Հիսուսի մանեկ (անգլ.՝ Jesus nut), անգլերեն ժարգոնային տերմին, որը վերաբերում է ուղղաթիռի գլխավոր ռոտորը սևեռող մանեկին[1]։ Հարակից ժարգոնային տերմինը՝ Հիսուսի բույթը (անգլ.՝ Jesus pin) վերաբերում է ապահովիչ բույթին, որն օգտագործվում է սևեռող մանեկն ամրացնելու համար։ Ընդհանրապես, Հիսուսի մանեկը կամ Հիսուսի բույթը օգտագործում են ցանկացած բաղադրիչի համար, որը ձախողման մեկ կետն է, ինչը հանգեցնում է աղետալի հետևանքների, և միակ բանը, որ մնում է անել, փոխաբերաբար ասած՝ Հիսուսին աղոթելն է, այստեղից էլ ծագել է անվանումը։

Հիսուսի մանեկ
Հիմնական ռոտորի միացման մանեկը կամ «Հիսուսի մանեկը» Bell 222U- ից, որը ցույց է տրված ձեռքին չափի հետ համեմատական (ձախից) և տեղադրված է ապահովիչ բույթը (աջից) Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաօդանավի բաղկացուցիչ, ձախողման կետ Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվՀիսուս Խմբագրել Wikidata

Անվան ծագումը խմբագրել

«Հիսուսի մանեկ» տերմինն ամենայն հավանականությամբ սկսել են օգտագործել ամերիկացի զինվորները Վիետնամում[2]։ Վիետնամի պատերազմը առաջին պատերազմն էր, որտեղ մեծ թվով զինվորներ էին տեղափոխվում ուղղաթիռներով։ Տերմինը կարող է ծագել նաև PBY Catalina երկկենցաղ ինքնաթիռից, որն ուներ Հիսուսի երկու պտուտակ, որոնցով ինքնաթիռի թևերը ամրացված էին ֆյուզելաժին[3]։

Եթե Հիսուսի մանեկը խափանվի թռիչքի ժամանակ, ռոտորը կկտրվի ուղղաթիռից[4][Ն 1], և անձնակազմին կմնա միայն «աղոթել Հիսուսին»։ Մանեկը պետք է ստուգվի թռիչքից առաջ, թեև Հիսուսի մանեկի խափանման իրական օրինակները հազվադեպ են։ Օրինակ, 2000 թվականին Bell 206 B ուղղաթիռիի ռոտորի մանեկը հանվել է վերաներկելու համար և չի վերականգնվել ու ստուգվել փորձնական թռիչքից առաջ։ Ուղղաթիռը վթարի է ենթարկվել թռիչքից տասը րոպե անց, երկու ուղեւորները մահացել են[5][6]։

Այլ համատեքստեր խմբագրել

Բոլորովին վերջերս տերմինն ավելի ընդհանուր կիրառություն է գտել ճարտարագիտության մեջ՝ ներառելու ցանկացած առանձին բաղադրիչ, որի ձախողումը կարող է հանգեցնել ամբողջ համակարգի աղետալի ձախողման։

Տերմինի մեկ այլ կիրառություն կարելի է գտնել ժայռամագլցման մեջ, որտեղ այն վերաբերում է ժայռի երթուղու ուղղահայաց հատվածի վրա ամրացված պաշտպանության առաջին «մանեկին»[7]։ Այս կտորը պետք է տեղադրվի այնպես, որ դիմադրի դեպի արտաքին, ինչպես նաև դեպի ներքև ձգմանը։ Բացի այդ` Հիսուսի մանեկը կանխում է անկման գործոնի հավանականությունը ապահովության խարիսխի վրա[8]։

Գրականության մեջ «Հիսուսի մանեկ» տերմինը տարածում է գտել Ռոբերտ Մեյսոնի «Վախկոտ և ռազմատենչ» (անգլ.՝ Chickenhawk) գրքի միջոցով, որը պատմում է Վիետնամի պատերազմում օդաչուի իր փորձառությունների մասին[9]։

Նշումներ խմբագրել

  1. Հիսուսի մանեկի խափանումը միակ տարբերակը չէ, որով գլխավոր ռոտորը կարող է անջատվել ուղղաթիռից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Main Rotor Installation diagram». Huey Helicopters UK. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  2. Rottman, Gordon L. (2020). Grunt Slang in Vietnam: Words of the War. Open Road Media. ISBN 9781504061704. «Jesus nut  The geared rotor retaining nut securing a helicopter blade system to the drive shaft. Aka 'Jesus pin.' One has faith the nut/pin will stay on and not crash, screaming, 'Oh, Jesus!'»
  3. Joiner, Stephen (2019 թ․ ապրիլ). «Legends of an Ocean-Crossing Seaplane». Air & Space. Smithsonian Institution. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  4. Levy, Milton; Buckley, Paul; Beatty, John; Brown, Richard; Huie, Robert; Bhansali, Kirt B. (1992 թ․ հունիս). Failure Analysis of the Main Rotor Retention Nut from the AH-64 Helicopter, MTL TR 92-39 (PDF) (Report). U.S. Army Materials Technology Laboratory. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին. «The main rotor retention nut is a flight-critical component that secures the main rotor hub and blade assemblies to the static mast.»
  5. Aviation Investigation Report A00Q0046 (Report). Transportation Safety Board of Canada. 2001 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  6. Aviation Safety Maintainer 1/2002: Fatigue and Complacency - A Potentially Sorrowful Mixture (Report). Transport Canada. 2002. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին.
  7. Coley, David (2013). High - Advanced Multi Pitch Climbing. Akreative. էջեր Section 408 of 5150.
  8. Long, John; Gaines, Bob (2006). Climbing Anchors (2nd ed.). London: Falcon Press. ISBN 0-7627-2326-2.
  9. Robert Mason (2005 թ․ մարտի 29). Chickenhawk. Penguin Publishing Group. էջ 84. ISBN 978-1-101-17515-6.