Բացել գլխավոր ցանկը

Կապիտան Ֆիլիպս (անգլ.՝ Captain Phillips), ռեժիսոր, գրող, սցենարիստ և կինոռեժիսոր, անգլիացի Փոլ Գրինգրասի թրիլեր ժանրի ամերիկյան ֆիլմ։

Picto infobox cinema.png
Կապիտան Ֆիլիպս
Captain Phillips
Captain Phillips poster.jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա, թրիլլեր
ԹեմաԾովահենություն և Maersk Alabama hijacking?
Թվական2013 թվական
Պրեմիերա2013 թվական
Լեզուանգլերեն, սոմալիերեն
ՌեժիսորՓոլ Գրինգրաս
Պրոդյուսեր
Սցենարի հեղինակԲիլլի Ռեյ
Դերակատարներ
ՕպերատորԲարրի Էքրոյդ
ԵրաժշտությունՀենրի Ջեքման
ՄոնտաժՔրիստոֆեր Ռոուս
ՆկարիչներՊոլ Կիրբի

Սու Ուայթեր

Մարկ Բրիդջես
Պատմվածքի վայրԱֆրիկա
Նկարահանման վայրՄալթա և Մարոկկո
Կինոընկերություն

Scott Rudin Productions
Michael De Luca Productions

Trigger Street Productions
Տևողություն134 րոպե[1]
Բյուջե55 միլիոն դոլար[1]
Շահույթ218 791 811 դոլար[1]
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի սյուժեն հիմնված է իրական փաստերի վրա, որ տեղի է ունեցել 2009 թվականին, Ալաբամա առևտրական նավի վրա, որը ղեկավարում էր կապիտան Ռիչարդ Ֆիլիպսը, ով գերեվարվում է Հնդկական օվկիանոսի ծովահենների կողմից։ Նրանց ղեկավարում էր Աբդուվալի Մուսը։

Բիլլի Ռեյի գրած սցենարը հիմնված է նաև Ռիչարդ Ֆիլիպսի և Ստեֆան Թալթի կողմից 2010 թվականին գրված «Կապիտանի հերթապահությունը։ Սոմալիի ծովահենները։ Ռազմածովային նավատորմի SEALները և վտանգավոր օրեր բաց ծովում» գրքի հիման վրա։ Սքոթ Ռուդին, Դանա Բրունեթին և Մայքլ դե Լուկան հանդես են եկել որպես ֆիլմի պրոդյուսերներ։ Ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2013 թվականին Նյու Յորքի ֆիլմերի փառատոնի ժամանակ։ Ֆիլմը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ կինոթատրոնի դրամարկղում տոմսերի վաճառքից գոյացավ շուրջ 217 միլիոն դոլար, դրան հակառակ՝ ֆիլմի բյուջեն կազմում է 55 միլիոն դոլար։ 2014 թվականին «Կապիտան Ֆիլիպս» ֆիլմը ներկայացվել է Ամերիկյան ֆիլմերի ակադեմիայի առաջադրած 6 անվանակարգերում, այդ թվում նաև՝ «Լավագույն կինոնկար» և «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Աբդի համար), բայց չի արժանացել որևէ մրցանակի[2][3]։

ՍյուժեԽմբագրել

Ռիչարդ Ֆիլիպսը (Թոմ Հենքս) ստանձնում է Ալաբամա առևտրական նավի ղեկավարությունը, որը առանց սպառազինության նավ է։ Այն ուղղություն է վերցնում Օմանի Սալալահ նավահանգստից՝ Ադենի ծովածոցից դեպի Աֆրիկայի խոշոր լճերի շրջանում գտնվող Մոմբաս քաղաք նավարկելու թույլտվությամբ։ Նավապետն ու առաջին օգնականը՝ Շան Մրֆին (Մայքլ Չերնոս) հրամայում են նավի վրա խիստ հսկողություն սահմանել և կատարել գործնական վարժանքներ։ Վարժանքների ընթացքում նավն սկսում են հետապնդել Սոմալիի ծովահենները, որոնք գտնվում են 2 փոքր նավերում։ Կապիտան Ֆիլիպսը օգնություն է կանչում։ Մտածելով, որ ծովահենները լսում են ռադիոկապով, նա փոխելով ձայնը, պատասխանում է զանգին՝ խոստանալով օդային պաշտպանության ջոկատ ուղարկել։ Մի նավակը հետ է շրջվում՝ լսելով զանգը, իսկ մյուս նավակը շարունակում է շարժվել Ալաբամայի հետևից, բայց ճանապարհին շարժիչն անջատվում է։

