Ավետարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ավետարան (հունարեն εὐαγγέλιον), բարի լուր։
Ավետարան բառի տակ հիմնականում հասկացվում է Նոր Կտակարանի առաջին չորս գրքերը, որոնցում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի գալստյան և հաղթանակի բարի լուրը։ Կան նաև պարականոն գրվածքներ, որոնք Նոր Կտակարանի մաս չեն կազմում։
Չորս Ավետարաններ
խմբագրելՆոր Կտակարանի կանոնի առաջին չորս գրքերը կոչվում են Ավետարաններ, որոնցում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան, մկրտության և քարոզչության, բժշկությունների և հրաշքների, խաչելության և հարության պատմությունները՝ գրված առաքյալների կամ նրանց հաջորդների կողմից։ Չորս ավետարաններն են.
Դրանք գրվել են հետևյալ պատճառներով.
- Ներկայացնելու Քրիստոսի մահվան և հարության պատճառները,
- Պահպանելու Քրիստոսի վարդապետության անխաթարությունը,
- Ուղղորդելու քրիստոնյաներին դեպի ճշմարտություն,
- Բավարարելու Ա դարի եկեղեցու քարոզչական և ծիսական որոշ կարիքներ,
Ավետարանիչների սիմվոլիկան
խմբագրելԵկեղեցու ավանդության, մանրանկարչության, որմնանկարչության, քանդակագործության մեջ տարածված է չորս ավետարանիչների սիմվոլիկան.
Այս սիմվոլիկան հիմնված է Եզեկիելի Ա 10 և Հայտնության Դ 7 համարների հիման վրա։ Եկեղեցական Ավանդությունն այս խորհդանիշներին տալիս է հետևյալ բացատրությունը. Մատթեոսի ավետարանն սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությամբ, այդ պատճառով հեղինակը նույնացվում է մարդու հետ։ Մարկոսը առյուծի քաջությամբ առաջինն է բարձրաձայնում, որ Քրիստոս Աստծո Որդի է։ Ղուկասը նույնացվում է զոհի՝ ցլի հետ, քանի որ իր պատմությունն սկսում է Զաքարիայի զոհաբերության պատմությամբ։ Հովհաննեսն իր ավետարանի սկզբում արծվի իմաստությամբ վերևից սավառնելով է ներկայացնում Հիսուսի աստվածությունը։
Գրականության ցանկ
խմբագրել- Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Էջմիածին, 1996, էջ 25-28։
- Ա. Գայայան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003, էջ. 194-197։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 610)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետարան» հոդվածին։ |