Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 7, 2024 թ.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/09/Ampelmann_gr%C3%BCn_%26_rot.jpg/150px-Ampelmann_gr%C3%BCn_%26_rot.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/be/Lophocroa_leadbeateri_-Brookfield_Zoo-6.jpg/150px-Lophocroa_leadbeateri_-Brookfield_Zoo-6.jpg)
- ․․․Արևելյան Գերմանիայում լուսացույցի մարդուկը (լուսանկարում) տարբերվում էր մյուս տեղերում ընդունված սովորական մարդուկից, և հետագայում նույնիսկ դարձել է բողոքի ցույցերի պատճառ։
- ․․․ուկրաինուհին դարձել է 2024 թվականի Ճապոնիայի գեղեցկության մրցույթի հաղթող, սակայն մի քանի օր անց հրաժարվել է այդ տիտղոսից։
- ․․․տասը մրցակցի դեմ մեն-մենակ մնացած ֆուտբոլային դարպասապահին հաջողվել է չեղարկել խաղը՝ «հավերժական» խաղից դուրս վիճակի պատճառով։
- ․․․Սավաննա/Հիլթոն Հեդ միջազգային օդանավակայանի 10-րդ թռիչքուղին Ամերիկայի Միացյալ Նահանգների միակ թռիչքուղին է, որտեղ գերեզմանաքարեր կան։
- ...հնագետների կարծիքով՝ մարդու ամենահին գրանցված անունը Քուշիմն է։
- ...կակադուներն անազատության մեջ սովորաբար ապրում են 40-60 տարի, սակայն այս թութակը (լուսանկարում) ապրել է 83 տարի՝ սահմանելով երկարակեցության ռեկորդ իր տեսակի համար։