Հաջորդ օրը ծովահենների նավակը վերսկսում է իր հետապնդումը։ Նավի վրա լավ սպառազինված 3 ծովահեններ են, որոնց առաջնորդում է Աբդուվալի Մուսը (Բարխադ Աբդի)։ Ներդնելով իր և անձնակազմի ջանքերը՝ Ֆիլիպսը փորձում է խույս տալ ծովահեններից։ Ծովահեններն, օգտագործելով իրենց հետ վերցրած սանդուղքը, ներխուժում են Ալաբամա։ Ֆիլիպսն անձնակազմին հրամայում է թաքնվել նավի այն հատվածոմ, որտեղ նավի շարժիչն է։

Ֆիլիպսը Մուսին է առաջարկում նավի պահոցում պահված 30000 դոլարը։ Նա պահանջում է, որ նավի անձնակազմի և նավի դիմաց իրեն տան նավային կազմակերպությունների կողմից վճարվող ապահովագրական գումարը՝ միլիոն դոլար։ Մրֆին նկատում է, որ ամենաերիտասարդ ծովահենը՝ Բիլանը (Բարխադ Աբդիրախման) առանց կոշիկների է և թաքնված անձնակազմին խնդրում է կոտրած ապակիով պատել սենյակը։ Շարժիչների մեխանիկ Մայքլ Պերրին (Դեյվիդ Վարշովսկի) հոսանքազրկում է նավը՝ այն թողնելով մթության մեջ։ Բիլասը կտրում է ոտքը, երբ նրանք հասնում են շարժիչներին, իսկ Մուսը շարունակում է որոնումները միայնակ։ Նրան գերի են վերցնում թաքնված անձնակազմի անդամները և պահանջում են լքել նավը՝ հեռանալով փրկարար նավակով։ Ծովահենները վերցնում են ամբողջ գումարը, տեղավորվում են փրկարար նավակում՝ իրենց հետ տանելով կապիտան Ֆիլիպսին։

Անձնակազմն սկսում է հետապնդել նրանց՝ փորձելով չկորցնել իրենց կապիտանի հետքը։ Շուտով նրանց իր հսկողության տակ են սկսում պահել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը։ Կապիտան Ֆրենկ Կասպելլանոն բանակցություններ է սկսում ծովահենների հետ։ Վերջապես կարողանում է Մուսին համոզել, որ բարձրանա իրենց նավ՝ փրկագնի մասին պայմանավորվելու համար։ Մուսը համաձայնվում է՝ Ֆիլիպսին թողնելով իր մարդկանց հետ։ Ամբողջ ընթացքում դիպուկահարներն իրենց նշանառության տակ են պահում ծովահեններին։

Ծովահեններից մեկը, հասկանալով, որ զինվորականները խաբում են իրենց և ոչ մի փրկագին էլ չեն տալու, նա մոտենում է Ֆիլիպսին, կապում է նրա աչքերը և զենքն ուղղելով Ֆիլիպսի վրա, պատրաստվում է կրակել։ Վերջին վայրկյանին դիպուկահարներին տալիս են կրակելու հրաման։ Երեք ծովահեններն էլ սպանվում են։

Նավի տախտակամածում ձերբակալում են Մուսին։ Կոլապսի մեջ գտնվող Ֆիլիպսին ազատում են գերեվարությունից։ Բուժզննման ընթացքում պարզում են, որ նա գտնվում է նյարդային անհավասարակշիռ վիճակում։

ԴերերումԽմբագրել

Դերասանի անունը Դերային անուն
Թոմ Հենքս կապիտան Ռիչարդ Ֆիլիպս
Բարխադ Աբդի Աբդուվալի Աբդուհադիր Մուսե, ծովահենների առաջնորդ
Բարխադ Աբդիրախման Բիլար
Ֆեյզալ Ահմադ Նաջի
Մահաթ Մ. Ալի Էլմի
Մայքլ Չերնուս ավագ օգնական Շեյնի Մըրֆի
Դեյվիդ Ուորսխովսկի ավագ մեխանիկ Մայքլ Պերրի
Քորի Ջոնսոն Ջոն Կրոնան
Յուլ Վասկես կապիտան Ֆրենկ Կաստելանո
Քեթրին Կիներ Անդրեա Ֆիլիպս
Մաքս Մարտինի ԱՄՆ ռազմածովային ջոկատի ղեկավար
Մուհամեդ Ալի Ասսադ
Իսահակ Ֆարահ Սամաթար Հուֆան

