Պիդակալայի պատերազմ (նաև հայտնի է որպես Պիդակալա Սամարամ կամ Պեդդանուգուլատա[1][2]), կովի թրիքով ամենամյա մրցամարտ, որն անցկացվում է Ասպարիի Կայրուպալա գյուղում, Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգի Կուրնուլ շրջանում Այն անցկացվում է Ուգադի փառատոնի հաջորդ օրը, որի ժամանակ նշում են Հին հնդկական օրացույցով նոր տարին[1][3]։

Պիդակալայի պատերազմ
Pidakala War

Տեսակտոն
Տոնվում է Հնդկաստան
Ավանդույթներհինդուիզմ

Մրցամարտը հիմնված է հին հնդկական բանահյուսության վրա, որտեղ ասվում է, որ այն բանից հետո, երբ վեճ է ծագել երկու աստվածների ամուսնության վերաբերյալ, կռիվ է սկսվել՝ իրար վրա կովի թրիք շպրտելով։ Ասում են, որ կովի թրիքի ամենամյա մրցամարտը գյուղին բերում է առողջություն, ինչպես նաև անձրև ու բարգավաճում։ Մենամարտն այնքան է թեժանում, որ կռվի ժամանակ որոշ մասնակիցներ վիրավորվում են։

Ավանդություն խմբագրել

Ըստ հնդկական բանահյուսության, նախքան աստվածուհի Բհադրակալի և Վիրաբհադրա աստծո միջև ամուսնությունը վեճ է եղել։ Աղբյուրներում վեճի տարբեր պատճառներ են նշվում. The Hans India-ն նշում է, որ Բհադրակալին զայրացել է Վիրաբհադրայի անսպասելի հաջողությունները և սպառնացել է կովի թրիքը նետել նրա վրա[1], մինչդեռ The New Indian Express-ը նշում է, որ զույգը որոշ ժամանակով բաժանվել է դավաճանության պատճառով[4]։

Բհադրակալիին աջակցող գյուղացիները սկսել են կովի թրիքը նետել Վիրաբհադրայի վրա, և Վիրաբհադրային աջակցող գյուղացիները նույնպես պատասխանել են կովի թրիքով[1]։ Կռիվը տևել է մոտ մեկ ժամ, մինչև գյուղի ղեկավարները կարգավորել են իրավիճակը և տեղի է ունեցել երկու աստվածների ամուսնությունը[1][5]։

Փառատոն խմբագրել

  Արտաքին մեդիաֆայլեր
Պատկերներ
  Մրցամարտի համար թրիքի կույտ է հավաքվել
  Ամբողը մրցամարտի պահին
Տեսաֆայլեր
  Տեսարան 2021 թվականի փառատոնից

Կայրուպալայի բնակիչները ավանդաբար դիտում են կովի թրիքով մրցամարտը և երկու աստվածների միջև ամուսնությունը Ուգադիի հաջորդ օրը՝ տարվա առաջին օրը հինդու լուսնային արևային օրացույցով[5][6]։ Գյուղը բաժանված է երկու ճամբարի՝ Դալիթ, Կուրուբա և Յադավա համայնքները մի կողմից, որոնք ներկայացնում են Բհադրակալին և Լինգայաթ, Ռեդդի և մուսուլմանական համայնքները մյուս կողմից, որոնք ներկայացնում են Վիրաբադրային[1][2][5]։

Մրցամարտին հարյուրավոր մարդիկ են մասնակցում[1][7]։ Փառատոնին մեծ թվով ոստիկաններ են ներկա լինում՝ լուրջ անկարգություններից խուսափելու համար[1]։ Վնասվածքներ լինում են, բայց բողոքներ չեն ներկայացվում։ Կռվի ավարտից հետո գյուղը միասին նշում է Վիրաբհադրայի և Բադրակալիի ամուսնությունը[5]։

Տեղացիներն ասում են, որ կովի թրիքի մրցամարտը կարող է օգտակար լինել բոլորի առողջության համար, և որ ամենամյա ծեսը գյուղին բերում է բարգավաճում, ինչպես նաև տեղումներ և եղանակային այլ բարենպաստ պայմաններ[6]։

Վերջին տարիներ խմբագրել

2012 թվականին մոտ 15 մարդ տուժել է, սակայն բողոքներ չեն ներկայացվել։ 2022 թվականին տեղի պաշտոնյան հայտնել է, որ մինչև 50 մարդ վնասվածքներ է ստացել, սակայն ոստիկանությունը բողոք չի ստացել[8]։

2021 թվականին, կորոնավիրուսային համաճարակի ժամանակ, չնայած Հնդկաստանը տառապում էր աշխարհի ամենածանր բռնկումներից և այն ժամանակ հիվանդության դեպքի վերջին աճ էր, փառատոնն անցկացնելու հատուկ թույլտվություն է տրվել[2][3][5]։ Համացանցում վրդովմունք է առաջացրել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են համաճարակի ժամանակ անցկացվող փառատոնի առանց դիմակի մասնակիցները գոմաղբ նետում միմյանց վրա[7]։ Ոստիկանության պաշտոնյան հայտարարել է, որ տուժել է մոտ 100 մարդ, սակայն ոչ ոք չի բողոքել[3]։

Նմանատիպ փառատոներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «With no Covid fear, Andhra villagers hold 'Pidakala War' in Kurnool». Deccan Herald. 2021 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Cow dung fight fest denotes social harmony». The Hans India. 2023 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Ushering in Ugadi by hurling cow dung». The Hindu. 2021 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին.
  4. «AP: Villagers fight with dung cakes». The New Indian Express. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Andhra villagers throw cow dung at each other to mark Pidakala War». Inshorts. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին.
  6. 6,0 6,1 «Violating COVID Protocols, Thousands Fling Dung at AP Ugadi Fest». The Quint. 2021 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին.
  7. 7,0 7,1 «Amid COVID-19 Spike, Hundreds Assemble And Hurl Cow Dung Cakes In Andhra Pradesh Village As Part Of Ugadi Celebration». Mashable India. 2021 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին.
  8. «Cow dung fight, donkey parade mark Ugadi in Andhra's Kurnool». The New Indian Express. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին.