Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Յանգոն)

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցու տաճար Յանգոն քաղաքում, Բիրմա։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Armenian Church in Yangon (Myanmar) (28628469950).jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՄյանմա Մյանմա
ՏեղագրությունՅանգոն
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Եկեղեցու և Բիրմայի հայերի պատմությունԽմբագրել

17-րդ դարի սկզբին պարսկական կառավարությունը սկսել է Արևելյան Հայաստանից, հիմնականում Նախիջևանից եկած հայերի զանգվածային վերաբնակեցումը, որոնք հաստատվել են Սպահանի մոտ գտնվող Նոր Ջուղա քաղաքում։ 17-րդ դարում դժվարին պայմանների պատճառով այս վերաբնակեցվածներից ոմանք Արևելյան Հայաստանից, որոնք այժմ ապրում են Սպահանի մոտ, գնացել են Հնդկաստան կամ Հարավարևելյան Ասիա։ Հաստատվել են հիմնականում Ճավա և Մալակա թերակղզիներում (հատկապես Պենանգ կղզում և Մալակա քաղաքում)։ Հայերին սովորաբար ընդունել են որպես եվրոպացիների, կամ որպես «սպիտակների»։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո շատերը Ճավայից և Մալակայից գաղթել են Ավստրալիա[1]։

Բիրմայի հայերի երկար ժամանակ ընդունել են որպես դաշնակիցներ։ Հայերը վերապրել են Բիրմայի առաջին պատերազմը 1826 թվականին, երբ անգլիացիները գրավել են Արական և Տենասսերիմ մարզերը։ Սակայն 1852 թվականին երկրի տնտեսական սիրտը` Դաշտային Բիրմայի գրավումը անգլիացիների կողմից բերել է մեղադրանքների նոր ալիքի, որ Բիրմայի հայերը հակաբրիտանական և նույնիսկ ռուսամետ քաղաքականություն են վարում։ Չնայած բոլոր դժվարություններին, 1862 թվականին Բիրմայի թագավորի կողմից հատկացված հողատարածքում կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտչի հայկական եկեղեցին[1]։

1871-1872 թվականների մարդահամարի տվյալներով Բրիտանական Հնդկաստանում բնակվել են 1250 հայեր, հիմնականում Կալկաթայում, Դաքայում և Յանգոնում, 1881 թվականին՝ 1308 հայեր (737-ը՝ Բենգալիայում, 466-ը՝ Բիրմայում), 1891 թվականին՝ 1895 հայեր։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին մինչ այժմ գտնվում է Աունգ Կյավ փողոցի 66 հասցեում (Aung Kyaw): Ըստ տվյալների՝ 1851-1915 թվականներին Բիրմայում մկրտվել է 76 հայ, 1855-1941 թվականներին 237 հայ ամուսնացել է, իսկ 1811-1921 թվականներին մահացել է ավելի քան 300 հայ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել