Ջիմի Քարթերի միջադեպը ճագարի հետ

Ջիմի Քարթերի միջադեպը ջրային ճագարի հետ (մամուլը անվանել է այն «մարդասպան ճագարի հարձակում») տեղի է ունեցել 1979 թվականի ապրիլի 20-ին ձկնորսության ժամանակ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի նավով զբոսանքի ժամանակ։

Միջադեպից անմիջապես հետո Սպիտակ տան լուսանկարչի կողմից արված լուսանկար․ ճագարը լողում է նախագահի նավակից
Վերին պատկերի ընդլայնված հատվածը՝ հստակ երևում է լողացող ճագարը

Գտնվելով իր հայրենի՝ Ջորջիա նահանգի Փլեյնս քաղաքում, Քարթերը միայնակ գնացել է նավով ձուկ որսալու։ Ըստ նրա պատմության՝ ջրային ճագարը ջրի մեջ է հայտնվել որսկան շների պատճառով, նա «ջրից դուրս էր ցատկում և նավակի հետևից լողում։ Երբ նա շատ մոտ լողաց, ես թիակով ջուր ցողեցի նրա վրա»[1]։

Չնայած այն հանգամանքին, որ միջադեպը նկարահանվել է Սպիտակ տան լուսանկարչի կողմից[2], երբ Քարթերը վերադարձել է գրասենյակ, նախագահի աշխատակազմի աշխատակիցները չեն հավատացել պատմությանը. նրանք պնդում էին, որ ճագարները լողալ չգիտեն և երբեք չեն հարձակվում մարդկանց վրա[3][4][5][6]։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոդի Փաուելը հիշատակել է 1979 թվականի օգոստոսի 28-ի միջադեպը Ասսոշեյթեդ պրեսի թղթակից Բրուքս Ջեքսոնի հետ զրույցում։ Հաջորդ օրը լրագրողը պատմությունը փոխանցել է լրատվական գործակալություններին[7][8][9]։ «Նախագահի վրա ճագար է հարձակվել» վերնագրով պատմությունը հայտնվել է Վաշինգտոն Փոստ թերթի առաջնորդող հոդվածում, թեև Սպիտակ տան կողմից լուսանկարներ տրամադրելուց հրաժարվելը թերթին ստիպել է ծաղրանկարային պարոդիա տեղադրել «Ծնոտներ» ֆիլմի փոփոխված պաստառի տեսքով, որի վրա գրված է «Paws» (անգլ. թարգմանաբար՝ «թաթեր»)՝ «Jaws»-ի (անգլ. թարգմանաբար՝ «ծնոտներ»)[10] փոխարեն։ Սպիտակ տունը հրաժարվել է մամուլին տրամադրել միջադեպի լուսանկարները, քանի դեռ նախագահ Ռեյգանի վարչակազմի ազդեցության տակ տեղի չի ունեցել միջադեպի նկատմամբ հետաքրքրության վերածնունդ։

Միջադեպը ծառայել է Քարթերի քաղաքական և գաղափարական հակառակորդներին, ովքեր փորձում էին նրա իշխանությունը ներկայացնել որպես անօգնական և թույլ[11]։ Երգիչ Թոմ Փաքսթոնը միջադեպին ծաղրերգությամբ է արձագանքել իր «I Don’t Want a Bunny Wunny» երգում, որը թողարկվել է 1980 թվականի «The Paxton Report» ալբոմում[12]։

Տարիներ անց

խմբագրել

Դեպքից 31 տարի անց CNN-ի թղթակից Հովարդ Քուրցին տված հարցազրույցում Քարթերն ասել է, որ ճագարը վազել է ափով, և նրան հետապնդել են որսկան շները, ուստի նա ցատկել է ջուրը և լողացել դեպի նավակը․ «Երբ նա գրեթե տեղ հասավ, սս թիակով մի փոքր ջուր ցողեցի նրա վրա», ինչից հետո կենդանին շրջվել է հակառակ ուղղությամբ և լքել լճակը։ Քարթերը նաև ասել է, որ ինքը չգիտի, թե կոնկրետ ինչ է ասել Փաուելը Ջեքսոնին, բայց ամեն դեպքում Փաուելն ասել է դա բարում այն բանից հետո, երբ բավականաչափ ալկոհոլ է խմել։ Այդ հարցազրույցի պահին Փաուելն արդեն մահացել էր, բայց իր կյանքի ընթացքում նա գրել և հրատարակել էր «Պատմության մյուս կողմը» գիրքը, որում նա պնդել է, որ այս խոսակցությունը տեղի չի ունեցել բարում կամ ալկոհոլ օգտագործելու գործընթացում, այլ մի բաժակ թեյի շուրջ[1]։

Մշակույթում

խմբագրել

Լրատվամիջոցներն իրադարձությունն օգտագործել են որպես փոխաբերություն, երբ ցանկանում էին բացասաբար պատկերել Քարթերին[13]։ Հաջորդ ընտրություններում Քարթերը պարտվել է Ռոնալդ Ռեյգանին, իսկ հանրապետականները մեծամասնություն են ստացել Սենատում, որը նրանք չունեին 1954 թվականից ի վեր։

Այս իրադարձությունը և դրա վրա արձագանքները ներկայացվել են մի քանի xkcd կոմիքսներում[14] և SNL-ի սկետչում[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Jimmy Carter explains 'rabbit attack'». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  2. «President Jimmy Carter and the «killer rabbit» — the true story, with the picture». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  3. «American Presidents Blog: President Carter and the Killer Rabbit». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  4. Powell, Jody (1984). «A Grave Mistake». The other side of the story. New York: William Morrow and Company, Inc. էջեր 103–108. ISBN 978-0-688-03646-1. LCCN 84-60200. OCLC 566340560. OL 13423963W. ark:/13960/t73v02x3n. Reproduced in slightly condensed form in: Powell, Jody (1984 թ․ ապրիլի 8). «Killer rabbit story unfolded as President Carter sipped lemonade». Atlanta Journal Constitution. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  5. Zelizer, Julian E. (2010 թ․ սեպտեմբերի 14). «A Maverick Politician». In Schlesinger, Arthur M., Jr.; Wilentz, Sean (eds.). Jimmy Carter: The American Presidents Series: The 39th President, 1977-1981. Henry Holt and Company. ISBN 978-1-4299-5075-6.
  6. Jackson, Brooks (1979 թ․ օգոստոսի 30). «Jimmy's White House». The Times-News. Hendersonville, N.C. էջ 17 (p. 9 on Google News). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. Adams, Cecil (1995 թ․ նոյեմբերի 10). «What was the deal with Jimmy Carter and the killer rabbit?». The Straight Dope. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  8. Combs, Cody (2010 թ․ նոյեմբերի 21). «Jimmy Carter explains 'rabbit attack'». Political Ticker. CNN.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. Rabbe, Will (2011 թ․ հունվարի 26). «Jimmy Carter Attacked By Swimming Rabbit». Blog - Will Rabbe, Producer, Journalist & Historian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. «The Straight Dope: What was the deal with Jimmy Carter and the killer rabbit?». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  11. «Jimmy Carter's 'Killer Rabbit' — 1979». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  12. «here». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  13. Sabato, Larry J. (1998 թ․ մարտի 27). «Special Report: Clinton Accused / Jimmy Carter's 'Killer Rabbit' – 1979». Feeding Frenzy: Media Frenzies In Our Time. The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  14. «204: America». explain xkcd. 2022 թ․ մայիսի 23 [Comic published by Randall Munroe on January 1, 2007]. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 2-ին.
  15. Sedelmaier, J.J. (2013 թ․ հունիսի 21). «SNL - "Rabbit" (vignette)». Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 1-ին – via Vimeo.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմի Քարթերի միջադեպը ճագարի հետ» հոդվածին։