Ֆիլմի արտադրությունԽմբագրել

ՆկարահանումԽմբագրել

«Կապիտան Ֆիլիպս» ֆիլմի հիմնական նկարահանումներն սկսվել են 2012 թվականի մարտի 26-ին[4] ։ Նկարահանումները տեղի են ունեցել Մալթայի ծովածոցում։ Նկարահանման 9 շաբաթներն անցել են «Ալեքսանդր» նավի վրա, որը ներկայացվել է «Ալաբամա» առևտրանավի փոխարեն։

ԵրաժշտությունԽմբագրել

Ֆիլմի երաժշտության ընտրության համար կազմակերպված մրցույթում հաղթել է Հենրի Ջեքմանը[5]։ Ֆիլմի սաունդթրեքը թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 15-ին Varèse Sarabande-ի կողմից։ Մյուս երգերը նույնպես ներառվել են ֆիլմում՝

Երգի անուն Երգի հեղինակ
Up in Here Կովաս
Hilm B Hilm Մուսա Հանհեն
Wonderful Tonigh Էրիկ Քլեփթն
The End Ջոն Փովել

Տոմսերի վաճառքԽմբագրել

«Կապիտան Ֆիլիպս» ֆիլմն իր թողարկման օրվանից սկսած կինոթատրոնների դրամարկղում վաճառված տոմսերի գումարից ստացել է 25 718 314 դոլար։ Այս ցուցանիշով այն զիջում է միայն «Ձգողականություն» ֆիլմին, որը հավաքել է 43.2 միլիոն դոլար։ Արդեն 2014 թվականի ապրիլի 11-ի դրությամբ ֆիլմի հասույթը կազմել է 107 100 855 դոլար և 111 630 956 դոլար՝ այլ երկրներում, այդպիսով՝ ֆիլմի ամբողջական հասույթը կազմում է 218 791 811 դոլար[6]։

Կինոքննադատների կարծիքըԽմբագրել

«Կապիտան Ֆիլիպս» ֆիլմը թողարկվեց 2013 թվականի սեպտեմբերի 21-ին Նյու Յորքի կինոփառատոնի ժամանակ։ Ֆիլմն արժանացավ գովասանքների իր սցենարի, ղեկավարության, նկարահանման և արտադրման համար։ Պատվի արժանացան նաև Թոմ Հենքսն ու Բարխադ Աբդին գլխավոր դերերում հանդես գալու համար[7][8]։

Իրական փաստերԽմբագրել

Կապիտան Ֆիլիպսը 5 օր շարունակ գերեվարված է մնացել փրկարար նավակում ծովահենների հսկողության տակ։ New York Post պարբերականում տպագրված հոդվածում ասվում է, որ Ալաբամայի անձնակազմի անդամները քննադատել են ռեժիսորին ֆիլմի իրական փաստերը փոփոխելու համարև կապիտանին հերոսացնելու համար[9]։

Մայք Պերրին՝ Ալաբամայի մեխանիկը ֆիլմում, նույնպես CNN-ին տված իր հարցազրույցում հաստատել է, որ ֆիլմը չի ներկայացնում իրական պատմությունը[10]։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ռազմածովային նավը նկարահանման ժամանակ իրականում գտնվել է բաց ծովում։ Այն բանի համար, որ նկարահանող խումբը փողոցից ներս թափանցող լույսը փակեր, դիտողներին, ովքեր նավի ընթացքին հակառակ էին կանգնած, առաջադրանք է տրվում բարձրնալ նավի վրա և այնտեղից փակել լույսի ճանապարհը։
  • Թոմ Հենքսը պատմում է, որ ինքը Սոմալիի ծովահենների դերը խաղացող դերասաններիՆ առաջիՆ անգամ հանդիպել է նկարահանման ժամանակ։ Դա ֆիլմի այն հատվածն է, որտեղ ծովահենները առևանգում են առևտրական նավը՝ Ալաբաման։
  • Փոլ Գրինգրասը նշում է, որ դա արել է հատկապես նրա համար, որ լարվածություն ստեղծվեր առևտրական նավի և ծովահենների դերերում հանդես եկող դերասանների միջև։
  • Թոմ Հենքսը մարմնավորել է Ռիչարդ Ֆիլիպսին՝ Maersk Alabama նավի կապիտանին։ Հենկսի կերպարը վերցված է «Ֆորեսթ Գամփ» (1994) ֆիլմից, որի հերոսը ծնվել ու մեծացել է Ալաբամա նավի վրա, նաև որոշ ժամանակ եղել է ձկնորսական մի նավի կապիտան։
  • Թոմ Հենքսը հաստատում է, որ կապիտան Ֆիլիպսի բժշկական զննման հատվածում կա սյուժեից դուրս գործողություն։ Նավի բուժքրոջը՝ Դանիելա Ալբերտ (Danielle Albert), առաջադրանք էր տրված, որ նա պարզապես սովորական զննում անցկացնի։ Բայց բուժքույրը երբեմն այնքան է հուզվել՝ իր առջև տեսնելով Թոմ Հենկսին այդ վիճակում, որ ուշագնացություն է ունեցել առաջին դրվագի նկարահանման ժամանակ։

