանիա, 1968, 2880 րոպե
  • «Չորս աստղիկներ» – ԱՄՆ, 1967, 1500 րոպե

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել