Կլեմենտինա Կլատո Դելե (ֆր.՝ Clémentine Clattaux Delait; մարտի 5, 1865(1865-03-05)[1][2], Chaumousey - ապրիլի 19, 1939(1939-04-19)[1][2], Էպինալ), ֆրանսիացի մորուքավոր կին, որն ունեցել է սրճարան։ Ժամանակակիցները նրան նկարագրել են որպես «Ֆրանսիայում հռչակավոր ու հայտնի մորուքավոր կին» և «մորուքավոր կնոջ գեղեցիկ օրինակ»[3]։

Կլեմենտինա Դելե
ֆր.՝ Clémentine Delait
Դիմանկար
Ծնվել էմարտի 5, 1865(1865-03-05)[1][2]
ԾննդավայրChaumousey
Մահացել էապրիլի 19, 1939(1939-04-19)[1][2] (74 տարեկան)
Մահվան վայրԷպինալ
ԳերեզմանThaon-les-Vosges
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունinnkeeper, մոդել և գործարար
 Clémentine Delait Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Կլեմենտինա Դելեն ծնվել է 1865 թվականին Ֆրանսիայում՝ Լոթարինգիա մարզի Թաոն Լե Վոժ համայնքում։ 20 տարեկանում ամուսնացել է Պոլ Դելեի՝ տեղի հացթուխի հետ, որի հետ քաղաքում սրճարան է հիմնել[3]։

Ըստ մի շարք վարկածների՝ Կլեմենտինա Դելեն մորուքավոր է եղել վաղ տարիքից, բայց պարբերաբար սափրվել է։ Դա փոխվել է 1900 թվականին, երբ նա այցելել է դիմակահանդես և տեսել մի մորուքավոր կնոջ՝ անասելի ցցամազերով և պարծեցել է, որ ինքն ավելի լավ կարող է մորուք աճեցնել։ Նրա ամուսինը 500 ֆրանկ է դրել և աջակցել նրան։ Այդ դեպքից հետո նրանց սրճարանը հայտնի է դարձել, նրանք փոխել են անվանումը և անվանել «Le Café de La Femme à Barbe»՝ «Մորուքավոր կնոջ սրճարան»[4][5]։

Համբավ խմբագրել

Սկզբում սկսել է վաճառել իր լուսանկարները և բացիկները, ինչի շնորհիվ հայտնի է դարձել։ Նա սկսել է ճանապարհորդել Եվրոպայում՝ ներգրավելով մեծ բազմություն Փարիզում և Լոնդոնում։ 1926 թվականից, երբ մահացել է նրա ամուսինը, Կլեմենտինան սկսել է ավելի շատ շրջագայել[6][7]։

1900 թվականին նա մասնակցել է լայն հռչակ վայելող ներկայացման, որի ընթացքում մտել է առյուծների վանդակի մեջ և թղթախաղ խաղացել առյուծներին սանձահարողի հետ՝ գտնվելով վանդակի ներսում, ինչպես լեգենդն է ասում՝ վախեցրել է առյուծներին։ 1904 թվականին նա հատուկ թույլտվություն է ստացել իշխանություններից տղամարդկանց հագուստ հագնելու համար, մինչդեռ կանանց դա արգելված էր[5][8]։

1970-ական թվականներին Թաոն Լե Վոժում բացվել է թանգարան՝ նվիրված Կլեմենտինա Դելին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 Mary Blume A French Affair: The Paris Beat, 1965-1998. — Simon and Schuster, 1999-11-05. — 252 с. — ISBN 978-1-4391-3638-6
  4. Allan Peterkin One Thousand Beards: A Cultural History of Facial Hair. — arsenal pulp press, 2001. — 236 с. — ISBN 978-1-55152-107-7
  5. 5,0 5,1 W. Spurlin, J. Hayes, Margaret R. Higonnet Comparatively Queer: Interrogating Identities Across Time and Cultures. — Springer, 2010-10-11. — 242 с. — ISBN 978-0-230-11344-2
  6. Susan J. Vincent Hair: An Illustrated History. — Bloomsbury Publishing, 2018-10-04. — 256 с. — ISBN 978-0-85785-172-7
  7. 7,0 7,1 Joe Nickell Secrets of the Sideshows. — University Press of Kentucky, 2005-09-09. — 426 с. — ISBN 978-0-8131-7179-1
  8. Laurence Senelick The Changing Room: Sex, Drag and Theatre. — Psychology Press, 2000. — 566 с. — ISBN 978-0-415-15986-9