Թոմ ՀենՔս այս առիթով կատակել է. «Ըստ ֆիլմի սցենարի, միայն ես պետք է հայտնվեի շոկի մեջ»։

  • Սոնի/Կոլումբիա (Columbia) ընկերությունը «Ալաբամա» նավի անձնակազմի յուրաքանչյուր անդամի վճարել է 5000 դոլար, որպեսզի նրանք ֆիլմի նկարահանման ընթացքի մասին իրենց տեսակետները չհնչեցնեն։ Ոչ բոլորը համաձայնվեցին այդ պայմանին. շատերն ընդդիմացան ֆիլմում կապիտան Ֆիլիպսին հերոսական կերպարին, դա բացատրելով նրանով, որ Ֆիլիպս իրեն ինքնավստահ է զգացել մինչև ծովահենների հարձակումը և չեզոք է պահել իրեն նավի գերեվարման ժամանակ։ Ամենասկզբում, ծովահենների հարձակման պահին անձնակազմի անդամները գերի են վերցնում և դրանից հետո ոչ մի միջոց չի ձեռնարկվում նրանցից ազատվելու համար[11]։

Ֆիլմում հանդիպող սխալներԽմբագրել

  • Ֆիլմի այն հատվածում, երբ ծովահենների նավակի շարժիչն անջատվում է, կադրում երևում է Ալաբամա նավը։ Այն գտնվում է անշարժ վիճակում, այն ինչ պետք է գտնվեր շարժման մեջ։
  • Երբ կապիտան Ֆիլիպսին մեքենայով բերում են Օմանի Սալալահ նավահանգիստ, մեքենայի ղեկը աջ կողմից է, բայց Օմանում մեքենաների ղեկերը ձախ կողմից են։ Այս սխալը գալիս է այն բանից, որ սցենարի այդ հատվածը նկարահանվել է Մալթայում։
  • Օդանավակայանի ճանապարհին միսիս Ֆիլիպսի սանրվածքը մի քանի անգամ փոփոխվում է[11]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «CAPTAIN PHILLIPS (12A)»։ British Board of Film Classification։ օգոստոսի 9, 2013։ Վերցված է օգոստոսի 9, 2013 
  2. «Nominees for the 86th Academy Awards»։ AMPAS։ Վերցված է մարտի 10, 2014 
  3. «Oscars 2014 Winners: The Complete List»։ The Hollywood Reporter։ մարտի 2, 2014։ Վերցված է մարտի 9, 2014 
  4. «"Captain Phillips" is a retelling of the headline grabbing events»։ Studio System News։ March 2012։ Վերցված է հոկտեմբերի 8, 2013 
  5. «Henry Jackman Scoring Paul Greengrass' 'Captain Phillips'»։ Film Music Reporter։ Վերցված է հուլիսի 26, 2013 
  6. «Captain Phillips (2013)»։ Box Office Mojo։ հոկտեմբերի 1, 2013։ Վերցված է մարտի 12, 2014 
  7. Cox Gordon (սեպտեմբերի 28, 2013)։ «New York Film Festival: 'Captain Phillips' Premieres to Enthusiastic Reception»։ Variety։ Վերցված է սեպտեմբերի 29, 2013 
  8. Bailey Jason (սեպտեմբերի 27, 2013)։ «The Gripping 'Captain Phillips' Redefines Tom Hanks - Again»։ Flavorwire։ Վերցված է սեպտեմբերի 29, 2013 
  9. Callahan Maureen (հոկտեմբերի 13, 2013)։ «Crew members: 'Captain Phillips' is one big lie»։ New York Post։ Վերցված է հոկտեմբերի 13, 2013 
  10. Griffin Drew (հոկտեմբերի 8, 2013)։ «Maersk Alabama crew criticizes 'Captain Phillips' movie»։ CNN։ Վերցված է հոկտեմբերի 13, 2013 
  11. 11,0 11,1 Կինոպոիսկ